Jump to content

Աստվածանարգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածանարգություն
Կրոնական աստվածության, սրբազան անձի կամ առարկայի նկատմամբ վիրավորանքի կամ արհամարհանքի կամ անհարգալից վերաբերմունքի դրսևորում Խմբագրել Wikidata
Վիրավորանք, Արհամարհանք, գռեհկություն, Ծաղր Խմբագրել Wikidata
Ենթադասկրոնական վիրավորանք, կրոնի քննադատություն Խմբագրել Wikidata
Ով է կիրառումաստվածանարգող Խմբագրել Wikidata

Աստվածանարգություն, վիրավորանք, որն արտահայտում է արհամարհանք, անհարգալից և անպարկեշտ վերաբերմունք կամ ակնածանքի բացակայություն որևէ աստվածության, սուրբ համարվող առարկայի կամ կյանքի անխախտելի սրբություն համարվող որևէ բանի նկատմամբ[1][Ն 1][Ն 2][Ն 3]:

Որոշ կրոններում, մասնավորապես Աբրահամյանում, աստվածանարգումը համավրում է հանցագործություն, այդ թվում՝ իսլամում Մուհամմադ մարգարեին վիրավորելը, հուդայականության մեջ Աստծո սուրբ անունն արտասանելը[Ն 4], նաև Աստծո Սուրբ Հոգու աստվածանարգումը՝ քրիստոնեության մեջ հավերժական մեղք է[Ն 5]: Այն նաև հանցագործություն է համարվել անգլիական ընդհանուր իրավունքի համաձայն, և դեռևս հանցագործություն է համարվում իտալական օրենսդրությամբ (Քրեական օրենսգրքի 724-րդ հոդված)[Ն 6][7]:

Ասվածանարգությունը եկեղեցու վաղ պատմության մեջ համարվել է «Աստծո նկատմամբ եռանդուն կերպով անհարգալից վերաբերմունքի դրսևորումը, ներառյալ Նրան ուղղված անպարկեշտ հայհոյանքները կամ Նրա զորությունների ծաղրումը»։ Միջնադարյան աշխարհում ատվածանարգողները համարվել են կարգի բերելու կարիք ունեցողներ[8]: 17-րդ դարում մի քանի պատմականորեն քրիստոնեական երկրներ ունեցել են ասվածանարգման դեմ օրենսդրություն[8]: Աստվածանարգում բառն ԱՄՆ-ում արգելված խոսք է եղել մինչև 20-րդ դարի վերջը[7]:

Աստվածանարգման մասին օրենքներն Անգլիայում և Ուելսում չեղարկվել են 2008 թվականին, իսկ Իռլանդիայում՝ 2020 թվականին։ Շոտլանդիան չեղյալ է հայտարարել դրա մասին իր օրենքները 2021 թվականին։ Շատ այլ երկրներ, այդ թվում՝ Դանիան, Նիդեռլանդները, Իսլանդիան, Նորվեգիան և Նոր Զելանդիան, չեղյալ են հայտարարել աստվածանարգության մասին օրենքները[9]:

Ըստ 2019 թվականի տվյալների՝ աշխարհի երկրների 40 տոկոսը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 18 երկրներում կամ այդ տարածաշրջանի երկրների 90%-ում, դեռևս գործել են աստվածանարգությունը դատապարտող օրենքները[10][11][12]:

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածանարգություն բառի անգլերեն «բլասֆեմի» (blasphemy) բառը ծագել է միջին անգլերենի «բլասֆեմեն» (blasfemen ) բառից և հին ֆրանսերեն «բլասֆեմեր» (blasfemer ) և ուշ լատինական «բլասֆեմարե» (blasphemare ) բառերից, որոնք հունարենի βλασφημέω (βλασ, «վիրավորել» + φήμη «արտաբերություն, խոսակցություն, խոսք») բառից են ծագել։ Բլեսֆեմարե (blasphemare) բառից առաջացել է նաև հին ֆրանսերեն բլասմեր (blasmer ) բառը, որից էլ առաջացել է անգլերեն մեղադրանք` «բլեյմ» (blame) բառը։ Blasphemy բառը հունարենից blasphemia բառից թարգմանաբար նշանակում է «վատաբանում, անպարկեշտ խոսք, զրպարտություն» և ծագում է բլաֆեմեին (blasphemein)` «չարախոսել» բառից[13]:

«Աստծուն վատաբանելու իմաստով այս բառը հանդիպում է Սաղմոս 74։18; Եսայի 52։5; Հռոմեացիներ 2։24; Հայտնություն 13։1, 6; 16։9, 11, 21 համարներում։ Այն նաև նշանակում է ցանկացած տեսակի զրպարտություն, չարախոսություն կամ վիրավորանք (1 Թագավորաց 21։10 LXX; Գործք 13։45; 18։6 և այլն)»[14]:

Միջնադարում հերետիկոսությունն ավելի մեծ ուշադրության է արժանացել, քան աստվածանարգությունը, քանի որ այն համարվել է ուղղափառության համար ավելի լուրջ սպառնալիք[Ն 7], մինչդեռ անարգանքը հիմնականում դիտվել է որպես անհարգալից դիտողություններ, որոնք անկարգության առանձին դեպքերում իրենց թույլ են տալիս մարդիկ, որոնք կարող էին հարբած լինել կամ շեղվել էին բարեկիրթ վարքագծի չափանիշներից։ Քրստոնեական Սրբության հիմնարար ըմբռնումը Ռեֆորմացիայի ժամանակաշրջանում ավելի քննարկման առարկա դառնալով՝ աստվածանարգությունը հերետիկոսությանը համարժեք արձագանք է ձեռք բերել[16]:

Լուսավորության դարաշրջանում վաղ անգլիական լուսավորականության մտավոր մշակույթն ընդունել է իրոնիկ կամ ծաղրական երանգներ՝ ի հակադրություն կրոնի աստվածհայտնության սուրբ գաղափարի։ Աստվածանարգությունը, որն արտահայտվել է «ծաղրելով», սահմանվել է որպես Սուրբ Գրքի պղծում անհարգալից «ծաղր ու ծանակի» գործողությունների միջոցով։ Առնվազն 18-րդ դարից սկսած՝ Անգլիկան եկեղեցու հոգևորականներն արդարացրել են ատվածանարգության համար հետապնդումը՝ տարբերակելով «սթափ դատողությունը» ծաղր ու ծանակից։ Կրոնական դոկտրինը կարելի էր քննարկել «հանգիստ, պարկեշտ և լուրջ ձևով» (եպիսկոպոս Գիբսոնի խոսքերով), սակայն ծաղր ու ծանակը, նրանց խոսքով, զգացմունքներին էր ուղղված, այլ ոչ թե բանականությանը[17]:

Ընդհանուր իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածանարգությունն ընդհանուր իրավունքի հանցագործություն է՝ համաձայն Ուիլյամ Բլեքսթոունի «Անգլիայի օրենքների մեկնաբանություններ» աշխատության։

Ամենակարողի դեմ անարգանքը նրա էության կամ նախախնամության ժխտումն է, կամ մեր Փրկիչ Քրիստոսի դեմ հայհոյական նախատինքներ հնչեցնելը։ Այն պատժվում է ընդհանուր իրավունքով տուգանքով և ազատազրկմամբ, քանի որ քրիստոնեությունը երկրի օրենքների մաս է կազմում։

1636 թվականին պուրիտանների կողմից վերահսկվող Մասաչուսեթսի ծոցի գաղութում մահապատիժն աստվածանարգության համար սահմանվել է որպես «Աստծուն անիծել աթեիզմի կամ նմանատիպ բանի միջոցով»[18]: Մեծ Բրիտանիայում անարգանքի համար կախաղան բարձրացված վերջին մարդը 20 տարեկան Թոմաս Այքենհեդն է եղել Շոտլանդիայում, 1697 թվականին։ Նա մեղադրվել էր Հին Կտակարանի հավաստիությունը և Քրիստոսի հրաշքների օրինականությունը ժխտելու մեջ[19]:

