Ասյա Բիբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասյա Բիբի
ուրդու՝ آسیہ نو رین և ուրդու՝ آسیہ بی بی‬
Asia Bibi with her husband Ashiq Masih in May 2013.jpg
Ծնվել է 1971
Ծննդավայր Ittan Wali, Nankana Sahib District, Sheikhupura Division, Փենջաբ, Պակիստան[1][2]
Քաղաքացիություն Flag of Pakistan.svg Պակիստան
Կրոն կաթոլիկություն[3]
Մասնագիտություն farmworker
Ամուսին Ashiq Masih[4]
Asia Bibi Վիքիպահեստում

Ազյա Նորին, առավել հայտնի որպես Ասյա Բիբի (1971, Ittan Wali, Nankana Sahib District, Sheikhupura Division, Փենջաբ, Պակիստան[1][2]), պակիստանցի քրիստոնյա, որն աստվածանարգության մեղադրանքով Պակիստանի դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի կախաղանի միջոցով։ Եթե դատավճիռը իրականանար, ապա Նորինը կդառնար աստվածանարգության համար Պակիստանում օրենքով մահապատժի ենթարկված առաջին կինը։ Դատական վճիռը, որը պետք է կայացներ Պակիստանի բարձրագույն դատարանը, հայտնվել էր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում։ 2018 թվականի հոկտեմբերին բարձրագույն դատարանը չեղարկել է Ասյա Բիբիի մահապատժի վճիռը[5][6][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասյա Նորինը ծնվել է Փանջաբի Շեկհուպուրա շրջանի Իթթան Վալի փոքրիկ գյուղում[8]։

2009 թվականի հունիսի 14-ին իր գյուղում հատապտուղներ հավաքող Ասյա Նորինը ջուր էր խմել «մուսուլմանական» ջրհորից։ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ[9] Ասյայի հետ աշխատող մուսուլման կանայք նրան մեղադրել էին ջուրն աղտոտելու մեջ։ Ասյան չէր ընդունել իր մեղքը և վեճը ստացել էր կրոնական երանգ։ 5 օր հետո կրկին գնալով հատապտուղներ հավաքելու՝ Ասյան նորից հանդիպել էր զայրացած ամբոխին։ Վեճը վերածվել էր ծեծի, ինչի հետևանքով Ասյան տեղափոխվել էր բանտ և մեղադրվել Պակիստանի քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածով։

Համաշխարհային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկան Վատիկան։ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը դիմել է Նորինի պատիժը մեղմելու խնդրանքով։

Ֆրանսիա Ֆրանսիա։ 2012 թվականի մարտին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է Ասյա Բիբիին և իր ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրել[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Aasia Bibi and Impurities in the Land of the Pure.digital journal, 2010.
  2. 2,0 2,1 2,2 John L. Allen Jr. The Global War on Christians: Dispatches from the Front Lines of Anti-Christian Persecution — 2013. — P. 36. — ISBN 0770437362
  3. John L. Allen Jr. The Global War on Christians: Dispatches from the Front Lines of Anti-Christian Persecution — 2013. — P. 35. — ISBN 0770437362
  4. Sentenced to death for a sip of waterNew York Post, 2013.
  5. «Պակիստանի Գերագույն դատարանը չեղարկել է քրիստոնյա կնոջ աստվածանարգության համար մահապատիժը»։ News.am։ 31.10.2018 
  6. «Պակիստանում դատարանն արդարացրել է Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար մահապատժի դատապարտված քրիստոնյա կնոջը»։ Tert.am։ 31.10.18 
  7. «Asia Bibi: Pakistan acquits Christian woman on death row»։ BBC։ 31 October 2018։ Վերցված է 31 October 2018։ «Chief Justice Saqib Nisar read out the ruling saying she was free to go, if not wanted in connection with any other case.» 
  8. Munir Manzer (7 December 2010)։ «Aasia Bibi and Impurities in the Land of the Pure»։ Digital Journal։ Վերցված է 7 December 2010 
  9. Perlez Jane (22 November 2010)։ «Pakistani Sentenced to Death May Get a Pardon»։ The New York Times։ Վերցված է 25 November 2013 
  10. Франция может предоставить христианке Асии Биби политическое убежище(չաշխատող հղում)