Աստծո երկիրը
Աստծո երկիրը անգլ.՝ God’s Own Country | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ[1] |
Թվական | սեպտեմբերի 1, 2017, հոկտեմբերի 26, 2017[2], սեպտեմբերի 14, 2017[3], դեկտեմբերի 6, 2017, հոկտեմբերի 25, 2017 և հունվարի 23, 2017 |
Լեզու | անգլերեն և ռումիներեն |
Ռեժիսոր | Francis Lee? |
Սցենարի հեղինակ | Francis Lee? |
Դերակատարներ | Josh O'Connor?, Alec Secăreanu?, Ջեմմա Ջոնս[4] և Իեն Հարթ[4] |
Օպերատոր | Joshua James Richards? |
Երաժշտություն | Դասթին Օ'Հելորան |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Տևողություն | 105[5] |
Բյուջե | 1 մլն ֆունտ[6] |
Պաշտոնական կայքէջ |
«Աստծո երկիրը» (անգլ.՝ God's Own Country), 2017 թվականի բրիտանական դրամատիկական ֆիլմ՝ Յորքշիրում ապրող երիտասարդ ֆերմերի մասին, որի կյանքն արմատապես փոխվում է ռումինացի ներգաղթյալի ժամանումից հետո։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է «Սանդենս» կինոփառատոնում՝ 2017 թվականի հունվարի 23-ին։ Նույն թվականի փետրվարի 11-ին այն ցուցադրվել է Բեռլինի կինոփառատոնում[7][8]։ Դրանից կարճ ժամանակ հետո, Picturehouse Entertainment, Orion Pictures և Samuel Goldwyn Films ընկերությունները ձեռք են բերել ֆիլմը՝ Մեծ Բրիտանիայում ու Միացյալ Նահանգներում ցուցադրելու իրավունքը[9][10]։ Մեծ Բրիտանիայում ֆիլմը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 1-ին[11]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է 20-ամյա Ջոնիի ընտանիքի մասին, որի անդամներն, արդեն մի քանի սերունդ, աշխատում են Յորքշիրում գտնվող ֆերմայում։ Ջոնին պետք է իր վրա վերցնի ֆերմայի պատասխանատվությունը, քանի որ նրա հայրը մասնակի կաթվածահար է, իսկ տատը ծափազանց ծեր է աշխատելու համար։ Ջոնիի կյանքը կտրուկ փոխվում է, երբ տնտեսությունում իրեն օգնելու համար նա աշխատանքի է վերցնում ռումինացի ներգաղթյալի[12]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոն Օ'Քոններ — Ջոնի Սաքսբի
- Ալեք Սեկարյանու — Գեորգե Յոնեսկու
- Իեն Հարթ — Մարտին Սաքսբի
- Ջեմմա Ջոնս — Դեյդրե Սաքսբի
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը մասամբ հիմնված է գրող և ռեժիսոր Ֆրենսիսի Լիի կյանքի պատմության վրա, որը նույնպես ստիպված է եղել որոշում կայացնել՝ մնալ աշխատելու իր ընտանիքի ֆերմայում, թե գնալ դրամատիկական դպրոց[13]։
Ֆիլմը նկարահանվել է Յորքշիրում՝ Քիթլի շրջանի Լայկոկ գյուղում (Ուեսթ Յորքշիր)[12]։ Որոշ տեսարաններ նկարահանվել են Քիթլիի ավտոկայանում[14]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն արժանացել է կինոքննադատների դրական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում այն ունի 99 % վարկանիշ՝ հիմնված 67 գրախոսությունների վրա 10 հնարավորից 8,3 միջին միավորով[15]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 84 գնահատական՝ հիմնված 16 գրախոսությունների վրա, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչում» կարգավիճակին[16]։
The Guardian պարբերականից Փիթեր Բրեդշոուն ֆիլմին տվել է հինգ հնարավորից չորս աստղ։ Նա ֆիլմը նկարագրել է որպես «համարյա, բայց ոչ լիովին «Սապատավոր լեռը», ինչպես նաև «շատ բրիտանական սիրո պատմություն, որը խորտակման եզրին է չբարձրաձայնված զգացմուքների, ապագայի վերաբերյալ վախերի, ամեն մի զգացում ծանր ֆիզիկական աշխատանքով զսպելու պատրաստակամության պատճառով»[17]։ The Times թերթին Էդ Փոթոնը ֆիլմին տվել է հինգ հնարավորից չորս աստղ՝ այն բնութագրելով որպես «հիանալի» և «հզոր» ֆիլմ[18]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգեր | |||||
