Ասյա բինթ Մուզահիմ
| Ասյա բինթ Մուզահիմ արաբ․՝ آسيا | |
|---|---|
| Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
| Ամուսին | Pharaoh in the Quran? |
Ասյա բինթ Մուզահիմ (արաբ․՝ آسِيَة بِنْت مُزَاحِم), Ղուրանի և իսլամական ավանդապատումի համաձայն՝ Ելքի ժամանակ փարավոնի կինը և Մովսեսին (Մուսային) որդեգրած մայրը[1][2]։ Համապատասխանում է Հին կտակարանում հիշատակված փարավոնի անանուն դստերը, որ եղեգների մեջ գտել էր նորածին Մովսեսին:
Ասյան առաջին անգամ հիշատակվում է Ղուրանի Ալ-Քասաս սուրահում[2], հրեական ավանդույթում նույնականացվում է Բիթիայի հետ[3]։ Մուսուլմանների կողմից նա մեծարվում է որպես բոլոր ժամանակների չորս մեծագույն կանանցից մեկը, իսկ Սահիհ ալ-Բուխարիի մարգարեական պատմության համաձայն՝ համարվում է երկրորդ մեծագույնը Մարիամից հետո[4][5]։
Կարծիք կա, որ նա Մովսեսի հրաշքը տեսնելուց հետո գաղտնի ընդունել է միաստվածությունը։ Ավանդույթի համաձայն՝ Ասյան գաղտնի երկրպագել է Ալլահին և թաքցրել իր դավանանքը ամուսնուց։ Սակայն որոշ ժամանակ անց նրա հավատքը բացահայտվել է, և փարավոնը հրամայել է նրան մահապատժի ենթարկել։
Ալ-Թալաբին կարծում էր, որ Ասիա աշխարհամասը կոչվել է նրա անունով[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]—Ղուրան 66:11[7]
Սահիհ Բուխարիում զետեղված տարբերակում մարգարեն ասում է. «Շատ տղամարդիկ կատարելագործվեցին [հավատքի մեջ], իսկ կանանց մեջ՝ միայն Ասյան՝ փարավոնի կինը, և Մարիամ բինթ Իմրանը»[8][9]։
Փարավոնի հետ Ասյայի ամուսնությունը դասավորված էր։ Ի տարբերություն ամուսնու՝ նա համեստ էր և ընդունեց Մովսեսի ու Ահարոնի քարոզած հավատքը։ Չնայած ուներ չափազանց մեծ հարստություն՝ ամբարտավան չէր, ինչպես փարավոնը։ Նա գիտակցում էր, որ հավատքը շատ ավելի կարևոր է, և այդպիսով Աստծո կողմից բարձրացվում էր իր սերնդի և բոլոր ժամանակների կանանց շրջանում։ Ըստ մարգարեի հադիսներից մի քանիսի՝ Մուհամմադը կամուսնանա Ասյայի հետ դրախտում[note 1][10][11][12][13]։
...Ասյան ու նրա աղախինները Նեղոս գետում լողացող արկղ գտան: Ասյան հրամայեց արկղը ափ քաշել: Աղախինները կարծեցին, որ ներսում գանձ կա, բայց փոխարենը գտան տղա երեխա՝ Մովսեսին: Ասյան, որը երկար տարիներ չէր հղիանում, անմիջապես մայրական սեր զգաց նրա նկատմամբ: Նա փարավոնին պատմեց երեխայի մասին, համոզեց, որ չսպանի նրան (ամուսինը կարգադրել էր սպանել բոլոր հրեա նորածիններին), այլ՝ հոգա նրա դաստիարակության մասին:
Իսլամական հավատքի համաձայն՝ Ասյան մանուկ Մովսեսի համար ստնտու է փնտրել, բայց մանուկը մերժել է բոլոր կանանց, որոնք փորձում էին կրծքով կերակրել նրան։ Մովսեսի քույրը, որին մայրը կարգադրել էր հեռվից հետևել նորածինին, մոտեցավ Ասյային և որպես ստնտուի՝ առաջարկեց իր և Մովսեսի մորը, իհարկե՝ թաքցնելով իրենց հարաբերությունները և նրան ներկայացնելով որպես ցանկացած այլ ստնտուի։ Այդպիսով Մովսեսը կրծքով կերակրվեց իր կենսաբանական մորից: Ասյան վերջինիս առաջարկեց ապրել իրենց տանը և վճարեց նրան ծառայությունների համար՝ ոչինչ չկասկածելով նրա ու երեխայի իրական հարազատության մասին[14][15]։
Իսլամական ավանդապատումների համաձայն՝ Ասյան, վախենալով բազմաստվածություն դավանող ամուսնու պատժից, գաղտնի երկրպագել է Աստծուն, և երբ ամուսինն իմացել է նրա իրական հավատքի մասին, տանջամահ է արել նրան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bucaille, Maurice (1994). Written at Tokyo. Moses and Pharaoh: In the Bible, Qur'an and History. Tokyo, Japan: NTT Mediascope, Inc. էջ 191. ISBN 9789675062056. «For what we know of the position in history of the life of Moses has shown us that the king who reigned at the time of his birth was not the sovereign of Egypt at the time when Moses and Pharaoh were confronting each other before the Exodus. The same is true for the so-called wife of Pharaoh.»
