Jump to content

Ասպանդակ (անատոմիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպանդակ
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասլսողական ոսկրիկներ[1], անհատական ​​անատոմիական կառուցվածք և ոսկոր
Մասն էլսողական ոսկրիկներ
Կազմված էhead of stapes?, anterior limb of stapes?, posterior limb of stapes? և base of stapes?
Անատոմիական տեղայնացումtympanic cavity?
Միանում էincus?, oval window? և stapedius muscle?
Մասնագիտությունaudiology?, otology? և ականջաքթակոկորդաբանություն
Անվանված էասպանդակ
MeSHA09.246.397.247.806
Foundational Model of Anatomy52751
Terminologia Anatomica 98A15.3.02.033
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
 Stapes Վիքիպահեստում

Ասպանդակ, մարդկանց և կենդանիների միջին ականջի ոսկոր է, որը մասնակցում է ձայնային թրթիռների հաղորդմանը դեպի ներքին ականջ: Այս ոսկորը միացված է օվալային պատուհանին իր օղակաձև կապանով, որը թույլ է տալիս, որ ասպանդակի հիմքով ձայնային էներգիան օվալալ պատուհանի միջոցով փոխանցել ներքին ականջ: Ասպանդակը մարդու մարմնի ամենափոքր և թեթև ոսկորն է, և այդպես է կոչված շարժակապին իր նմանության պատճառով:

10 ցենտ եվրո արժողությամբ մետաղադրամի հետ համեմատած ասպանդակի չափը:

Ասպանդակը միջին ականջի երեք ոսկորներից երրորդ է և ամենափոքրը մարդու մարմնում: Այն մոտավորապես 2-3 մմ է[3]: Այն հենվում է օվալ պատուհանի վրա, որին միացված է օղակաձև կապանով և կապվում է սալիկի կամ կոճի հետ ինկուդոստապեդիալ հոդի միջով[4]։ Դրանք կապված են առաջային և հետին ոտիկներով[5]:

Ասպանդակը զարգանում է երկրորդ ֆարինգիալ կամարից սաղմնային կյանքի վեցերորդից ութերորդ շաբաթվա ընթացքում: Ասպանդակի կենտրոնական խոռոչը՝ խցանող անցքը, պայմանավորված է ստեպեդիալ զարկերակի սաղմնաբանական առկայությամբ, որը սովորաբար հետ է զարգանում մարդկանց մոտ նորմալ զարգացման ընթացքում[6][7]։

Ասպանդակը կաթնասունների ականջի երեք ոսկրերից մեկն է: Ոչ կաթնասուն քառոտանիների մոտ ասպանդակի հոմոլոգ ոսկորը սովորաբար կոչվում է կոլումելա, սակայն, սողունների համար կարող է օգտագործվել ցանկացած տերմին: Ձկների մոտ հոմոլոգ ոսկորը կոչվում է հիոմանդիբուլա , որը պահում է ծնոտը՝ կախված տեսակից: Երկկենցաղների մեջ համարժեք տերմինը pars media plectra [8][9]:

Տարբեր էթնիկ խմբերում ասպանդակները համեմատաբար հաստատուն են իրենց չափերով[10]: Մարդկանց 0,01–0,02%-ի մոտ ստեպեդիալ զարկերակը հետզարգացում չի ունենում և պահպանվում է կենտրոնական բացվածքում[11]։ Այս դեպքում ախտահարված ականջում կարող է զարկերակի ձայն լսվել, կամ ընդհանրապես որևէ ախտանիշ չլինել[12]։ Հազվադեպ, ասպանդակը կարող է իսպառ բացակայել[13][14]:

Գտնվելով սալիկի և ներքին ականջի միջև՝ ասպանդակը ձայնային ալիքները փոխանցում է միջին ականջից դեպի ներքին ականջ: Ասպանդակը կայունանում է ստեպեդիուս մկանով, որը ակտիվանում է դիմային նյարդով[15]:

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտոսկլերոզը բնածին հիվանդություն է, որը բնութագրվում է ներքին ականջի ոսկրերի աննորմալ ձևափոխմամբ: Հաճախ դա հանգեցնում է նրան, որ ասպանդակները կպչում են օվալային պատուհանին, ինչը խանգարում է նրա ձայնը փոխանցելու կարողությանը և դառնում է հաղորդող լսողության կորստի պատճառ: Կլինիկական օտոսկլերոզը հանդիպում է մարդկանց մոտ 1%-ի մոտ, թեև այն ավելի տարածված է լսողության նկատելի կորուստ չառաջացնող ձևերով: Օտոսկլերոզը ավելի հավանական է երիտասարդ տարիքային խմբերի և կանանց մոտ[16]: Երկու տարածված բուժում են ստեպեդէկտոմիան ՝ ասպանդակի վիրահատական հեռացումը և փոխարինումը արհեստական պրոթեզով, և ստեպեդոտոմիան՝ ասպանդակի հիմքում փոքր անցքի ստեղծումը, որին հաջորդում է պրոթեզի տեղադրումը այդ անցքի մեջ[17]։ Վիրահատությունը կարող է բարդ լինել ստեպեդիալ զարկերակի, ֆիբրոզի հետ կապված ոսկրային հիմքի վնասման կամ օտոսկլերոզի հետևանքով, ինչը հանգեցնում է հիմքի խախտմանը[18][19]:

Ասպանդակը, ինչպես առաջին անգամ նկարագրել է Ջովանի Ֆիլիպո Ինգրասիան (պիտակավորված M, ներքևից աջ կղմում) :

