Jump to content

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիան և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ ըստ Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական ու սոցիալական հարցերով հանձնաժողովի (ESCAP)։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (հայտնի է նաև որպես Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջան անվամբ), տարածաշրջան, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում։ Տարածաշրջանի կոնկրետ սահմանները կարող են փոփոխվել՝ ելնելով համատեքստից, սակայն դրա կազմում սովորաբար ներառվում են Ավստրալասիայի, Արևելյան Ասիայի և Հարավարևելյան Ասիայի երկրները։ Առավել լայն համատեքստում տարածաշրջանի կազմում ներառվում են նաև Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Ասիայի, Հարավային Ասիայի, Հարավարևմտյան Ասիայի (ներառյալ՝ Արաբական թերակղզին և Լևանտը) երկրներն ու Խաղաղ օվկիանոսի կղզիները։ Բացի այդ, երբեմն կարող են ներառվել նաև Ամերիկա աշխարհամասում տեղակայված և Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող երկրները։ Օրինակ՝ Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի կազմում ներառված են Նոր աշխարհի (առավել հաճախ կիրառվում է Արևմտյան կիսագունդ տարբերակը) հինգ տնտեսություններ՝ Կանադան, Չիլին, Մեքսիկան, Պերուն և Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Առևտրի, ֆինանսների և քաղաքականության ոլորտներում եզրույթն առավել հայտնի է դարձել 1980-ական թվականների վերջից։ Չնայած տարածաշրջանի տնտեսությունների տարասեռությանը, պետությունների մեծ մասն ունեն զարգացող շուկաներ, որոնք զգալի աճ են գրանցում։ Երբեմն կիրառվում է նաև «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան առանց Ճապոնիայի» եզրույթը[1][2]։

Ներքին տարածաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների և տարածաշրջանների ցանկն ըստ ենթատարածաշրջանների

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական ու սոցիալական հարցերով հանձնաժողովի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կազմում ընդհանուր առմամբ ներառված է 51 երկիր և 7 տարածք, որոնք բաժանված են 5 ենթատարածաշրջանների մեջ[3].

Լայն համատեքստում հետևյալ երկրներն ու տարածքները կարող են ներառվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում.

Տնտեսական պատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային բանկի՝ 2024 թվականի ապրիլի տվյալներից պարզ է դառնում, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (բացառությամբ՝ Չինաստանի) աճի գործակիցը 2024 թվականին հասել է 4,6%-ի, ի տարբերություն 2023 թվականի, երբ այն կազմում էր 4,4%։ Սա ընդգծում է տնտեսության բազմակողմանի կայունությունը գլոբալ ճնշման նկատմամբ: Զուգահեռաբար, համաշխարհային առևտրի աճը, ինչը տարածաշրջանի արտահանող տնտեսությունների համար խիստ կարևոր նշանակություն ունի և որը 2023 թվականին գտնվում էր նվազագույն 0,2% շեմին, 2024 թվականին հասել է 2,3%-ի։ Այդուհանդերձ, մասնավոր ներդրումները շարունակում են մնալ մինչկորոնավիրուսային մակարդակից ցածր, ինչի պատճառը պետական պարտքի բարձր մակարդակն ու աճող տոկոսադրույքն են։ Սա վկայում է անբարենպաստ ներդրումային միջավայրի առկայության մասին։ Տարածաշրջանը լուրջ մարտահրավերների է բախվում ինչպես արտաքին, որոնց թվում են բարձր գնաճն ու համաշխարհային առևտրի ծավալների դանդաղ վերականգնումը, այլև ներքին գործոնների (պետական աճող պարտք, քաղաքական անկայունություն) պատճառով, որոնք փաստացի խոչընդոտում են տնտեսական աճին։ Ավելին, ԱՄՆ-ում կամ Չինաստանում ՀՆԱ-ի 1% հիպոթետիկ անկումը կարող է հանգեցնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող տնտեսությունների ՀՆԱ-ի կրճատմանը, համապատասխանաբար, 0,5% և 0,3%։ Առևտրի անհավասարակշռության հանգեցնող միջոցների ուժեղացումը, որոնք 2019 թվականից ի վեր եռապատկվել են Մեծ քսանյակի երկրներում, արտացոլում է պրոտեկցիոնիստական արդյունաբերական քաղաքականության միտումը, չնայած Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի մյուս երկրները, բացառությամբ Չինաստանի և Ինդոնեզիայի առավել քիչ են կիրառում նման միջոցներ[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Digital creativity and innovation lacking in kids in APAC: report». 2019 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
  2. Pan, Hui, ed. (2004 թ․ հոկտեմբեր). «Vonage and Cisco to sell phone equipment». VoIP Monthly Newsletter. Information Gatekeepers Inc. 2 (10): 3. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. «APEJ (Asia-Pacific Excluding Japan) and EEMEA (Eastern Europe, Middle East, and Africa) will grow their combined share of this figure from 17 percent to 22 percent during the same period, as North America's share adjusts from 53 percent to 46 percent.»
  3. «List of countries in the Asia-Pacific region and subregions». www.unescap.org. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «Firm Foundations of Growth: East Asia and Pacific Economic Update, April 2024». World Bank (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 11-ին.
  5. World Bank. (2024). Firm Foundations of Growth: East Asia and the Pacific Economic Update April 2024. Retrieved April 11, 2024, from https://doi.org/10.1596/978-1-4648-2102-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան» հոդվածին։