Ասլի Հասան Աբադե
اسلي حسن عباده | |
![]() | |
հունվարի 1, 1958[1] (65 տարեկան) - | |
Ծննդավայր | Buloburde, Buloburde District, Hiran, Սոմալի |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Օդային ուժեր |
Ասլի Հասան Աբադե (ֆր.՝ Asli Hassan Abade, արաբ․՝ اسلي حسن عباده, հունվարի 1, 1958[1], Buloburde, Buloburde District, Hiran, Սոմալի), սոմալեցի օդաչու, ռազմական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասլին Սոմալիի օդային ուժերում ներգրավված առաջին և առայժմ միակ կինն է[2]։
Խաղաղության արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-ական թվականների կեսերին Ասլին սկսեց խաղաղության արշավ՝ խրախուսելով օրենսդիրներին համախմբվելու և վերջ դնելու իր հարազատ Սոմալիում քաղաքացիական հակամարտություններին։ Քաղաքական յուրաքանչյուր գործընթացին նա մասնակցեց հագնելով Սոմալիի դրոշի գույներով հագուստ՝ պահանջելով հարգել բոլոր մասնակիցներին[3]։ Հաշտեցման գործընթացում իր ջանքերի շնորհիվ ստեղծվեց անցումային դաշնային պետությունը, և նրան օժտեցին Calansida ծածկանունով («Դրոշակակիր»)[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենասեր[4] Ասլին իրեն բնութագրում է որպես «ուժեղ կին»[3]։ 2009 թվականի հոկտեմբերից բնակվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://americansomalis.wordpress.com/asli-hassan-parker-abade/
- ↑ «Somali Leader Rallies Kinsmen; Ahmed Meets Twin Cities Diaspora, Asks U.S. Officials to Help Aid Stability At Home»։ St. Paul Pioneer Press։ հոկտեմբերի 5, 2009։ էջեր A5
- ↑ 3,0 3,1 «Flying the flag for Somali peace»։ BBC։ հոկտեմբերի 7, 2004։ Վերցված է մարտի 22, 2010
- ↑ 4,0 4,1 The Rise and Fall of the Somalia Airforce: A Diary Reflection(չաշխատող հղում)
- ↑ «Somali president rallies with Twin Cities diaspora»։ St. Paul Pioneer Press։ մայիսի 10, 2009։ Վերցված է մայիսի 23, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Somali Aviation Resource Center Archived 2016-01-09 at the Wayback Machine..