Ասատուր Սարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասատուր Սարյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1969(1969-12-04) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և թարգմանիչ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունԱրցախի գրողների միություն
Պարգևներ
Գարեգին Նժդեհ մեդալ

Ասատուր Գևորգի Սարյան (դեկտեմբերի 4, 1969(1969-12-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ գրականագետ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասատուր Սարյանը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 4-ին, Երևանում, մտավորականի ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան 67 միջնակարգ դպրոցը, իսկ 1993 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորելու տարիներին ծառայել է ՀՕՊ զորքերում (ք.Վորոնեժ

1993-1996 թթ. ժամանակակից հայոց լեզու և արևմտահայերեն է դասավանդել Երևանի “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանում և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում/։ 1993-2000 թթ. աշխատել է ԵՊՀ հայագիտության գիտահետազոտական լաբորատորիայում որպես գիտաշխատող։ 1997 թ. նշանակվել է Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան 35 միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1999 թվականից բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Մադոյանի ղեկավարությամբ պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով բանասիրության թեկնածուի գիտական աստիճան։ ”ԺԷ դարի հայկական ուղեգրություններ” թեմայով ատենախոսությունը լրացված տարբերակով առանձին գրքով հրատարակվել է 2000 թվականին։

2008 թվականին Վիլյամ Սարոյանի ծննդյան 100 ամյա հոբելյանի շրջանակներում լույս է տեսել գրողի ”Մարդկության տունը” գիրքը, որը կազմել և ծանոթագրել է Ա. Սարյանը։ Ժողովածուում զետեղված պատմվածքների, իսկ հատվածաբար բերվող ինքնակենսագրական բնույթի գործերի մի մասը թարգմանել է Ա. Սարյանը։ Ա. Սարյանը կատարել է նաև Վ. Սարոյանի ”Ձեռնամարտ ի սեր Հայաստանի” գրքի /Երևան, 2009/ կազմման, թարգմանության և ծանոթագրման աշխատանքները։ Գրքում ընդգրկված բոլոր նյութերը հայ ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ։ Երկու գրքերն էլ ստեղծվել են թիվ 35 դպրոցի ուսուցիչների և աշակերտների գործուն մասնակցությամբ։ Դրանք լայնորեն լուսաբանվել են գրական ու էլեկտրոնային մամուլում՝ արժանանալով բարձր գնահատության։

Ասատուր Սարյանը զբաղվում է հայ հին և միջնադարյան գրականության, բանահյուսության, մանկավարժության, դպրոցների պատմության հորցերով, որոնց անդրադարձել է իր գիտական հոդվածներում, հրապարակումներում և գրախոսություններում։

2012 թվականին ընտրվել է Արցախի գրողների միության անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի, ՀՀ ԿԳ նախարարության, քաղաքապետարանի հանրակրթության վարչության, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, ՀՀ Լեզվի պետական տեսչության, ՌԴ դեսպանատան, ՀՀ կրթութըան ու գիտության աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի պատվոգրերով ու շնորհակալագրերով և ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։