Jump to content

Ասիական փիղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիական փիղ
Ասիական փիղ (արու)
Ասիական փիղ (արու)
Ասիական փիղ (էգ)
Ասիական փիղ (էգ)
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Կնճիթավորներ (Proboscidea)
Ընտանիք Փիղ (Elephantidae)
Ցեղ Elephas
Տեսակ Ասիական փիղ (E. maximus)
Միջազգային անվանում
Elephas maximus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ասիական փիղ կամ հնդկական փիղ (լատիներեն՝ Elephas maximus)[1][2]կնճիթավորների կարգի կաթնասուն, ասիական փղերի (Elephas) ցեղի միակ ժամանակակից տեսակը և փղերի ընտանիքի երեք ժամանակակից տեսակներից մեկը: Ասիական փիղը երկրորդ խոշորագույն ժամանակակից ցամաքային կենդանին է աֆրիկյան թփուտների փղից հետո:

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական փղերը չափերով զիջում են աֆրիկյան թփուտների փղերին, սակայն նրանց չափերը ևս տպավորիչ են. հասուն առանձնյակները (արուները) հասնում են 5,4 տոննա զանգվածի[3]՝ 2,5-3,5 մետր հասակի դեպքում։ Էգերն արուներից փոքր են, միջինում կշռում են 2,7 տոննա։ Ամենափոքրը Կալիմանտանի ենթատեսակն է (զանգվածը՝ շուրջ 2 տ): Համեմատության համար՝ թփուտների փիղը կշռում է 4-ից 7 տ: Հնդկական փղի մարմնի երկարությունը 5,5-6,4 մ է, պոչինը՝ 1,2-1,5 մ: Հնդկական փղի բարձրությունը կազմում է 3,43 մ: Հնդկական փիղն ավելի զանգվածային է կազմվածքով, քան աֆրիկյանը։ Ոտքերը հաստ են և համեմատաբար կարճ. ոտքերի ներբանների կառուցվածքը հիշեցնում է աֆրիկյան փղի համապատասխան կառուցվածքը. մաշկի տակ գտնվում է հատուկ զսպանակող զանգված:

Կճղակները առջևի ոտքերին 5-ն են, հետևիններինը՝ 4-ը: Մարմինը պատված է հաստ, կնճոտված մաշկով, մաշկի գույնը՝ մուգ մոխրագույնից մինչև դարչնագույն։ Հնդկական փղի մաշկի հաստությունը հասնում է 2,5 սմ-ի, սակայն այն շատ բարակ է ականջների ներքին կողմում, բերանի և հետանցքի շուրջ: Մաշկը չոր է, չունի քրտնագեղձեր, ուստի դրա խնամքը փղի կյանքի կարևոր մասն է կազմում:

Ցեխային լոգանքներ ընդունելով՝ փղերը պաշտպանվում են միջատների խայթոցներից, արևային այրվածքներից և հեղուկի կորստից: Մաշկի հիգիենայում իրենց դերն են խաղում նաև փոշեբաղնիքները, լողանալը և ծառերին քսվելը: Հնդկական փղերի մարմնի վրա, հատկապես տարեց կենդանիների շրջանում, հաճախ նկատելի են դեպիգմենտացված վարդագույն հատվածներ (սովորաբար ականջների եզրերին և կնճիթի հիմքում), որոնք նրանց բծավոր տեսք են տալիս:

Նորածին ձագերը պատված են դարչնագույն մազածածկով, որը տարիքի հետ մաշվում և նոսրանում է, սակայն նույնիսկ հասուն հնդկական փղերն ավելի ուժեղ են պատված կոշտ մազերով, քան աֆրիկյանները:

Ալբինոսները փղերի շրջանում մեծ հազվադեպություն են և Սիամում մինչև որոշակի աստիճան պաշտամունքի առարկա են ծառայում: Սովորաբար նրանք միայն փոքր-ինչ ավելի բաց գույն ունեն և ունեն մի քանի էլ ավելի բաց բծեր: Դրանց լավագույն նմուշները եղել են բաց կարմրավուն-դարչնագույն գույնի՝ բաց դեղնավուն ծիածանաթաղանթով և մեջքին հազվադեպ սպիտակ մազերով։

Հնդկական փղի ատամը
Պառկած ասիական փիղ։ Թաիլանդ
Ասիական փղի ձագ։ Թաիլանդ

Լայն ճակատը, որը մեջտեղում ներս է ընկած և կողմերից խիստ ուռուցիկ է, գրեթե ուղղաձիգ դիրք ունի. դրա թմբիկները կազմում են մարմնի ամենաբարձր կետը (աֆրիկյան փղի մոտ՝ ուսերը): Հնդկական փղին աֆրիկյանից տարբերող ամենաբնութագրական հատկանիշը ականջախարիսխների համեմատաբար փոքր չափն է: Հնդկական փղի ականջները երբեք չեն բարձրանում պարանոցի մակարդակից վեր: Դրանք միջին չափի են, անկանոն քառանկյունաձև, փոքր-ինչ ձգված ծայրով և ներս ոլորված վերին եզրով: Ժանիքները (երկարացած վերին կտրիչները) զգալիորեն՝ 2-3 անգամ փոքր են, քան աֆրիկյան փղինը, մինչև 1,6 մ երկարությամբ, մինչև 20-25 կգ զանգվածով: Աճման տարվա ընթացքում ժանիքը մեծանում է միջինում 17 սմ-ով: Դրանք զարգանում են միայն արուների, հազվադեպ՝ էգերի մոտ: Հնդկական փղերի շրջանում հանդիպում են առանց ժանիքների արուներ, որոնց Հնդկաստանում անվանում են մախնա (makhna): Հատկապես հաճախ նման արուներ հանդիպում են երկրի հյուսիսարևելյան մասում. առանց ժանիքների փղերի ամենամեծ քանակն ունի Շրի Լանկայի պոպուլյացիան (մինչև 95%)[4]։ Իսկ էգերի ժանիքներն այնքան փոքր են, որ գրեթե չեն երևում:

Նման այն բանին, թե ինչպես են մարդիկ լինում աջլիկ կամ ձախլիկ, տարբեր փղեր ավելի հաճախ օգտագործում են աջ կամ ձախ ժանիքը: Սա որոշվում է ժանիքի մաշվածության աստիճանով և դրա ավելի կլորավուն ծայրով:

Բացի ժանիքներից, փիղն ունի 4 սեղանատամ, որոնք կյանքի ընթացքում մի քանի անգամ փոխարինվում են մաշվելուն պես: Փոխվելիս նոր ատամներն աճում են ոչ թե հներրի տակ, այլ ծնոտի վրա ավելի հեռվում՝ աստիճանաբար մաշված ատամներին առաջ հրելով: Հնդկական փղի սեղանատամները կյանքի ընթացքում փոխվում են 6 անգամ. վերջինները դուրս են գալիս մոտավորապես 40 տարեկանում: Երբ վերջին ատամները մաշվում են, փիղը կորցնում է նորմալ սնվելու հնարավորությունը և սատկում սովից ու հյուծումից: Որպես կանոն, դա տեղի է ունենում մինչև 70 տարեկանը:

