Ասպետի երազը
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ռաֆայել Սանտի[1] |
| տարի | մոտ 1504[2] |
| բարձրություն | 17,1 սանտիմետր[3] |
| լայնություն | 17,3 սանտիմետր[3] |
| ուղղություն | Բարձր վերածնունդ |
| ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
| նյութ | յուղաներկ[4] և poplar panel?[4] |
| գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ[4] |
| հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
| հիմնական թեմա | Հոգևոր տեսիլք |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Ասպետի երազը (իտալ.՝ Sogno del cavaliere), իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի նկարներից։ Պատկերված է սպառազինված մի երիտասարդ ասպետ, որը քնած է դափնու ծառի տակ` շրջապատված երկու կանանցով, որոնցից մեկի ձեռքում թուր է և գիրք, իսկ մյուսի ձեռքում` ծաղիկ։
Այս փոքր նկարը այլաբանություն է` վերացական գաղափարի փոխաբերական պատկեր[5][6].։
Մտահղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի սյուժեն հավանաբար ստեղծվել է լատինացի բանաստեղծ Սելիա Իտալիկի Էպիկական պոեմի հիման վրա, որը պատմում է Երկրորդ Պունիկյան պատերազմի պատմությունը։
Պոեմի մեջ երիտասարդ զինվոր Սկիպիոնի (որը հանգստանում էր ծառի ստվերում) տեսիլքում հայտնվում են երկու տիկնայք` Առաքինություն ու նրա մրցակից Վայելքը։
Առաքինությունը, որը տղամարդու կազմվածք ունի,և ճակատը ծածկված է մազերով, պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ` Սկիպիոյին խոստանում է փառք և պատիվ, բայց նախազգուշացնում է, որ նրա` դեպի լեռնային մենաստան տանող ճանապարհը կտրուկ է և քարքարոտ։ Իսկ Վայելքը, ընդհակառակը, բուրավետ գանգուրներով և մուգ աչքերով, առաջարկում է հեշտ և անհոգ կյանք։
Իր նկարում Ռաֆայելը ներկայացնում է երկու հերոսուհիների կերպարների տարբերությունը նրանց արտաքինի և հագուստի միջոցով։ Առաքինությունը ձախ կողմում է, չափավոր հագնված, գլուխը ծածկված, մինչդեռ Վայելքի հագուստը նրբագեղորեն կպչում է ազդրերին։ Նրա շեկ, երկար մազերը ամրացված չեն և զարդարված են հուլունքներով և ծաղիկներով։ Փշոտ ճանապարհը, որն առաջարկում է Առաքինությունը, պատկերված է ժայռոտ բլուրների և վերևում գտնվող մի ամրոցի ֆոնի վրա, ուր տանում է բաժանող կամուրջը։ Վայելքի հետևում կա մեղմ լանդշաֆտ, որը տանում է դեպի արևոտ լիճ[7]։
Այնուամենայնիվ, Ռաֆայելի կտավում երկու կանայք չեն պատկերվում որպես մրցակիցներ։ Փոխարենը տեսլականը որպես բարոյական երկընտրանք ներկայացնելն է։ Ռաֆայելը Առաքինությունն ու Վայելքը հավասար է համարում։ Գուցե գիրքը, թուրն ու ծաղիկը, որ նրանք պահում են, գիտնականի, զինվորի և սիրուհու խորհրդանիշ են, որոնց հատկանիշները պետք է համատեղի իդեալական ասպետը[6][8].:
Նկարի էսքիզը ցույց է տալիս, որ Ռաֆայելը ի սկզբանե «Վայելքը» պատկերացնում էր որպես գայթակղություն, բայց պատրաստի նկարում նա համեստ է հագնված, ինչը կարող է լրացուցիչ վկայել նրա դերի` որպես ասպետական պարգևների` սիրո մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆայելի մի ուրիշ` ավելի վաղ շրջանի նկար («Երեք շնորհ»)` որպիսին «Ասպետի երազ» նկարն է, նույնպես թվագրվում է 1504 թվականով։ Այդ նկարի ստեղծման պատմությունը կոնկրետ հայտնի չէ, սակայն նշվում է, որ այդ երկու նկարները զույգ են կազմել և Ռաֆայելի` որպես պատվեր կատարած առաջին աշխատանքներն են։ Լոնդոնի Ազգային պատկերասրահը Ասպետի երազը» նկարը ձեռք է բերել 1847 թվականին։ Այն վերականգնվել է 1985 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Art UK — Art UK.
- ↑ https://www.nationalgallery.org.uk/paintings/raphael-the-dream-of-a-knight
- 1 2 https://www.nationalgallery.org.uk/paintings/NG213
- 1 2 3 http://www.nationalgallery.org.uk/paintings/raphael-an-allegory-vision-of-a-knight
- ↑ Культурология: Учебное пособие / Под ред. Т. Б. Гриценко. — Киев: Центр учебной литературы, 2008
- 1 2 Studying Raphael: iconography Արխիվացված 2012-10-11 Wayback Machine(անգլ.)
- ↑ Chapman, Hugo, Tom Henry, and Carol Plazzotta. Raphael: From Urbino to Rome. Exh. cat., National Gallery London, 20 October 2004 — 16 January 2006. London: National Gallery Company, 2004.(անգլ.)
- ↑ An Allegory ('Vision of a Knight') at The National Gallery Արխիվացված 2012-01-13 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Сон рыцаря» Արխիվացված 2012-01-13 Wayback Machine на сайте Национальной галереи
