Աստված. անհաջող հիպոթեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստված. անհաջող հիպոթեզ
անգլ.՝ God: The Failed Hypothesis
ՀեղինակՎիկտոր Սթենջեր
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչPrometheus Books?
Հրատարակման տարեթիվ2007
OCLC72988016

Աստված. անհաջող հիպոթեզ (անգլ.՝ God: The Failed Hypothesis), ամերիկացի ֆիզիկոս Վիկտոր Սթենջերի գիտահանրամատչելի գիրքը, որ լույս է տեսել 2007 թվականին։ Գրքում նա ապացուցում է, որ չկան Աստծո գոյության վկայություններ և ընդհանրապես՝ Աստծո գոյությունը անհնար է։ Գիրքը ընդգրկում է Աստծո չգոյության տրամաբանական ապացույցներ և գիտական փաստարկներ Աստծո գոյության դեմ։

Աստծո չգոյության ապացույցների տեսակները ըստ գրքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գրքում Վիկտոր Սթենջերը առանձնացնում է ապացույցների հետևյալ տեսակները՝

  • «Աստված» եզրի հակասության վրա հիմնված ապացույցներ,
  • Աստծո գոյության և չարիքի գոյության միջև անհամապատասխանության վրա հիմնված ապացույցներ,
  • Աստծո հատկությունների և տվյալ կրոնական դավանանքի, պատմվածքի կամ Աստծո մասին ուսմունքի միջև անհամապատասխանության վրա հիմնված ապացույցներ,
  • Աստծո երկու և ավելին հատկությունների միջև անհամապատասխանության վրա հիմնված ապացույցներ,
  • Աստծո մեկ հատկության շրջանակներում հակասության վրա հիմնված ապացույցներ։

Արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան «Սկեպտիկ» հանդեսի խմբագիր Դեվիդ Լուդեն գրում է՝

Սթենջերը շարադրում է ապացույցները տիեզերաբանության, տարրական մասնիկների ֆիզիկայի և քվանտային մեխանիկայի հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ Տիեզերքը կլիներ հենց այսպիսին և առանց արարչի։

Լուդեն կարծում է, որ

… բոլոր ազատամիտ մարդկանց մոտ պետք է մեկ գրադարակի վրա իրար մոտ դրված լինեն այդ երկու գրքերը («Աստված. անհաջող հիպոթեզ» և «Աստծո մոլորությունը»[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Conspicuous by His Absence // Skeptic հանդես առ April 4, 2007