Ասիական փղի կնճիթը

Փղի կնճիթը երկար ելուստ է, որը ձևավորված է միմյանց սերտաճած քթով և վերին շրթունգով: Մկանների և ջլերի բարդ համակարգը դրան մեծ ճկունություն և շարժունություն է հաղորդում՝ թույլ տալով փղին մանիպուլյացիաներ կատարել նույնիսկ մանր առարկաների հետ, իսկ դրա ծավալը թույլ է տալիս հավաքել մինչև 6 լ ջուր: Քթային խոռոչը բաժանող միջնապատը (septum) նույնպես բաղկացած է բազմաթիվ մկաններից: Փղի կնճիթը զուրկ է ոսկրերից և աճառներից. միակ աճառը գտնվում է դրա ծայրին՝ բաժանելով քթանցքները: Ի տարբերություն աֆրիկյան փղերի կնճիթների՝ ասիականի կնճիթն ավարտվում է միակ մեջքային մատնանման ելուստով:

Հնդկական փղի տարբերություններն աֆրիկյանից ավելի բաց գույնն են, ոչ խոշոր ժանիքները, որոնք առկա են միայն արուների մոտ, փոքր ականջները, ուռուցիկ սապարավոր մեջքը՝ առանց «թամբի», ճակատի վրա երկու ուռուցիկությունները և կնճիթի ծայրի միակ մատնանման ելուստը: Ներքին կառուցվածքի տարբերություններին են պատկանում նաև 21-ի փոխարեն 19 զույգ կողոսկրերը, ինչպես աֆրիկյան փղի մոտ է, և սեղանատամների կառուցվածքի առանձնահատկությունները. հնդկական փղի յուրաքանչյուր ատամում դենտինի լայնակի թիթեղները 6-ից 27-ն են, ինչն ավելին է, քան աֆրիկյան փղի մոտ: Պոչային ողերը 26-ի փոխարեն 33-ն են: Սիրտը հաճախակի կրկնակի գագաթ ունի: Էգերին կարելի է տարբերել արուներից կրծքին տեղակայված երկու կաթնագեղձերով: Փղի գլխուղեղը ամենախոշորն է ցամաքային կենդանիների շրջանում և հասնում է 5 կգ զանգվածի[5]։

Տարածվածություն և ենթատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասիական փիղ՝ ասիական (տեսակի համար) «ռեկորդային» ժանիքներով

Հնում ասիական փղերը հանդիպում էին Հարավարևելյան Ասիայում՝ Միջագետքում գտնվող Տիգրիս և Եփրատ գետերից (արլ. ե. 45°) մինչև Մալակկա թերակղզի, հյուսիսում հասնելով մինչև Հիմալայների նախալեռներ և Յանծի գետը Չինաստանում (հս. լ. 30°): Նրանք բնակվում էին նաև Շրի Լանկա, Սումատրա և, հնարավոր է, Ճավա կղզիներում: XVI-XIX դարերում հնդկական փիղը դեռևս սովորական էր Հնդկական ենթացամաքի մեծ մասում, Շրի Լանկայում և իր նախկին արեալի արևելյան մասերում[6]։

Ներկայում հնդկական փղերի արեալը խիստ մասնատված է. վայրի բնությունում նրանք հանդիպում են Հնդմալայական կենսաաշխարհագրական տարածաշրջանի երկրներում՝ հարավային և հյուսիսարևելյան Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Բութանում, Բանգլադեշում, Մյանմայում, Թաիլանդում, Լաոսում, Կամբոջայում, Վիետնամում, հարավարևելյան Չինաստանում, Մալայզիայում (մայրցամաքային և Կալիմանտանում), Ինդոնեզիայում (Կալիմանտան, Սումատրա) և Բրունեյում[7]։

Ենթատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է ասիական փղի չորս ժամանակակից ենթատեսակ.  

  • հնդկական փիղ (Elephas maximus indicus)՝ բնակվում է խիստ մասնատված արեալում Հարավային Հնդկաստանում, Հիմալայների նախալեռներում և հյուսիսարևելյան Հնդկաստանում. հանդիպում է նաև Չինաստանում, Մյանմայում, Թաիլանդում, Կամբոջայում և Մալայական թերակղզում: Այս ենթատեսակի արուների մեծ մասն ունի ժանիքներ,
  • շրիլանկյան կամ ցեյլոնյան փիղ (Elephas maximus maximus)՝ հանդիպում է միայն Շրի Լանկայում: Առանձնանում է մարմնի չափերի նկատմամբ ամենախոշոր գլխով և սովորաբար ճակատին ու կնճիթի հիմքում ունի մաշկի գունաթափված բծեր: Որպես կանոն, նույնիսկ արուները ժանիքներ չունեն,
  • սումատրական փիղ (Elephas maximus sumatrensis)՝ հանդիպում է միայն Սումատրայում: Փոքր չափերի պատճառով այն հաճախ անվանում են «գրպանի փիղ»,
  • բորնեոսյան փիղ (Elephas maximus borneensis)՝ այս ենթատեսակի տաքսոնոմիկ կարգավիճակը համարվում է վիճելի, քանի որ այն 1950 թվականին նկարագրել է շրիլանկյան կենդանաբան Պաուլյուս Դերանիյագալան National Geographic ամսագրում տպագրված լուսանկարի և ոչ թե կենդանի նմուշների հիման վրա, ինչպես պահանջում են տեսակների նկարագրության կանոնները[8]։ Այս ենթատեսակը բնակվում է Կալիմանտան կղզու հյուսիս-արևելքում (Արևելյան Սաբահ): Այն ասիական փղի ենթատեսակներից ամենափոքրն է, որն առանձնանում է ավելի խոշոր ականջներով, երկար պոչով և ավելի ուղիղ ժանիքներով: Կալիմանտանում իրականացված միտոքոնդրիալ ԴՆԹ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ ենթատեսակի նախնիներն առանձնացել են մայրցամաքային պոպուլյացիայից պլեյստոցենում՝ մոտ 300 000 տարի առաջ, և չեն հանդիսանում XVI-XVIII դարերում կղզի բերված փղերի սերունդներ, ինչպես ենթադրվում էր նախկինում: Կալիմանտանի փղերը մնացած պոպուլյացիայից մեկուսացել են 18 000 տարի առաջ, երբ անհետացել են Կալիմանտանի և Զոնդյան կղզիների միջև եղած ցամաքային կամուրջները[9]։
Շրիլանկյան փղեր

Վիետնամի և Լաոսի պոպուլյացիան, ենթադրաբար, կազմում է հինգերորդ ենթատեսակը: Հյուսիսային Նեպալի անտառներում բնակվող սակավաթիվ (100-ից պակաս առանձնյակ) «հսկա» փղերը, ենթադրաբար, Elephas maximus-ի առանձին ենթատեսակ են, քանի որ նրանք սովորական ասիական փղից բարձր են 30 սմ-ով[10]։ Չինական պոպուլյացիան երբեմն առանձնացվում է որպես առանձին ենթատեսակ՝ Elephas maximus rubridens. այն անհետացել է մ. թ. ա. մոտ XIV դարում: Սիրիական ենթատեսակը (Elephas maximus asurus), որն եղել է ամենախոշորը ասիական փղերի շարքում, անհետացել է մ. թ. ա. մոտ 100 թվականին:

Ասիական փիղը բնակվել է հիմնականում անտառներում: Այն նախընտրել է լուսավոր արևադարձային և մերձարևադարձային լայնատերև անտառներ՝ թփուտների և հատկապես բամբուկի խիտ թփուտներով: Նախկինում զով եղանակին փղերը դուրս են եկել տափաստաններ, սակայն այժմ դա հնարավոր է դարձել միայն արգելոցներում, քանի որ տափաստանը գրեթե ամենուր վերածվել է գյուղատնտեսական հողերի: Ամռանը փղերը բարձրանացել են սարեր՝ Հիմալայներում հանդիպելով հավերժական ձյուների սահմանին՝ մինչև 3600 մ բարձրության վրա[11]։