Համարվում է, որ ասպանդակը հայտնաբերել է պրոֆեսոր Ջովանի Ֆիլիպո Ինգրասիան՝ 1546 թվականին, Նեապոլի համալսարանում[20], սակայն կային որոշ հակասություններ, քանի որ Ինգրասիայի նկարագրությունը հրապարակվել է հետմահու՝ 1603 թվականին: Իսպանացի անատոմիստ Պեդրո Խիմենոն առաջինն է, ով ստացել է հրապարակված նկարագրությունը՝ Dialogus de re medica-ում (1549)[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/231.html
  3. Àwengen, D. F.; Nishihara, S.; Kurokawa, H.; Goode, R. L. (April 1995). «Measurements of the stapes superstructure». The Annals of Otology, Rhinology, and Laryngology. 104 (4 Pt 1): 311–6. doi:10.1177/000348949510400411. PMID 7717624. S2CID 43418740.
  4. Chapman, S. C. (January 1, 2011). «Can you hear me now? Understanding vertebrate middle ear development». Frontiers in Bioscience. 16 (5): 1675–92. doi:10.2741/3813. PMC 3065862. PMID 21196256.
  5. Drake, Richard L.; Vogl, Wayne; Tibbitts, Adam W. M. Mitchell (2005). Gray's Anatomy for Students. Illustrations by Richard Tibbitts and Paul Richardson. Philadelphia: Elsevier/Churchill Livingstone. ISBN 978-0-8089-2306-0.
  6. Chapman, S. C. (January 1, 2011). «Can you hear me now? Understanding vertebrate middle ear development». Frontiers in Bioscience. 16 (5): 1675–92. doi:10.2741/3813. PMC 3065862. PMID 21196256.
  7. Rodriguez-Vazquez, J. F. (August 2005). «Development of the stapes and associated structures in human embryos». Journal of Anatomy. 207 (2): 165–173. doi:10.1111/j.1469-7580.2005.00441.x. PMC 1571512. PMID 16050903.
  8. Chapman, S. C. (January 1, 2011). «Can you hear me now? Understanding vertebrate middle ear development». Frontiers in Bioscience. 16 (5): 1675–92. doi:10.2741/3813. PMC 3065862. PMID 21196256.
  9. Romer, Alfred Sherwood; Parsons, Thomas S (1977). The Vertebrate Body. Philadelphia, Pennsylvania: Holt-Saunders International. ISBN 978-0-03-910284-5.
  10. Arensburg, B.; Harell, M.; Nathan, H. (February 1981). «The human middle ear ossicles: Morphometry, and taxonomic implications». Journal of Human Evolution. 10 (2): 199–205. Bibcode:1981JHumE..10..199A. doi:10.1016/S0047-2484(81)80018-8.
  11. Mutlu, C.; da Costa, S. S.; Paparella, MM; Schachern, Pennsylvania (1998). «Clinical-histopathological correlations of pitfalls in middle ear surgery». European Archives of Oto-Rhino-Laryngology. 255 (4): 189–194. doi:10.1007/s004050050041. PMID 9592676. S2CID 25682582.
  12. Silbergleit, R.; Quint, D. J.; Mehta, B. A.; Patel, S. C.; Metes, J. J.; Noujaim, S. E. (Mar 2000). «The persistent stapedial artery». American Journal of Neuroradiology. 21 (3): 572–577. PMC 8174972. PMID 10730654.
  13. Reiber, M.; Schwaber, M. (February 1997). «Congenital absence of stapes and facial nerve dehiscence». Otolaryngology–Head and Neck Surgery. 116 (2): 278. doi:10.1016/S0194-5998(97)70343-7. PMID 9051082. S2CID 33351053.
  14. Tympanoplasty, Mastoidectomy, and Stapes Surgery. Georg Thieme Verlag. 2008. ISBN 978-1-282-86537-2.
  15. Drake, Richard L.; Vogl, Wayne; Tibbitts, Adam W. M. Mitchell (2005). Gray's Anatomy for Students. Illustrations by Richard Tibbitts and Paul Richardson. Philadelphia: Elsevier/Churchill Livingstone. ISBN 978-0-8089-2306-0.
  16. Menger, D. J.; Tange, R. A. (April 2003). «The aetiology of otosclerosis: a review of the literature». Clinical Otolaryngology and Allied Sciences. 28 (2): 112–120. doi:10.1046/j.1365-2273.2003.00675.x. PMID 12680829.
  17. Hall, John E.; Guyton, Arthur C. (2005). Textbook of medical physiology (11th ed.). Philadelphia: W. B. Saunders. ISBN 978-0-7216-0240-0.
  18. Mutlu, C.; da Costa, S. S.; Paparella, MM; Schachern, Pennsylvania (1998). «Clinical-histopathological correlations of pitfalls in middle ear surgery». European Archives of Oto-Rhino-Laryngology. 255 (4): 189–194. doi:10.1007/s004050050041. PMID 9592676. S2CID 25682582.
  19. Tympanoplasty, Mastoidectomy, and Stapes Surgery. Georg Thieme Verlag. 2008. ISBN 978-1-282-86537-2.
  20. Dispenza, F.; Cappello, F.; Kulamarva, G.; De Stefano, A. (October 2013). «The discovery of stapes». Acta Otorhinolaryngologica Italica. 33 (5): 357–359. PMC 3825043. PMID 24227905.
  21. Mudry, Albert (April 2013). «Disputes Surrounding the Discovery of the Stapes in the Mid 16th Century». Otology & Neurotology. 34 (3): 588–592. doi:10.1097/MAO.0b013e31827d8abc. PMID 23370557. S2CID 30466939.