Ասպետ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպետ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1992

Ասպետ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Երևանում՝ 1988 թվականին հիմնադրված «Ասպետ» լեռնագնացների դպրոցի հիմքի վրա։ Մարտական գործողություններին մասնակցելուց բացի, ջոկատում պատրաստվել են զինդաստիարակներ, որոնք հետագայում համալրել են կամավորական ջոկատները։ 1992 թվականի վերջին «Ասպետն» ինքնալուծարվել է։ Ազատամարտիկների մի խումբ ընդգրկվել է «Նիկոլ Դուման» ջոկատում, մյուսները ծառայության են անցել ՀՀ ԶՈՒ-ում։ Ջոկատը մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Տավուշի (Մոսեսգեղ, Չինարի), Գորիսի (Կոռնիձոր, Խնձորեսկ, Շուռնուխ), Կապանի, Արարատի (Երասխ) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Հաթերք, Մոխրաթաղ. Սարսանգի ջրամբար), Քաշաթաղիի, Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Փոքր խմբերով հետախուզական առաջադրանքներ է կատարել Հատուկ նշանակության խմբի և «Ազգային լեգեոնի» հետ։ Հրամանատարներ՝ Լ. Խաչատրյան, Ա. Մելքումյան։ Ջոկատից զոհվել է 9 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։