- ↑ 2,0 2,1 Ibn Ashur, Muhammad. Tafsir al-Tahrir wa'l-Tanwir | The Book of Liberation and Enlightenment تفسير التحرير والتنوير (արաբերեն). ISBN 9973767233. «And Asiyah the Pharaoh's wife is the wife of Pharaoh to whom Moses was sent, and not the wife of Pharaoh who adopted Moses when she picked him up from the river, because that happened during the time of Pharaoh Ramesses II, and there were eighty years between the two times. They had no knowledge of religion before Moses was sent to them.»
- ↑ «Daughter of Pharaoh: Midrash and Aggadah». Jewish Women's Archive (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին. «The midrash calls the daughter of Pharaoh "Bithiah," identifying her with the woman mentioned in I Chron 4:18: "And his Judahite wife bore Jered father of Gedor, Heber father of Soco, and Jekuthiel father of Zanoah.»
- ↑ Muhmmad al-Bukhari. Sahih Al-Bukhari Translated into English Prose by Muhammad Muhsin Khan.Hadith 7.329
- ↑ Encyclopaedia of the Qur’an. Leidan: Brill, 2001. Print.
- ↑ Abu ishaq al-Tha'labi. ʿArāʾis al-madjālis fī ḳiṣaṣ al-anbiyāʾ Stories of the prophets.
- ↑ Կաղապար:Cite quran:And Allah sets forth an example for the believers: the wife of Pharaoh, who prayed, “My Lord! Build me a house in Paradise near You, deliver me from Pharaoh and his ˹evil˺ doing, and save me from the wrongdoing people.”
- ↑ «Who is Asiya Pharoah's wife». islamqa.com. «Hadith of prophet about Asiya»
- ↑ Bukhari, Muhammad (2020 թ․ մայիսի 10). Sahih Al-Bukhari [صحيح البخاري] (Arabic). Mohee Uddin. ISBN 9798640953879. «Hadith number 3411 قَالَ رَسُولُ اللهِ صَلَّى اللهُ عَلَيْهِ وَسَلَّمَ: «كَمُلَ مِنَ الرِّجَالِ كَثِيرٌ وَلَمْ يَكْمُلْ مِنَ النِّسَاءِ إِلَّا آسِيَةُ امْرَأَةُ فِرْعَوْنَ وَمَرْيَمُ بِنْتُ عِمْرَانَ»
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Al-Tabarani, Al Mu’jamul Kabir, Hadith: 5485 and 8006.
- ↑ Ibn Asakir in Al Tarikh
- ↑ Ibn Kathir, Qisas al-Anbiya [Cairo: Dar al-Kutub, GB 1968/1388], p. 381- as cited in Aliah Schleifer's Mary The Blessed Virgin of Islam [Fons Vitae; ISBN 1887752021; July 1, 1998], p. 64;
- ↑ Lisanul Mizan, vol. 5 pg. 284, Majma’uz Zawaid, vol. 9 pg. 218
- ↑ Ṭabarī; Brinner, William M. (1991). The children of Israel. SUNY Press. ISBN 0-7914-0688-1.
- ↑ Wheeler, Brannon M. (2002). Prophets in the Quran: an introduction to the Quran and Muslim exegesis. Continuum International Publishing Group. ISBN 0-8264-4957-3.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Āsiya / Wensinck, A.J. // Encyclopaedia of Islam. 2nd ed : [англ.] : in 12 vol. / ed. by P. J. Bearman, Th. Bianquis, C. E. Bosworth, E. van Donzel, W. P. Heinrichs et al. — Leiden : E.J. Brill, 1960—2005. (платн.)
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "note", but no corresponding <references group="note"/> tag was found