Առևտրի համաշխարհային կենտրոն 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Առևտրի համաշխարհային կենտրոն 3
3 World Trade Center 2017.jpg
ՏեսակԵրկնաքեր
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
ՓողոցGreenwich Street?
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Բարձրություն328,9 մետր[1]
Հարկեր69[1]
Ստորգետնյա հարկեր4
Վերելակներ37
Շինանյութապակի[2]
Մասն էWorld Trade Center?
ՍեփականատերSilverstein Properties?
Հիմնադրված է2018
ՇինարարTishman Realty & Construction?
ՃարտարապետՌիչարդ Ջորջ Ռոջերս
ՃարտարագետWSP Global?
Կոորդինատներ: 40°42′39.322800100004″ հս․ լ. 74°0′41.788800099983″ ամ. ե. / 40.71092300002777620° հս․. լ. 74.01160800002777762° ավ. ե. / 40.71092300002777620; 74.01160800002777762
Պաշտոնական կայք

Առևտրի համաշխարհային կենտրոն 3, (անգլ.՝ Three World Trade Center) երկնաքեր, Նյու Յորքում: Շինությունը կառուցվել է Ռիչարդ Ջորջ Ռոջերսի ծրագրով, նա Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիրն է: Շինարարությունը սկսվել է 2010 թվականի հոկտեմբերի 10-ն և ավարտվել է 2018 թվականին[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասենյակային շենքը գտնվում է Գրինվիչ փողոցի արևելյան մասում, այն տեղում, որտեղ գտնվել է Մարիոտ հյուրանոցը, որը փլուզվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումների ժամանակ:

Շենքի գրասենյակային տարածքը՝ (53 հարկ և 5 առևտրային տարածք) 853 440 մ²:

Համաշխարհային առևտրական կենտրոն 3-ը նախագծվել է ըստ ոսկե կանոնների՝ հաշվի առնելով էներգետիկ և էկոլոգիական նախագծումով LEED (Leadership in Energy and Environmental Design):

Շինարարության ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ, 3-րդ և 4-րդ աշտարակների կառուցումը ավարտվել է 2008 թվականին:

2009 թվականի մայիսի 11-ին հայտարություն եղավ, ըստ որի պետք էր շինությունից հանել 4 հարկ: Այս ծրագիրը, որով պետք էր կարճատել շինության հարկերը, երկու անգամ պակասեցրեց գրասենյակների տարածքը՝ հասցնելով մինչև 460 000 մ²[4]:

3-րդ կառույցի շինարարությունը սկսվել է 2010 թվականի հոկտեմբերին, որի շինարարական աշխատանքները պլանավորվել էր ավարտել 2015 թվականին:

2014 թվականի հունիսի 25-ին որոշել են շինարարությունն ավարտին հասցնել մինչև 2017 թվականի ձմեռը[5]: 2015 թվականի կեսին փոփոխվել է շենքի բարձրությունը[6]:

2016 թվականի հունիսի 23-ին շենքը հասավ իր պլանավորած բարձրությանը: Շինության հիմքը գցելու արարողության ժամանակ 2 տոննաանոց շաղախե դույլ լցվեց աշխատողների և ղեկավարների կողմից[7]:

2016 թվականի օգոստոսի 11-ի երեկոյան վերանբարձ կռունկը բախվել է 12-րդ հարկի ապակե պանելին և ջարդել այն: Ոչ ոք չի տուժել[8]:

Շինությունը բացվել է 2018 թվականի հունիսի 11-ին[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.skyscrapercenter.com/building/3-world-trade-center/273
  2. https://www.emporis.com/buildings/252968/three-world-trade-center-new-york-city-ny-usa
  3. Topping Out Ceremony at 3 World Trade Center || World Trade Center
  4. «Port Authority wants to dump three of five proposed skyscrapers for WTC site»։ NY Daily News։ 2009-05-10։ Վերցված է 2014-04-24 
  5. Porter Dave (2014-06-25)։ «Deal Reached to Finish 3 World Trade Center Tower»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-06-ին։ Վերցված է 2014-08-02 
  6. YIMBY New York (12 August 2015)։ «Three World Trade Center Gets Height Cut, Will Stand 1,079 Feet Tall»։ New York YIMBY (New York)։ Վերցված է 5 February 2016 
  7. «3 World Trade Center Marks Milestone With Topping Out Ceremony»։ CBS New York։ 2016-06-23։ Վերցված է 2017-09-28 
  8. «Crane accident smashes 12th-story window at WTC»։ nydailynews.com։ New York Daily News։ August 12, 2016։ Վերցված է 2016-08-13 
  9. 3 World Trade Center officially opens, the fourth WTC building completed

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]