Աստվածներ և դևեր
«Աստվածներ և դևեր» (անգլ.՝ Gods and Monsters), 1998 թվականի գեղարվեստական ֆիլմ, որ ստեղծել է ռեժիսոր Բիլ Կոնդոնը Քրիստոֆեր Բրեմի «Ֆրանկենշտեյնի հայրը» վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Յան Մաքկելենն ու Բրենդեն Ֆրեյզերը։ 1999 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն ադապտացված սցենարի համար[11][12]։
Ֆիլմը դրական է գնահատվել համաշխարհային կինոքննադատների կողմից, որոնց հիմնականում ընդգծել են Յան Մաքկելենի ու Լինն Ռեդգրեյվի դերասանական աշխատանքը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին ծովային հետևակ Քլեյը (Ֆրեյզեր) որպես այգեպան աշխատանքի է ընդունվում մի վիլլայում, որի ծեր տերը կռվարար բնավորություն ունի։ Երիտասարդն իմանում է, որ նա նախկինում հայտնի ռեժիսոր Ջեյմս Ուեյլն է (Մաքկելեն), որն ստեղծել է համաշխարհային կինոյի պատմության մեջ իր ուրույն տեղն զբաղեցրած ֆիլմեր Ֆրանկենշտեյնի մասին։
Միայնակ ու Բոլորից մոռացված (բացառությամբ հավատարիմ աղախին Հաննայի (Ռեդգրեյվ) Ուեյլն զբաղվում է գեղանկարչությամբ և հիշում իր անցած փառքի օրերը։ Քլեյն ուշադիր լսում է նրա պատմությունները կյանքի մասին, որ այնքան տարբերվում է իր կյանքից, իսկ ավելի ուշ համաձայնում է հանդես գալ որպես բնորդ դիմանկարի համար։ Չնայած տարբեր սոցիալական ծագումների ու սեռական նախընտրությունների՝ նրանք դառնում են ընկերներ։ Սակայն ծերունուն առաջ է մղում մարմնական ցանկությունը. անբավարար կրթություն ստացած, բայց ֆիզիկապես զարգացած Քլեյը կարող էր դառնալ այն հրեշը, որը ծերունուն կօգնի հեռանալ կյանքից։
Դերերում[13]
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Իեն ՄակՔելլեն | Ջեյմս Ուեյլ |
| Բրենդեն Ֆրեյզեր | Քլեյթոն Բուն |
| Լինն Ռեդգրեյվ | Հաննա |
| Լոլիտա Դավիդովիչ | Բեթի |
| Դևիդ Դյուքս | Դևիդ Լյուիս |
| Արթուր Դիգման | Էռնսետ Տեզիգե |
Մրցանակներ և անվանակարգեր[12]
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 – «Օսկար» մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար (Բիլ Քոնդոն)
- 1999 – «Ոսկե Գլոբուս» երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – «Կինոքննադատների ընտրություն» մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (Յան Մաքկելեն)
- 1999 – «Արբանյակ» մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար (Բիլ Քոնդոն)
- 1999 – «Անկախ հոգի» երեք մրցանակ՝ լավագույն ֆիլմ, տղամարդու լավագույն դերակատարում (Յան Մաքկելեն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – Բրիտանական անկախ կինոյի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (Յան Մաքկելեն)
- 1999 – «Խլոտրուդիս» երկու մրցանակ՝ լավագույն ֆիլմ, տղամարդու լավագույն դերակատարում (Յան Մաքկելեն)
- 1998 – ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի երկու մրցանակ՝ լավագույն ֆիլմ, տղամարդու լավագույն դերակատարում (Յան Մաքկելեն)
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 – «Օսկար» մրցանակի երկու անվանակարգ՝ տղամարդու լավագույն դերակատարում (Յան Մաքկելեն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – «Ոսկե գլոբուս» մրցանակի երկու անվանակարգ՝ լավագույն ֆիլմ՝ դրամա, տղամարդու լավագույն դերակատարում դրամայում (Յան Մաքկելեն)
- 1999 – BAFTA մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – «Քննադատների ընտրություն» մրցանակ լավագույն ֆիլմի համար
- 1999 – «Արբանյակ» մրցանակի երեք անվանակարգ՝ լավագույն ֆիլմ՝ դրամա, տղամարդու լավագույն դերակատարում դրամայում (Յան Մաքկելեն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում դրամայում (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – «Անկախ հոգի» մրցանակ լավագույն սցենարի համար (Բիլ Քոնդոն)
- 1999 – Բրիտանական անկախ կինոյի մրցանակի երկու անվանակարգ՝ լավագույն բրիտանական ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Բիլ Քոնդոն)
- 1999 – ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի երկու անվանակարգ՝ տղամարդու լավագույն դերակատարում (Յան Մաքկելեն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակի անվանակարգ լավագույն ադապտացված սցենարի համար (Բիլ Քոնդոն)
- 1999 – «Խլոտրուդիս» մրցանակի երեք անվանակարգ՝ լավագույն ռեժիսոր (Բիլ Քոնդոն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Բրենդեն Ֆրեյզեր), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Լինն Ռեդգրեյվ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.imdb.com/title/tt0120684/
- 1 2 3 4 http://www.metacritic.com/movie/gods-and-monsters
- 1 2 3 http://www.filmaffinity.com/en/film807869.html
- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.dfi.dk/faktaomfilm/film/da/27808.aspx?id=27808
- ↑ film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 http://stopklatka.pl/film/bogowie-i-potwory
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 http://www.imdb.com/title/tt0120684/fullcredits
- 1 2 3 4 5 6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «1998 Academy Awards». Info Please. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
- 1 2 «Awards for Gods and Monsters». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 19 марта 2011-ին.
- ↑ «Full cast and crew for Gods and Monsters». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 19 марта 2011-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Աստվածներ և դևեր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Աստվածներ և դևեր»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Աստվածներ և դևեր»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Աստվածներ և դևեր»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
| ||||||||||
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1998 դրամա ֆիլմեր
- 1998 ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Բիլ Կոնդոնի ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին
- 1990-ականների բրիտանական ֆիլմեր