---|---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Ներկայացված | Արդյունք | Ծան. |
Բեռլինի կինոփառատոն | 2017 | «Մենների մրցանակ» | Ֆրենսիս Լի | Հաղթանակ | [19] |
«Թեդի մրցանակ» | Առաջադրված | ||||
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ | 2017 | Դուգլաս Հիքոքսի մրցանակ | Ֆրենսիս Լի | Սպասվող | [20][21] |
Բրիտանական լավագույն անկախ ֆիլմ | Աստծո երկիրը | Սպասվող | |||
Լավագույն ռեժիսոր | Ֆրենսիս Լի | Սպասվող | |||
Լավագույն սցենար | Ֆրենսիս Լի | Սպասվող | |||
Լավագույն դերասան | Ջոշ Օ’Քոննոր | Սպասվող | |||
Ալեք Սեկարյանու | Սպասվող | ||||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Իեն Հարթ | Սպասվող | |||
Սցենարիստի լավագույն դեբյուտ | Ֆրենսիս Լի | Սպասվող | |||
Լավագույն պրոդյուսեր | Ջեք Թարլինգ | Սպասվող | |||
Մենոն Արդիսոն | Սպասվող | ||||
Դերասանների լավագույն ընտրություն | Շահին Բաիգ | Սպասվող | |||
Լայլա Մերիք Վուլֆ | Սպասվող | ||||
Լավագույն ձայն | Աննա Բերթմարկ | Հաղթանակ | |||
Չիկագոյի միջազգային կինոփառատոն | 2017 | Ոսկե Հյուգո | Աստծո երկիրը | Հաղթանակ | [22] |
Chéries-Chéris | 2017 | Գրան Պրի | Աստծո երկիրը | Առաջադրված | [23] |
Dinard British Film Festival | 2017 | Ոսկե Հիչքոք | Աստծո երկիրը | Հաղթանակ | [24][25] |
«Heartbeat Hitchcock» | Աստծո երկիրը | Հաղթանակ | |||
Էդինբուրգի կինոփառատոն | 2017 | Մայքլ Պաուելի անվան մրցանակ լավագույն նոր բրիտանական լիամետրաժ ֆիլմի համար | Ֆրենսիս Լի | Հաղթանակ | [26] |
Միջազգային ԼԳԲՏ կինոփառատոն Սան Ֆրանցիսկոյում | 2017 | «AT&T Audience Award: Best Feature» | Ֆրենսիս Լի | Հաղթանակ | [27] |
Fünf Seen Film Festival | 2017 | Հանդիսատեսի համակրանքի մրցանակ | Աստծո երկիրը | Առաջադրված | [28] |
Galway Film Fleadh | 2017 | «Best International First Feature» | Աստծո երկիրը | Հաղթանակ | [29] |
Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն | 2017 | «Ոսկե դարպասներ» մրցանակ | Աստծո երկիրը | Առաջադրված | [30] |
«Արբանյակ» մրցանակ | 2017 | Լավագույն ֆիլմ | Աստծո երկիրը | Սպասվող | [31] |
Ստոկհոլմի միջազգային կինոփառատոն | 2017 | Լավագույն ռեժիսոր | Ֆրենսիս Լի | Հաղթանակ | [32] |
Լավագույն դերասան | Ջոշ Օ’Քոննոր | Հաղթանակ | |||
«Բրոնզե ձի» | Աստծո երկիրը | Առաջադրված | |||
«Սանդենս» կինոփառատոն | 2017 | «World Cinema Directing: Դրամա» մրցանակ | Ֆրենսիս Լի | Հաղթանակ | [33] |
Մեծ ժյուրիի մրցանակ։ ԱՄՆ վավերագրական ֆիլմ | Առաջադրված | ||||
Սիդնեյի կինոփառատոն | 2017 | Foxtel-ի ֆիլմերի հանդիսատեսի համակրանքի մրցանակ | Աստծո երկիրը | 7-րդ տեղ | [34] |
Toronto Inside Out Lesbian and Gay Film and Video Festival | 2017 | Բիլլի Շերվուդի մրցանակ | Աստծո երկիրը | Հաղթանակ | [35][36] |
Տրանսիլվանիայի միջազգային կինոփառատոն | 2017 | Ժյուրիի հատուկ մրցանակ | Աստծո երկիրը | Հաղթանակ | [37] |
Տրանսիլվանիայի հաղթանշան | Աստծո երկիրը | Առաջադրված | |||