Միացյալ Նահանգներում աստվածանարգանքը ճանաչվել է որպես արգելված խոսույթ դեռևս 20-րդ դարում[7][20]: Սահմանադրությունը նախատեսում էր կրոնի վերաբերյալ տեսակետներ արտահայտելու, բայց ոչ թե անարգանք գործելու իրավունք, ինչպես նշվում է Հարվարդի իրավաբանական հանդեսում. «Անգլիական ընդհանուր իրավունքն աստվածանարգանքը պատժում էր որպես հանցագործություն, մինչդեռ «գիտուն մարդկանց միջև որոշակի վիճելի հարցերի շուրջ զրույցները» բացառում էր քրեականորեն պատժելի անարգության շրջանակից: Այս նախադեպին նայելով՝ 19-րդ դարի ամերիկյան վերաքննիչ դատարանները հետևողականորեն պաշտպանում էին անարգությունն արգելելը՝ սահմանազատելով պատժելի անագանքը և պաշտպանված կրոնական խոսքն իրարից»[7]:

Աստվածանարգության և հայհոյախոսական զրպարտության դեմ ընդհանուր իրավունքի հանցագործություններն Անգլիայում և Ուելսում չեղյալ են հայտարարվել 2008 թվականի «Քրեական արդարադատության և ներգաղթի մասին» օրենքով[21]։ 18-րդ և 19-րդ դարերում սա նշանակում էր, որ աթեիզմի տարածումը կարող էր հետապնդվել[22]: Վերջին հաջողությամբ հետապնդված գործն «Ուայթհաուս ընդդեմ Լեմոնի» (1976) գործն է, որտեղ դատարանը կրկնել է այն, ինչն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում աստվածանարգման վերաբերյալ օրենսդրության գործերի դասագրքային չափանիշ էր դարձել[17]:

Քրիստոնեական կրոնի նկատմամբ թշնամական կարծիքներ արտահայտելը կամ հրապարակելը կամ Աստծո գոյությունը ժխտելն անագանք չէ, եթե հրապարակումը ձևակերպված է պարկեշտ և չափավոր լեզվով։ Կիրառվող չափանիշը վերաբերում է վարդապետությունների քարոզչության եղանակին, այլ ոչ թե վարդապետությունների բովանդակությանը։

Անագանքը որպես ընդհանուր իրավունքի հանցագործություն Շոտլանդիայում վերացվել է 2021 թվականի «Ատելության հանցագործության և հասարակական կարգի մասին» (Շոտլանդիա) օրենքով[23]:

Ըստ կրոնների

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշնչյան տեքստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական աստվածաբանությունը դատապարտում է անարգանքը։ Տասը պատվիրաններիցմեկը՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը մի՛ հիշիր» արտահայտությունը, արգելում է անագանքը, որը քրիստոնյաները համարում են «Աստծո սրբության նկատմամբ վիրավորանք»[24][25]:

Ղևտական 24։16-ում ասվում է, որ «Յահվեի անունն անարգող յուրաքանչյուր ոք մահապատժի կենթարկվի»[26]:

Մարկոս 3։29-ում ասված է, որ Սուրբ Հոգուն հայհոյելը համարվում է աններելի՝ հավիտյան մեղք[27]:

Եկեղեցու պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու վաղ պատմության մեջ աստվածանարգանքը «համարվում է Աստծո նկատմամբ ակտիվ անհարգալից վերաբերմունքի դրսևորում և ներառում էր անպարկեշտ հայհոյանքների կամ նրա զորությունների ծաղրի կիրառում»[8]:

«Մարդու ամբողջ պարտականությունը» գրքում, որը երբեմն վերագրվում է Ռիչարդ Ալեսթրիին կամ Ջոն Ֆելին, աստվածանարգանքը նկարագրվում է որպես «Աստծո մասին որևէ չար բան ասելը» և որպես «ամենաբարձր աստիճանը նրան հայհոյելն է, կամ եթե մենք դա չենք ասում մեր բերանով, բայց եթե դա անում ենք մեր սրտում՝ նրա մասին որևէ անարժան բան մտածելով, դա Աստծո կողմից դիտվում է որպես ամենաանպատվաբեր արարք»[28]:

  • Թովմա Աքվինացին ասում է, որ «[եթե] համեմատենք սպանությունն ու աստվածանարգանքն այդ մեղքերի առարկաների առումով, պարզ է դառնում, որ անարգանքը, որն Աստծո դեմ ուղղակիորեն կատարված մեղք է, ավելի ծանր է, քան սպանությունը, որը մերձավորի դեմ մեղք է։ Մյուս կողմից, եթե համեմատենք դրանք իրենց պատճառած վնասի առումով, սպանությունն ավելի ծանր մեղք է, քանի որ սպանությունն ավելի շատ վնաս է հասցնում մերձավորին, քան անարգանքը՝ Աստծուն»[29]:
  • Լյութերական Համաձայնագրի գիրքն անարգանքն անվանում է «ամենամեծ մեղքը, որը կարող է կատարվել լիովին բացահայտ»[30]:
  • Բապտիստական ուսմունքն ասում է. «Հետևաբար, Աստծո փառահեղ և ակնածալի անունով ունայն կամ անխոհեմ երդվելը… մեղք է և պետք է գարշանքով ու նողկանքով դիտվի։ …Քանզի անխոհեմ, կեղծ և ունայն երդումներով Տերը զայրանում է, և դրանց պատճառով այս երկիրը սգում է»[31]:
  • Հայդելբերգյան կատեխիզիսը պատասխանում է աստվածանարգման մասին 100-րդ հարցին՝ նշելով, որ «ոչ մի մեղք այնքան մեծ չէ կամ չի առաջացնում Աստծո զայրույթը, որքան Նրա անվան անարգանքը»[32]:
  • Վեստմինստերյան մեծ կատեխիզիսը բացատրում է, որ «Երրորդ պատվիրանում արգելված մեղքերն են՝ Նրա չարաշահումը անգիտակցաբար, ունայն, անհարգալից, անպարկեշտ... հիշատակումներով... հայհոյանքով... անպարկեշտ կատակներով,... ունայն խոսակցություններով,... հմայություններով կամ մեղսալի կրքերով ու սովորույթներով»[33]:
  • Կալվինը անտանելի էր համարում, «երբ մարդուն մեղադրում են աստվածանարգության մեջ, մեղքը բարդել կրքի բորբոքման վրա, կարծես Աստված պետք է կրեր պատիժը, երբ մեզ գրգռում են»[34]:

Կաթոլիկ աղոթքներ և աստվածանարգության համար փոխհատուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ եկեղեցում կան հատուկ աղոթքներ և պաշտամունքներ, որոնք կոչվում են անարգանքի համար հատուցման ակտեր[35]: Օրինակ՝ Սուրբ Պետրոսի քույր Մարիայի կողմից 1844 թվականին առաջին անգամ ներկայացված «Ոսկե նետ» Սուրբ Դեմքի աղոթքն արտասանվում է «աստվածանարգման համար հատուցման ոգով»։ Այս աղոթքը (սկսել է քույր Մարիան, ապա տարածել է պատվարժան Լեո Դյուպոնը) հաստատվել է Հռոմի պապ Լեո XIII-ի կողմից 1885 թվականին[36]:  Կաթոլիկական Ռաքոլթա գիրքը ներառում է մի շարք նման աղոթքներ[37]: Առաջին հինգ շաբաթ օրերի աղոթքները կատարվում են Սուրբ Մարիային փոխհատուցում տալու մտադրությամբ՝ նրա, նրա անվան և նրա սուրբ նախաձեռնությունների դեմ անարգանքի համար:

