Առողջապահության ոլորտի մասնագետ
| Ենթադաս | intellectual and scientific professionals, healthcare provider | |
|---|---|---|
| Մասն է | human resources for health | |
| Տվյալ գործունեության դաշտ | առողջություն | |
| Համապատասխան որակավորում | NCLEX, NCLEX-RN Exam | |
| ISCO-08 մասնագիտական դաս | 22 | |
Առողջապահության ոլորտի մասնագետ, պաշտոնական կրթության և փորձի վրա հիմնված առողջապահական բուժում և խորհրդատվություն տրամադրող անձ[1]։ Այս ոլորտը ներառում է նրանց, ովքեր աշխատում են որպես բուժքույր/բուժեղբայր, բժիշկ (օրինակ՝ ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբարձ, հոգեբույժ, ռադիոլոգ, վիրաբույժ և այլն), պերֆուզիոլոգ, բժշկի օգնական, դիետոլոգ, շտապ բժշկական օգնության տեխնիկներ և պարամեդիկներ, անասնաբույժ, անասնաբուժական տեխնիկ, օպտոմետրիստ, դեղագետ, դեղագործական տեխնիկ, բժշկական ասիստենտ, ֆիզիոթերապևտ, էրգոթերապևտ, ատամնաբույժ, մանկաբարձ, հոգեբան, աուդիոլոգ կամ առողջապահության ոլորտի գիտնական, կամ ովքեր ծառայություններ են մատուցում հարակից առողջապահական մասնագիտությունների ոլորտում: Հանրային առողջապահության և համայնքային առողջապահության փորձագետները նույնպես առողջապահության ոլորտի մասնագետներ են:
Բնագավառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]


Առողջապահական աշխատուժը ներառում է մասնագիտությունների և զբաղմունքների լայն բազմազանություն, որոնք տրամադրում են որոշակի տեսակի առողջապահական ծառայություններ, այդ թվում՝ անմիջական խնամք ցուցաբերող այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են բժիշկները, բուժքույր-պրակտիկանտները, բժշկի ասիստենտները, բուժքույրերը/բուժեղբայրները, շնչառական թերապևտները, ատամնաբույժները, դեղագետները, լոգոպեդները (խոսքի թերապևտներ), ֆիզիոթերապևտները, էրգոթերապևտները, ֆիզիկական և վարքագծային թերապևտները, ինչպես նաև հարակից առողջապահական մասնագետները, օրինակ՝ արյունառուները (ֆլեբոտոմիստներ), բժշկական լաբորատոր գիտնականները, դիետոլոգները և սոցիալական աշխատողները: Նրանք հաճախ աշխատում են հիվանդանոցներում, առողջապահական կենտրոններում և ծառայությունների մատուցման այլ վայրերում, ինչպես նաև ակադեմիական ուսուցման, հետազոտությունների և վարչարարության ոլորտներում: Ոմանք խնամքի և բուժման ծառայություններ են տրամադրում պացիենտներին անձնական տներում: Շատ երկրներ ունեն համայնքային առողջապահական աշխատողների մեծ քանակություն, ովքեր աշխատում են պաշտոնական առողջապահական հաստատություններից դուրս: Առողջապահական ծառայությունների ղեկավարները, առողջապահական տեղեկատվական տեխնիկները և այլ օժանդակ անձնակազմն ու աջակցող աշխատակիցները նույնպես համարվում են առողջապահական թիմերի կարևոր մասը[2]։
Առողջապահության ոլորտի մասնագետները սովորաբար խմբավորվում են ըստ մասնագիտությունների: Փորձագիտական յուրաքանչյուր ոլորտում մասնագետները հաճախ դասակարգվում են՝ ըստ հմտության մակարդակի և հմտությունների մասնագիտացման: Առողջապահության մասնագետները բարձր որակավորում ունեցող աշխատողներ են այնպիսի մասնագիտություններում, որոնք սովորաբար պահանջում են խորը գիտելիքներ, այդ թվում՝ համալսարանական մակարդակի ուսուցում, որը հանգեցնում է առաջին աստիճանի (բակալավրի) կամ ավելի բարձր որակավորման շնորհմանը: Այս կատեգորիան ներառում է բժիշկներին, բժշկի ասիստենտներին, գրանցված բուժքույրերին/բուժեղբայրներին, անասնաբույժներին, անասնաբուժական տեխնիկներին, անասնաբուժական ասիստենտներին, ատամնաբույժներին, մանկաբարձներին, ռենտգենոլոգներին, դեղագետներին, ֆիզիոթերապևտներին, օպտոմետրիստներին, վիրահատարանի/վիրահատական բաժանմունքի մասնագետներին և այլոց[3]։