Ինչպես այլ խոշոր կաթնասուններ, փղերը ավելի լավ են տարել ցուրտը, քան շոգը: Օրվա ամենաշոգ մասը նրանք անցկացրել են ստվերում՝ անընդհատ թափահարելով ականջները մարմնի սառեցման և ջերմափոխանակության բարելավման համար: Նրանք սիրել են լոգանք ընդունել՝ ջուր լցնելով իրենց վրա և գլորվելով ցեխի ու փոշու մեջ. այս նախազգուշական միջոցները պաշտպանել են փղերի մաշկը չորացումից, արևային այրվածքներից և միջատների խայթոցներից:

Իրենց չափերի համեմատ փղերը եղել են զարմանալիորեն ճկուն և շարժուն. նրանք օժտված են եղել հավասարակշռության հիանալի զգացումով: Անհրաժեշտության դեպքում նրանք կնճիթի հարվածներով ստուգել են ոտքերի տակ գտնվող հողի հուսալիությունն ու ամրությունը, սակայն թաթի կառուցվածքի շնորհիվ կարողացել են տեղաշարժվել նույնիսկ ճահճոտ տեղանքով: Ահաբեկված փիղը կարողացել է զարգացնել մինչև 48 կմ/ժ արագություն. ընդ որում, վազելիս փիղը բարձրացրել է պոչը՝ ցեղակիցներին ազդարարելով վտանգի մասին: Փղերը նաև լավ են կարողացել լողալ: Ժամանակի մեծ մասը փիղն անցկացրել է սնունդ փնտրելով, սակայն փղին օրական առնվազն 4 ժամ է պահանջվել քնի համար: Այդ ընթացքում նրանք գետնին չեն պառկել. բացառություն են կազմել հիվանդ փղերը և մատղաշները:

Բացի այդ, ասիական փղերը նաև համարվել են բավականին խելացի: Ասիական փղերն (Elephas maximus) արդեն ցուցաբերել են իրենց համար նոր խնդիրներ լուծելու ունակություն՝ հարմարվելով շրջակա միջավայրի փոփոխություններին: Այս փղերն օժտված են եղել սնունդ հայթայթելու անսովոր խնդիրներ լուծելու տարբեր ունակություններով[12]։

Փղերին բնորոշ է եղել սուր հոտառությունը, լսողությունը և շոշափելիքը, սակայն նրանց տեսողությունը թույլ է եղել. նրանք վատ են տեսել 10 մետրից ավելի հեռավորության վրա, փոքր-ինչ ավելի լավ՝ ստվերոտ վայրերում: Փղերի լսողությունը՝ շնորհիվ ձայնը ուժեղացնող հսկայական ականջների, զգալիորեն գերազանցել է մարդու լսողությանը: Այն փաստը, որ փղերը հեռավորությունների վրա հաղորդակցվելու համար օգտագործել են ենթաձայն, առաջին անգամ նկատել է հնդկական բնագետ Մ. Կրիշնանը[13]։ Հաղորդակցման համար փղերն օգտագործել են բազմաթիվ ձայներ, դիրքեր և կնճիթի ժեստեր: Այսպես, երկար փողային կանչը հավաքել է վտառը. կարճ, կտրուկ փողային ձայնը նշանակել է վախ. կնճիթի հզոր հարվածները գետնին նշանակել են գրգռվածություն և կատաղություն: Փղերն օժտված են եղել կանչերի, մռնչոցների, մռթմռթոցների, ճչոցների և այլնի ընդարձակ բառապաշարով, որոնցով նրանք ազդարարել են վտանգի, սթրեսի, ագրեսիայի մասին և ողջունել միմյանց:

Սնունդ և միգրացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գազանանոցում գազար ուտող փղեր

Հնդկական փղերը խոտակեր են և օրական մինչև 20 ժամ են ծախսել սնունդ փնտրելու և կերակրվելու վրա: Միայն օրվա ամենաշոգ ժամերին են փղերը թաքնվել ստվերում՝ գերտաքացումից խուսափելու համար: Նրանց կողմից ամեն օր ուտվող կերի քանակը կազմել է 150-ից մինչև 300 կգ բազմազան բուսականություն կամ փղի մարմնի զանգվածի 6-8%-ը: Փղերի սննդի մեջ գերակշռել է խոտը. որոշակի քանակությամբ նրանք նաև կերել են բազմազան խոտաբույսերի կեղև, արմատներ և տերևներ, ինչպես նաև ծաղիկներ ու պտուղներ: Երկար խոտը, տերևները և ընձյուղները փղերը պոկել են իրենց ճկուն կնճիթով. եթե խոտը կարճ է եղել, նրանք սկզբում փխրեցրել և վարել են հողը ոտքերի հարվածներով: Մեծ ճյուղերի կեղևը քերել են սեղանատամներով՝ ճյուղը պահելով կնճիթով: Փղերը հաճախակի ավերել են գյուղատնտեսական ցանքսերը՝ սովորաբար բրնձի, բանանի և շաքարեղեգի տնկարկները՝ դրանով իսկ հանդիսանալով գյուղատնտեսության ամենախոշոր «վնասատուները»:

Հնդկական փղի մարսողական համակարգը կառուցված է եղել բավականին պարզ. գլանաձև տարողունակ ստամոքսը թույլ է տվել «պահեստավորել» սնունդը, քանի դեռ աղիներում այն ​​խմորվել է սիմբիոնտ բակտերիաների միջոցով: Հնդկական փղի բարակ և հաստ աղիների ընդհանուր երկարությունը հասել է մինչև 35 մետրի: Մարսողության գործընթացի վրա ծախսվել է շուրջ 24 ժամ. ընդ որում, իրականում յուրացվել է սննդի միայն 44-45%-ը: Օրական փղին պահանջվել է առնվազն 70-90 (մինչև 200) լիտր ջուր, ինչի պատճառով նրանք երբեք չեն հեռացել ջրի աղբյուրներից: Աֆրիկյան փղերի նման նրանք հաճախ փորել են հողը՝ աղ փնտրելով:

Կլանվող սննդի մեծ քանակի պատճառով փղերը հազվադեպ են կերակրվել միևնույն վայրում անընդմեջ 2-3 օրից ավելի: Նրանք տարածքային չեն եղել, սակայն հավատարիմ են մնացել իրենց կերային տեղամասերին, որոնք արների մոտ հասել են մինչև 15 կմ², իսկ վտառային էգերի մոտ՝ 30 կմ²՝ չորային սեզոնին մեծանալով չափերով: Նախկինում փղերը կատարել են երկարատև սեզոնային միգրացիաներ (միգրացիայի ամբողջական շրջանը երբեմն տևել է մինչև 10 տարի), ինչպես նաև տեղաշարժեր ջրային աղբյուրների միջև, սակայն մարդկային գործունեությունը նման տեղաշարժերն անհնար է դարձրել՝ փղերի գտնվելը սահմանափակելով ազգային պարկերով և արգելոցներով:

Սոցիալական կառուցվածքը և վերարտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փղերի խումբը ջրհորում

