Ասպազիյա (բանաստեղծուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպազիյա
լատիշ․՝ Johanna Emīlija Lizete Rozenberga
Ծնվել էմարտի 4 (16), 1865[1]
ԾննդավայրMitava parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 5, 1943(1943-11-05)[2] (78 տարեկան)
Վախճանի վայրDubulti, Rīgas Jūrmala, Ռիգայի շրջան, Q21481240?, Generalbezirk Lettland, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, դրամատուրգ, քաղաքական գործիչ, թարգմանչուհի, գրող և լրագրող
Լեզուլատիշերեն և գերմաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լատվիա
Ժանրերպոեզիա
Պարգևներ
Երեք աստղերի շքանշան և Ճանաչման Խաչ
ԱմուսինՅան Ռայնիս
 Aspazija Վիքիպահեստում

Ասպազիյա կամ Ասպազիա (լատիշ․՝ Aspazija, ի ծնե` Յոհա՛ննա Էմի՛լիյա Լիզե՛տե Ռո՛զենբերգա (լատիշ․՝ Johanna Emīlija Lizete Rozenberga), ամուսնությունից հետո` Էլզա Պլիեկշանե (լատիշ․՝ Elza Pliekšāne), մարտի 4 (16), 1865[1], Mitava parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 5, 1943(1943-11-05)[2], Dubulti, Rīgas Jūrmala, Ռիգայի շրջան, Q21481240?, Generalbezirk Lettland, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ), լատիշ բանաստեղծուհի և դրամատուրգ։

Գրող, հասարակական գործիչ Յան Ռայնիսի կինն է եղել[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպազիյան ծնվել և մեծացել է 1865 թվականին հարուստ գյուղացու ընտանիքում Լատվիայի Ելգավա քաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրում, որտեղ էլ միջնակարգ կրթություն է ստացել և երիտասարդական կազմակերպությունների ակտիվ մասնակիցներից է եղել։ Ուսումնառության վերջին տարում նա թողել է գիմնազիան, իսկ 1886 թվականին ամուսնացել է Վիլհելմ Մաքս Վալտերի հետ։ Հետագայում նա հետաքրքրվել է գրականությամբ, հիմնականում գերմանական հեղինակների ստեղծագործություններով։

Ասպազիան առաջին անգամ տպագրվել է 1887 թվականին «Ամենօրյա թերթիկ» («Dienas Lapa») թերթում։ 1891 թվականին նա ամուսնալուծվել է և մինչև 1893 թվականը մասնավոր ուսուցիչ է աշխատել Յաունսվիրլաուկաս երկրամասում (լատիշ․՝ Jaunsvirlaukas pagasts)։ 1893 թվականին նա բնակություն է հաստատել Ռիգայում և սկսել է աշխատել որպես լրագրող։ 1894 թվականին Ռիգայում բեմադրվել են նրա առաջին պիեսները` Վաիդելոտե և Կորցնել իրավունքը (Vaidelote եւ Zaudētās tiesības)[4][5]։

Սոցիալ-դեմոկրատական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպազիան լրագրությամբ զբաղվելու տարիներին հանդիպել է Յանիս Պլիեկշանսին (Janis Pliekšāns, ավելի հայտնի էր որպես Ռայնիս)։ Նա բանաստեղծ էր, իրավաբան, 1891-1896 թվականների ընթացքում «Ամենօրյա թերթիկ» (Dienas Lapa) թերթի խմբագիրն էր և «Նոր հոսանք» (Jaunā strāva) ձախ սոցիալ-դեմոկրատական զանգվածային շարժման առաջնորդ[6]։ Ռայնիսի ազդեցության ներքո Ասպազիան միանում է այդ շարժմանը։

Ռայնիս և Ասպազիա, Լատվիայի 2015 թվականին թողարկած նամականիշ

1897 թվականին «Նոր հոսանք» շարժումը ճնշվեց։ Ասպազիան և Ռայնիսը տեղափոխվեցին Պանևեժիս (Լիտվա) և ամուսնացան։ Նույն թվականին Ասպազիան հրատարակում է բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն։ Ռայնիսն իր գործունեության համար բանտարկվեց և հետագայում դատապարտվեց հինգ տարվա աքսորի Ռուսաստան (1897-1903 թթ.)։ Ասպազիան հետևեց նրան։ Նրանք միասին լատվիերեն են թարգմանել Գյոթեի բազմաթիվ ստեղծագործություններ։ Ավելի ուշ նրանք վերադարձան Լատվիա և շարունակեցին գրել, իսկ Ռայնիսը մասնակցեց նաև սոցիալիստական քաղաքականությանը։

Ռուսաստանում 1905 թվականի հեղափոխությունը սկսվեց Սանկտ Պետերբուրգում հունվարյան բողոքի ցույցերից։ Մի քանի օրվա ընթացքում բողոքի ակցիաները հասան Ռիգա և 1905 թվականի հունվարի 13-ին շատերը սպանվեցին։ Ասպազիայի «Վայդելոտե» պիեսը ներկայացվեց հունվարին և մեկնաբանվել է որպես իմպերիալիստական Ռուսաստանի փլուզման կոչ։ Ռայնիսը նաև հրատարակել է «Փոթորիկի դեմքը» (Vētras Seja) հեղափոխական բանաստեղծությունների ժողովածուն։

