Ասյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ասյութ
Assyout city Egypt.jpg
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ56±1 մետր
Բնակչություն389 307 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
##Ասյութ (Եգիպտոս)
Red pog.png

Ասյութ (արաբ․՝ أسيوط‎‎, ղպտ.՝ Ⲥⲓⲟⲟⲩⲧ), քաղաք Եգիպտոսի կենտրոնում՝ Նեղոսի միջին հոսանքում։ Համանուն գավառի կենտրոնն է: Բնակչությունը կազմում է շուրջ 400 000 մարդ[2]:

Քաղաքում զարգացած են կաշվի և կոշիկի, տեքստիլ արդյունաբերությունը (բամբակ), գորգագործությունը: Գործում է համալսարան։ Քաղաքում կա երկաթուղային կայարան, նավահանգիստ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունը գալիս է հին եգիպտերեն Zawty (Z3JW.TJ) (ուշ եգիպտերեն, Səyáwt) բառից, որը ղպտիերենում դարձել է Syowt ⲥⲓⲟⲟⲩⲧ, նշանակում է «պահապան» (Վերին Եգիպտոսի հյուսիսային մատույցների)[3]։ Հունա-հռոմեական Եգիպտոսումայն կոչվել է Լիկոպոլիս (Lycopolis կամ Lykopolis, հուն․՝ Λυκόπολις, "ἡ Λύκων πόλις", բառացի՝ «գայլի քաղաք»)[4], Լիկոն[5] կամ Լիկո.[6][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Ասյութը (եգիպ.՝ sȝwtj, Asyūţ) եղել է Վերին Եգիպտոսի 13-րդ նոմոսի մայրաքաղաքը, գտնվել է Հերմոպոլիսի հարավ-արևելքում՝ 27°10’14" С լայնության վրա, Նեղոսի արևմտյան ափին: Նախաքրիստոնեական Ասյութի երկու առավել կարևոր աստվածությունները եղել են Անուբիսն ու Ուուաուտը, որոն երկուսն էլ եղել են է թաղման աստվածներ: Այստեղ գտնվել է Ռեքամաի անունով թագավորի վահանը, որը ղեկավարել է Վերին Եգիպտոսը: Սիութի մերձակայքում գտնվել են I անցումային շրջանի՝ Միջին թագավորության տեղական կառավարիչների դամբարանները, որոնք պարունակում էին ընդարձակ գրվածքներ: Սիութի դամբարանների արձանագրություններն արժեքավոր աղբյուր են առաջին անցումային շրջանի պատմության վերաբերյալ:

Հունա-հռոմեական ժամանակաշրջանում բնկավայրում խոսել են ղպտիկական լեզվի առանձին բարբառով` լիկոպոլիտերեն:

1911 թվականից քաղաքում գործում է Լիլիան Տրեշերի հայտնի մանկական ապաստարան, որը եղել է առաջին մանկատունը Եգիպտոսում:

1981 թվականին տեղի է ունեցել բախում ղպտի ուսանողների և մուսուլմանների միջև:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Ասյութի կլիման անապատային է։ Այն Եգիպտոսի աենաչորային քաղաքն է[8]։ Ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 51 °C և գրանցվել է 1994 թվականի հուլիսի 23-ին, ամենացածր ջերմաստիճանը՝ -2 °C, որ գրանցվել է 2008 թվականի հունվարի 16-ին[9]։

Asyutի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32.2
(90)
39.8
(103.6)
44.2
(111.6)
44.6
(112.3)
47.8
(118)
48.4
(119.1)
44.3
(111.7)
45.2
(113.4)
43.5
(110.3)
41.5
(106.7)
37.6
(99.7)
32.2
(90)
48.4
(119.1)
Միջին բարձր °C (°F) 19.3
(66.7)
21.7
(71.1)
25.1
(77.2)
31.4
(88.5)
35.2
(95.4)
37.1
(98.8)
36.5
(97.7)
36.0
(96.8)
34.2
(93.6)
30.5
(86.9)
25.1
(77.2)
20.3
(68.5)
29.4
(84.9)
Միջին օրական °C (°F) 11.7
(53.1)
13.9
(57)
17.4
(63.3)
23.2
(73.8)
27.2
(81)
29.6
(85.3)
29.6
(85.3)
29.0
(84.2)
26.9
(80.4)
23.4
(74.1)
17.4
(63.3)
13.3
(55.9)
21.9
(71.4)
Միջին ցածր °C (°F) 4.7
(40.5)
6.3
(43.3)
9.7
(49.5)
14.5
(58.1)
18.6
(65.5)
21.3
(70.3)
22.0
(71.6)
21.7
(71.1)
19.6
(67.3)
16.2
(61.2)
10.7
(51.3)
6.7
(44.1)
14.3
(57.7)
Ռեկորդային ցածր °C (°F) 0.0
(32)
1.2
(34.2)
0.7
(33.3)
6.2
(43.2)
11.3
(52.3)
15.4
(59.7)
17.9
(64.2)
18.0
(64.4)
13.8
(56.8)
10.7
(51.3)
3.0
(37.4)
0.9
(33.6)
0.0
(32)
Տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 0.0 0.1 0.0 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.3
% խոնավություն 52 42 36 28 25 27 32 36 40 42 48 52 38.3
Միջին օրական արևային ժամ 9 9 10 10 11 12 12 12 11 10 9 8 10.3
Աղբյուր #1: NOAA[10]
Աղբյուր #2: Weather2Travel for sunshine[11]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
  2. «Egypt»։ Citypopulation.de։ Վերցված է նոյեմբերի 22, 2014 
  3. Wilkinson Toby (2013)։ The Rise and Fall of Ancient Egypt։ Bloomsbury Publishing։ էջ 35։ ISBN 1408852985 
  4. Ptol. iv. 5. § 63; Steph. B. s. v.; Strabo xvii. p. 813)
  5. (Plin. v. 9. s. 11)
  6. (Itin. Anton. p. 157)
  7. Macmillan & Co (1905)։ Guide to Egypt and the Sudan: Including a Description of the Route Through Uganda to Mombasa։ Macmillan։ էջեր 105– 
  8. «Egypt Climate Index»։ Climate Charts։ Վերցված է հունիսի 20, 2013 
  9. «Asyut, Egypt»։ Voodoo Skies։ Վերցված է օգոստոսի 18, 2013 
  10. «Asyut Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է October 25, 2015 
  11. «Asyut Climate and Weather Averages, Egypt»։ Վերցված է 12 December 2013 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]