Միրոե Ասադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ասադ Միրոեից)
Jump to navigation Jump to search
Միրոե Ասադ
Ծնվել էսեպտեմբերի 5, 1919(1919-09-05)
ԾննդավայրԱլագյազ, Արագածոտնի մարզ, Հայաստան
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունգրող, արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՀայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Միրոե Ասադ (իսկականը՝ Մստոյան Միրո Ասադի, սեպտեմբերի 5, 1919(1919-09-05), Ալագյազ, Արագածոտնի մարզ, Հայաստան - անհայտ), քուրդ խորհրդային գրող, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 5-ին, Մեծ Ջամուշլու (ՀԽՍՀ Արագածի շրջանի Ալագյազ) գյուղում: 1937 թվականին ավարտել է Երևանի քրդական մանկավարժական տեխնիկումը: Ավարտել է Մոսկվայի համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտը (19471937-1943 թվականներին աշխատել է Ալագյազի միջնակարգ դպրոցում: 1943-1944 թվականներին եղել է Հայաստանի քրդական շրջիկ պետթատրոնի տնօրեն, 1944-1948 թվականներին՝ ՀԿԿ Ալագյազի շրջկոմի բաժնի վարիչ, 1948-1951 թվականներին՝ Ալագյազի, այնուհետև Ապարանի շրջդատախազ, 1951-1952 թվականներին՝ ՀՀԿ Ապարանի շրջկոմի երկրորդ քարտուղար 1952-1955 թվականներին՝ հանրապետական դատախազության ընդհանուր հսկողության բաժնի դատախազ: 1955 թ.-ից «Ռյա թազա» քրդերեն թերթի խմբագիրն է։ Մ․ Ա․ հրատարակել է (քրդերեն) «Սիսե» (1961 թ.) պատմվածքների, «Հայրենիքի զավակը» (1969 թ.) և «Սրտի զգացումը» (1973 թ.) բանաստեղծությունների ժողովածուները։

Քրդերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի և այլ գրողների գործերից։ Կազմել է (Ղաչաղե Մուրադի հետ) դասագրքեր քրդական դպրոցների համար։ 1964 թ.-ից ՀԿԿ Կենտկոմի անդամ է։ Հայաստանի Խորհրդային Սոցալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) VII-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, Հայաստանի Խորհրդային Հանրապետության Գերագույն սովետի նախագահի տեղակալ (1971 թ.-ից)[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան: Գրական տեղեկատու: Երևան, «Սովտական գրող» հրատարակչություն: 1981, 311-312 էջ:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 620 CC-BY-SA-icon-80x15.png