Ցարի հրամանով հաշվեհարդար տեսան շատերի հետ։ Բազմաթիվ հեղափոխականներ ձերբակալվեցին և սպանվեցին է 1905-1906 թվականներին։ Այդ պատճառով Ռայնիսը և Ասպազիան արտագաղթեցին Շվեյցարիա և 1905-1920 թվականներին բնակություն հաստատեցին Լուգանո լճի ափին գտնվող Կաստանյոլա բնակավայրում։

Ասպազիան էմանսիպացիայի կողմնակից էր և պաշտպանում էր իր ամուսնու սոցիալ-դեմոկրատական հայացքները։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ վերադարձան անկախ Լատվիա, նրանք ջերմ ընդունելություն ունեցան և ի պատիվ նրանց անվանակոչվեցին Ռիգայի ամենագեղեցիկ փողոցները[7]։ Ասպազիան դարձավ ֆեմինիստական շարժման ակտիվ մասնակից։ Նա ակտիվորեն պաշտպանում էր կանանց իրավունքները։ Ասպազիան նաև դարձավ Լատվիայի 1904 թվականին ստեղծված սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ և 1920 թվականի ապրիլի 17-18-ին տեղի ունեցած Լատվիայի առաջին Սահամանադրական ժողովի (լատիշ․՝ Satversmes sapulce) ընտրություններում պատգամավոր ընտրված հինգ կանանցից մեկը (որը գործել է 1920 թվականի մայիսի 1-ից 1922 թվականի նոյեմբերի 7-ը)[4][5]։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայնիսի մահից հետո, 1929 թվականին Ասպազիան մենակյաց կյանք է վարել` բնակվելով Ռիգայում կամ Դուբուլտիի իր ամառանոցում։

Ասպազիան մահացել է 1943 թվականի նոյեմբերի 5-ին, Դուբուլտիում (Յուրմալա), որտեղ բանակվում էր 1933 թվականից սկսած[3]։ Ասպազիան թաղված է Ռիգայի Ռայնիսի գերեզմանոցում, իր ամուսնու կողքին։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպազիայի առաջին աշխատանքները իրատեսական են, բայց նրա աշխատանքների մեծ մասը նեոռեալիստական են։ Դրանցից որոշները դեպի անցյալ կարոտախտով են լեցուն։ Օրինակ, 1894 թվականին գրված Վաիդելոտե (դիցաբանության աստվածների աղախինը) պիեսում գործողությունները տեղի են ունենում 14-րդ դարում Լիտվական մեծ դքսությունում։ Պարզ ճշմարտություններ և Չիրականացված նպատակներ պիեսները բազմաթիվ քննարկումների տեղիք են տվել, քանի որ բողոքում են հայրիշխանական հասարակության դեմ։ Արծաթե ծածկոց պիեսը (Sidraba šķidrauts) համարվում է նրա լավագույն աշխատանքը։ 1923 թվականին նա գրել է «Ասպազիյա» վերնագրված պիես[4][5]։

«Կարմիր Ծաղիկներ» բանաստեղծությունների ժողովածուում պարզ և հասարակ բաները դիտվում են ռոմանտիկ լույսի ներքո։ Միևնույն ժամանակ նրա բանաստեղծությունները լի են լույսով, ֆանտազիայով, և ապստամբ տրամադրություններով։ «Հոգու մթնշաղներ» (1904 թ.) ժողովածուն լի է հոռետեսական տրամադրություններով[4][5]։

Արտասահմանում ապրելով Ասպազիյան գրել է «Արևային անկյուն» և «Թևերը տարածել» բանաստեղծությունների ժողովածուները, որոնք պարունակում են ավելի քիչ սոցիալական ասպեկտներ և ավելի մտերմիկ տեքստեր, ավելի պակաս հասարակական բողոք և ավելի անձնական զգացումներ[4][5]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծուհու անունն է կրում Ռիգայի կենտրոնական փողոցներից մեկը` Ասպազիյա փողոց։ 2015 թվականին Լատվիայում թողարկվել է Ռայնիսի և Ասպազիայի հիշատակին նվիրված նամականիշ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=1361
  3. 3,0 3,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 1. Aspazija - biogrāfija. uzdevumi.lv կայքում
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Jānis Zālītis Aspazija. memorialiemuzeji.lv կայքում
  6. Arveds Švābe. Latvijas vēsture 1800-1914. — Uppsala: Daugava, 1958
  7. История Латвии XX век. — Рига: ООО J.L.V. 2005. (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stahnke, Astrida B. Aspazija։ her life and her drama. Lanham, MD.։ Univ. Press of America, 1984. ISBN 0-8191-3681-6 ; ISBN 0-8191-3682-4
  • Meskova, Sandra (2003). Two mothers of Latvian literature։ Aspazija and Anna Brigadere. Journal of Baltic studies. 34.3, 276–297
  • Nesaule, Agate (1992). What happened to Aspazija? In search of feminism in Latvia. Hecate. 18.2, 112–125. ISSN 0311-4198
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 570