Առողջապահական ոլորտի հարակից մասնագետները, որոնք Զբաղմունքների միջազգային ստանդարտ դասակարգման մեջ կոչվում են նաև օգնական մասնագետներ, աջակցում են բժշկական, բուժքույրական, շնչառական խնամքի և այլ առողջապահական մասնագետների կողմից սովորաբար սահմանված առողջապահական, բուժման և ուղեգրման պլանների իրականացմանը և սովորաբար պահանջում են պաշտոնական որակավորում՝ իրենց մասնագիտությամբ զբաղվելու համար: Բացի այդ՝ չարտոնագրված (առանց լիցենզիայի) օժանդակ անձնակազմը աջակցում է առողջապահական ծառայությունների տրամադրմանը՝ թույլատրելի սահմաններում: Առողջապահության մասնագետներին դասակարգելու մեկ այլ եղանակ է դասակարգումը ըստ այն ենթաոլորտի, որտեղ նրանք աշխատում են, օրինակ՝ հոգեկան առողջության պահպանում, հղիության և ծննդաբերության խնամք, վիրաբուժական խնամք, վերականգնողական (ռեաբիլիտացիոն) խնամք կամ հանրային առողջապահություն:
Հոգեկան առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեկան առողջության մասնագետն այն առողջապահական աշխատողն է, որը ծառայություններ է տրամադրում անհատների հոգեկան առողջությունը բարելավելու կամ հոգեկան հիվանդությունները բուժելու համար: Սրանք ներառում են հոգեբույժներին, հոգեբուժության գծով բժշկի ասիստենտներին, կլինիկական, խորհրդատվական և դպրոցական հոգեբաններին, էրգոթերապևտներին, կլինիկական սոցիալական աշխատողներին, հոգեբուժական-հոգեկան առողջության բուժքույր-պրակտիկանտներին, ամուսնական և ընտանեկան թերապևտներին, հոգեկան առողջության խորհրդատուներին, ինչպես նաև առողջապահության և հարակից առողջապահական մասնագիտությունների այլ մասնագետների: Առողջապահական ծառայություններ մատուցող այս մասնագետները հաճախ առնչվում են միևնույն հիվանդությունների, խանգարումների, վիճակների և խնդիրների հետ, այնուամենայնիվ, նրանց գործունեության շրջանակը հաճախ տարբերվում է: Հոգեկան առողջության մասնագետների կատեգորիաների միջև ամենաէական տարբերությունը կրթությունն ու պատրաստվածությունն են[4]։ Առողջապահության աշխատողների վրա առկա են բազմաթիվ վնասակար ազդեցություններ: Շատերն ունեցել են տարբեր բացասական հոգեբանական ախտանիշներ՝ սկսած էմոցիոնալ տրավմայից մինչև շատ ծանր տագնապայնություն: Առողջապահության աշխատողներին արժանավայել չեն վերաբերվել, և դրա պատճառով նրանց հոգեկան, ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը տուժել է: SAGE-ի հեղինակները նշել են, որ բուժքույրերի 94%-ը տրավմատիկ փորձառությունից հետո ունեցել է պոստտրավմատիկ սթրեսային խանգարման առնվազն մեկ ախտանիշ: Մյուսները ունեցել են մղձավանջներ, հետհայացքներ (ֆլեշբեքներ), ինչպես նաև տարներ էմոցիոնալ ռեակցիաներ[5]։ Բռնությունը կործանարար ազդեցություն է ունենում այս առողջապահական աշխատողների վրա: Բռնությունը պատճառ է դառնում, որ առողջապահության ոլորտի մասնագետները բացասական վերաբերմունք ունենան իրենց աշխատանքի և բուժառուների նկատմամբ: Որոշ դեպքերում դա կարող է տատանվել վերբալ հարձակումներից մինչև սեռական կամ ֆիզիկական ոտնձգություններ, կախված նրանից, թե ով է ոտնձգություն կատարողը՝ բուժառուն, բուժառուի ընտանիքի անդամները, բժիշկը, ղեկավարները, թե բուժքույրերը[6]։
Մանկաբարձություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրական և նորածնային առողջության մասնագետն առողջապահության ոլորտի փորձագետ է, որը զբաղվում է կանանց և երեխաների խնամքով հղիությունից առաջ, հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո: Այդպիսի առողջապահական մասնագետների թվին են դասվում մանկաբարձ-գինեկոլոգները, բժշկի ասիստենտները, մանկաբարձները, մանկաբարձական բուժքույրերը և շատ ուրիշներ: Այս մասնագիտությունների միջև հիմնական տարբերություններից մեկը վիրաբուժական ծառայություններ և կյանք փրկող այլ միջամտություններ իրականացնելու պատրաստվածության և իրավասության/լիազորության մեջ է: Որոշ զարգացող երկրներում ավանդական մանկաբարձները շատ կանանց և ընտանիքների համար հղիության և ծննդաբերության խնամքի հիմնական մասնագետներն են, թեև նրանք լիցենզավորված չեն: Ըստ հետազոտությունների՝ մանկաբարձ-գինեկոլոգների շրջանում աշխատանքից դժգոհության/անբավարարվածության ցուցանիշը տատանվում է 40-ից 75 տոկոսի սահմաններում[7][8]։
Ծերաբուժություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծերաբուժական խնամքի մասնագետը ծրագրում և կոորդինացնում է տարեցների և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը՝ նրանց առողջությունը խթանելու, կյանքի որակը բարելավելու և նրանց ինքնուրույնությունը հնարավորինս երկար պահպանելու համար: Նրանց թվին են դասվում ծերաբույժները, էրգոթերապևտները, բժշկի ասիստենտները, չափահասների և ծերաբանական ոլորտի բուժքույր-պրակտիկանտները, կլինիկական բուժքույր-մասնագետները, ծերաբանական կլինիկական դեղագետները, ծերաբանական բուժքույրերը, ծերաբանական խնամքի մենեջերները, ծերաբանական օգնականները, բուժքույրական օգնականները, խնամակալները և այլոք, ովքեր կենտրոնանում են տարեցների առողջապահական և հոգեբանական խնամքի կարիքների վրա[9]։
Վիրաբուժություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրաբուժական մասնագետը առողջապահության ոլորտի մասնագետ և փորձագետ է, ով մասնագիտացած է պացիենտի շուրջվիրահատական խնամքի պլանավորման և իրականացման մեջ, այդ թվում՝ անզգայացման, վիրահատական և վերականգնման փուլերում: Նրանք կարող են ներառել ընդհանուր և մասնագիտացված վիրաբույժներին, բժշկի ասիստենտներին, ասիստենտ-վիրաբույժներին, վիրաբուժական ասիստենտներին, անասնաբույժ-վիրաբույժներին, անասնաբուժական տեխնիկներին, անզգայացնողներին (անեսթեզիոլոգներին), անեսթեզիոլոգի ասիստենտներին, բուժքույր-անեսթեզիստներին, վիրաբուժական բուժքույրերին, կլինիկական սպաներին, վիրահատարանի/վիրահատական բաժանմունքի մասնագետներին, անեսթեզիոլոգիական տեխնիկներին, պերիօպերատիվ բուժքույրերին, վիրաբուժական տեխնոլոգներին և այլոց:
Վերականգնողական բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերականգնողական խնամքի մասնագետը առողջապահական ոլորտի աշխատող է, ով տրամադրում է խնամք և բուժում, որոնց նպատակն է բարձրացնել և վերականգնել ֆիզիկական խանգարումներ կամ հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ կարողությունները և կյանքի որակը: Սրանք ներառում են ֆիզիատրներին, բժշկի ասիստենտներին, վերականգնողական բուժքույրերին, կլինիկական բուժքույր-մասնագետներին, բուժքույր-պրակտիկանտներին, ֆիզիոթերապևտներին, քիրոպրակտիկներին, օրթեզիստներին, պրոթեզիստներին, էրգոթերապևտներին, ռեկրեացիոն թերապևտներին, աուդիոլոգներին, լոգոպեդներին (խոսքի թերապևտներին), շնչառական թերապևտներին, վերականգնողական խորհրդատուներին, ֆիզիկական վերականգնողական թերապևտներին, մարզական մարզիչներին (ատլետիկ թրեյներներին), ֆիզիոթերապիայի տեխնիկներին, օրթեզավորման տեխնիկներին, պրոթեզավորման տեխնիկներին, անձնական խնամքի ասիստենտներին և այլոց [10]։
Օպտոմետրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպտոմետրիան ոլորտ է, որն ավանդաբար ասոցացվում է ակնոցների կամ կոնտակտային ոսպնյակների միջոցով ռեֆրակցիոն (բեկման) խանգարումների շտկման և աչքի հիվանդությունների բուժման հետ: Օպտոմետրիստները տրամադրում են նաև աչքի ընդհանուր խնամք, այդ թվում՝ գլաուկոմայի և դիաբետիկ ռետինոպաթիայի սկրինինգային հետազոտություններ, ինչպես նաև աչքի սովորական կամ ընթացիկ վիճակների կառավարում: Օպտոմետրիստները կարող են նաև լրացուցիչ ուսուցում անցնել՝ մասնագիտանալու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գլաուկոմա, ռետինա, թույլ տեսողություն կամ մանկաբուժություն: Որոշ երկրներում, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները և Կանադան, օպտոմետրիստները կարող են անցնել լրացուցիչ ուսուցում՝ որոշ վիրաբուժական միջամտություններ իրականացնելու հնարավորություն ստանալու համար:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական ախտորոշում տրամադրողները առողջապահական ոլորտի աշխատողներ են, ովքեր պատասխանատու են նրա համար, թե որ հիվանդությունը կամ վիճակն է բացատրում մարդու ախտանիշներն ու նշանները: Բժշկական լեզվով դրան հաճախ անվանում են պարզապես ախտորոշում: Սա սովորաբար ներառում է առողջապահական ծառայություններ մատուցողների թիմ տարբեր ախտորոշիչ բաժանմունքներում: Սրանք ներառում են ռենտգենոլոգներին, ռադիոլոգներին, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետներին, բժշկական լաբորատոր գիտնականներին, պատթոլոգներին և այլ մասնագետների:
Ատամնաբուժություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատամնաբուժական խնամքի մասնագետը առողջապահության ոլորտի աշխատող և փորձագետ է, ով տրամադրում է խնամք և բուժում՝ բերանի խոռոչի առողջությունը խթանելու և վերականգնելու համար: Սրանց թվին են դասվում ատամնաբույժները և ատամնաբույժ-վիրաբույժները, ատամնաբույժի օգնականները, ատամնաբուժական օժանդակ անձնակազմը, ատամնաբուժական հիգիենիստները, ատամնաբուժական բուժքույրերը, ատամնատեխնիկները, ատամնաբուժական թերապևտները կամ բերանի խոռոչի առողջության թերապևտները և հարակից մասնագետները:
Պոդիատրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոտնաթաթի, կոճի և սրունքի խնամքը և բուժումը կարող են իրականացվել պոդիատրների, քիրոպոդների, պեդորթիստների, ոտնաթաթի առողջության մասնագետների, պոդիատրիկ բժշկական ասիստենտների, պոդիատրիկ բուժքույրերի և այլոց կողմից:
Հանրային առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային առողջապահության մասնագետը կենտրոնանում է անհատների, ընտանիքների և համայնքների առողջության բարելավման վրա՝ հիվանդությունների և վնասվածքների կանխարգելման ու բուժման, դեպքերի հսկողության և առողջ վարքագծի խթանման միջոցով: Այս կատեգորիան ներառում է համայնքային և կանխարգելիչ բժշկության մասնագետներին, բժշկի ասիստենտներին, հանրային առողջապահության բուժքույրերին, դեղագետներին, կլինիկական բուժքույր-մասնագետներին, դիետոլոգներին, շրջակա միջավայրի առողջության պահպանման սպաներին (հանրային առողջապահության տեսուչներին), պարամեդիկներին, համաճարակաբաններին, հանրային առողջապահության ատամնաբույժներին և այլոց:
