Ասեն Բոսև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասեն Բոսև
Asen Bossev.jpg
Ծննդյան անունբուլղար․՝ Асен Иванов Босев
Ծնվել էնոյեմբերի 22, 1913(1913-11-22)
Վախճանվել էապրիլի 24, 1997(1997-04-24) (83 տարեկանում)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունթարգմանիչ, լրագրող, բանաստեղծ և մանկագիր
Լեզուբուլղարերեն
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Assen Bossev Վիքիպահեստում

Ասեն Իվանով Բոսև (բուլղար․՝ Асен Иванов Босев, նոյեմբերի 22, 1913(1913-11-22) - ապրիլի 24, 1997(1997-04-24), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար արձակագիր և բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ: Երեխաների և պատանիների համար մի շարք գրքերի հեղինակ[1]:

Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1965), Բուլղարիայի մշակույթի ժողովրդական գործիչ (1972): Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասեն Բոսևը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 22-ին Ռուսկա Բելա գյուղում, Վրացայի մարզ: Սովորել է հարազատ գյուղում և Բերկովիցա քաղաքացի մանկավարժական ուսումնարանում: Որոշ ժամանակ դասավանդել է, որից հետո տեղափոխվել է Սոֆիա: Դիվանագիտություն է սովորել Ազատ համալսարանում (այժմ՝ Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարան) և իրավունք է սովորել Սոֆիայի համալսարանում: Որպես լրագրող համագործակցել է «Заря», «Росица», «Детски глас» հրատարակչությունների հետ: Հոդվածներ է հրապարակել «Светулка», «Детска радост» և այլ հրատարակչություններում:

ԲԿԿ անդամ: 1941 թվականին ձերբակալվել է և բանտարկվել Քսանթիի «Еникьой» համակենտրոնացման ճամբարում՝ բուլղարների կողմից օկուպացված Հունաստանի տարածքում: Ազատ է արձակվել 1944 թվականին:

«Септемврийче» թերթի խմբագիրն ու հիմնադիրներից մեկն է (1945-1952): 1953-1955 թվականներին եղել է Մոսկվայում Բուլղարիայի դեսպանության մշակույթի խորհրդական:

1961-1965 թվականներին եղել է «Стършел» թերթի խմբագիր: Բուլղարիայի գրողների միության անդամ:

Սոֆիայի երեխաների և պատանիների համար արվեստի և գրականության տան ստեղծման նախաձեռնողն ու նրա առաջին տնօրենն է: ՅՈՒՆԵՍԿՈ-ի կոմիտեի երեխաների գրքերի միջազգային խորհրդի բուլղարական բաժանմունքի հիմնադիրներից մեկն ու առաջին նախագահն է:

1986 թվականին արժանացել է Հ. Ք. Անդերսենի անվան մրցանակին և ընգրկվել Անդերսենի պատվավոր ցանկի մեջ[2]:

Ասեն Բոսևը մահացել է 1997 թվականի ապրիլի 24-ին Սոֆիայում՝ 83 տարեկան հասակում:

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Млад юнак-здравеняк» (1948)
  • «Не правете като тях, да не станете за смях» (1953)
  • «Чудо нечувано» (1959)
  • «Шейничка с парашут» (1964)
  • «Хитър Петърчо» (1970)
  • «Книжко моя, сладкодумна» (1970)
  • «Една торбичка смешки» (1976)
  • «От все сърце» (1988)
  • «Гатанки, премятанки и занималки» (1996)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Речник на българската литература, т. 1 (А-Д). Институт за литература на БАН, Издателство на Българската академия на науките, София, 1976 г.