Ասիեր Ռիեսգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիեր Ռիեսգո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1983(1983-10-06)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Դևա, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 1,85 մետր
Դիրք դարպասապահ

Ասիեր Ռիեսգո Ունամունո (իսպ.՝ Asier Riesgo Unamuno, ), բասկական ծագմամբ իսպանացի ֆուտբոլիստ, «Ժիրոնա» ակումբի դարպասապահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիեր Ռիեսգոն «Ռեալ Սոսիեդադ» ակումբի սան է։ Պրոֆեսիոնալ մակարդակով նորամուտը նշել է 2002 թվականին՝ վարձավճարով մեկնելով «Էյբար»։ 2004 թվականին Ասիերը վարձակալությունից հետ էր կանչվել «սպիտակ-կապույտների» հիմնական դարպասապահ Սանդեր Վեստերֆելդի վնասվածքի պատճառով։ 2004 թվականի մայիսի 19-ին իսպանական էլիտար դիվիզոնում նորամուտ է նշել «Դեպորտիվո Ալավես»-ի դեմ խաղում։

Վոստերֆելդի` թիմից հեռանալուց հետո Ռիեսգոն դարձել է «Ռեալ Սոսիեդադ»-ի դարպասապահ։ Սակայն 2006 թվականին ակումբը գնել է չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյին, որը դուրս է մղել Ռիեսգոյին կազմից և դարձել է հիմնական դարպասապահ։

2007/2008 մրցաշրջանում, որը «Ռեալ Սոսիեդադ»-ը անցկացրել է երկրորդ դիվիզոնում, Ասիերը եղել է հիմնական դարպասապահ և մրցաշրջանում խաղացել է 42 խաղ։ Սակայն«սպիտակ-կապույտներին» իսպանական ֆուտբոլի էլիտա վերադառնալ չի հաջողվել։ 2008 թվականի օգոստոսին Ռիեսգոն վարձակալության է տրվել «Ռեկրեատիվո» ակումբ, որը հանդես է եկել Պրիմերայում։ Նոր ակումբում Ռիեսգոն 2009 թվականին հունվարի 4-ին «Նումանսիա ՖԱ»-ի դեմ խաղում դարձել է հիմնական խաղացող[3]։ Ռիեսգոն հետ մղելով երկու տասնմեկ մետրանոց հարված՝ օգնելով իր թիմին հաղթել 3:1 հաշվով[4]։ Ապիլի 11-ին խաղացել է «Բարսելոնա»-ի դեմ խաղում (0:2)․ Ասիերն առաջինն էր, ով կարողացել է հետ մղել Լիոնել Մեսիի 11 մետրանոցը[5]։ Այդ մրցաշրջանում Ռիեսգոն մասնակցել է բոլոր 38 հանդիպումներին, սակայն դա չի օգնել «Ռեկրեատիվո»-ին խուսափել երկրորդ դիվիզիոն տեղափոխվելուց։

2009 թվականի դեկտեմբերին Ռիեսգոյին հետաքրքրում էր անգլիական «Տոտենհեմ»-ը, որը փոխարինող էր փնտրում վնասվածք ստացած Կարլո Կուդիչինիին[6]։ Վերադառնալով «Ռեալ Սոսիեդադ»՝ Ռիեսգոն 7 հանդիպում է անցկացրել 2009/2010 մրցաշրջանում՝ Բրավոյի վնասվածքից և երկրորդ դարպասապահ Էնյաուտ Զուբիկարայի որակազրկումից հետո։ Մրցաշրջանի արդյունքներով «սպիտակ-կապույտները» կարողացել են մտնել Պրիմերա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Badiola cierra la cesión de Riesgo a espaldas de los administradores» (իսպաներեն). Diario Vasco. 2009 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Recreativo Huelva 3-1 Numancia» (անգլերեն). ESPN Soccernet. 2009 թ․ հունվարի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Barça edging closer to Liga glory» (անգլերեն). UEFA.com. 2009 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «Tottenham give trial to Spanish goalkeeper Asier Riesgo» (անգլերեն). BBC Sport. 2009 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]