Ասթա Նյորեգաարդ
Ասթա Նյորեգաարդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1853[1][2][3][…] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Վախճանվել է | մարտի 23, 1933[1][2][3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Asta Nørregaard Վիքիպահեստում |
Ասթա Նյորեգաարդ (օգոստոսի 13, 1853[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա - մարտի 23, 1933[1][2][3], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի նկարիչ, առավել հայտնի է իր դիմանկարներով[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյորեգաարդը ծնվել է Քրիստիանայում (այժմ՝ Օսլո)։ Հանս Պիտեր Նյորեգաարդի (1818-1872 թթ.) և Էլիզ Յակոբին Հեսսելբերգի (1821-1853 թթ.) դուստրն է։ Ասթան և մեծ քույրը վաղաժամ որբացել են և երկուսն էլ ամբողջ կյանքի ընթացքում չեն ամուսնացել։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասթան նախնական կրթությունն ստացել է Կնուդ Բերգսլիենի նկարչական դպրոցում Հարրիեթ Բաքերի հետ միասին։
1875-1878 թվականներին Մյունխենում աշակերտել է Էիլիֆ Պետերսենի մոտ։ 1879 թվականի ընթացքում սովորել է Փարիզում։ 1893, 1903, 1913 և 1925 թվականներին Նյորեգաարդը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բլոմքվիսթ Կունսթանդելում։ Նա նաև հաճախակի ներկայանում էր խմբային ցուցադրություններում. 1881-1882 թվականներին Փարիզյան սալոնում, 1885 թվականին Անտվերպենի և 1889 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսներում։
1920 թվականին հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է մեդալով։ Նրա աշխատանքները ներկայացված են Մունկի թանգարանում, Օսլո քաղաքի թանգարանում, Օսլոյի համալսարանում և Նորվեգիայի ազգային պատկերասրահում[5] [6]:
Ընտրյալ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paul Breder, 1879
- Anette Birch 1882
- L'attente de Christ 1881
- Maggie Plahte, 1881
- Maggie reiseklar, 1881
- Asta Norregaard Fransk kjokkeninterior, 1881
- Villiers-le-Bel, 1881
- Carl Paul Caspari, 1885
- Edvard Munch, 1885
- Gisle Johnson, 1885
- Musikkinteriør, 1885
- Bondekone fra Normandie, ca. 1887–89
- Angelo, 1888
- Lesende dame ved vindu, 1888
- Midnattsmesse i et fransk kloster, 1888–89
- Elisabeth Fearnley, 1892
- Martine Cappelen Hjort, 1897
- Dagny Kiær, 1899
- Niels August Andresen Butenschøn, 1900
- Marie Andresen Butenschøn, 1904
- Harald Løvenskiold, 1905
Դիմանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պաուլ Բրեդեր
1879 -
Ռանա Նիլսեն
ca 1900 -
Քրիստիան Բիրկլենդ
1902 -
Հարալդ Վեդել-Ջարլսբերգ
1914 -
Ալֆ Քոլլեթ
1915
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk kunstnerleksikon (норв.) — (untranslated).
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ «Asta Nørregaard». Store norske Leksikon. Kunnskapsforlaget. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Om Blomqvist». Blomqvist Kunsthandel. Վերցված է September 1, 2016-ին.
- ↑ Anne Wichstrøm. «Asta Nørregaard». Norsk biografisk leksikon. Վերցված է September 1, 2016-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Verk av Asta Nørregaard på nasjonalmuseet.no
- To malerinner : Helene Schjerfbeck (1862-1946, finsk), Asta Nørregaard (1853-1933, norsk) : Stiftelsen Modums Blaafarveværk, Modum, 23. mai – 30. september 1998. Utstillingskatalog
- Anne Wichstrøm: Kvinneliv, kunstnerliv : kvinnelige malere i Norge før 1900. Gyldendal, 1997.
- Anne Wichstrøm: «Asta Nørregaard og den unge Munch». s 66-77. I: Kunst og kultur, 1982
- Asta Nørregaard: Portræter i oliefarve, pastel og kul : med 50 reproduktioner. Kristiania, 1911-1914. 2 bind
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասթա Նյորեգաարդ» հոդվածին։ |
|