Ասիական շերտավոր սկյուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիական շերտավոր սկյուռ
Ասիական շերտավոր սկյուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Սկյուռանմաններ
Տեսակ Շերտավոր սկյուռ
Լատիներեն անվանում
Tamias sibiricus
Laxmann, 1769
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ասիական շերտավոր սկյուռ կամ սիբիրյան բուրունդուկ (լատ.՝ Tamias sibiricus), կրծողների կարգի սկյուռանմանների ընտանիքին պատկանող կաթնասուն[1]:

Մեծ քանակությամբ տարածված են Ռուսաստանի Դաշնությունում, սակայն կան նաև պոպուլյացիաներ, որոնք բնակվում են նաև Եվրասիայի տարբեր մասերում՝ Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում և այլուր:

Վարժեցված է նաև Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների կենսապայմաններին:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիական շերտավոր սկյուռը տարածված է միայն Եվրասիայում, մեծամասամբ՝ Ռուսաստանի Դաշնության տարբեր աշխարհագրական լայնություններում, Մոնղոլիայի հյուսիսում, Չինաստանի արևելքում և հյուսիսում և Հյուսիսային Ճապոնիայում:

Բացի այդ՝ ասիական շերտավոր սկյուռներն ապրում են նաև Ղազախստանում, Հարավային և Հյուսիսային Կորեայում՝ Կորեա թերակղզում:

Բացի հիմնական ասիական տարածքներից, այս կրծողները վարժեցված են նաև Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների կլիմային:

Վերջիններս բնակվում են Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Ավստրիայի ազգային պարկերում և արգելոցներում, ինչպես նաև կենդանաբանական այգիներում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտավոր սկյուռները փոքր չափի կենդանիներ են՝ ավելի փոքր, քան սովորական սկյուռը: Մարմինն ունի համաչափ կառուցվածք: Մարմնի երկարությունը կազմում է 12-17 սմ, իսկ պոչինը՝ 7-12 սմ:

Ասիական շերտավոր սկյուռներն կշռում են 80-111 գրամ: Ետին ոտքերն ավելի երկար են, քան առջևինները: Մարմինն արտաքինից պատված է մազածածկույթով:

Ասիական շերտավոր սկյուռն ունի երփներանգ գունավորում: Հիմնական գույնը շագանակագույնն է, սակայն որոշներն ունեն կարմրավուն մազածածկ: Մարմնի վրա կան սև երկայնական շերտեր: Պոչը մոխրագույն է: Բուրդը կարճ է և ենթակա է սեզոնային փոփոխությունների;

Ականջները փոքր են և բավականին վատ զարգացած: Ունեն վատ տեսողություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն