Առցանց խանութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Առցանց խանութ (անգլ.՝ online shop կամ անգլ.՝ e-shop), կայք, որը վաճառում է ապրանքներ համացանցի միջոցով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց խանութը օգտվողներին թույլ է տալիս առցանց իրենց բրաուզերի կամ բջջային հավելվածի միջոցով ձևակերպել պատվերը, ընտրել վճարման և առաքման կարգը, վճարել։ Ընդ որում, ապրանքների վաճառքն իրականացվում է հեռահար եղանակով և սահմանափակումներ է դնում վաճառվող ապրանքների վրա։ Որոշ երկրներում կա ալկոհոլի, զենքի, ակնագործական իրերի և այլ ապրանքների առցանց վաճառքի արգելք [1][2][3]։

Երբ առցանց խանութը տրամադրված է թույլ տալ ընկերություններին գնել այլ ընկերություններից, այս գործընթացը կոչվում է բիզնեսը բիզնեսի համար (B2B)։ Տիպիկ առցանց խանութը թույլ է տալիս հաճախորդներին զննել ընկերության ապրանքների և ծառայությունների տեսականին, դիտել ապրանքների լուսանկարները, ինչպես նաև ուսումնասիրել տեղեկատվություն ապրանքի բնութագրերի և գների մասին։

Առցանց խանութները սովորաբար թույլ են տալիս գնորդներին օգտագործել «որոնման» գործառույթները՝ կոնկրետ մոդելներ, ապրանքանիշեր կամ իրեր գտնելու համար։

Սոցիալական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած ապրանք գտնելու և գնելու՝ թվային տարածության ընձեռած հնարավորությունը ջնջում է տարածքների սահմանները, չեզոքացնում ազգային ինքնությանը, վերացնում բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք ինչ-որ կերպ հակադրում են որոշ մարդկանց մյուսներին անկախ նրանից, թե ինչպես է դա արտահայտվում՝ լեզվական, կրոնական, ռասայական սահմանափակումներ, նախապաշարմունքներ կամ թշնամություն ժողովուրդների միջև։

Հավանական է, որ հաջորդ սերունդը կդադարի գնումները դիտարկել որպես իրական տարածքում ինչ-որ տեղ տեղափոխվելու անհրաժեշտություն։ Առևտրի կենտրոնների դատարկվելը, շուկաներ և խանութներ շտապող քաղաքացիների թվի կրճատումը և տրանսպորտային ենթակառուցվածքների վրա ճնշումների նվազեցումը կիբեր առևտրի կարևոր հետևանքներն են, որոնք իրենց հերթին հանգեցնում են քաղաքային միջավայրի փոփոխությանը[4]։

Համաձայն ՄԱԿ-ի և մի շարք մարքեթինգային գործակալությունների հետազոտությունների՝ COVID-19 համավարակի արդյունքում առցանց առևտուրը մեծ զարգացում է ապրել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]