Հնդկական փղերը սոցիալական կենդանիներ են եղել: Էգերը միշտ կազմել են ընտանեկան խմբեր, որոնք բաղկացած են եղել մատրիարխից (ամենափորձառու էգից), նրա դուստրերից, քույրերից և ձագերից, ներառյալ անհասուն արերին: Երբեմն վտառի կողքին գտնվել է մեկ տարեց արու: 19-րդ դարում փղերի վտառները, որպես կանոն, բաղկացած են եղել 30-50 անհատից, թեև հանդիպել են նաև մինչև 100 և ավելի գլխանոց վտառներ: Ներկայումս վտառները բաղկացած են հիմնականում 2-10 էգերից և նրանց սերունդներից: Վտառը կարող է ժամանակավորապես տրոհվել ավելի փոքր խմբերի, որոնք պահպանել են կապը ցածր հաճախականության բաղադրիչներ պարունակող բնորոշ վոկալիզացիաների միջոցով: Պարզվել է, որ փոքր խմբերն (3-ից պակաս չափահաս էգ) ավելի կայուն են եղել, քան խոշորները[14]։ Մի քանի փոքր վտառներ կարող են կազմել այսպես կոչված կլան:

Արերն սովորաբար վարել են միայնակ կենսակերպ. միայն սեռահասունության չհասած երիտասարդ արերն են կազմել ժամանակավոր խմբեր, որոնք կապված չեն եղել էգերի խմբերի հետ: Հասուն արերն մոտեցել են վտառին միայն այն ժամանակ, երբ էգերից մեկը գտնվել է էստրուսի վիճակում: Ընդ որում, նրանք սարքել են զույգային մենամարտեր. ժամանակի մեծ մասը, սակայն, արերն բավականին հանդուրժող են եղել միմյանց նկատմամբ, և նրանց կերային տարածքները հաճախ հատվել են: 15-20 տարեկան հասակում արերն սովորաբար հասել են սեռահասունության, ինչից հետո ամեն տարի մտել են մի վիճակի մեջ, որը հայտնի է որպես մուստ (ուրդու լեզվով՝ «հարբածություն»): Այս շրջանը բնութագրվել է չափազանց բարձր տեստոստերոնի մակարդակով և, որպես հետևանք, ագրեսիվ վարքով: Մուստի ժամանակ ականջի և աչքի միջև տեղակայված հատուկ մաշկային գեղձից արտազատվել է ֆերոմոններ պարունակող հոտավետ սև գաղտննուկ: Արերն նաև առատորեն արտազատել են մեզ: Այդպիս վիճակում նրանք շատ գրգռված են եղել, վտանգավոր և կարող են հարձակվել նույնիսկ մարդու վրա: Մուստը տևել է մինչև 60 օր. այդ ամբողջ ընթացքում արերն գործնականում դադարել են սնվել և թափառել են՝ փնտրելով սեռական հասունացման փուլում գտնվող էգեր: Հետաքրքիր է, որ աֆրիկյան փղերի մուստն ավելի քիչ է արտահայտված և առաջին անգամ վրա է հասնում ավելի ուշ տարիքում (25 տարեկանից):

Էգ փիղը ձագի հետ կենդանաբանական այգում

Բազմացումը կարող է տեղի ունենալ տարվա ցանկացած ժամանակ՝ անկախ սեզոնից: Էգերը գտնվել են էստրուսի մեջ ընդամենը 2-4 օր. ամբողջ էստրալ ցիկլը տևել է մոտ 4 ամիս: Արերն միացել են վտառին զույգային մենամարտերից հետո, ինչի արդյունքում բազմացմանը թույլատրվել են միայն հասուն դոմինանտ արեր: Մենամարտերը երբեմն հանգեցրել են մրցակիցների լուրջ վիրավորումների և նույնիսկ մահվան: Հաղթող արուն հեռացրել է մյուս արերին և մնացել էգի հետ մոտ 3 շաբաթ: Էգերի բացակայության դեպքում փղերի երիտասարդ արերն հաճախ ցուցաբերել են համասեռամոլական վարք:

Փղերի հղունակությունը եղել է ամենաերկարատևը կաթնասունների շրջանում. այն տևել է 18-ից մինչև 21,5 ամիս, թեև պտուղն ամբողջությամբ զարգացել է արդեն 19 ամսում և հետո միայն մեծացել չափերով: Էգն ունեցել է 1 (հազվադեպ՝ 2) ձագ՝ մոտ 90-100 կգ զանգվածով և մոտ 1 մետր բարձրությամբ (ուսերի շրջանում): Այն ունեցել է մոտ 5 սմ երկարությամբ ժանիքներ, որոնք թափվել են մինչև 2 տարեկան դառնալը, երբ կաթնատամները փոխվել են հասուն ատամներով: Ծննդաբերության ժամանակ մյուս էգերը շրջապատել են ծննդկանին՝ կազմելով պաշտպանական շրջան: Ծննդաբերությունից անմիջապես հետո էգը կղկղել է, որպեսզի ձագը հիշի նրա կղանքի հոտը: Փղիկը ոտքի է կանգնել ծնվելուց 2 ժամ անց և անմիջապես սկսել է կաթ ծծել. էգը կնճիթի օգնությամբ փոշի և հող է «ցողել» նրա վրա՝ չորացնելով մաշկը և խոշոր գիշատիչներից քողարկելով նրա հոտը: Մի քանի օր անց ձագն արդեն կարողացել է հետևել վտառին՝ կնճիթով բռնելով մոր կամ ավագ քրոջ պոչից: Փղիկի կերակրմամբ զբաղվել են վտառի բոլոր կաթնատու էգերը: Կաթնային կերակրումը շարունակվել է մինչև 18-24 ամիս, թեև փղիկը սկսել է բուսական սնունդ ուտել արդեն 6-7 ամիս անց: Փղիկները նաև կերել են մայրական կղանքը. դրանց միջոցով նրանց են փոխանցվել ոչ միայն չմարսված սննդարար նյութերը, այլև սիմբիոտիկ բակտերիաները, որոնք օգնել են յուրացնել բջջանյութը: Մայրերը շարունակել են հոգ տանել սերնդի մասին ևս մի քանի տարի: Երիտասարդ փղերն սկսել են առանձնանալ ընտանեկան խմբից արդեն 6-7 տարեկանում և վերջնականապես վտարվել են 12-13 տարեկանում:

Էգ փիղը ձագի հետ

Փղերի աճի, հասունացման և կյանքի տևողության արագությունը համեմատելի է մարդու հետ: Հնդկական փղերի էգերի մոտ սեռահասունությունը վրա է հասել 10-12 տարեկան հասակում, թեև նրանք սերունդ կրելու ունակ են դարձել 16 տարեկանում, իսկ չափահաս չափերի են հասել միայն 20 տարեկանում: Արերն ունակ են դարձել բազմացման 10-17 տարեկանում, սակայն ավագ արերի հետ մրցակցությունը հետ է պահել նրանց բազմացումից: Այս տարիքում երիտասարդ արերն լքել են հարազատ վտառը. էգերը, որպես կանոն, մնացել են դրանում ամբողջ կյանքի ընթացքում: Սեռահասունության, ինչպես նաև հասուն էգերի էստրուսի վրահասնումը կարող է արգելակվել անբարենպաստ պայմաններով՝ երաշտի շրջաններով կամ ուժեղ խտությամբ: Ամենաբարենպաստ պայմաններում էգն ունակ է եղել սերունդ տալ ամեն 3-4 տարին մեկ: Կյանքի ընթացքում էգը տվել է միջինը 4 սերունդ: Առավելագույն պտղաբերության շրջանը եղել է 25-45 տարեկանների միջև:

Վայրի փղերի արեալի ուժեղ մասնատման և առանձին պոպուլյացիաների մեկուսացման արդյունք է դարձել գենետիկական ֆոնդի աղքատացումը և հաճախակի ինբրִիդինգը:

Ասիական և աֆրիկյան փղերի հիբրիդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թփուտների և ասիական փղերը պատկանում են տարբեր ցեղերի՝ Loxodonta և Elephas, ունեն չհատվող արեալներ և բնական պայմաններում, բնականաբար, չեն խաչասերվել: Սակայն 1978 թվականին անգլիական Chester Zoo կենդանաբանական այգում պատահաբեր հաջողվել է ստանալ այս երկու տեսակների խառնածին: Վաղաժամ ծնված ձագն ապրել է ընդամենը 10 օր՝ մահանալով աղիքային վարակից: Սա նման հիբրիդի հայտնվելու միակ արձանագրված դեպքն է եղել[15]։

Կյանքի տևողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության մեջ հնդկական փղերն ապրել են մինչև 60-70 տարի, անազատության մեջ՝ մինչև 80 տարի: Հասուն փղերն բնական թշնամիներ չեն ունեցել (բացի մարդուց). ձագերի վրա կարող են հարձակվել վագրերն ու հնդկական առյուծները:

Թվաքանակ և պոպուլյացիայի կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասիական փղերը կենդանաբանական այգում
Ասիական փիղը Ռամաթ Գանի սաֆարիում

Մարդիկ պատմության ընթացքում որսացել են փղերին՝ սկզբում մսի, ավելի ուշ՝ փղոսկր համար: Եվրոպացիների գալուստով վայրի հնդկական փղերի բնաջնջումը հանուն փղոսկրի, ցանքսերի պաշտպանության և պայմանների մարդածին փոփոխությունը կտրուկ նվազեցրել են նրանց թվաքանակը և կրճատել արեալը: Արեալը վերածվել է մի շարք մեկուսացված տեղամասերի, որոնք հարել են անմարդաբնակ կամ պահպանվող վայրերին: Վայրի փղերի արեալն ու թվաքանակը հատկապես կտրուկ են սկսել կրճատվել 20-րդ դարի վերջին տասնամյակներին՝ Հարավարևելյան Ասիայի երկրներում թղթի ցելյուլոզային արդյունաբերության համար որպես հիմնական հումք օգտագործվող գյուղատնտեսական հողատարածքների և նվենիի տնկարկների ընդլայնման հետ կապված: Բացի այդ, փղերին սկսել են ոչնչացնել որպես գյուղատնտեսության վնասատուներ՝ չնայած պահպանության մասին գոյություն ունեցող օրենքներին: Ասիական փղերի էգերը գրեթե չեն տուժել փղոսկրի արդյունահանումից (ժանիքների բացակայության պատճառով), այնպես որ որսագողությունը չի հանգեցրել փղերի թվաքանակի այնպիսի արմատական կրճատման, ինչպես Աֆրիկայում: Սակայն արուների թվի կրճատումն, ընդհանուր առմամբ, հանգեցրել է սեռերի համամասնության ուժեղ խեղման, ինչն ունեցել է լուրջ ժողովրդագրական և գենետիկական հետևանքներ[16]։

Վայրի ասիական փղի բոլոր ենթատեսակների ընդհանուր թվաքանակը գնահատվել է.

ՏարիԹվաքանակ (առանձնյակ)
1900Շուրջ՝ 200 000
1970-ականների վերջ-х25 000-36 000
197828 000-42 000
198330 000-40 000
198450 000-ից պակաս
199034 000-56 000
199130 000-55 000
1995Ոչ ավելի, քան 50 000
199735 000-50 000
200330 000-40 000
200535 000-50 000
Աշխատանքային փիղ Հնդկաստանում

Փղերի պահպանության մասին առաջին օրենքը (Elephants' Preservation Act) ընդունվել է 1879 թվականին Հնդկաստանում: Համաձայն դրա՝ վայրի փիղը կարող էր սպանվել մարդու կողմից միայն ինքնապաշտպանության նպատակով կամ պատճառվող վնասը կանխելու համար: 1986 թվականից ասիական փիղը ներառվել է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում (ՄՊՄՄ) որպես անհետացման վտանգի տակ գտնվող (Endangered) տեսակ[17][18]։ Այն նաև ներառվել է CITES-ի I Հավելվածում[19]։ Ներկայում Հնդկաստանի Վայրի բնության հիմնադրամի (The Wildlife Trust of India) և World Land Trust հիմնադրամի համագործակցությամբ իրականացվել են նախագծեր վայրի փղերի միգրացիայի ավանդական երթուղիներով անցնող յուրօրինակ «միջանցքների» ստեղծման ուղղությամբ, որոնք միացրել են դրանց բնակավայրերի մեկուսացված մասերն Հնդկաբիրմայական տարածաշրջանում: 2015 թվականի վերջին Վայրի բնության փրկության և վերականգնման կենտրոնը (WRRC) միջնորդություն է ներկայացրել Հնդկաստանի Բարձրագույն դատարան՝ Ռաջաստանում և Գոայում զբոսաշրջային նպատակներով փղերի աշխատանքի օգտագործումը դադարեցնելու, ինչպես նաև փղերի պահպանության և նրանց խնամքի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու պահանջով[20]։ իսկ 2022 թվականի նոյեմբերից փղերն ամբողջությամբ անհետացել են Հնդկաստանի ամենահայտնի նահանգից՝ Գոայից[21]։

Ընդհանուր առմամբ, ասիական փղերի թվաքանակի կրճատման պատճառները հանգել են ցանքսերին հասցվող վնասի պատճառով հետապնդումներին, որսին (հիմնականում՝ փղոսկրի և մսի համար) և բնական լանդշաֆտների վրա աճող մարդածին ճնշման (այդ թվում՝ անտառահատումների) հետևանքով շրջակա միջավայրի դեգրադացմանը: Բազմաթիվ փղեր զոհվել են ճանապարհային պատահարների հետևանքով՝ ավտոտրանսպորտի հետ բախվելիս: Ըստ որոշ գնահատականների՝ վայրի ասիական փղի պոպուլյացիայի թվաքանակը ամեն տարի կրճատվել է 2-5%-ով:

Փղերը, ինչպես և ցանկացած խոշոր կենդանի, մարդու համար պոտենցիալ մահացու վտանգ են ներկայացրել: Հատկապես ագրեսիվ են եղել թափառող միայնակ փղերը և ձագերով էգերը:

Մարդու համար ունեցած նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փղվորը փղի վրա։ Մանրանկար Ռաշիդ ադ-Դինի «Տարեգրությունների ժողովածու» պարսկական ձեռագրից, XIV դար
Փղի օգտագործումը որպես քարշիչ ուժ։ Լուսանկար՝ 1916 թվական
Փղերի ընտելացում։ 1992 թվական

Ասիական փիղը գերության մեջ արագ ընտելացվել է, հեշտությամբ ենթարկվել վարժեցման և հետագայում կարողացել է կատարել բարդ աշխատանք: Դարերի ընթացքում Հարավարևելյան Ասիայում փղերն օգտագործվել են որպես հեծելազորային, քարշակ և բեռնակիր կենդանիներ, առավել հաճախ՝ անտառօգտագործման աշխատանքներում, որտեղ փղերը կատարել են «կենդանի կռունկների» դեր՝ տեղափոխելով և բարձելով ծառերի կտրված բները. հասուն փիղը կարողացել է բարձրացնել մինչև 300 կիլոգրամ[22]։ Սակայն ներկայում տեխնիկական առաջընթացն ու անտառածածկ տարածքների արագ կրճատումն ասիական փղի ավանդական «մասնագիտությունը» դարձրել են գործնականում անպիտան։ Նրանք շարունակել են օգտագործվել որպես հեծելազորային կենդանիներ, հատկապես այն տարածքներում, որոնք անանցանելի են ավտոտրանսպորտի համար:

Թեև ասիական փղերը գերության մեջ լավ են բազմացել, աշխատանքներում հիմնականում օգտագործվել են որսացված և ընտելացված վայրի փղերը։ Երիտասարդ կենդանիները տնտեսության մեջ կարողացել են օգտագործվել միայն 7 տարեկանից,իսկ ամենածանր աշխատանքների համար՝ միայն 12 տարեկանից: 30 տարեկանից բարձր վայրի կենդանիները գործնականում չեն ենթարկվել վարժեցման, այդ պատճառով որսի ժամանակ նրանց բաց են թողել:

Ընտելացված փղերն վաղուց ի վեր օգտագործվել են որպես մարտական ուժ: Փղերը կարևոր դեր են խաղացել նաև Հնդկական ենթամայրցամաքի մշակույթում: Հնդկաստանի հիմնական կրոններում՝ հինդուիզմում և բուդդայականություն, այս կենդանիները (հատկապես սպիտակները) զբաղեցրել են կարևոր տեղերից մեկը և ավանդաբար մասնակցել կրոնական արարողություններին: Առավել հայտնի են Կերալայի թափորները, որտեղ տաճարային փղերը հարուստ հանդերձանքով կրել են աստվածների արձանները: Հինդուիստները մեծապես հարգել են Գանեշա աստծուն, որը պատկերվել է հնդկական փղի գլխով մարդու տեսքով: Ընդհանուր առմամբ, վաղուց ի վեր շրջապատված լինելով պաշտամունքով՝ ասիական փղերը ոչնչացվել են ոչ այնքան բարբարոսաբար, որքան աֆրիկյանները:

Գանեշայի արձանիկը

Փիղը՝ որպես դրական բնույթի խորհրդանիշ, Ասիայում օգտագործվել է որպես արքայական գերագույն կենդանի և բարձր գնահատվել խելքի ու խորամանկության համար։ Սպիտակ փիղը, որը գույժ է տվել Բուդդայի ծնունդը, դարձել է մարդկանց երկրային կեցության շղթաներից ազատագրողի խորհրդանիշ։ Հինդուիզմում գրականության և իմաստության աստված Գանեշան ունեցել է փղի գլուխ։ Հին Չինաստանում փիղը նույնպես եղել է ուժի և խելքի խորհրդանիշ։ Իսկ արևմտյան անտիկ աշխարհում էկզոտիկ կենդանին դիտարկվել է որպես Մերկուրի աստծո ատրիբուտ՝ ժառանգական իմաստության և ոչ ագրեսիվ հզորության մարմնացում:

Երկարակեցության շնորհիվ փիղը խորհրդանշել է մահվան հաղթահարումը։ Միջնադարյան գրքերում փառաբանվել են փղերի առաքինությունն ու կուսությունը: Նրանք հաճախ հանդիպել են դրախտի պատկերներին և զինանշանների վրա (խաչակրաց արշավանքներից հետո): 1464 թվականին Դանիայում հիմնվել է Փղերի շքանշանը։ Սպիտակ փիղը Սիամի Թագավորության (այժմ՝ Թաիլանդ) խորհրդանիշն է եղել։ Չինաստանում հավատացել են, որ երազում փղի վրա հեծնելը նշանակել է երջանկություն[23]։

Հնդկական փղերը մշակույթում և արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկական փիղ։ ԽՍՀՄ 1964 թվականի փոստային նամականիշ

Հնդկական փղերը գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական փղերը հայտնվել են Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գիրք» ստեղծագործությունում և նրա «Փղերի պարը» պատմվածքում[24], «Ապստամբ փիղը» պատմվածքում[25], ինչպես նաև Ալեքսանդր Բելյաևի «Հոյթի-Թոյթի», Բորիս Ժիտկովի «Փղի մասին» պատմվածքներում և «Սպիտակ փղի երգը» ստեղծագործությունում[26] և Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործություններում: Սպիտակ ասիական փիղը հանդիսացել է 1882 թվականին հրապարակված Մարկ Տվենի «Սպիտակ փղի առևանգումը» (անգլ.՝ The Stolen White Elephant), պատմվածքի գլխավոր հերոսը։ Ջորջ Օրուելի «Ինչպես եմ ես կրակել փղի վրա» էսսեն նվիրված է Բիրմայում անգլիացի սպայի պատմությանը, որը ստիպված է եղել կրակել փղի վրա՝ չնայած իր համոզմունքներին։ Լ․ Սպրեգ դե Կամպի «Փիղ Արիստոտելի համար» (անգլ.՝ An Elephant for Aristotle, 1958) վեպը պատմել է Ալեքսանդր Մակեդոնացու այն հրամանի մասին, պահանջել է փիղ Հնդկաստանից Աթենք հասցնել որպես նվեր Արիստոտելին։

Ասիական փղերի վարքագծի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ են պարունակվել ամերիկացի Չարլզ Մայերի (1862-1927) «Ինչպես եմ որսացել վայրի գազաններին» ինքնակենսագրական գրքում, որը 20-րդ դարի սկզբին Հարավարևելյան Ասիայում զբաղվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի կենդանաբանական այգիների ու կրկեսների համար կենդանիներ որսալով[27]։

Կերալայի Փուրամ տոնը
Հաննոյի տապանագիրը

Աբուլ-Աբբասը սպիտակ ասիական փիղ է եղել, որը 798 թվականին բաղդադի խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի կողմից նվիրվել է կայսր Կառլոս Մեծին։ Հնդկաստանից մինչև Գերմանիա ճանապարհը տևել է մի քանի տարի, և նվերը Կառլոս Մեծին է հասել Աախենում միայն 802 թվականի հունիսի 1-ին։

804 թվականին Աբուլ-Աբբասը «զորակոչվել» է և որպես մարտական փիղ մասնակցել դանիացիների դեմ մղված պատերազմին։ Աբուլ-Աբբասը սատկել է 810 թվականին թոքաբորբից՝ մոտ քառասուն տարեկան հասակում[28]։

Ռաֆայելի ստեղծած Հաննո փղի էսքիզները։ XVI դար

Հաննո փիղը պատկանել է Հռոմի պապ Լևոն X-ին։ Այս սպիտակ ասիական փիղը պապին է նվիրել պորտուգալական թագավոր Մանուել I-ը։ Հաննոն Իտալիա է բերվել նավով Լիսաբոնից 1514 թվականին։ Այդ ժամանակ փիղը մոտ չորս տարեկան է եղել։ Սկզբում փղին պահել են Բելվեդերում, իսկ հետո նրա համար հատուկ փղանոց են կառուցել Սուրբ Պետրոսի տաճարի մոտ։

Հաննոն դարձել է պապական արքունիքի սիրելին։ Նա հաճախ մասնակցել է հանդիսավոր երթերին։ Այդուհանդերձ, փիղը երկար չի ապրել. նա սատկել է 1516 թվականի հունիսի 8-ին։

Փղի պատկերով հուշային որմնանկարներ է նկարել Ռաֆայել Սանտին (որմնանկարները չեն պահպանվել), իսկ Հռոմի պապ Լևոն X-ը ինքը գրել է փղի տապանագրի տեքստը[29][30]։

Սուլեյման փիղը, 1552 թվականի փորագրություն
Հանսկեն, Ռեմբրանդտի նկարը, 1637 թվական

Ասիական փիղ Սուլեյմանը պորտուգալացի թագավոր Ժուան III-ի կողմից նվիրվել է արքայազն Մաքսիմիլիանին (որը հետագայում դարձել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր)։

Փիղը Պորտուգալիա է բերվել արևելյան գաղութներից։ Այնուհետև նրան նավով տեղափոխել են Բարսելոնայից Ջենովա։ Վիեննա փղի հանդիսավոր ժամանումը տեղի է ունեցել 1552 թվականի մարտի 6-ին։

Այդուհանդերձ, Ավստրիայում Սուլեյմանի կյանքը երկար չի տևել. նա սատկել է ընդամենը 18 ամիս անց՝ 1553 թվականի դեկտեմբերին։

Մահվանից հետո փղից խրտվիլակ են պատրաստել։ Այն ոչնչացվել է 1945 թվականին ռմբակոծության ժամանակ Մյունխենի բավարական ազգային թանգարանի այլ ցուցանմուշների հետ միասին, որտեղ խրտվիլակը պահվել է 1928 թվականից[31][32]։

Սուլեյման փղի պատմությանն է նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյի «Փղի ճանապարհորդությունը» (The Elephant's Journey) վեպը, որը լույս է տեսել 2008 թվականին:

Հանսկենը ցեյլոնցի ասիական էգ փիղ է եղել։ Նրան Եվրոպա են բերել հոլանդացիները 1637 թվականին։

Եվրոպայում Հանսկենին ման են ածել Նիդերլանդների, Գերմանիայի և ավելի հեռավոր երկրների տոնավաճառներում, որտեղ նա կրկեսային հնարքներ է ցուցադրել։ Հանսկենը գետնից մետաղադրամներ է բարձրացրել, գլխարկ դրել, և ծնկածալ ողջունել, փայտե սրով սրամարտել և նույնիսկ «պատասխանել» հանդիսատեսի հարցերին։ Երբ հանդիսատեսը հարցրել է, թե ով է գնում մարմնավաճառների մոտ, Հանսկենը, ի ընդհանուր ծիծաղ, կնճիթով ցույց է տվել հոգևորականին։

Որպես հուշանվեր՝ հանդիսատեսը կարող էր գնել Հանսկենի պատկերներով լուբկոյան գրավյուրա։

Այն մասին, թե ինչ տեսք է ունեցել Հանսկենը, այժմ կարելի է դատել այդ գրավյուրաներով, ինչպես նաև փղի՝ Ռեմբրանդի կատարած էսքիզներով։

Հանսկենի հնարքներով հուշանվերային փորագրություն

Վատ խնամքի պատճառով (քանի որ այն ժամանակ եվրոպացիները որևէ պատկերացում չեն ունեցել, թե ինչ խնամք է պահանջվում փղին) Հանսկենը երկար չի ապրել։ Նա սատկել է 1655 թվականի նոյեմբերի 9-ին՝ Իտալիայում հյուրախաղերի ժամանակ[33][34]

Լին Վան փիղը (չինարեն՝ 林旺 , 1917-2003) հայտնի ասիական փիղ է եղել, որը ծառայել է Չինական էքսպեդիցիոն ուժերում ճապոնա-չինական երկրորդ պատերազմի ժամանակ, իսկ այնուհետև գոմինդանցի զինվորների հետ մեկնել է Թայվան։ Լին Վանըար իր երկար կյանքի մեծ մասն ապրել է Թայբեյի կենդանական այգում և եղել է Թայվանի ամենահայտնի ու սիրված կենդanին, նրան անվանել են «պապիկ Լին Վան»։

Նա սատկել է 2003 թվականին՝ մոտ 86 տարեկան հասակում, և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատարեց երկարակյաց փիղ։ Թայբեյի կենդանական այգում Լին Վանի պատվին հուշարձան է կանգնեցվել։

Ռուսական փոստային նամականիշ

Ֆինիքսի կենդանական այգու (ԱՄՆ) Ռուբի էգ փիղը հռչակվել է որպես նկարչուհի։ Մի անգամ խնամողը տեսել է, որ նա փղանոցի հողե հատակին փայտով ինչ-որ պատկերներ է գծագրում։ Այնուհետև նրան վրձիններ և ներկեր են տվել։ Էգ փղի ստեղծագործության արդյունքները հիշեցրել են աբստրակտ նկարներ։ Նկարների վաճառքը կենդանական այգուն կես միլիոն դոլար է բերել։

Ռուբին սատկել է 1998 թվականին՝ ընդամենը 25 տարեկան հասակում, անհաջող հղղության պատճառով առաջացած բարդությունների հետևանքով[35]։

Բատիր փիղը (1969-1993), որն ապրել է Կարագանդայի կենդանաբանական այգում (Ղազախստան, ԽՍՀՄ), հռչակվել է մարդու խոսքը նմանակելու իր կարողությամբ։

Փիղը սատկել է ուրոլոգիական խնդիրների՝ երիկամների բորբոքման, երիկամային քարերի և երիկամային անբավարարության պատճառով։

Ուսամա բեն Լադեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի արու ասիական փիղ, որին անվանել են Ուսամա բեն Լադեն, տխրահռչակ համբավ է ձեռք բերել Հնդկաստանում՝ սպանելով ոչ պակաս, քան 14 մարդու (ըստ այլ տվյալների՝ 27 մարդու)։ Նա երկու տարի ահաբեկել է Ասսամ նահանգի բնակչությանը և գնդակահարվել է 2006 թվականի դեկտեմբերի 18-ին

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուսի

Նյու Ջերսի նահանգի Մարգեյթ Սիթի քաղաքում (Ատլանտիկ Սիթիից երեք կիլոմետր հեռավորության վրա) գտնվում է հսկայական փղի տեսքով ֆոլի-շինություն, որը հայտնի է որպես «Լյուսի էգ փիղ» (Lucy the elephant)։ Ըստ բոլոր հիմնական արտաքին հատկանիշների (մարմնի, գլխի, ականջների ձևի)՝ Լյուսին ասիական փիղ է, սակայն նա ունի ժանիքներ, որոնք իրական ասիական էգ փղերը չեն ունենում։

Շինությունը կառուցվել է 1882 թվականին՝ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով։ Նախագծի հեղինակին նույնիսկ հաջողվել է պաշտոնական արտոնագիր ստանալ կենդանիների տեսքով շինությունների համար։ Բացի Լյուսի էգ փղից, XIX դարի վերջին ԱՄՆ-ում կառուցվել է ևս երկու շինություն ասիական փղերի տեսքով՝ «Ասիայի լույսը» (Light of Asia) Նյու Ջերսի նահանգում (Քեյպ Մեյ շրջան) և «Փղային կոլոսը» (Elephantine Colossus) Կոնի Այլենդ զբոսայգում։ Այդուհանդերձ, ի տարբերություն Լյուսիի, դրանք մինչ օրս չեն պահպանվել։

Մինչև 1960-ական թվականները շինությունն անկման է մատնվել, և պատրաստվել են քանդել այն, սակայն տեղի բնակիչները կազմակերպել են «փրկեք Լյուսիին» արշավը։ Արդյունքում Լյուսին ապամոնտաժվել է, տեղափոխվել նոր վայր և վերականգնվել։ 1970 թվականին Լյուսի էգ փիղը ներառվել է ԱՄՆ-ի պատմական հուշարձանների ռեգիստրում (National Historic Landmark, № 71000493)։ Այժմ «Լյուսի էգ փիղ»-ը թանգարան է[36]։

Օրեգոն նահանգի կենդանական այգում (գտնվում է Պորտլենդում) գործում է իր տեսակով եզակի փղերի (ինչպես ասիական, այնպես էլ աֆրիկյան) թանգարան[37]։ Թանգարանը բացվել է 1985 թվականի դեկտեմբերին։ 2007 թվականի կեսերի դրությամբ թանգարանի հավաքածուն բաղկացած է հետևյալ ցուցադրություններից՝

  • Փղերը կրոնում։ Փղերը կարևոր դեր են խաղում բուդդայականության և հինդուիզմի մեջ։
  • Փղոսկրի առևտուր
  • Փղերը կրկեսում
  • Աշխատանքային փղեր
  • Մարտական փղեր
  • Վայրի փղեր
  • Փղերը անազատության մեջ
  • Փղերը արվեստում
  • Փղերի նախնիներ։ Այս սրահում ցուցադրվում է մամոնտի կմախքը։

Օրեգոնի կենդանական այգին հայտնի է նաև փղերի բազմացման իր ծրագրով[38]։ Ներկայումս կենդանական այգում ապրում է վեց փիղ՝ երեք արու և երեք էգ[39]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мащенко Е.Н., Кузнецов Г.В. Морфология зубов азиатского слона (Elephas maximus) южного Вьетнама // Зоологический журнал : Журнал. — 2014. — Т. 93. — № 2. — С. 259—273. ISSN 0044-5134.
  2. «Пятиязычный словарь названий животных. Млекопитающие (Соколов В.Е.)». www.phantastike.com. Վերցված է 2026-08-15-ին.
  3. Nowak, R.M. 1999. Walker’s Mammals of the World. 6th Ed. The Johns Hopkins Univ. Press, Baltimore.
  4. Oryx. Vol. 33 Issue 2 Page 176. Trade in Asian elephant ivory in Sri Lanka. April 1999 DOI: 10.1046/j.1365-3008.1999.00041.x
  5. Elephants in Thailand by Adam Flinn Արխիվացված 2007-04-11 Wayback Machine Արխիվացված 11 ապրիլի 2007 թվականին.. Jan 2002.
  6. The Wild Ones/Wildlife Trust Արխիվացված 2007-03-10 Wayback Machine. Jan 2002.
  7. WWF. Asian Elephants Արխիվացված 2007-03-15 Wayback Machine. 2005.
  8. Cranbrook, E., Payne, J., Leh, C.M.U. () " Origin of the elephants Elephas maximus L. of Borneo(անգլ.) // Sarawak Museum Journal : jouranl. — 2008. — Т. 63. — № 82. — С. 95—125. ISSN 0375-3050.
  9. Fernando P, Vidya TNC, Payne J, Stuewe M, Davison G, et al. DNA Analysis Indicates That Asian Elephants Are Native to Borneo and Are Therefore a High Priority for Conservation(անգլ.) // PLoS Biology : journal. — 2003. — Т. 1. — № 1. ISSN 1544-9173. doi:10.1371/journal.pbio.0000006
  10. «Giant Elephants in Nepal». Արխիվացված օրիգինալից 2007-05-02-ին. Վերցված է 2007-03-09-ին.
  11. См. также Biodiversity Hospots Արխիվացված 4 դեկտեմբերի 2008 թվականին.. 2007.
  12. Иванова, Ольга (2023-09-28). «Дикие азиатские слоны проявили индивидуальность в решении сложных головоломок». Naked Science (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-11-ին. Վերցված է 2023-10-20-ին.
  13. Payne, Katherine Silent Thunder. Simon & Schuster, 1998.
  14. «Indian Elephant. Wild India». Արխիվացված օրիգինալից 2007-01-19-ին. Վերցված է 2007-03-09-ին.
  15. Motty, the Hybrid Elephant(չաշխատող հղում)
  16. Sukumar, R. et al. Impact of poaching on an Asian elephant population in Periyar, southern India: a model of demography and tusk harvest. Animal Conservation, 1: 281—291. 1998.
  17. 3. Endangered languages 51. Peter Lang.
  18. Where Are Endangered Languages Found?. The MIT Press. 2024-08-06. էջեր 27–54. ISBN 978-0-262-37918-2.
  19. Приложения к Конвенции Արխիվացված 2023-03-15 Wayback Machine. Официальный сайт Конвенции CITES.
  20. «Постановление по ходатайству, поданному Центром спасения и реабилитации диких животных (WRRC)». Արխիվացված օրիգինալից 2023-02-17-ին. Վերցված է 2023-02-17-ին.
  21. «В последний раз слоны в Гоа появлялись на глаза людям в 2022 году на экскурсии». Արխիվացված օրիգինալից 2023-02-17-ին. Վերցված է 2023-02-17-ին.
  22. Rasmussen, L. E. L. (2006) Chapter 32. Chemical, Tactile, and Taste Sensory Systems Արխիվացված 2014-08-18 Wayback Machine. In: Fowler, M. E., Mikota, S. K. Biology, medicine, and surgery of elephants. Wiley-Blackwell, Oxford, UK. ISBN 978-0-8138-0676-1. Page 409 ff.
  23. Бидерманн, Ганс Энциклопедия символов. — М.: «Республика», 1996. ISBN 5-250-02592-7
  24. Редьярд Киплинг «Танец слонов»
  25. «Редьярд Киплинг «Слон-мятежник»». Արխիվացված օրիգինալից 2005-01-24-ին. Վերցված է 2010-08-10-ին.
  26. Владимир Семёнович Высоцкий «Песня про белого слона» Արխիվացված 8 ապրիլի 2011 թվականին.
  27. Mayer Charles. Jungle beasts I have captured. — Garden City; New York: Doubleday, Page & Co., 1924.
  28. «Ex oriente — Isaak und der weiße Elefant». Արխիվացված օրիգինալից 2020-09-26-ին. Վերցված է 2022-03-29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  29. Silvano A. Bedini, The Pope’s Elephant, Carcanet Press, 1997, ISBN 1-85754-277-0
  30. Robert Greene, The 48 Laws of Power, Viking Penguin, 1998, ISBN 0-14-028019-7
  31. Roland Halbritter: Hellafandt alhir. Der reisende Elefant Soliman. Vom lebenden Fürstengeschenk zum Kunstkammerobjekt. In: Jahrbuch für Volkskunde 2002, S. 189—199.
  32. Hans Heiss: Der Weg des «Elephanten». Geschichte eines großen Gasthofes seit 1551. Folio Bozen, Wien 2002.
  33. Hansken het olifantje Արխիվացված 2007-10-09 Wayback Machine Արխիվացված 9 հոկտեմբերի 2007 թվականին.
  34. Stephan Oettermann: Die Schaulust am Elefanten. Eine Elephantographia Curiosa. Syndikat, Frankfurt am Main 1982. S. 44ff; S. 124—129 ISBN 3-8108-0203-4
  35. «US Sad end for Phoenix's celebrated painting pachyderm // CNN, 6 November 1998». Արխիվացված օրիգինալից 2007-06-05-ին. Վերցված է 2007-06-08-ին.
  36. «Официальный сайт музея». Արխիվացված օրիգինալից 2021-02-25-ին. Վերցված է 2007-06-08-ին.
  37. Elephant museum Արխիվացված 2007-04-23 Wayback Machine Արխիվացված 23 ապրիլի 2007 թվականին.
  38. Elephant Exhibit Արխիվացված 2008-12-19 Wayback Machine Արխիվացված 19 դեկտեմբերի 2008 թվականին.
  39. «The Elephant Herd». Արխիվացված է օրիգինալից 2007-09-26-ին. Վերցված է 2007-06-11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Майер Чарльз. Как я ловил диких зверей / Пер. с англ. Т. Л. Щепкиной-Куперник. - М.: Географгиз, 1959. - 168 с.: ил. - (Путешествия. Приключения. Фантастика).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական փիղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական փիղ» հոդվածին։