Jump to content

Աստղիկ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աստղիկ Ալավերդյան
Աստղիկ Արտավազդի Պողոսյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1986(1986-09-05) (39 տարեկան)
ԾննդավայրԼոռու մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵԹԿՊԻ
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար և ռեժիսոր
Աշխատանք2005-ից
ԱմուսինՆարբե Պողոսյան

Աստղիկ Արտավազդի Ալավերդյան (օրիորդական ազգանունը՝ Պողոսյան, սեպտեմբերի 5, 1986(1986-09-05), Լոռու մարզ, Հայաստան), հայ դերասանուհի, հաղորդավար և ռեժիսոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղիկ Ալավերդյանը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Լոռու մարզում։ Ամուսնացած է դերասան Նարբե Պողոսյանի հետ։

Ավարտել է Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցը՝ 2002 թվականին։ Մասնագիտականն կրթությունը ստացել՝ 2002-2006 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ոորպես դերասանուհի 2005-2008 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ որպես հաղորդավար՝ 2005 թվականին Կենտրոն հեռուստաընկերությունան «Տարբերակ» հաղորդումում։

Աստղիկ Ալավերդյանը 2006 թվականին հանդես է եկել «TV5» հեռուստաընկերության «Ընտանեկան իրավիճակներ», 2007 թվականին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երջանկության մեխանիկա» նախագծերում, իսկ 2008-2009 թվականներին՝ «Այսպես էլ ապրում ենք» հեռուստասերիալում։

«ATV» հեռուստաընկերության «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարում նկարահանվել է 2010-2014 թվականներին։

2013-2014 թվականներին եղել է «Անցնենք գործի» հաղորդման հաղորդավարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Չենք կարողանում վերադառնալ եթեր. Նարբե Պողոսյան (ֆոտո)». armlur.am.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]