Աստղային փոշու մասին հիշողությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Աստղային փոշու մասին հիշողությունները
անգլ.՝ Stardust Memories
Աստղային փոշու մասին հիշողությունները.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, կինոնմանակում և դրամա
Թվական1980, հունվարի 22, 1981[1], սեպտեմբերի 26, 1980[2] և հոկտեմբերի 10, 1980[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն
ՊրոդյուսերՌոբերտ Գրինհաթ
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներՇառլոտա Ռեմփլինգ, Ջեսիկա Հարպեր, Մարի-Քրիստին Բարո, Վուդի Ալլեն, Թոնի Ռոբերտս, Դենիել Սթերն, Էմի Ռայթ, Շերոն Սթոուն, Ֆիլոմենա Սպանիոլո, Հելեն Հենֆտ, Լեոնարդո Չիմինո, Ջոն Ռոթմեն[3], Արմին Շիմերման[3], Ջեք Ռոլինս[3], Լարեյն Նյուման[3], Լուիզա Լասեր[3], Բրենթ Սպայներ[3], Սինթիա Գիբ[3], Ջեյմս Օտիս[3], Ջուդիթ Քրիսթ[3], Ռոյ Բրոքսմիթ[3], Էն դե Սալվո[3] և Էլի Մինց[3]
ՕպերատորԳորդոն Ուիլիս
ԵրաժշտությունԴիք Հայմեն
ՄոնտաժՍյուզան Է․ Մորս
Նկարահանման վայրՆյու Ջերսի
Տևողություն89 րոպե
Բյուջե10 000 000 $[4]
Շահույթ10 389 003 $[4]

«Աստղային փոշու մասին հիշողությունները» կամ «Աստղային հիշողություններ» (անգլ.՝ Stardust Memories), 1980 թվականի ամերիկյան սև-սպիտակ տրագիկոմեդիա։ Ֆիլմը ծաղրում է Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կես» կինոժապավենը[5]։ Վուդի Ալենի վերջին ֆիլմն է, որը նկարահանվել է United Artists ստուդիայում[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենդի Բեյթսը կատակերգական հայտնի ռեժիսոր է։ Նա ուզում էր սկսել նկարահանել ավելի լուրջ ֆիլմեր, բայց բազմաթիվ երկրապագուներ սպասում էի միայն կատակերգություն։ Բացի այդ Սենդին «պայթում է» իր երկու կանանց միջև՝ Դենիզի և Իզաբելի, որոնցից յուրաքանչյուրն ուներ տարբեր բնավորություններ, ապա ռեժիսորը հաղթահարում է իր հիշողությունները կապված նախկին սերերի հետ, և դառնում Դորիի նման ուրախ և անմիջական։

Որոշելով հանգամանորեն խորհել իր կյանքի՝ ներկայի, անցյալի և ապագայի մասին՝ Սենդի Բեյթսը շաբաթվա վերջին մեկուսանում է հյուրանոցի համարում, մինչև գա կինոփառատոնի ժամանակ ու ներկայացնի իր ֆիլմերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վուդի Ալլեն - Սենդի Բեյթս
  • Շառլոտա Ռեմփլինգ - Դորի
  • Ջեսիկա Հարպեր - Դեյզի
  • Մարի-Քրիստին Բարո - Իզաբել
  • Թոնի Ռոբերթս - Թոնի Ռոբերթս
  • Էմի Ռայթ - Շելի
  • Հելեն Հանֆթ - Վիվիան Օրկին
  • Ջոն Ռոթման - Ջեք Էբել
  • Ջուդիտ Ռոբերթս - երգչուհի
  • Դենիել Սթերն - դերասան

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերոն Սթոուն - գնացքի աղջիկը (առաջին անգամ էկրանում)
  • Բրենթ Սպայներ - Սենդի Բեյթսի երկրպագուներից մեկը (առաջինը մեծ էկրաններում, ավելի ուշ հայտնի դարձավ Դեյտա անդրոիդի «Աստղային ճանապարհ։ Հետևյալ սերունդ» սերիալում խաղալու ժամանակ)
  • Լորեն Նյուման - պրոդյուսեր Սենդի Բեյթսի օգնական (ցանկում նշված չէ, հետագայում հայտնի դարձավ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի մշտական հաղորդավար լինելու ժամանակ)
  • Լուիզա Լացեր - Սենդի Բեյթսի քարտուղարուհի (ցուցակում նշված չէ, Վուդի Ալլենի նախկին կինը)

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անունը առաջացել է «Stardust» (1927) ջազային կոմպոզիցիայի անվանումից։ 1931 թվականին Լուի Արմսթրոնգը կատարեց այն, և Stardust-ին երեք անգամ ավելացրեց oh, memory բառերը։ Մանտաժելով իր ֆիլմերը՝ Ալլենը միշտ լսում էր հին աուդիոձայնագրություններ, հատկապես գերադասում էր ջազը։ Այդ ժապավենում նա առաջինը սաունդթրեքում ներառել է այդ ձայնագրությունները (1920-ական և 1930-ական ջազային երաժշտություններ)[5]։

Ֆլմի աշխատանքային անվանումը եղել է «Woody Allen No. 4»: Թղթակցին Ալլենը հայտնեց, որ ինքը դեռ արժանի չի «8½» ֆիլմին[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
  5. 5,0 5,1 5,2 5,3 IMDB — trivia
  6. Оригинальный текст: I am not even half of the Fellini of 8½

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]