Zagreb Film Festival | 2017 | «Ոսկե սայլակ» մրցանակ | Աստծո երկիրը | Առաջադրված | [38] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.gaytimes.co.uk/culture/112416/the-best-lgbtq-films-you-can-watch-right-now-on-netflix/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.dfi.dk/faktaomfilm/film/da/99774.aspx?id=99774
- ↑ 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «God's Own Country»։ Sundance։ Վերցված է 2017-10-30
- ↑ Adam Sherwin (December 1st 2016)։ «Sundance Film Festival chooses Yorkshire sheep farming movie for world premiere»։ News UK։ Վերցված է October 30, 2017
- ↑ «God's Own Country»։ berlinale.de։ Վերցված է 2017-10-30
- ↑ Lodderhose Diana (2017-01-25)։ «Berlin Rounds Out Panorama Lineup, Adds ‘Call Me By Your Name’ & ‘God’s Own Country’»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2017-10-30
- ↑ Tom Grater (փետրվարի 6, 2017)։ «Picturehouse takes Sundance hit 'God's Own Country' for UK»։ Screen (անգլերեն)։ Վերցված է 2017-10-30
- ↑ Tartaglione Nancy (2017-05-08)։ «Orion Pictures, Samuel Goldwyn Films Land ‘God’s Own Country’ For U.S.»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-10-30
- ↑ Mitchell Robert (2017-05-09)։ «‘God’s Own Country,’ Gay Love Story That Premiered at Sundance, to Open Edinburgh Film Festival»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-10-30
- ↑ 12,0 12,1 Miran Rahman (9th August 2014)։ «Planned feature film could receive key funding support» (անգլերեն)։ The Telegraph & Argus։ Վերցված է 2017-10-30
- ↑ Michael Rosser (մարտի 23, 2016)։ «'God's Own Country' cast revealed as shoot begins»։ Screen (անգլերեն)։ Վերցված է 2017-10-30
- ↑ David Knights (29th April 2016)։ «New movie God's Own Country filmed at Keighley bus station» (անգլերեն)։ Keighley News։ Վերցված է 2017-10-30
- ↑ «God's Own Country» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2017-10-30
- ↑ «God's Own Country»։ Metacritic։ Վերցված է 2017-10-30
- ↑ Bradshaw Peter (2017-01-22)։ «God's Own Country review – Dales answer to Brokeback that's a very British love story»։ The Guardian (en-GB)։ 0261-3077։ Վերցված է 2017-10-30
- ↑ Potton Ed (2017-09-01)։ «God’s Own Country»։ The Times։ 0140-0460։ Վերցված է 2017-10-30
- ↑ Scott Roxborough (2/18/2017)։ «Berlin: Sebastian Lelio's 'A Fantastic Woman' Wins Teddy Award for Best Film»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-10-30
- ↑ «The Awards | BIFA» (en-gb)։ Премия британского независимого кино։ Արխիվացված է օրիգինալից 22 Dec 2015-ին։ Վերցված է 2017-12-05
- ↑ «First Winners Announced for BIFA 2017» (en-gb)։ Премия британского независимого кино։ Արխիվացված է օրիգինալից 2 Dec 2017-ին։ Վերցված է 2017-12-05
- ↑ «53rd Festival Award-Winning Films»։ Chicago International Film Festival (en-US)։ 2017-10-22։ Արխիվացված է օրիգինալից 27 Oct 2017-ին։ Վերցված է 2017-12-05
- ↑ «Films en compétition»։ CHERIES-CHERIS (fr-FR)։ Արխիվացված է օրիգինալից 16 Nov 2017-ին։ Վերցված է 2017-12-05
