Առողջարանային ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Առողջարանային ճարտարապետություն
Baederarchitektur-Binz 1658.jpg
Տեսակճարտարապետական ոճ
ԵրկիրԳերմանիա
Անվանված էseaside resort?

Առողջարանային ճարտարապետություն (գերմ.՝ Bäderarchitektur; անգլ.՝ Resort architecture[1]) — ճարտարապետական ոճ, հանգստյան տների և ափամերձ հանգստավայրերի բնութագիրը գերմանական Բալթյան ափին։ Ոճը զարգացել է Հեյլիգենդամի հիմնադրման օրվանից՝ 1793 թվականին և հասել է իր ծաղկման շրջանին մոտ 1870-ին, երբ երկաթուղին առողջարանները կապում է խոշոր քաղաքների հետ։ Առանձնացված վիլլա ոճի ճարտարապետությական կառույցները կոչվում են «առողջարանային առանձնատներ» (գերմանական Bädervilla)[2]: Նման կառույցներ հանդիպում են նաև ծովերից հեռու, Կենտրոնական Եվրոպայի առաղջարանային կենտրոններում՝ Թյուրինգում, Չեխիայում, Շվեյցարիայում։ Նման շենքերը սովորաբար տարբերվում են իրենց, այսպես կոչված «հանգստի ճարտարապետության» ոճով (անգլ.՝ Spa architecture; գերմ.՝ Kurarchitektur):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրորտային ճարտարապետական կառույց Բանզինում
Ախտերկերկ վիլլա Հերինգսդֆորդում (1845)

Կուրորտային ճարտարապետական ոճը հայտնվել է Մեխլենբուրգում՝ Հեյլիգենդեմի նախագծման ժամանակ, 1793 թվականին, Եվրոպական առաջին հանգստյան տունը ամենաբարձր դասի մարդկանց համար. եվրոպական արիստոկրատների և գործարարների համար։

Ոճը ձեռք է բերել զգալի զարգացում երկաթուղային հաղորդակցության ընդլայնման շնորհիվ, որի շնորհիվ Գերմանիայում դեպի ծովային հանգստավայրեր զանգվածային ոգևորությունը սկսվեց XIX - XX դարի սկզբին։ Նոր ոճը համալրվում էր մի քանի ոճերի նոր տարրերով, ներառյալ ավանդականն ու արդիականը։ Կառույցները հիմնականում ունենում էին երկու կամ չորս հարկեր, ճակատային մասերն ունենում էին գեղեցիկ պարշգամբներ, վերնաճակատներ, ծածկապատշգամբներ։ Մեծ վիլլաներում երբեմն արվում էր կենտրոնական գեղերեսում։ Եռանկյուն տանիքները, երբեմն նաև կոր տանիքները համալրվում են բուրդիկներով (աշտարակիկ)։ Կամարավոր կամ ուղղանկյուն պատուհանները երբեմն շրջանակված են սյունագավիթներով կամ քառանկյունի հարթ որմասյուներով։ Սպիտակ գույնով համալրված հանգստյան տները հաճախ բնութագրում են ինչպես «սպիտակ մարգարիտներ»։ Շատ քիչ են հանդիպում այլ գույներով համալրումներ՝ մուգ կարմիր, դեղնականաչ, բեժ կամ կապույտ։ Այս կառույցները նուրբ են, հիմնականում կառուցվում են փայտից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջարանային ճարտարապետություն Հյուսիսային ծովի ափին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Susanne Grötz, Ursula Quecke: Balnea. Architekturgeschichte des Bades. Hrsg.: Ursula Quecke. Jonas Verlag für Kunst und Literatur, Marburg 2006, ISBN 3-89445-363-X
  • Reno Stutz, Thomas Grundner: Bäderarchitektur in Mecklenburg-Vorpommern. In: Edition Kulturlandschaft Mecklenburg-Vorpommern. Hinstorff, Rostock 2004, ISBN 3-356-01033-6
  • Wolfgang Schneider, Torsten Seegert: Pommersche Bäderarchitektur. Entstehung und Entwicklung. Ostseebad Binz
  • Heimat-Bild-Verlag, Gifhorn 2003, ISBN 3-9810092-0-7
  • Wilhelm Hüls, Ulf Böttcher: Bäderarchitektur. Hinstorff Verlag, Rostock 1998, ISBN 3-356-00791-2
  • Gottfried Kiesow: Architekturführer Ostfriesland. Deutsche Stiftung Denkmalschutz – Monumente Publikationen, Bonn 2009, ISBN 978-3-86795-021-3
  • Christiane Winter: Architektur Highlights auf Norderney. Book Printing Verlag, Goch 2009, ISBN 978-3-940754-47-9
  • Hans-Ulrich Bauer: Holzhäuser aus Wolgast – Ikonen der Bäderarchitektur I + II. Igel Usedom Verlag, Wolgast 2011, ISBN 978-3-9810371-4-2

Վեբհղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Literatur über Bäderarchitektur in der Landesbibliographie MV
  • Bäderarchitektur - Überblick - offizielles MV-Tourismusportal
  • Bäderarchitektur in Ahlbeck, Heringsdorf und Bansin. Eigenbetrieb Kaiserbäder Insel Usedom, abgerufen am 7. Juni 2009.
  • euromaxx – Serie: Inselgeschichten 04 – Rügen. Deutsche Welle TV, abgerufen am 7. Juni 2009 (FLV; 11,7 MB oder MP4; 22,4 M

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michelin et Cie Michelin Tourist Guide Germany. — 1st ed.. — Clermont-Ferrand: Michelin, 1993. — С. 468. — ISBN 2-06-150401-9
  2. Binz: Pforten der Bädervillen stehen offen(չաշխատող հղում)