Արճակ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Առչակ (լիճ)ից)
Արճակ լիճ
Erçek Gölü

Արճակ լիճը
Կոորդինատներ
Տեղագրություն Վանի նահանգ, Թուրքիա Թուրքիա
Հայելու բացարձակ բարձրությունը 1890 մ
Երկարություն 14 կմ
Լայնություն 9 կմ
Ավազանի մակերեսը 3647 կմ²
Ծավալը 430 000 խոր. մ կմ³
Ամենամեծ խորությունը 30 մ
Պարզությունը 4.5 մ

Արճակ լիճ, (թուրքերեն՝ Erçek Gölü), ոչ մեծ աղի լիճ Հայկական լեռնաշխարհում։ Այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգում։

Նախկինում գտնվում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգում՝ Արծրունի իշխանների տոհմական կալվածքում։

Լճի առավելագույն խորությունը 30 մետր է, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1890 մետր[1]։ Ոչ հեռու գտնվող Վանա լճից բարձր է 270 մետրով։ Լճի ջրերի աղիության պատճառով բուսական և կենդանական աշխարհից զուրկ է։

Արճակ լիճը ունի տեկտոնական ծագում, առաջացել է նեոգենում։ Եզրավորված է Ներմիտ, Ախտա, Մահմեդիկ լեռնաշղթաներով։ Լիճն է թափվում Մահմեդիկ (Արճիշակ) գետը։

Լճի արևելյան և հյուսիսարևելյան ափերը հարթ են, արևմտյանը՝ լեռնոտ։ Մակերեսը 100 կմ² է, ջրհավաք ավազանը՝ 450 կմ²։ Լիճ են թափվում Արճիշակ, Խառակոնիս, Խնոյի գետերը։ Ձմռանը սառցակալում է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 87