- ↑ Tom Grater (հոկտեմբերի 2, 2017)։ «'God's Own Country', 'Daphne' win top prizes in Dinard»։ Screen (անգլերեն)։ Վերցված է 2017-10-30
- ↑ «2017 Screening Schedule»։ Festival du Film Britannique de Dinard (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 21 Nov 2017-ին։ Վերցված է 2017-12-05
- ↑ «God's Own Country wins film festival award»։ BBC News (en-GB)։ 2017-06-30։ Վերցված է 2017-10-30
- ↑ «Frameline41 Awards Announced»։ frameline.org։ JUN 27, 2017։ Վերցված է 2017-10-30
- ↑ «Fünf Seen Filmfestival»։ breitwand.com։ Վերցված է 2017-12-05
- ↑ «29th Galway Film Fleadh award winners - 23rd Junior Film Fleadh»։ 23rd Junior Film Fleadh (en-GB)։ 2017-09-05։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-21-ին։ Վերցված է 2017-10-30
- ↑ «Golden Gate Award Feature Film Competitions Announced for 60th San Francisco International Film Festival»։ Международный кинофестиваль в Сан-Франциско։ 3/8/2017։ Արխիվացված օրիգինալից 2017-11-21-ին։ Վերցված է 5 декабря 2017
- ↑ Steve Pond (2017-11-29)։ «'Dunkirk,' 'The Shape of Water' Lead Satellite Award Nominations»։ TheWrap (en-US)։ Վերցված է 2017-12-05
- ↑ «Award Winners at the Stockholm 28th International Film Festival»։ Stockholm Film Festival (անգլերեն)։ 2017-11-20։ Արխիվացված օրիգինալից 2017-11-21-ին։ Վերցված է 2017-12-05
- ↑ Debruge Peter (2017-01-29)։ «Sundance Winners: ‘I Don’t Feel at Home in This World Anymore,’ ‘Dina’ Top Festival Awards»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-10-30
- ↑ «Sydney Film Festival - Foxtel Movies Audience Award» (անգլերեն)։ sff.org.au։ Արխիվացված է օրիգինալից 17 Sep 2015-ին։ Վերցված է 2017-12-05
- ↑ «Inside Out Toronto LGBT Film Festival» (անգլերեն)։ insideout.ca։ Արխիվացված օրիգինալից 2017-11-21-ին։ Վերցված է 2017-12-05
- ↑ «Inside Out | Festival Awards» (անգլերեն)։ insideout.ca։ Արխիվացված օրիգինալից 2017-11-21-ին։ Վերցված է 2017-12-05
- ↑ «The Winners of Transilvania IFF 2017!» (անգլերեն)։ tiff.ro։ Արխիվացված է օրիգինալից 7 Jul 2017-ին։ Վերցված է 2017-12-05
- ↑ «Zagreb Film Festival — 15th ZFF Presents Program!»։ Zagreb Film Festival։ Արխիվացված է օրիգինալից 21 Nov 2017-ին։ Վերցված է 2017-12-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- David Rooney (2017-01-21)։ «'God's Own Country': Film Review, Sundance 2017» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-11-15
- Terri White (2017-08-28)։ «God's Own Country Review» (անգլերեն)։ Empire։ Վերցված է 2017-11-15
- Guy Lodge (2017-01-21)։ «Film Review: ‘God’s Own Country’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2017-11-15
- Olly Richards (2017-09-01)։ «‘God’s Own Country’ – Film Review» (անգլերեն)։ New Musical Express։ Վերցված է 2017-11-15
- Diego Semerene (2017-10-24)։ «God’s Own Country» (անգլերեն)։ Slant Magazine։ Վերցված է 2017-11-15
- Dave Calhoun (2017-08-28)։ «God's Own Country» (անգլերեն)։ Time Out։ Վերցված է 2017-11-15
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- ԼԳԲՏ ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար