Jump to content

Ասմաթ Բեգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասմաթ Բեգում
Ծնվել է16-րդ դար
Մահացել էհոկտեմբերի 10, 1621(1621-10-10)
Մահվան վայրԱգրա, Մեծ Մողոլների կայսրություն
ԳերեզմանTomb of I'timād-ud-Daulah և Ագրա
ԱմուսինMirza Ghiyas Beg?
ԵրեխաներAbul-Hasan ibn Mirza Ghiyas Beg? և Nur Jahan?

Ասմաթ Բեգում (անգլ.՝ Asmat Begum, 16-րդ դար - հոկտեմբերի 10, 1621(1621-10-10), Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն), Միրզա Ղիաս Բեգի կինը, մողոլների կայսր Ջահանգիրի վարչապետը և կայսրուհի Նուր Ջահանի մայրը, որը եղել է կայսրի թիկունքում կանգնած ուժը[1]։ Ինչպես նաև կայսրուհի Մումթազ Մահալի հորական տատը, որի համար կառուցվել է Թաջ Մահալը:

Ասմաթ Բեգումը Միրզա Ալա-ուդ-Դաուլա Աքա Մուլլայի[2] դուստրն էր և նշանավոր Աղա Մուլլա տոհմի անդամ[3]։ Իմաստուն, կիրթ, կայացած և բարձր արժեքներով տիկին է եղել[4]։ Եղբայր՝ Իբրահիմ Խանը Ջահանգիր կայսեր օրոք ծառայել է որպես Բենգալի կառավարիչ[3]։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է պարսիկ ազնվական Միրզա Ղիաս Բեգի հետ՝ Թեհրանի պարսիկ ազնվական Խվաջե Մոհամմադ-Շարիֆի կրտսեր որդին և Խորասանի նահանգապետի վեզիրը[5][6]։ Զույգը միասին յոթ երեխա է ունեցել՝ Մոհամմադ Շարիֆը, Իբրահիմ Խանը, Իթիկադ Խանը, Մանիջա Բեգումը, Ասաֆ Խանը, Սահլիան և Մեհր-ուն-Նիսան (հետագայում՝ կայսրուհի Նուր Ջահան)[7]։

Անհայտ պատճառներով Ղիաս Բեգը և նրա ընտանիքը 1576 թվականինդարձել են հեղափոխության զոհ և շուտով նրանց համար անտանելի հանգամանքներ են առաջացել իրենց հայրենիքում՝ Պարսկաստանում: Ագրայում կայսր Աքբարի արքունիքի բարենպաստ պայմաններից ելնելով՝ ընտանիքը որոշել է գաղթել Հնդկաստան[3]։ Ղիաս Բեգը դարձել է վստահելի նախարար Աքբարի և նրա որդու՝ Ջահանգիրի օրոք և իր ծառայությունների համար արժանացել է «Իթիմադ-ուդ-Դաուլահ» («Պետության սյուն») կոչմանը[3]։

1607 թվականին ամիրաուլ-ումարայում որպես դիվան ծառայելու ժամանակ՝ Ղիաս Բեգը մեղադրվել է 50․000 ռուփի գումարի յուրացման մեջ, ինչը հանգեցրել է դատարանում նրա կոչման և կարգավիճակի նվազմանը[3]։ 1611 թվականին Ասմաթ Բեգումի երկրորդ դուստրը՝ Մեհր-ուն-Նիսան հանդիպել է Ջահանգիրի հետ Միենա բազար պալատում: Կայսրը անմիջապես ամուսնության առաջարկ է արել նրան և ամուսնացել են նույն տարում[3]։ Այս ամուսնությունը դարձյալ հանգեցրել է Ասմաթ Բեգումի և Ղիաս Բեգի ընտանիքի կարողության կտրուկ աճին։ Ղիաս բեգին զգալի պաշտոնի բարձրացում է տվել մանսաբը և 1611 թվականին նշանակվել է ողջ տիրապետության վեզիր։ Նրանց որդիներ Ասաֆ Խանը և Իթիկադ Խանը նույնպես բարձր պաշտոններ և մանսաբներ են ստացել կայսրությունում[3]։

Քաղաքական դերը մողոլների արքունիքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհն ուն Նիսան («Նուր Ջահան» անվանումը նրա ամուսնությունից հետո) դարձել է Ջահանգիրի ամենասիրելի և ազդեցիկ կինը և ամուսնությունից հետո ստանձնել է գահի իրական իշխանությունը: Նուր Ջահանը ձևավորել է մի խմբակցություն, որը հայտնի է եղել որպես խունտա, որը ներառել է իր ընտանիքի անդամներին և նրա խորթ որդի արքայազն Խուրրամին (ապագա կայսր Շահ Ջահան)[3]։ Խմբակցությունը, որը գլխավորել է Նուր Ջահանը վերահսկողության տակ է վերցրել կառավարությունը, քանի որ Ջահանգիրը կախվածություն է ձեռք բերել ափիոնից և ալկոհոլից[3]։

Ասմաթ Բեգումը իմաստուն և համբերատար խորհրդատու է եղել, այդ կերպ նա դարձել է խունտայի «սնուցող կենտրոնը»[8]։ Նաև հայտնի է, որ քաղաքականապես ակտիվ դեր է ստանձնել արքունիքի գործերում և եղել է Նուր Ջահանի խորհրդական[9]։ Այնուամենայնիվ նա առավել հայտնի է նրանով, որ հորինել է հայտնի վարդի օծանելիքը, որը կոչվում է «Jahangiri-itr», որը Ջահանգիրի կողմից նկարագրվել է որպես իր թագավորության բացահայտում[10]։

Ասմաթ Բեգումի դամբարանը՝ իր ամուսնու՝ Միրզա Ղիաս Բեգի հարևանությամբ։

Մահացել է 1621 թվականի հոկտեմբերին Ագրայում[3]։ Նրա մահից հետո նրա փեսան ՝ Ջահանգիրը, որը շատ էր սիրում նրան, գրել է՝ «առանց չափազանցության, այդ ժամանակ ոչ մի մայր չէր կարող համեմատվել նրա հետ բնավորության մաքրության, իմաստության և կատարելության հետ, դրանք կանանց զարդերն են և ես նրան գնահատել եմ ոչ պակաս, քան իմ սեփական մայրիկը»[3]։

Մահը մեծ հարված է եղել նրա ընտանիքի համար։ Կնոջ մահից սրտացավ՝ Ղիաս Բեգը նույնպես մահացել է մի քանի ամիս անց՝ 1622 թվականի հունվարին։ Ասմաթ Բեգումը թաղվել է իր ամուսնու դամբարանում՝ Ագրայում գտնվող «Իթիմադ ուդ Դաուլա» դամբարանում, որը պատվիրել է նրա դուստրը՝ Նուր Ջահանը, իր ծնողների համար[11]։ Նուր Ջահանը, որն անչափ նվիրված է եղել ծնողներին՝ մեծ գումարներ է ծախսել դրա կառուցման համար[12]։

Ժամանակակից մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ասմաթ Բեգումը Ուշա Ջոնի «Անհայտ սիրեկանը և այլ կարճ պատմություններ» (1961) վեպի կերպար է։
  • Ինդու Սունդարեսանի «Քսաներորդ կինը» (2002) պատմական նովելի, ինչպես նաև «Վարդերի տոնը» (2003) սիքվելի գլխավոր հերոսն է։
  • Թանուշրի Փոդերի «Նուր Ջահանի դուստրը» պատմավեպի առանցքային կերպարն է (2005):
  • Սուպարնա Մարվահը մարմնավորել է Ասմաթ Բեգումին «Սիյաասատ» էպիկական դրամայում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Thackeray, Frank W.; Findling, John E., eds. (2012). Events that formed the modern world : from the European Renaissance through the War on Terror. Santa Barbara, Calif.: ABC-CLIO. էջ 254. ISBN 9781598849011.
  2. Shujauddin, Mohammad; Shujauddin, Razia (1967). The Life and Times of Noor Jahan (անգլերեն). Caravan Book House. էջ 1.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Banks Findley 1993
  4. Nath, Renuka (1990). Notable Mughal and Hindu women in the 16th and 17th centuries A.D. (1. publ. in India. ed.). New Delhi: Inter-India Publ. էջ 66. ISBN 9788121002417.
  5. Nadiem, Ihsan H. (2005). Gardens of Mughal Lahore (անգլերեն). Sang-e-Meel Publications. էջ 71.
  6. Latif, Syad Muhammad (1892). Lahore: Its History, Architectural Remains and Antiquities: With an Account of Its Modern Institutions, Inhabitants, Their Trade, Customs, &c (անգլերեն). Printed at the New Imperial Press. էջ 104.
  7. Koch, Ebba; Losty, JP. «The Riverside Mansions and Tombs of Agra: New Evidence from a Panoramic Scroll Recently Acquired by The British Library» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. Ellison Banks Findly (1989). «Religious Resources for Secular Power: The Case of Nur Jahan». The Colby Library Quarterly. Colby College. 25 (3): 143.
  9. Hansen, Waldemar (1972). The peacock throne : the drama of Mogul India (1. Indian ed., repr. ed.). Delhi: Motilal Banarsidass. էջ 44. ISBN 9788120802254.
  10. Bashir, Hassan; Gray, Phillip W. (2015). Deconstructing Global Citizenship: Political, Cultural, and Ethical Perspectives (անգլերեն). Lexington Books. էջ 244. ISBN 9781498502597.
  11. Ruggles, D. Fairchild (2008). Islamic gardens and landscapes. Philadelphia: University of Pennsylvania Press. էջ 100. ISBN 9780812207286.
  12. Asher, [by] Catherine B. (1992). The new Cambridge history of India (Repr. ed.). Cambridge: Cambridge Univ. Press. էջ 130. ISBN 9780521267281.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]