Այլընտրանքային բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ հասարակություններում այլընտրանքային բժշկության մասնագետները շփվում են զգալի թվով մարդկանց հետ՝ լինելով ինտեգրված պաշտոնական առողջապահական համակարգում կամ գործելով դրանից դուրս: Սրանք ներառում են ասեղնաբուժության, Այուրվեդայի, բուսաբուժության, հոմեոպաթիայի, նատուրոպաթիայի, Ռեյկիի, Շամբալա Ռեյկի էներգետիկ բուժման, Սիդդհա բժշկության, ավանդական չինական բժշկության, ավանդական կորեական բժշկության, Ունանիի և յոգայի մասնագետներին: Որոշ երկրներում, օրինակ՝ Կանադայում, քիրոպրակտիկները և օստեոպաթները (չշփոթել ԱՄՆ-ի օստեոպաթիկ բժշկության բժիշկների հետ) համարվում են այլընտրանքային բժշկության մասնագետներ:
Մասնագիտական ռիսկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առողջապահական աշխատուժը բախվում է առողջության և անվտանգության յուրահատուկ մարտահրավերների և Աշխատանքի պաշտպանության և առողջության ազգային ինստիտուտի կողմից ճանաչված է որպես առաջնահերթ ոլորտ Աշխատանքի պաշտպանության հետազոտությունների ազգային ծրագրում ՝ աշխատանքային առողջության և անվտանգության հարցերի վերաբերյալ միջամտության ռազմավարություններ հայտնաբերելու և տրամադրելու համար[11]։
Կենսաբանական վտանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնչառական վարակիչ հիվանդությունների ազդեցությունը, ինչպիսիք են տուբերկուլոզը (հարուցված Mycobacterium tuberculosis-ի կողմից) և գրիպը, կարող է նվազեցվել շնչառական դիմակների օգտագործմամբ[12]։ այս ազդեցությունը առողջապահության ոլորտի մասնագետների համար զգալի մասնագիտական վտանգ է ներկայացնում: Առողջապահության աշխատողները ենթակվում են նաև այնպիսի հիվանդությունների ռիսկին, որոնք փոխանցվում են պացիենտի հետ երկարատև շփման միջոցով, ներառյալ քոսը: Բացի այդ, մասնագետները ասեղի ծակոցների կամ կենսաբանական հեղուկների հետ շփման միջոցով արյան միջոցով փոխանցվող հիվանդություններով (օրինակ՝ հեպատիտ B, հեպատիտ C և ՄԻԱՎ/ՁԻԱՀ) վարակվելու ռիսկի տակ են: Այս ռիսկը կարող է մեղմացվել պատվաստումների միջոցով, երբ առկա է պատվաստանյութ, ինչպես հեպատիտ B-ի դեպքում: Համաճարակային իրավիճակներում, ինչպիսիք էին 2014–2016 թվականների Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի համաճարակը կամ 2003 թվականի SARS-ի բռնկումը, առողջապահության աշխատողներն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում և ան համաչափորեն տուժել են թե՛ Էբոլայի, թե՛ SARS-ի բռնկումների ժամանակ[13][14][15][15][16]։
Ընդհանուր առմամբ, անհատական պաշտպանության պատշաճ միջոցները առողջապահության աշխատողների համար վարակիչ հիվանդություններից պաշտպանության առաջին գծի եղանակն են: Բարձր վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարելու լինելու համար անհատական պաշտպանության միջոցները պետք է լինեն անջրանցիկ և կանխեն մաշկի ու լորձաթաղանթների շփումը վարակիչ նյութերի հետ: Անհատական պաշտպանության միջոցների տարբեր մակարդակներ, որոնք ստեղծվել են յուրահատուկ ստանդարտներով, օգտագործվում են այնպիսի իրավիճակներում, որտեղ վարակման ռիսկը տարբեր է: Այնպիսի պրակտիկաները, ինչպիսիք են եռակի ձեռնոցներ կրելը և բազմակի դիմակներ օգտագործելը, չեն ապահովում պաշտպանության ավելի բարձր մակարդակ և լրացուցիչ բեռ են ներկայացնում աշխատողի համար, ով բացի այդ ենթարկվում է վարակման բարձր ռիսկի՝ ԱՊՄ-ն հանելու ընթացքում: Անհատական պաշտպանության պատշաճ միջոցների կանոնների պահպանումը կարող է դժվար լինել որոշակի իրավիճակներում, օրինակ՝ տրոպիկական միջավայրերում կամ սահմանափակ ռեսուրսներով պայմաններում: 2020 թվականի Քոքրեյնի համակարգված ակնարկը գտել է ցածր որակի ապացույցներ առ այն, որ ԱՊՄ-ում ավելի օդաթափանցիկ գործվածքի օգտագործումը, կրկնակի ձեռնոցներ կրելը և ակտիվ ուսուցումը նվազեցնում են վարակման ռիսկը, սակայն ավելի շատ ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե ինչպես է լավագույնս ուսուցանել առողջապահության աշխատողներին ԱՊՄ-ի ճիշտ օգտագործման հարցում[16]։