Սուրբ Աթոռն ունի հատուկ «հայրապետական կազմակերպություններ»՝ Հիսուս Քրիստոսին ուղղված հատուցման ակտերի միջոցով անարգանքը հատուցելու նպատակով, օրինակ՝ Սուրբ Դեմքի հատուցման Բենեդիկտյան քույրերի հայրապետական միաբանությունը[38]:

Միջնադարում կաթոլիկ եկեղեցին մի շարք բանավեճեր է կազմակերպել հուդայականության վերաբերյալ, այդ թվում՝ Փարիզի վեճը (1240), Բարսելոնայի վեճը (1263) և Տորտոսայի վեճը (1413-1414), և այդ վեճերի ընթացքում քրիստոնյա հրեա դարձածները, ինչպիսիք են Նիկոլաս Դոնինը (Փարիզում) և Պաբլո Քրիստիանին (Բարսելոնայում), պնդում էին, որ Թալմուդը պարունակում է Հիսուսի մասին վիրավորական հղումներ[39][40][41]:

Փարիզի բանավեճ կամ Թալմուդի դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի բանավեճը, որը հայտնի է նաև որպես Թալմուդի դատավարություն, տեղի է ունեցել 1240 թվականին Ֆրանսիայի իշխող թագավոր Լյուդովիկոս IX-ի (Սուրբ Լուի) արքունիքում։ Այն հաջորդել է Նիկոլաս Դոնինի (ֆրանսիացի հրեա, որը քրիստոնյա էր դարձել) աշխատանքին, որը թարգմանել էր Թալմուդը և Հռոմի պապ Գրիգոր IX- ին էր ներկայացրել դրա դեմ 35 մեղադրանք՝ մեջբերելով Հիսուսի, Մարիամի կամ քրիստոնեության մասին մի շարք ենթադրյալ հայհոյական հատվածները[42]:

Չորս ռաբբիներ պաշտպանել են Թալմուդը Դոնինի մեղադրանքներից։ Քրիստոնյա աստվածաբանների հանձնաժողովը դատապարտել է Թալմուդի այրումը, և 1244 թվականի հունիսի 17-ին Փարիզի փողոցներում հրկիզվել են հրեական կրոնական ձեռագրերով լի քսանչորս վագոններ[43][44]: Եբրայերենից ոչ հրեական լեզուներիով Թալմուդի թարգմանություններում հանվել է հրեական դիսկուրսի թեմաները, ինչը հրեաների կողմից ընկալվել է որպես կոպիտ խախտում[45]:

1239-1775 թվականներին Հռոմի կաթոլիկ եկեղեցին տարբեր ժամանակներում կամ պարտադրել է գրաքննել Թալմուդի այն մասերը, որոնք համարել է աստվածաբանորեն խնդրահարույց, կամ ոչնչացնել Թալմուդի օրինակները[46]: Ինկվիզիցիայի ժամանակ հերետիկոս համարվող աղանդները, ինչպիսիք են վալդենսները, նույնպես մեղադրվել են աստվածանարգության մեջ[47]:

Սուֆի ուսուցիչ Մանսուր Ալ-Հալաջը 922 թվականին մահապատժի է ենթարկվել Բաղդադում՝ քաղաքական ինտրիգների և աստվածանարգության մեղադրանքների պատճառով[48]

Պատիժ և սահմանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամում աստվածանարգումը Աստծո, Մուհամմադի կամ իսլամում սուրբ համարվող որևէ բանի վերաբերյալ անպարկեշտ արտահայտություն կամ գործողություն է[49][50]:

Ղուրանը դատապարտում է աստվածանարությունը, բայց չի նշում որևէ աշխարհիկ պատիժ աստվածանարության համար[51]: Հադիսները, որոնք շարիաթի մասին մեկ այլ աղբյուր են, առաջարկում են տարբեր պատիժներ աստվածանարության համար, որոնք կարող են ներառել մահապատիժ[51][52]: Սակայն, պնդվում է, որ մահապատիժը կիրառվում է միայն այն դեպքերում, երբ առկա է դավաճանություն, որը կարող է լուրջ վնաս հասցնել մուսուլմանական համայնքին, հատկապես պատերազմի ժամանակ[53]:

Իրավագիտության տարբեր ավանդական դպրոցներ տարբեր պատիժներ են սահմանում աստվածանարության համար՝ կախված նրանից, թե հայհոյողը մուսուլման է, թե ոչ մուսուլման, տղամարդ է, թե կին[51]: Ժամանակակից մուսուլմանական աշխարհում աստվածանարության վերաբերյալ օրենքները տարբերվում են երկրից երկիր, և որոշ երկրներ սահմանում են տուգանքներ, ազատազրկում, մտրակահարություն, կախաղան կամ գլխատում պարունակող պատիժներ[54]:

Աստվածանարության մասին օրենքները հազվադեպ են կիրառվել նախաժամանակակից իսլամական հասարակություններում, սակայն ժամանակակից դարաշրջանում որոշ պետություններ և արմատական խմբեր օգտագործել են աստվածանարության մեղադրանքներ՝ փորձելով փայլեցնել իրենց կրոնական հեղինակությունը և ձեռք բերել ժողովրդական աջակցություն՝ լիբերալ մուսուլման մտավորականների և կրոնական փոքրամասնությունների հաշվին[55]: Վերջին տարիներին իսլամի դեմ աստվածանարության մեղադրանքները միջազգային վեճեր են առաջացրել և դեր են խաղացել ամբոխային բռնության և հայտնի գործիչների սպանությունների միջադեպերում։

ՄԱԿ-ում ԻՀԿ-ի աստվածանարգության դեմ արշավի ձախողում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ)՝ Միավորված Ազգերի կազմակերպության խոշոր մուսուլմանական դաշինքի անունից գլխավորել է «Կրոնների զրպարտության» համար համաշխարհային քրեական պատիժների արշավը։ Արշավն ավարտվել է 2011 թվականին, երբ առաջարկը հետ էր կանչվել Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդում՝ աջակցության բացակայության պատճառով, ինչը վերջ է դրել Պակիստանում, Սաուդյան Արաբիայում և Իրանում կիրառված մեթոդների նմանությամբ ամբողջ աշխարհում աստվածանարգության դեմ սահմանափակումներ սահմանելու ջանքերին։

Այս բանաձևը 1999 թվականից ի վեր ՄԱԿ-ում ընդունվել է ամեն տարի՝ ամեն հաջորդ տարվա ընթացքում «կողմ» քվեարկողների թվի նվազմամբ[56]: 21-րդ դարի սկզբին աստվածանարգությունը դարձել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) օրակարգի թեմա։ Միավորված Ազգերի Կազմակերպությունը մի քանի բանաձևեր է ընդունել, որոնք կոչ են անում աշխարհին միջոցներ ձեռնարկել «կրոնների զրպարտության» դեմ[57]: Սակայն, 2011 թվականի հուլիսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն (ՄԱԿՄԻԿ) հրապարակել է 52 կետից բաղկացած հայտարարություն, որում հաստատվել է խոսքի ազատությունը և մերժվել «կրոնի կամ այլ համոզմունքների համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումն» արգելող օրենքները[58]:

«Մուհամմադի պատկերումներ» ծաղրանկարով

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սեպտեմբերի 30-ին դանիական «Jyllands-Posten» թերթը հրապարակել է ինքնագրաքննության և խոսքի ազատության մասին մի հոդված, որն ուղեկցվում էր «Մուհամմադի պատկերումներ» քսան ծաղրանկարների շարքով[59]: Թերթի գլխավոր խմբագիրը հանդես գալով խմբագրականով գրել էր, որ թերթը հրապարակում է ծաղրանկարները, քանի որ մուսուլմանները պետք է հաղթահարեն իրենց «հիվանդոտ չափազանց զգայունությունը»։ Մեկ այլ խմբագիր դա համարել էր մշակութային նախաձեռնություն.

