Աստվածաշնչի բառարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստվածաշնչի մեջ հանդիպող դժվարհասկանալի բառերի, հասկացությունների և զանազան անունների բացատրական բառարաններ, որոնք տարածված էին միջնադարյան Հայաստանում։ Ամենահինը (6–ից 7-րդ դարեր) « Բառքե բրայեցւոց» բառարանն է։ Պարունակում է, ըստ տարբեր ձեռագրերի, 900–1000 բառ։

Աստվածաշնչի բառերի խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն բովանդակության, այստեղ ստուգաբանվող բառերը բաժանվում են երեք հիմնական խմբերի. ա) անզգանանուններ, մականուններ, կենդանիների, կուռքերի անուններ (Ադամ, Աբրահամ, Ամբակում, Բահաղ, Բերսաբե, Բեեղզեբուղ, Գերսամ, Դավիթ, Զաքարիա, Ստեփանոս, Քերովբե են), բ) տեղանուններ (քաղաքներ՝ Բաբելոն, Գաբավոն, լեռներ՝ Գաղաադ, Կարմեղոս, ձոր՝ Կեդրոն, անապատ՝ Սինա են), գ) ժողովուրդներ, ցեղեր, տոհմեր, աղանդներ, փառաբանական բառեր (ամովրհացիք, սադուկեցիք, քաղդեացիք, փարիսեցիք, փերեզացիք, ալելուիա ևն)։ Այս կարգի բառերի մեծ մասը քաղված է ոչ թե Աստվածաշնչից։ Բառարանում տրված է անունների համառոտ ստուգաբանությունը (Դավիթ՝ «զորավոր ձեռն կամ սիրեցյալ», Եղիսաբեթ՝ «Աստուած իմ կամ երդումն», Յովնաթան՝ «տուր կամ առավելագոյն», Իսահակ՝ «ծիծաղ կամ խնդութիւն», Սամսոն՝ «արեգակն նոցա կամ փրկութիւն»)։ Եբր. հատուկ անուններից զատ «Բառք եբրայեցւոց» բառարանում տրվում է նաև Նոր կտակարանում առկա հունական ծագում ունեցող բառերի կամ անունների ստուգաբանությունը (Պետրոս՝ «քար, վեմ», Պողոս՝ «փոքր կամ զարմանալի» են)։ «Բառք եբրայեցւոց»-ը հայ միջնադարյան բառարանագրության վաղագույն այբբենական բառարաններից է։ Բացառիկ էր նրա դերը միջնադարի հայ վանական դպրոցներում Աստվածաշնչի ուսումնասիրման ընթացքում՝ իբրև աշակերտների մշտական և գործածական ձեռնարկ։

Աստվածաշնչի բացատրական բառարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի կեսից երևան են եկել Աստվածաշնչի այլ որակի բացատրական բառարաններ՝ հիմնված «Բառք եբրայեցւոց»-ի վրա։ Այս շրջանից հայտնի է Աստվածաշնչի երեք բացատրակա և մեկ հատուկ անունների բառարան։ Բացատրական բառարանները չունեն այբբենական բառաշարք, այլ բաղկացած են մեծ ու փոքր առանձին բառացանկերից, որոնք բացատրում են Աստվածաշնչի այս կամ այն գրքի, երբեմն էլ առանձին գլուխների բառերը («Բառք ի գրոցն Ելիցն», «Բառք ի գրոց Թուոց», «Բառք ի գրոց մարգարէին Դանիէլի», «Գաղատացւոց գլխոյն» են)։ Այս կարգի բառարաններից է «Բառք Սուրբ Գրոց»-ը (Մատենադարան, ձեռգրեր 2292, 5132), որն ընդգրկում է ծիսական տեսակետից առավել գործածական աստվածաշնչյան գրքերի (Սաղմոսներից մինչև Նոր կտակարանի վերջը) բառերի բացատրությունները։ Բառարանը պարունակում է շուրջ 1200 գլխաբառ։ Նույն կառուցվածքն ունի «Լուծումնբառիցյ Աստուածաշունչ գրոց» բառարանը, որը 17-րդ դարի կազմել է Երեմիա Մեղրեցին։ Նախորդի վրա հիմնված այս բառարանը բաղկացած է 3700 գլխաբառից, մեկնություններն այստեղ բավականնդարձակ են։ Մյուս՝ «Այսբառք Աստուածաշունչգրոց» բառարանը պարունակում է 1900 գլխաբառ, որից 1600-ը առկա է Երեմիա Մեղրեցու բառարանում։ Ի տարբերություն իր նախորդների, այստեղ բառերը դասավորված են այբբենական կարգով։ Բառարանում առկա են ընդարձակ, նկարագրական բացատրություններ՝ տրված հավալուսն (անապատի թռչուն է), ճնճղուկ, մանրագոր, հուշկապարիկ, միեղջերու և այլ գլխաբառերի դիմաց։ 17-րդ դարի ստեղծվեցին «Յեբրայեցւոց, Քաղդեացւոցեւ Յունացանուանց թարգմանութիւն», «Մեկնութիւն անուանց յեբրայեցւոց լեզու է ի հայ բարբառ» բառարանները, որոնք բովանդակում են Աստվածաշունչի հատուկ անունների համառոտ բացատրությունն այբբենական կարգով։ Առաջին բառարանը, հրատարակված Ոսկան Երևանցու տպագրած Աստվածաշնչին կից (1666), տարածված լինելով հայաբնակ վայրերում, մուտք է գործել նաև վրացական մշակույթ։ Նրանից լայնորեն օգտվել է 18-րդ դարի վրաց բառարանագիր Սուլխան-Սաբա Օրբելիանին՝ Աստվածաշնչի համաբարբառ կազմելիս։ Երկրորդ բառարանը՝ «Մեկնութիւն անուանց եբրայեցւոց»-ը, առաջին բառարանի 750 բառի դիմաց ունի 500 գլխաբառ։ Այստեղ բացատրություն- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ներն ավելի համառոտ են։ Երկու բառարաններն էլ հիմնված են «Բառք եբրայեցւոց» բառարանի վրա։ Առկա են Աստվածաշնչում հանդիպող անունները՝ իրենց թեք ձևերով, որոնք եբր-ում ունեն մի քանի իմաստ. բերված են բառերի միայն գլխավոր իմաստները, հազվադեպ՝ մյուս իմաստները։ Երկու բառարանների հեղինակներն էլ աչքի են ընկնում եբր-ի, ասորերենի, հունարենի իմացությամբ և բառարանագրական հմտությամբ։ Ա) բ-ի լավագույն ավանդների հաշվառումով է կազմված Մխիթար Սեբաստացու «Բառարան յատուկ անուանց Աստուածաշունչ գրոց Հին և Նոր Կտակարանաց»-ը («Բառգիրք հայկազեան լեզուի», հունիսի 2, 1769)։ Այստեղ տրված է անվան ուղիղ և թեք ձևը, ինչպես նաև՝ եբր., հունարենի ստուգաբանությունը։