Առստամ Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առստամ Շուրայի Առստամյան
11 փետրվարի, 1969 - 27 սեպտեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թաղասեռ, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Բանաձոր
Հրամանատարն էրՍարինշենի ջոկատ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.png

Առստամ Առստամյան (11 փետրվարի, 1969, Թաղասեռ, Հադրութի շրջան - 27 սեպտեմբերի, 1992, Բանաձոր), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առստամ Առստամյանը ծնվել է 1969 թ. փետրվարի 11-ին Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում։ Տեղի տարրական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հրշեջ կայանում։ Հայրենի գյուղի ջոկատի կազմումասնակցել է Արցախյան գոյամարտին։ Եղել է նաև Սարինշենի ջոկատի հրամանատարը։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 27-ին Բանաձորի մերձակայքում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է Թաղասեռի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]