Առողջ կյանք (ամսագիր, Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Առողջ կյանք (Փարիզ)ից)
«Առողջ կյանք»
Գլխավոր խմբագիրՄիհրան Քեշիշյան
Հիմնադրվել է1931-1932 թվականներ
ՀիմնադիրՄիհրան Քեշիշյան
Հրատարակման վայրՓարիզ

«Առողջ կյանք», բժշկական և առողջապահական ամսագիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1931-1932 թվականներին Փարիզում։ Խմբագիր-տնօրեն՝ Միհրան Քեշիշյան։ Ծանոթացրել է առավել տարածված հիվանդությունների ախտանշաններին և դրանց կանխարգելման միջոցներին, տարածել առողջապահական գիտելիքներ։ Հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների և մայրերի հիգիենայի հարցերին, հոդվածներ է տպագրել Հայկական խորհրդային սոցիալական հանրապետության առողջապահութան ոլորտի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։