Ասոլ (տեսաֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասոլ
ռուս.՝ Ассоль
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Ստեպանցև
ԴերակատարներԵլենա Զայցևա, Անդրեյ Խարիտոնով, Լեմբիտ Ուլֆսակ, Վլադիմիր Սոշալսկի, Ալեքսանդր Լիտովկին, Նատալյա Վլասովա, Իգոր Յասուլովիչ և Ելենա Մաքսիմովա
ԵրաժշտությունՎիկտոր Բաբուշկին, Ալեքսանդր Գոլդշտեյն և Բենեդետո Մարչելո
ԿինոընկերությունԷկրան
Տևողություն65 րոպե

«Ասոլ» (ռուս.՝ «Ассоль»), 1982 թվականի խորհրդային լիամետրաժ անիմացիոն-խաղարկային տեսաֆիլմ[1][2], Ալեքսանդր Գրինի «Ալ առագաստներ» վիպակի էկրանավորումը։ Ռեժիսոր Բորիս Ստեպանցևի վերջին աշխատանքն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսական մի փոքրիկ գյուղում ճգնավորական կյանքով ապրում է պաշտոնաթող նավաստի Լոնգրենն իր դստեր հետ.։ Կնոջ մահանալուց հետո նա միայնակ է դաստիարակում Ասոլին։ Մանկության տարիներից վերջինս սպասում էր մի մարդու, որն իր հետևից կգա կարմիր առագաստներով նավով։ Ասոլի վրա ծիծաղում է ամբողջ գյուղը, բայց մի օր նրա երազանքը իրականություն է դառնում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելենա ԶայցևաԱսոլ
  • Մարինա Ռյազանցևա – Ասոլը մանկության տարիներին
  • Անդրեյ ԽարիտոնովԱրթուր Գրեյ
  • Դենիս Բոնդար, Անդրեյ Գովորով – Արթուր Գրեյը մանկության տարիներին
  • Լեմբիտ Ուլֆսակ – Լոնգրեն
  • Մարինա Յամպոլսկայա – Մերի
  • Վլադիմիր Սոշալսկի – Մեններս
  • Ալեքսանդր Լիտովկին – Խին
  • Անդրեյ Խայկին, Անատոլի Խրիստյուշին – Խինը մանկության տարիներին
  • Նատալյա Վլասովա – Գրեյի մայրը
  • Նիկոլայ Զաբրոդին – Գրեյի հայրը
  • Իգոր Յասուլովիչ – հեքիաթասաց
  • Ելենա Մաքսիմովա – հարևանուհի
  • Գենադի Բորտնիկով – հեղինակի տեքստ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Բորիս Ստեպանցև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Բորիս Ստեպանցև
  • Բեմադրող օպերատոր՝ Բորիս Կիպարիսով
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Օպարին
  • Անիմացիայի բեմադրող նկարիչ՝ Անատոլի Սավչենկո
  • Կոմպոզիտորներ՝ Վիկտոր Բաբուշկին, Ալեքսանդր Գոլդշտեյն
  • Նաև օգտագործվել է Բենեդետտո Մարչելոյի երաժշտությունը
  • Բալետմայստեր՝ Նոյ Ավալիանի
  • Մնջախաղի բեմադրիչ ՝ Եվգենի Լագովսկի
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • Ֆիլմի վրա աշխատել են նաև Վլադիմիր Վինոգրադովը, Գ. Լազարևը, Լ. Չերնիցկայան, Ն. Սկրիցկայան, Ն. Իվանովան, Գ. Մետլոշը, Ն. Բելիկովը, Է. Մալինինը, Ալեքսանդր Պեկարը, Վադիմ Մեժիբովսկին, Ալեքսանդր Ֆեդուլովը, Ֆ. Խասանովը, Կիրիլ Մալյանտովիչը, Մաինա Նովոժիլովան, Ե. Ստրոգանովան, Օ. Տկալենկոն, Օլգա Կիսելյովան, Գրետա Տաարը, Թամարա Մոգիլյովկինան, Ն. Բուլբաչյովան, Վ. Եգորովը, Վ. Կրաուզովը, Անդրեյ Ռազբաշը, Վ. Ալտունինը, Վ. Սուշկովան, Ա. Սինիցինը, Մ. Իվանովը, Ա. Ռոժկովը, Գ․Դրոբինինան, Մ. Պարուսնիկովան, Ալիսա Ֆեոդորիդին, Վ. Գերասկինը

Արտադրություն և գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է նկարված դեկորացիայի հետ դերասանների համատեղման հատուկ վիդեոտեխնոլոգիայով, որը դերասանների պատկերները նմանեցնում է նկարների[2][3][4]։ Ֆիլմում դերասանները ոչ մի բառ չեն արտասանում, հնչում է միայն կադրից դուրս տեքստ։

Ստեպանցևը նախագծի վրա աշխատել է 1974 թվականից։ Ֆիլմի նկարահանումներին նախորդել է Պետկինո ներկայացնելու համար փորձարարական հոլովակի ստեղծումը՝ առաջարկվող ստեղծագործական-արտադրական որոշման նպատակահարմարությունը հաստատելու նպատակով։ Սկզբում նկարահանումները պետք է անցկացվեին Գորկու անվան կինոստուդիայում, սակայն այնտեղ չկար անհրաժեշտ ռիրպրոեկցիոն սարքավորումներ, և ռեժիսորն ուղարկվել է «Մոսֆիլմ», որտեղ 1978 թվականին անցկացրել է ապագա ֆիլմի առանցքային տեսարանների փորձնական նկարահանումները։ Չնայած այն բանին, որ դրանց արդյունքներն ապացուցել են նոր տեխնոլոգիայի առավելությունը, նախագիծը աջակցություն չի ստացել և վերաուղղորդվել է «Էկրան» ստեղծագործական միավորում, որտեղ Ստեպանցևը վերջապես իրականացրել է իր մտահղացումը[5]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1983 թվականի հունվարի 1-ին[6]։

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Ստեպանցևն «Էկրան» ստուդիայում իրականացրել է վաղեմի երազանքը՝ Գրինի «Ալ առագաստների» մոտիվներով նկարահանել է ռոմանտիկ ներկայացում՝ «Ասոլ» ֆիլմը։ Խաղարկային և անիմացիոն կինոյի համատեղումն այստեղ տեղի է ունեցել նորագույն վիդեոտեխնոլոգիաների միջոցով։ Այս ֆիլմը կարելի է համարել ռուսական անիմացիայում համակարգչային դարաշրջանի սկիզբը և նախակարապետը։ Ափսոս, Ստեպանցևի փորձերը ժամանակին չշարունակվեցին։

— Լարիսա Մալյուկովա, «СВЕРХкино», էջ 292[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия отечественной мультипликации. / Составление С.В. Капкова. — М. : Алгоритм, 2006. — С. 616.
  2. 2,0 2,1 Асенин С. Н. Мир мультфильма. Идеи и образы мультипликации социалистических стран. — М. : Искусство, 1986. — С. 67.
  3. Энциклопедия отечественной мультипликации. / Составление С.В. Капкова. — М. : Алгоритм, 2006. — С. 28 — 29.
  4. Асенин С. Н. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. — М. : Искусство, 1983. — С. 156.
  5. Спутницкая Н.Ю. Экранизируя Зурбаган: к опыту использования анимации в российском игровом кино. — Вестник ВГИК, № 4, 2015.
  6. См. страницу фильма на сайте Кино-театр.ру.
  7. Лариса Малюкова СВЕРХкино. Современная Российская анимация.. — СПб.: Умная Маша, 2013. — С. 292. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]