Աստա Պիլդմյաե
Արտաքին տեսք
Աստա Պիլդմյաե | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 4, 1944 (82 տարեկան) |
| Ծննդավայր | Պուուռմանի, Յիգևամաա, Էստոնիա |
| Մասնագիտություն | գրող, թարգմանչուհի և քննադատ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Տարտուի համալսարան |
Աստա Պիլդմյաե (էստ․՝ Asta Põldmäe, ապրիլի 4, 1944, Պուուռմանի, Յիգևամաա, Էստոնիա), էստոնացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստա Պիլդմյաեն ծնվել է 1943 թվականին Պուուռմանիում։ 1969 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի լրագրության բաժինը։ 1969-1975 թվականներին աշխատել է Տարտուի պետական համալսարանի թերթում, 1986 թվականին՝ «Լումինգ» (Loomingu ) գրական ամսագրում[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրում է արձակ ստեղծագործություններ, թարգմանում ֆինն գրողներին։ Նրա մանկական պատմվածքները տպագրվել են «Պիոներ» և «Տյախեկե» («Աստղիկ») ամսագրերում, «Սյադե» թերթում, հաղորդվել են ռադիոյով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հանուն բարեկամության, «Բացատրագիր», էստոնական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]