«Մարդկանց ծաղրելով՝ մենք նրանց նաև մեր հասարակության մեջ ենք ներառում։ Դա միշտ չէ, որ հեշտ է նրանց համար, ովքեր մտահոգված են, բայց դա այն գինն է, որը նրանք պետք է վճարեն»[60]:

Խմբագիրները մտահոգություն են հայտնել, որ դանիացի կատակերգուները, նկարիչները և այլք ստիպված են ինքնագրաքննություն անել, քանի որ վախենում են մուսուլմանների կոշտ արձագանքից։

2006 թվականի փետրվարին բռնկվել են համաշխարհային բողոքի ցույցեր, որոնք ցնցել են ծաղրանկարներ ներկայացրած նկարիչներին։ Ռումբի մասին սպառնալիք ստանալուց հետո մի ծաղրանկարիչ արտահայտել է իր զայրույթը, որ մուսուլմանները, որոնք իրենց երկրներում հալածանքներից փախչելով ապաստան են գտել, «ցանկանում են, որ Դանիայում կիրառվեն այն օրենքները, որոնցից նրանք փախել են»։ Խմբագիրները շարունակելով իրենց դիրքորոշումը գրել են` «Բոլորը պետք է հաշտվեն երգիծանքի ենթարկված լինելու հետ»[61]:

Չիկագոյի համալսարանի իսլամական պատմության պրոֆեսոր Ջոն Վուդսի խոսքով՝ մուսուլմաններին զայրացրել էին ոչ միայն պատկերները, այլև նկարների այն ակնարկը, որ Մուհամմադը խրախուսում է ահաբեկչությունը[62]: 2008 թվականի փետրվարի 12-ին դանիական ոստիկանությունը ձերբակալել է երեք տղամարդու, որոնք ներգրավված էին ծաղրանկարիչներից մեկի՝ Կուրտ Վեստերգորի (որը Մուհամմադին պատկերել է թյուրբանով՝ ռումբի տեսքով) սպանության դավադրության մեջ[63]:

Ալ-Քաիդան, որը ստանձնել էր 2008 թվականի հունիսին Պակիստանի Իսլամաբադ քաղաքում Դանիայի դեսպանատան մոտ մեքենայի պայթյունի պատասխանատվությունը, որը, նրանց խոսքով, իրենց վրեժն է լուծել «վիրավորական նկարների» համար[61]:

2015 թվականին ֆրանսիական «Շառլի Հեբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրության շենքում և դրա մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Ես Շառլի եմ» (Je Suis Charlie) կոչը դարձավ խոսքի ազատության աշխարհիկ պաշտպանների հանրահավաքային կարգախոսը։ Ահաբեկչությունները տեղի էին ունեցել Ֆրանսիայում, որտեղ ակտիվիստ աշխարհիկության մշակույթը ողջունում է աստվածանարգությունը, բայց պահանջում է տեսակետի վրա հիմնված սահմանափակումներ և խոսքի նախնական սահմանափակումներ։

Էմանուել Թոդը շատ կասկածամիտ և քննադատաբար է մոտեցել «հայհոյանքի իրավունքի» պատմությանը։ Սկեպտիկները կարծում էին, որ դա ընդամենը մարգինալացված խմբի ծաղր է։ Թոդի ուսումնասիրությունը հերքող գիտնականները պարզել են, որ ցուցարարներից շատերը լիբերալ, հանդուրժող մարդիկ էին, որոնք չունեին իսլամաֆոբիկ կամ քսենոֆոբիկ հայացքներ։ «Ես Շառլի եմ» շարժման շատ ցուցարարների համար բողոքի ակցիայի իմաստը պարզապես հետևյալն էր. թույլատրելի չէ սպանել մեկին, քանի որ նա վիրավորել է ձեզ[64]:

Հուդայականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաթան մարգարեն Դավթին մեղադրում է խեթացի Ուրիայի կնոջ՝ Բերսաբեի հետ ունեցած սեռական սկանդալի համար՝ ասելով. «Այս արարքով դու Տիրոջ թշնամիներին աստվածանարգելու առիթ տվեցիր» (Բ Թագավորաց 12։14)

Ղևտական 24:16 NRSV -ում աստվածանարգության համար պատիժը մահ է։ Հրեական օրենքում մահապատժի ենթարկվող անարգանքի միակ ձևը Տիրոջ անվան անարգանքն է[65]: Ղևտական 24։16-ում ասվում է, որ «Յահվեի անունը անարգող յուրաքանչյուր ոք մահապատժի կենթարկվի»[26]:

Նոյի յոթ օրենքները, որոնք հուդայականությունը համարում է բոլոր մարդկանց համար կիրառելի, արգելում են աստվածանարգությունը[66]:

Մեռյալ ծովի ձեռագրերի տեքստերից մեկում, որը կոչվում է Դամասկոսյան փաստաթուղթ, ոչ հրեաների (որոնք կոչվում են նաև հեթանոսներ ) նկատմամբ բռնությունն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ այն թույլատրվում է հրեական կառավարող մարմնի կողմից, «որպեսզի նրանք աստվածանարգություն չանեն»[67]:

Բուդդիզմը չունի աստվածանարգություն հասկացություն։ Ի հակադրություն դրա, Արևմտյան Ասիայում, որը Աբրահամական կրոնների (մասնավորապես՝ իսլամի, հուդայականության և քրիստոնեության ) ծննդավայրն է, այլախոհության նկատմամբ նման հանդուրժողականությունն և հարգանքը տեղ չի գտել, որտեղ հերետիկոսներն ու աստվածանարգողները ստիպված վճարել են իրենց կյանքով։

Բուդդիզմին վիրավորելը պատժելի հանցագործություն է բուդդայական մեծամասնություն ունեցող որոշ երկրներում, ինչպիսիք են Շրի Լանկան և Մյանման։ 2015 թվականին Նոր Զելանդիայից մի տղամարդ դատապարտվել է ազատազրկման՝ Բուդդային ականջակալներով պատկերելու համար[68]: Նմանապես, 2020 թվականին շրիլանկացի հեղինակ Շակտիկա Սատկումարան դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ բուդդիզմը վիրավորելու համար[69]:

Սիկհերը խիստ դաժանորեն են պատժում աաստվածանարգության համար։ Սիկհերն այն անվանում են «բիդբի»։

2021 թվականի հոկտեմբերին Նիհանգ Սինգհը սպանել է մի տղամարդու՝ Գուրու Գոբինդ Սինգհի «Սարբլոհ Գրանտ» (բառացի` «Մաքուր երկաթի սուրբ գրություն») պուրանի բիդբիի համար[70]: 2021 թվականի դեկտեմբերին Ոսկե տաճարում աստվածանարգության համար մի տղամարդու այնքան են ծեծել, որ մահացել է[71]: Նման պատիժները արդարացված են ուղղափառ սիկհերի կողմից, որոնք ասում են, որ «անհապաղ արդարադատություն» է պետք կիրառել բիդբիի համար, որը «հանցագործության ծայրահեղ դրսևորումն» է[70][72]:

Աստվածանարգության դեմ արձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի ազատության հաստատում (ԽԱԱՀ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմատեսակ միջազգային ինստիտուտները, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը, մերժել են «աստվածանարգության դեմ օրենքների» (ABL) կիրառումը և հաստատել են խոսքի ազատությունը[58][73]:

Եվրոպայի խորհրդում ABL-ի մերժում և FOS-ի հաստատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, հայհոյանքի մասին օրենքի հարցը քննարկելուց հետո, ընդունել է բանաձև, որով աստվածանարգությունը չպետք է քրեական հանցագործություն համարվի[73]: Բանաձևն ընդունվել է 2007 թվականի հունիսի 29-ին՝ «Կրոնի հիման վրա անձանց նկատմամբ աստվածանարգության, կրոնական վիրավորանքների և ատելության խոսքի վերաբերյալ 1805 (2007) առաջարկությամբ»։ Այս հանձնարարականը մի շարք ուղեցույցներ է սահմանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ (արտահայտվելու ազատություն) և 9-րդ (մտքի, խղճի և կրոնի ազատություն) հոդվածները։

ՄԱԿ-ում ABL-ի մերժում և FOS-ի հաստատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում -ի Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻԿԿ) արշավը, որը պահանջում էր պատիժ սահմանել «կրոնների զրպարտության» համար, հետ է կանչվել իրենց արշավին ցուցաբերվող աջակցության անընդհատ նվազման պատճառով[56], ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն (ՄԱԿՄԻ) 2011 թվականի հուլիսին հրապարակել է 52 պարբերությունից բաղկացած հայտարարություն, որում հաստատվել է խոսքի ազատությունը և մերժվել «կրոնի կամ այլ համոզմունքների համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումն» արգելող օրենքները: ՄԱԿՄԻ-ի «Ընդհանուր մեկնաբանություն 34 - Պարբերություն 48»-ը 1976 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) վերաբերյալ, որը վերաբերում է կարծիքի և արտահայտման ազատություններին, նշում է[58].

