Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը (վեպ)
Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը անգլ.՝ Star Wars Episode III: Revenge of the Sith | |
---|---|
Հեղինակ | Մեթյու Սթովեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | novelization? և գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Դարթ Վեյդեր |
Շարք | Աստղային պատերազմներ |
Նախորդ | Labyrinth of Evil? |
Հաջորդ | Dark Lord: The Rise of Darth Vader? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Del Rey Books |
Հրատարակման տարեթիվ | 2005 |
ԳՄՍՀ | 2-258-06802-9 |
OCLC | 470259912 |
Աստղային պատերազմներ. III էպիզոդ։ Սիթհի վրեժը (անգլ.՝ Star Wars Episode III: Revenge of the Sith), ամերիկացի գրող Մեթյու Սթովերի ֆանտաստիկ վեպը, համանուն կինոնակրի նովելիզացիան։ ԱՄՆ-ում թողարկվել է 2005 թվականի ապրիլի 2-ին, Del Rey Books[1] հրատարակչության կողմից։ Ռուսաստանում լույս է ընծայվել նույն թվականին (առաջին անգամ տպագրվել է 2005 թվականի հուլիսի 20-ին) «Էկսմո» հրատարակության կողմից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպը գրվել է «Աստղային պատերազմներ. III էպիզոդ։ Սիթհի վրեժը» ֆիլմի համար Ջորջ Լուկասի սցենարի հիման վրա։ Վեպի սյուժեն, բացառությամբ որոշ հատվածների, համընկնում է ֆիլմի սյուժեի հետ։ Գրքում էպիզոդների առանձին հատվածներն ավելի մանրամասնորեն են նկարագրված, ավելի մեծ ուշադրություն է դարձված հերոսներին, առավել պարզաբանված է։
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսալեզու «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագրի № 24 լրագրում 2005 թվականի օգոստոսի հրապարակվեց մեկնաբանական կարծիք գրքի մասին։ Մեկնաբանությունում հատկապես նշված էր, որ գիրքը չի հանդիսանում հայտնի ֆիլմի տիպիկ նովելիզացումը։ Ի տարբերություն մանատիպ այլ գրքերի մեծամասնության, որոնք գրվել են «ծայրահեղ ոչ գրականական եղանակով», Սթովերի գրքերն առանձնանում են «ոչ օրդինար „համեղ“ գրականական լեզվով»։ Քննադատական մեկնաբանության մեջ նաև ասվում է, որ «թարգմանիչներին չի հաջողվել փոխանցել հեղինակի յուրօրինակ գրելաոճը»։ Ընդհանուր առմամբ ինչպես ինքը ստեղծագործությունը, այնպես էլ թարգմանությունն արժանացել են հիմնականում դրական գնահատականի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատմություն դարաշրջանի պատմության մասին…» Գրքի ռեցենզիան «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագրում. № 24, 2005 թվականի օգոստոս
|