Աստղային դարպասներ: ԱԳ-1
"Աստղային դարպասներ ԱԴ-1" (անգլ.՝ Stargate SG-1), հաճախ անվանում են պարզապես ԱԴ-1, — գիտա-ֆանտաստիկ հեռուստատեսային սերիալ, որը նկարահանվել է ԱՄՆ-ի և Կանադայի մասնակցությամբ և արժանացել է "Էմմիի" մրցանակի, նկարահանված է MGM ընկերության աստղային դարպասներ թեմատիկայի հիման վրա. Սերիալը ստեղծվել է Բրեդ Րայթմ և Ջոնաթան Գլասսների կողմից 1994 թվականին Դինա Դեվլինի և Րոլանդ Էմմերիհայի "Աստղային դարպասներ" պատմության թեմայով։ Դրվագները նկարահանվել են ՝ Կանադայի Վանկուվերում։ Բրեդ Րայթը, Ջոնաթան Գլասսները և Ռոբերտ Քուպերը հանդիսանում են տարբեր փուլերում սերիալի արտադրության հիմնական ներշնչողները։ Առաջին հինգ սեզոնները' սկսած 1997 թ-ից, "Աստղային դարպասներ ԱԴ-1", հեռարձակվում էր Showtime հեռուստաալիքով, մնացած հինգ սեզոնները ցուցադրվեց Sci-Fi Channel ալիքով։ Ցուցադրության եզրափակիչ դրվագը տեղի ունեցավ Sky1 անգլիական հեռուստաալիքով 2007 թ-ի մարտի 13-ին, ամերիկյան պրեմիերաից երեք ամիս առաջ։ Հենց նույն տարվա մեջ "Աստղային դարպասներ ԱԴ-1" հեռուստասերիալը, որը բաղկացած է 10 սեզոններից (214 սերիա), նոր ռեկորդ են սահմանեց անցնելով "Գաղտնի նյութեր" սերիալից, համարվելով ամերիկյան ամենաերկար գիտա-ֆանտաստիկ սերիալը։
Սերիալը սկսվում է գեղարվեստական ֆիլմի իրադարձություններից մեկ տարի անց։ Սարքավորումների ցանցը "աստղային դարպասներ" անվամբ, ստեղծված հնագույններ ռասայի կողմից, թույլ է տալիս ակնթարթորեն տեղափոխվելու տարբեր մոլորակների միջև։ "աստղային դարպասներ ԱԴ-1" սերիալը, դա պատմություն է ԱԴ-1 ջոկատի արկածների մասին(անգլ.՝ SG-1), որը այլ 24 ջոկատների հետ միասին (որոնց անդամները որոշ սերիաներում խաղում են երկրորդական և երրորդական դերեր) ուսումնասիրում են մեր գալակտիկան և պաշտպանում են Երկիրը տարբեր այլմոլորակային սպառնալիքներից։ ԱԴ-1 ջոկատի կազմը առաջին հինգ տարիների ընթացքում անփոփոխ էր, աստիճանաբար սկսեց փոփոխվել հաջորդ սեզոններում։ Սերիալը իր մեջ ընդգրկում է Երկիր մոլորակի հնագույն ժողովուրդների դիցաբանության (եգիպտական, նորվեգական, լեգենդներ Արթուր թագավորի մասին) մասնիկներ։ 2008 թ-ին տեսասկավառակների վրա դուրս եկան "Աստղային դարպասներ։ ճշմարտության տապանը" և "Աստղային դարպասներ։ ժամանակային կոնտինուում" գեղարվեստական ֆիլմերը, որոնք ԱԴ-1 ջոկատի արկածների և սերիալի շարունակությունն են։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
|