Կրոնի կամ այլ համոզմունքների համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների արգելքները, ներառյալ աստվածանարգության մասին օրենքները, անհամատեղելի են Դաշնագրի հետ, բացառությամբ Դաշնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված հատուկ հանգամանքների: Նման արգելքները պետք է համապատասխանեն նաև 19-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև 2, 5, 17, 18 և 26-րդ հոդվածների խիստ պահանջներին: Այսպիսով, օրինակ, անթույլատրելի կլինի, որ նման օրենքներով խտրականություն դրսևորվի մեկ կամ որոշակի կրոնների կամ համոզմունքների համակարգերի, կամ դրանց հետևորդների նկատմամբ մեկ այլի, կամ կրոնական հավատացյալների նկատմամբ ոչ հավատացյալների նկատմամբ: Նաև թույլատրելի չի լինի, որ նման արգելքներն օգտագործվեն կրոնական առաջնորդների քննադատությունը կամ կրոնական ուսմունքի և հավատքի սկզբունքների մեկնաբանությունը կանխելու կամ պատժելու համար[74]:

Աստվածանարգության դեմ պայքարի միջազգային օր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայհոյանքի դեմ պայքարի միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 30-ին, խրախուսում է անհատներին և խմբերին բացահայտորեն քննադատել կրոնը և աստվածանարգության դեմ օրենքները։ Այն հիմնադրվել է 2009 թվականին «Հետաքննությունների կենտրոնի» (CFI) կողմից[75]: Մի ուսանող է կապ հաստատել Նյու Յորքի Ամհերստ քաղաքի Հետաքննությունների կենտրոնի հետ և ներկայացրել գաղափարը, որը հետագայում CFI-ն աջակցել է։ Հետաքննությունների կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ռոնալդ Լինդսեյը CNN-ին տված հարցազրույցում աստվածանաչգության օրվա վերաբերյալ ասել է. «[Մենք] կարծում ենք, որ կրոնական համոզմունքները պետք է ենթարկվեն քննության և քննադատության, ինչպես քաղաքական համոզմունքները, բայց մենք կրոնի նկատմամբ տաբու ունենք»[76]:

2009 թվականին առաջին ամենամյա աստվածանարգության օրվան նվիրված ամբողջ աշխարհում կազմակերպված միջոցառումներից է արվեստի ցուցահանդեսը Վաշինգտոնում և խոսքի ազատության փառատոնը Լոս Անջելեսում[77]:

Աստվածանարգության մասին օրենքների վերացումը մի շարք երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ երկրներ վերացրել են աստվածանարգության արգելքը։ Ֆրանսիան դա արել է 1881 թվականին (սա չի տարածվել Էլզաս-Մոզել շրջանի վրա, որն այն ժամանակ Գերմանիայի մաս էր կազմում, Ֆրանսիային միանալուց հետո)՝ կրոնի և մամուլի ազատություն ապահովելու համար։

Աստվածանարգությունը վերացվել կամ չեղյալ է հայտարարվել Շվեդիայում 1970 թվականին, Անգլիայում և Ուելսում 2008 թվականին, Նորվեգիայում՝ 2009 և 2015 թվականների օրենքներով, Նիդեռլանդներում 2014 թվականին, Իսլանդիայում 2015 թվականին, Ֆրանսիայում՝ իր Էլզաս-Մոզել տարածաշրջանի համար 2016 թվականին, Մալթայում 2016 թվականին, Դանիայում 2017 թվականին[78], Կանադայում 2018 թվականին, Նոր Զելանդիայում 2019 թվականին և Իռլանդիայում 2020 թվականին[79]:

Աստվածանարգության օրենքներ ունեցող ազգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստվածանարգությունը և օրենքները աշխարհում ըստ 2015 թվականի տվյալների     Պատմական սահմանափակումներ     Տեղական սահմանափակումներ     Տուգանքներ և սահմանափակումներ     Ազատազրկման դատավճիռներ     Մահվան դատավճիռներ     Բացակա

Պետական կրոն ունեցող որոշ երկրներում աստվածանարգությունն արգելված է քրեական օրենսգրքով։

Անարգության մասին օրենքների նպատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում անարգության մասին օրենքներն օգտագործվում են մեծամասնության կրոնական համոզմունքները պարտադրելու համար, մինչդեռ այլ երկրներում դրանք արդարացվում են որպես փոքրամասնությունների կրոնական համոզմունքների ենթադրյալ պաշտպանություն[Ն 8][Ն 9][Ն 10]:

Այն դեպքերում, երբ անարգանքն արգելված է, դա կարող են լինել կամ որոշ օրենքներ, որոնք ուղղակիորեն պատժում են հավատուրացությունը, կրոնական զգացմունքերի անարգանքը[83], կամ որոշ օրենքներ, որոնք թույլ են տալիս անարգելու դեպքում վիրավորվածներին պատժել անարգողներին։ Այդ օրենքները կարող են արդարացնել աստվածանարգության համար պատիժների կամ վրեժխնդրության կիրառումը՝ որպես աստվածանարգող զրպարտություն[84], կրոնի կամ որոշ կրոնական ծեսերի նկատմամբ ընդդիմության արտահայտություն կամ «զրպարտություն»[85][86], կրոնական վիրավորանք[87], կամ ատելության խոսք:

Աստվածանարգանքի օրենքներ ունեցող ազգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դրությամբ, 33 երկրներ իրենց իրավական օրենսգրքում ունեցել են աստվածանարգության դեմ պայքարի որևէ օրենք[11][88]: Դրանցից 21-ը մուսուլմանական մեծամասնությամբ երկրներ էին՝ Աֆղանստան, Ալժիր, Բահրեյն, Եգիպտոս, Ինդոնեզիա, Իրան, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Մալայզիա, Մալդիվներ, Մարոկկո, Օման, Պակիստան, Կատար, Սաուդյան Արաբիա, Սոմալի, Սուդան, Թուրքիա, ԱՄԷ և Արևմտյան Սահարա:

Աստվածանարգությունը որոշ մուսուլմանական երկրներում համարվում է քրեորեն խիստ պատժելի (մահապատիժ)[12]: Այս երկրներում նման օրենքները հանգեցրել են փոքրամասնությունների և այլախոհ անդամների հետապնդումների, լինչի դատաստանների, սպանությունների կամ ձերբակալությունների՝ անհիմն մեղադրանքներից հետո[89]:

2012 թվականին աստվածանարգության դեմ օրենքներ ընդունած մյուս տասներկու երկրներն են եղել Հնդկաստանը և Սինգապուրը, ինչպես նաև քրիստոնյա մեծամասնություն կազմող պետությունները, այդ թվում՝ Դանիան (վերացվել է 2017 թվականին)[78],  Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը (վերացվել է 2019 թվականին), Իռլանդիան (վերացվել է 2020 թվականին), Իտալիան, Մալթան (վերացվել է 2016 թվականին), Նիդեռլանդները (վերացվել է 2014 թվականին), Նիգերիան, Նորվեգիան (վերացվել է 2015 թվականին) և Լեհաստանը[11]: Իսպանիայի «կրոնական զգացմունքները վիրավորելու» մասին օրենքը, ըստ էության, նաև արգելում է աստվածանարգությունը[90]:

Դանիայի աստվածանարգանքի մասին նախկին օրենքը, որը 2012 թվականին աջակցություն էր ստացել քաղաքացիների 66%-ից, հանցագործություն է համարել «Դանիայում օրինական կրոններն ու հավատալիքները ծաղրելը»[82]: Շատ դանիացիներ «անարգանքի մասին օրենքը» համարել են ինտեգրմանը նպաստող, քանի որ այն նպաստում է բազմամշակութային և բազմադավան հասարակության ընդունմանը»[80]:

E. S. ընդդեմ Ավստրիայի (2018) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է չեղյալ հայտարարել Ավստրիայում աստվածանարգության մասին օրենքը՝ հիմնվելով 10-րդ հոդվածի (խոսքի ազատություն) վրա՝ նշելով, որ անարգանքի քրեականացումը կարող է աջակցվել պետության հայեցողության շրջանակներում։ Այս որոշումը լայնորեն քննադատվել է մարդու իրավունքների կազմակերպությունների և մեկնաբանների կողմից՝ թե՛ Եվրոպայում, թե՛ Հյուսիսային Ամերիկայում[91][92][93]:

Աստվածանարգություն տերմինի հիպերբոլիկ օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից լեզվում blasphemy - աստվածանարգություն հասկացությունը հաճախ օգտագործվում է հիպերբոլիկ` չափազանցված (միտումնավոր շեշտով չափազանցված ձև): Այս օգտագործումը սկսել է որոշակի հետաքրքրություն առաջացնել լեզվաբանների շրջանում, և «աստվածանարգություն» բառը հաճախ օգտագործվում է իլյուստրատիվ նպատակներով[94]:

