Առևտրական պայմանագրեր
Արտաքին տեսք
Առևտրական պայմանագրեր, երկու երկրների միջև առևտրական հարաբերությունները կարգավորող փաստաթղթեր, լայն առումով՝ պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք կարգավորում են միջպետական տնտեսական հարաբերությունները։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինում են՝
- առևտրական պայմանագրեր (առևտրի և ծովագնացության, առևտրի և բարեկամության վերաբերյալ)
- առևտրական համաձայնագրեր (ապրանքաշրջանառության և ապրանքների փոխադարձ մատակարարումների վերաբերյալ)
- համաձայնագրեր վճարումների վերաբերյալ
- վարկային համաձայնագրեր
- տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 541)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առևտրական պայմանագրեր» հոդվածին։ |
|