Աստղագիտական կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստղագիտական կլիմա (Աստղակլիմա), մթնոլորտային պայմանների համադրություն, որոնք կարող են ազդել աստղագիտական դիտարկումների որակի վրա։

Դրանցից կարևորագույնն են օդի թափանցիկությունը, նրա միատարրության աստիճանը (ազդում է դիտարկվող մարմինների «հստակության» վրա), մթնոլորտի ֆոնային լուսավորության մեծությունը, օրական ջերմաստիճանի տատանումները և քամու արագությունը։

Օպտիկական տիրույթում երկրային մթնոլորտի թափանցիկությունը բավականին մեծ է՝ զենիթում գտնվող աստղերի լույսը, ծովի մակերևույթից դիտարկման ժամանակ թուլանում է 25-50 % (ավելի թույլ սպեկտրի կարմիր, և ավելի ուժեղ երկնագույն մասում), իսկ ժամանակակից լեռնային աստղադիտարանի (2500-3000 մ) դեպքում միջինում 20 %։

Ուլտրամանուշակագույն տիրույթում մթնոլորտի թափանցիկությունը կտրուկ իջնում է. 280 նմ-ից ավելի կարճ ալիքների համար մթնոլորտը գործնականում անթափանց է։

Ինֆրակարմիր տիրույթում մթնոլորտի թափանցիկությունը չափազանց տատանվում է. գոյություն ունեն մի քանի կլանման հզոր շերտեր, որոնք պայմանավորված են ջրածնի և ջրի մոլեկուլների հետ։ Այդ պատճառով ինֆրակարմիր տիրույթում դիտարկումներ կատարելու համար աստղադիտակները տեղադրում են չոր բարձր լեռնային շրջաններում, օրինակ՝ չիլիական Ատակամա անապատում, կամ հավայան հրաբուխների (ավելին քան 4000 մ) գագաթին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Щеглов П. В. Проблемы оптической астрономии. М., 1980
  • Уокер Г. Астрономические наблюдения. М., 1990
  • Купер У., Уокер Е. Измеряя свет звезд. М., 1994

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]