  1. ↑ • Աստծո կամ սրբազան բաների վերաբերյալ անպարկեշտ արտահայտություն կամ գործողություն
    • Աստծո իրավունքները կամ հատկությունները սեփական անին վերագրելու հանցագործություն[2]:
  2. ↑ 1. Աստծո կամ որևէ սուրբ բանի նկատմամբ ցուցաբերված խիստ անհարգալից վերաբերմունք
    2. անհարգալից վերաբերմունք սուրբ կամ անձեռնմխելի համարվող որևէ բանի նկատմամբ[3]:
  3. ↑ 1. Աստծո կամ աստվածային համարվող որևէ բանի վերաբերյալ անպարկեշտ կամ արհամարհական խոսք, գրվածք կամ գործողություն
    2. ցանկացած դիտողություն կամ գործողություն, որը համարվում է անհարգալից կամ անպատկառ[4]:
  4. ↑ Աստծո անհատական անուններն արտասանելը համարվում է հայհոյանք... Հետաքրքիր է, որ այս արգելքը սողոսկել է Աստծո անունը անգլերենով գրելու սովորույթի մեջ: Շատ հրեաներ նախընտրում են անգլերեն գրել "G-d" («Ա-ծ»)՝ "God" («Աստված») բառի փոխարեն՝ Աստծուն անարգած լինելուց խուսափելու համար[5]:
  5. ↑ «Դիդախե»-ն մեջբերում է Մարկոս 3։28-29 համարները և անուղղակիորեն սահմանում է Սուրբ Հոգու աստվածանարգությունը որպես Սուրբ Հոգով խոսող մարգարեին փորձել կամ քննել (11։7): Սա այն մեղքն է, որը չի կարող ներվել, չնայած մյուս մեղքերը կարող են քավվել ապաշխարության միջոցով: Եպիփանիոսը, իր քննարկման մեջ հերետիկոսների մասին, որոնց նա անվանում է «Ալոգիներ» (Alogi), ասում է, որ նրանք գործել են աններելի մեղք: Քանի որ նրանք մերժում են Հովհաննեսի Ավետարանը, որը ոգեշնչված էր Սուրբ Հոգով, հետևաբար նրանց ուսմունքը հակասում է նրան, ինչ ասել է Հոգին և ենթակա է Հիսուսի խոսքով պատժին[6]:
  6. ↑ Մինչև քսաներորդ դարի սկիզբը ամերիկյան օրենսդրությունը աստվածանարգությունը ճանաչում էր որպես արգելված խոսույթը:
    «Սև տառի» [օրենքի տառի] կանոնը հստակ էր: Սահմանադրական ազատությունը ենթադրում էր կրոնի վերաբերյալ տեսակետներ արտահայտելու իրավունք, բայց ոչ անարգելու իրավունք՝ «Աստծուն չարամտորեն անարգելու» հանցագործություն, որը ներառում էր «Քրիստոսի անպարկեշտ ծաղրը»: Անգլիական ընդհանուր իրավունքը անարգանքն աստծո նկատմամբ պատժում էր որպես հանցագործություն, մինչդեռ «գիտուն մարդկանց միջև որոշակի վիճելի հարցերի շուրջ վեճերը» բացառում էր քրեական հայհոյանքի շրջանակից: Այս նախադեպին նայելով՝ տասնիններորդ դարի ամերիկյան վերաքննիչ դատարանները հետևողականորեն պաշտպանում էին աստվածանարգության արգելքները՝ սահման դնելով պատժելի անարգանքի և պաշտպանված կրոնական խոսքի միջև[7]:
  7. ↑ «Հերետիկոսների վերաբերյալ պետք է դիտարկել երկու կետ՝ մեկը՝ իրենց կողմից, մյուսը՝ Եկեղեցու կողմից։ Նրանց կողմից կա մեղք, որի պատճառով նրանք արժանի են ոչ միայն եկեղեցուց հեռացման միջոցով բաժանվելուն, այլև աշխարհից մահվամբ կտրվելուն։ Քանզի շատ ավելի լուրջ խնդիր է ապականել հավատքը, որը կենդանացնում է հոգին, քան կեղծել փողը, որը պահպանում է աշխարհիկ կյանքը։ Հետևաբար, եթե փող կեղծողները և այլ չարագործներ անմիջապես մահվան են դատապարտվում աշխարհիկ իշխանության կողմից, ապա շատ ավելի մեծ պատճառ կա, որ հերետիկոսները, հենց որ դատապարտվեն հերետիկոսության մեջ, ոչ միայն հեռացվեն եկեղեցուց, այլև նույնիսկ մահապատժի ենթարկվեն»[15]:
  8. ↑ «Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ Դանիայի քաղաքացիները դեռևս մեծ մասամբ աջակցում են երկրի «հայհոյանքի» մասին օրենքին։ Օրենքը, որն անօրինական է դարձնում «Դանիայում օրինական կրոնների և հավատքների ծաղրը», աջակցում է դանիացի ընտրողների մոտ 66 տոկոսը, ըստ CEPOS լիբերալ խմբի կողմից վերջերս անցկացված հարցման։ Զեկույցի մասին խոսելով՝ Հարավային Դանիայի համալսարանի կրոնական փորձագետ Թիմ Ջենսենն ասել է. «Դանիացիները կարող են հայհոյանքի մասին օրենքը համարել ինտեգրմանը նպաստող, քանի որ այն նպաստում է բազմամշակութային և բազմադավան հասարակության ընդունմանը։ Սակայն այն կարող է նաև խնդրահարույց լինել, եթե այն արտացոլում է այն համոզմունքը, որ կրոնական մարդկանց զգացմունքներն ունեն հատուկ կարգավիճակ և պահանջում են հատուկ պաշտպանություն», - հաղորդում է Berlingske լրատվական գործակալությունը»[80]:
  9. ↑ Պարեխը ներկայացրել է մեկ այլ փաստարկ աստվածանարգությունը որպես հանցագործություն պահպանման (և դրա տարածումը Մեծ Բրիտանիայում բոլոր կրոնների պաշտպանության վրա [այդ հանցագործությունից պաշտպանված էր միայն մեծամասնության կրոնը]) օգտին. մեծամասնության կրոնը կարիք չունի աստվածանարգության հանցագործությամբ առաջարկվող պաշտպանության, սակայն փոքրամասնության կրոններն ունեն մեծամասնության առջև իրենց խոցելիության պատճառով[81]։
  10. ↑ Դանիայի աստվածանարգության մասին օրենքը հանցագործություն է համարում «Դանիայում օրինական կրոններն ու հավատալիքները ծաղրելը», և CEPOS լիբերալ վերլուծական կենտրոնի պատվերով անցկացված ուսումնասիրության համաձայն՝ հարցված 1000 դանիացիների 66 տոկոսը պատասխանել է, որ օրենքը չպետք է չեղյալ հայտարարվի[82]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Miriam Díez Bosch and Jordi Sànchez Torrents (2015). On blasphemy. Barcelona: Blanquerna Observatory on Media, Religion and Culture. ISBN 978-84-941193-3-0.
  2. ↑ "Blasphemy". Random House Dictionary. access-date 2015 թ․ հունվարի 12
  3. ↑ Blasphemy Merriam Webster (July 2013)
  4. ↑ Blasphemies Webster's New World College Dictionary բառարանում 4th Ed.
  5. ↑ Karesh, Sara; Hurvitz, Mitchell (2006). Encyclopedia of Judaism. United States: Facts on File. էջ 180.
  6. ↑ Concannon, Cavan W. (2017). Assembling Early Christianity: Trade, Networks, and the Letters of Dionysios of Corinth. Cambridge University Press. էջ 114.
  7. 1 2 3 4 5 «Blasphemy and the Original Meaning of the First Amendment». Harvard Law Review. 2021 թ․ դեկտեմբերի 10.
  8. 1 2 3 Nash, David (2007). Blasphemy in the Christian World. Oxford University Press. էջեր 3–5.
  9. ↑ «Hate Crime and Public Order (Scotland) Bill Information Note: Blasphemy» (PDF). gov.scot.
  10. ↑ countries and territories worldwide had blasphemy laws in 2019, Pew Research (25 January 2022)
  11. 1 2 3 Laws Penalizing Blasphemy, Apostasy and Defamation of Religion are Widespread Pew Research (21 November 2012)
  12. 1 2 Blasphemy Divide: Insults to Religion Remain a Capital Crime in Muslim Lands The Wall Street Journal (8 January 2015)
  13. ↑ «Online Etymology Dictionary – Blasphemy». Etymonline.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
  14. ↑ (Իսթոնի Աստվածաշնչյան բառարանից) Romans 2:24 9 – Revelation.13:1, 6; Rev.16:9, 11, 21 – 1Kings.21:10; Acts.13:45; Acts.18:6
  15. ↑ Thomas Aquinas' Summa Theologiae. ST II-II q10a3, q11a3, q12. Q11A3:
  16. ↑ Nash, David (2007). Blasphemy in the Christian World. Oxford University Press. էջ 4.
  17. 1 2 Knight, Frances (2016). Religion, Identity and Conflict in Britain. Routledge.
  18. ↑ Williams Levy, Leonard (1995). Blasphemy: Verbal Offense Against the Sacred, from Moses to Salman Rushdie. University of North Carolina Press Books. էջ 242.
  19. ↑ «Thomas Aikenhead». 5.uua.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
  20. ↑ Church-State Issues in America Today (3 volumes). Bloomsbury. 2007. էջ 18. ISBN 9781573567541.
  21. ↑ «Criminal Justice and Immigration Act 2008». www.legislation.gov.uk (անգլերեն). Expert Participation. Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ այլ (link)
  22. ↑ Owen Chadwick, The Victorian Church: Vol 1 1829–1859 (1966) pp 487–489.
  23. ↑ «Hate Crime and Public Order (Scotland) Act 2024». gov.uk. Վերցված է 2024 թ․ ապրիլի 3-ին.
  24. ↑ Sherwood, Yvonne (2021 թ․ օգոստոսի 26). Blasphemy: A Very Short Introduction (անգլերեն). Oxford University Press. էջ 50. ISBN 978-0-19-251819-4.
  25. ↑ Bill Bright (2005). The Joy of Faithful Obedience (English). Cook Communications. էջ 52. ISBN 978-0-7814-4252-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. 1 2 Netton, Ian Richard (1996). Text and Trauma: An East-West Primer (անգլերեն). Routledge. էջ 2. ISBN 978-0-7007-0325-8.
  27. ↑ Saunders, Craig D. (2021 թ․ մարտի 1). A Mediator in Matthew: An Analysis of the Son of Man's Function in the First Gospel (անգլերեն). Wipf and Stock Publishers. էջ 77. ISBN 978-1-5326-9704-3.
  28. ↑ Allestree, Richard (1658). The whole duty of man, laid down in a plain and familiar way.
  29. ↑ Thomas Aquinas: Summa Theologica 2:2, q. 13.
  30. ↑ The Book of Concord Արխիվացված 15 Մարտ 2009 Wayback Machine The Large Catechism, §55.
  31. ↑ The Baptist Confession of Faith Արխիվացված 7 Ապրիլ 2010 Wayback Machine Ch. 23, §2–3.
  32. ↑ The Heidelberg Catechism Արխիվացված 13 Հունիս 2009 Wayback Machine Q. 100.
  33. ↑ Westminster Larger Catechism Արխիվացված 10 Դեկտեմբեր 2023 Wayback Machine Q. 113.
  34. ↑ Jean Calvin: Harmony of the Law vol. 4. Lev. 24:10.
  35. ↑ Act of Reparation for Blasphemies Uttered Against the Holy Name, Righting Wrongs Through Prayer Արխիվացված 18 Հունվար 2008 Wayback Machine By Scott P. Richert, About.com
  36. ↑ Dorothy Scallan. The Holy Man of Tours. (1990) 0-89555-390-2
  37. ↑ Joseph P. Christopher et al., 2003 The Raccolta, St Athanasius Press 978-0-9706526-6-9
  38. ↑ Letter for 50th anniversary of the Benedictine Sisters of Reparation of the Holy Face, 2000 Արխիվացված 2 Մայիս 2008 Wayback Machine Vatican archives
