Ասպրոպիրգոս
| Արվարձան | ||
|---|---|---|
| Ասպրոպիրգոս | ||
| Ασπρόπυργος | ||
| 38°4′0″N 23°35′0″E / 38.06667°N 23.58333°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Aspropyrgos Municipality? | |
| Մակերես | 101,983 կմ² | |
| ԲԾՄ | 9 մետր | |
| Բնակչություն | 30251 մարդ (2011) | |
| Հեռախոսային կոդ | 210 | |
| Փոստային դասիչ | 193 00 | |
| Պաշտոնական կայք | aspropyrgos.gr | |
|
| ||
Ասպրոպիրգոս(հուն․՝ Ασπρόπυργος ), Աթենքի արվարձան և համայնք (դիմ), Արևմտյան Ատտիկայի ծայրամասային միավոր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 30251 մարդ։ Համայնքի մակերեսը 101,983 կմ² է[1] է։ Ասպրոպիրգոս անվանումը կազմված է երկու հունական բառերից άσπρο , որը նշանակում է սպիտակ և πύργος ՝ աշտարակ։
2010 թվականի տեղական ընտրությունների ժամանակ համայնքապետ է ընտրվել Նիկոս Մելետիուն (Νίκος Μελετίου ), որը վերընտրվել է նաև 2014 թվականին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպրոպիգոսը գտնվում է Աթենքի կենտրոնից 15 կմ հյուսիս-արևելելք՝ Տրիասիան հարթավայրում։ Քաղաքից 5կմ հարավ-արևմուտք գտնվում է Էլեֆսիս քաղաքը և Սարոնիկոս ծովածոցը։ Հյուսիսից քաղաքն շրջապատված է Պառնիս սարով, իսկ Էգալեո սարը կազմում է համայնքի հարավարևելյան սահմանը։ Քաղաքից հարավ տեղակայված է Էլեֆսիսի ռազմական ավիաբազան։
Քաղաքի գլխավոր փողոցը կրում է Դիմոկրատիասի պողոտա անվանումը (Ժողովրդավարության պողոտա)։ Քաղաքի միջով են անցնում երկու ավտոճանապարհներ՝ ավտոմայրուղի 6 (Էլեֆսիս-Աթենք) և ավտոմայրուղի 65 (Անո-Լիոսիա - Ասպրոպիրգոս)։ Արդյունաբերական գոտին տեղակայված է քաղաքի հարավարևելյան ծայրում։ Ասպրոպիրգոսի երկաթուղային կայանով են անցնում Պրոստիակոսի քաղաքամերձ գնացքները, հաջորդը գնում է Էլեֆտերիոս Վենիզելոս ավտոկայանից Կիատո քաղաք։
Հյուսիսում սահմանամերձ է Տանագրա համայնքի, արևելքից՝ Ախարնեի, հարավ-արևելքից՝ Պետրուպոլիսի, հարավում Հայդարիոնի, հարավ-արևմուտքից՝ Սարոնիկոս ծովածոցի և արևմուտքում՝ Էլեֆսիսի հետ ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1912 թվականի վարչական բարեփոխումներին առընթեր, երբ խոշոր համայնքները փոխվում են ավելի փոքրերով, ստեղծվում է Ասպրոպիրգոսի միությունը։ Ասպրոպիրգոսի միությունը որպես համայնք (դիմա) է ճանաչվել 1949 թվականին։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավթարտադրական գործարան Aspropyrgos Refinery․ գտնվում է համայնքի հարավում, երկար տարիներ զբաղվում է Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի երկրներից ներկրված նավթի մշակմամբ և հանդիսանում է Հունաստանի նավթարդյունաբերական խոշորագույն գործարանը։ Նմանատիպ խոշորածավալ արտադրությունը հանգեցնում է տարածքի աղտոտվածությանը։ Գործարանն ունի պահոստային և արտադրական տարածքներ քաղաքի հարավային և արևելյան շրջաններում, մասամբ՝ նաև արևմտյան մասում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Բնակչություն, մարդ |
|---|---|
| 1981 | 12 541 |
| 1991 | 15 715 |
| 2001 | 27 741 |
| 2011 | 30251 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (PDF) (հունարեն). National Statistical Service of Greece. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպրոպիրգոս» հոդվածին։ |
|