  39. ↑ Carroll, James, Constantine's sword: the church and the Jews : a history, Houghton Mifflin Harcourt, 2002
  40. ↑ Seidman, Naomi, Faithful renderings: Jewish-Christian difference and the politics of translation, University of Chicago Press, 2006 p. 137
  41. ↑ Cohn-Sherbok, Dan, Judaism and other faiths, Palgrave Macmillan, 1994, p. 48
  42. ↑ Seidman, Naomi (2010). Faithful Renderings: Jewish-Christian Difference and the Politics of Translation. University of Chicago Press. էջեր 136–138. ISBN 978-0-226-74507-7 – via Google Books.
  43. ↑ Rodkinson, Michael Levi (1918). The history of the Talmud, from the time of its formation, about 200 B.C. Talmud Society. էջեր 66–75.
  44. ↑ Maccoby, Hyam (1982). Judaism on Trial: Jewish-Christian Disputations in the Middle Ages. Associated University Presses. ISBN 978-0-8386-3053-2.
  45. ↑ Naomi Seidman, Faithful Renderings: Jewish-Christian Difference and the Politics of Translation, pp. 136–138
  46. ↑ Jonathon Green; Nicholas J. Karolides (2009). Encyclopedia of Censorship. Infobase Publishing. էջ 110. ISBN 978-1-4381-1001-1. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  47. ↑ Napier, G. (2017). Maleficium: Witchcraft and Witch Hunting in the West. Amberley Publishing. էջ 60. ISBN 978-1-4456-6511-5. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  48. ↑ Avery, Kenneth (2004). Psychology of Early Sufi Sama: Listening and Altered States. Routledge. էջ 3. ISBN 978-0-415-31106-9.
  49. ↑ "Blasphemy" at dictionary.com
  50. ↑ Wiederhold, Lutz. "Blasphemy against the Prophet Muhammad and his companions (sabb al-rasul, sabb al-sahabah): The introduction of the topic into shafi'i legal literature and its relevance for legal practice under Mamluk rule". Journal of semitic studies 42.1 (1997): 39–70.
  51. 1 2 3 Saeed, Abdullah; Saeed, Hassan (2004). Freedom of Religion, Apostasy and Islam. Burlington VT: Ashgate Publishing Company. էջեր 38–39. ISBN 978-0-7546-3083-8.
  52. ↑ Siraj Khan. Blasphemy against the Prophet, in Muhammad in History, Thought, and Culture (ed: Coeli Fitzpatrick PhD, Adam Hani Walker). 978-1-61069-177-2, pp. 59–67.
  53. ↑ Taha Jabir Alalwani (2012). Apostasy in Islam: a Historical and Scriptural Analysis (PDF) (Archived copy). Herndon, VA: International Institute of Islamic Thought. ISBN 978-1-56564-585-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  54. ↑ P Smith (2003). "Speak No Evil: Apostasy, Blasphemy and Heresy in Malaysian Syariah Law". UC Davis Journal Int'l Law & Policy. 10, pp. 357–373.
  55. ↑ Juan Eduardo Campo, ed. (2009). «Blasphemy». Encyclopedia of Islam. Infobase Publishing.
  56. 1 2 An Anti-Blasphemy Measure Laid to Rest Nina Shea, National Review (31 March 2011)
  57. ↑ U.N. Resolutions:
  58. 1 2 3 General Comment 34
  59. ↑ «Islam: Phobia to Understanding - Heiko Henkel - OKCIR». OKCIR: Omar Khayyam Center for Integrative Research (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
  60. ↑ Laborde C. The Danish Cartoon Controversy and the Challenges of Multicultural Politics: A Discussion of The Cartoons That Shook the World. Perspectives on Politics. 2011;9(3):603-605. doi:10.1017/S1537592711002817
  61. 1 2 Klausen, Jytte (2009). The Cartoons That Shook the World. Yale University Press.
  62. ↑ «Explaining the outrage». Chicago Tribune. 2006 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  63. ↑ Staff. Danish cartoons 'plotters' held Արխիվացված 2008-02-17 Wayback Machine BBC, 12 February 2008
  64. ↑ After Charlie Hebdo: Terror, Racism and Free Speech. Zed Books. 2017. էջ 53-9.
  65. ↑ «Blasphemy». JewishEncyclopedia.com.
  66. ↑ «The Seven Noachide Laws». JewishVirtualLibrary.org. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  67. ↑ «Gentiles –. Oxford Reference». Encyclopedia of the Dead Sea Scrolls. Oxford University Press. 2000. ISBN 978-0-19-508450-4. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.(subscription required)
  68. ↑ «Three jailed for insult to Buddha – DW – 03/17/2015». Deutsche Welle.
  69. ↑ «Insulting the Buddha». 2020 թ․ օգոստոսի 13.
  70. 1 2 Sethi, Chitleen K.; ThePrint (2021 թ․ դեկտեմբերի 19). «What is 'beadbi' or sacrilege in Sikhism, which sees Guru Granth Sahib as living Guru». ThePrint (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
  71. ↑ Mehmood, Asif (2021 թ․ դեկտեմբերի 18). «Hindu man beaten to death at Golden Temple in Amritsar». The Express Tribune. Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
  72. ↑ Taskin, Bismee (2021 թ․ հոկտեմբերի 15). «'He was running with a Sikh holy book': The 'crime' for which Sikh man was lynched & hacked». ThePrint (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
  73. 1 2 «PACE - Recommendation 1805 (2007) - Blasphemy, religious insults and hate speech against persons on grounds of their religion». assembly.coe.int.
  74. ↑ General Comment 34, p. 12.
  75. ↑ «Penn Jillette Celebrates Blasphemy Day in "Penn Says"». Center for Inquiry. 2009 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  76. ↑ Basu, Moni (2009 թ․ սեպտեմբերի 30). «Taking aim at God on 'Blasphemy Day'». CNN.com.
  77. ↑ Larmondin, Leanne (2009 թ․ հոկտեմբերի 2). «Did you celebrate Blasphemy Day?». USAToday.com.
  78. 1 2 Denmark scraps 334-year-old blasphemy law 2 June 2017 the Guardian
  79. ↑ Jacob, Katherine A. E. (2012). «Defending Blasphemy: Exploring Religious Expression under Ireland's Blasphemy law». Case Western Reserve Journal of International Law. Case Western Reserve University School of Law. 44 (3). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 16-ին.
  80. 1 2 «Denmark still largely in support of 'blasphemy' law» (անգլերեն). IceNews. 2012 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  81. ↑ Scolnicov, Anat (2010 թ․ հոկտեմբերի 18). The Right to Religious Freedom in International Law: Between Group Rights and Individual Rights (անգլերեն). Routledge. էջ 261. ISBN 978-1-136-90705-0.
  82. 1 2 «Danes overwhelmingly support their own blasphemy law». The Copenhagen Post (անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  83. ↑ Villa, Virginia (2022 թ․ հունվարի 25). «Four-in-ten countries and territories worldwide had blasphemy laws in 2019». Pew Research Center (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
  84. ↑ Kerr, ine (2009 թ․ հուլիսի 9). «Libel and blasphemy bill passed by the Dail». The Irish Independent. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  85. ↑ «Anti-Discrimination Act 1991 – Sect 124A: Vilification on grounds of race, religion, sexuality or gender identity unlawful». Austlii.edu.au. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
  86. ↑ «Victoria Police – Racial and religious vilification». Police.vic.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
  87. ↑ «European Commission for Democracy through Law (Venice Commission), Report on the relationship between freedom of expression and freedom of religion: the issue of regulation and prosecution of blasphemy, religious insult and incitement to religious hatred, 17–18 October 2008, Doc. No. CDL-AD(2008)026». Merlin.obs.coe.int. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
  88. ↑ Liu, Joseph (2012 թ․ նոյեմբերի 21). «Laws Penalizing Blasphemy, Apostasy and Defamation of Religion are Widespread». Pew Research Center (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
  89. ↑ Bad-mouthing: Pakistan's blasphemy laws legitimise intolerance The Economist (29 November 2014)
  90. ↑ «Spain country profile». End Blasphemy Laws. International Humanist and Ethical Union. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  91. ↑ «IHEU 'frustrated', as European Court fails to overturn 'blasphemy' conviction in Austria». International Humanist and Ethical Union. 2018 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  92. ↑ «European Court of Human Rights rules that Austria can keep its blasphemy law». Humanists UK. 2018 թ․ հոկտեմբերի 29.
  93. ↑ Cottee, Simon (2018 թ․ հոկտեմբերի 31). «A Flawed European Ruling on Free Speech». The Atlantic. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  94. ↑ Recanati, F. (1995) "The alleged priority of literal interpretation". Cognitive Science 19: 207–232.

    Գրականություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    • Maledicta: The International Journal of Verbal Aggression ISSN 0363-3659.
    • Levy, L. Blasphemy. Chapel Hill, 1993.
    • Dartevelle, P., Denis, Ph., Robyn, J. (eds.). Blasphèmes et libertés. Paris: CERF, 1993.
    • Plate, S. Brent (2006). Blasphemy: Art that Offends. London: Black Dog Publishing. ISBN 1-904772-53-6.

    Արտաքին հղումներ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    Ընթերցե՛ք «աստվածանարգություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածանարգություն» հոդվածին։