Տուբերկուլոզի սկրինինգ, թեստավորում և ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տուբերկուլոզի սկրինինգի և թեստավորման առաջարկությունների համաձայն՝ առողջապահության աշխատակիցներին աշխատանքի ընդունելիս և աշխատանքի ընթացքում պետք է հետևել հետևյալ լավագույն պրակտիկաներին[17]։
Առողջապահության աշխատակցին աշխատանքի ընդունելիս դիմորդը պետք է անցնի տուբերկուլոզի ռիսկի գնահատում, ՏԲ ախտանիշների գնահատում, ՏԲ թեստավորում՝ «ՏԲ վարակի թեստավորման» ուղեցույցների համաձայն, և լրացուցիչ հետազոտություն ՏԲ հիվանդության համար՝ ըստ անհրաժեշտության (օրինակ՝ կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն՝ դրական ՏԲ թեստ ունեցող աշխատակիցների համար): CDC-ն առաջարկում է կամ արյան թեստ, որը հայտնի է նաև որպես ինտերֆերոն-գամայի արտազատման վերլուծություն, կամ մաշկային թեստ, որը հայտնի է որպես Մանտուի տուբերկուլինային մաշկային թեստ (TST): Ելակետային (սկզբնական) հետազոտման համար ՏԲ արյան թեստը չի պահանջում երկփուլ թեստավորում: Եթե աշխատանքի ընդունվելիս օգտագործվում է մաշկային թեստի մեթոդը, ապա պետք է կիրառվի երկփուլ թեստավորում: Մեկփուլանի թեստը չի առաջարկվում[18][18][18][19][20][21][21]։
CDC-ն ներկայացրել է լրացուցիչ մանրամասներ առաջարկվող թեստավորման վերաբերյալ մի քանի սցենարների համար: Ամփոփելով[22]։
- Նախկինում փաստաթղթավորված դրական մաշկային թեստի (TST) դեպքում հետագա TST չի առաջարկվում:
- Աշխատանքի ընդունվելուց առաջ 12 ամսվա ընթացքում նախկինում փաստաթղթավորված բացասական TST-ի ԿԱՄ ընդհանուր առմամբ առնվազն երկու փաստաթղթավորված բացասական TST-ի դեպքում առաջարկվում է մեկ TST:
- Բոլոր մյուս սցենարներում, բացառությամբ արյան թեստեր օգտագործող ծրագրերի, առաջարկվող հետազոտությունը երկփուլ TST-ն է:
Առաջարկվող թեստավորման այս ուղեցույցների համաձայն՝ միմյանցից 12 ամսվա ընթացքում ստացված ցանկացած երկու բացասական TST արդյունքները համարվում են երկփուլ TST:
Ամենամյա սկրինինգի, թեստավորման և ուսուցման համար բոլոր առողջապահության աշխատակիցների համար միակ պարբերական պահանջը տարեկան կտրվածքով ՏԲ վերաբերյալ ուսուցում ստանալն է: Թեև CDC-ն տրամադրում է ուսումնական նյութեր, չկա հստակ սահմանված պահանջ, թե ինչն է համարվում բավարար ամենամյա ուսուցում: Ամենամյա ՏԲ թեստավորումն այլևս չի առաջարկվում, եթե չկա հաստատված շփում վարակակրի հետ կամ շարունակական փոխանցում առողջապահական հաստատությունում: Եթե առողջապահության աշխատակիցը համարվում է ՏԲ մասնագիտական բարձր ռիսկի խմբում, կարող է դիտարկվել ամենամյա սկրինինգ: Փաստաթղթավորված դրական ՏԲ թեստի արդյունքների պատմություն ունեցող առողջապահության աշխատակիցները կրկնակի թեստավորման կարիք չունեն, այլ փոխարենը պետք է անցնեն ՏԲ ախտանիշների գնահատում: Ենթադրվում է, որ ցանկացած առողջապահության աշխատակից, ով անցել է կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն, նախկինում ունեցել է դրական թեստի արդյունք: Հոգեկան առողջությունը դիտարկելիս կարող եք այցելել ձեր բժշկին՝ գնահատման համար ձեր հայեցողությամբ: Առաջարկվում է այցելել որևէ մասնագետի առնվազն տարին մեկ անգամ՝ համոզվելու համար, որ կտրուկ փոփոխություններ չեն եղել[18][23]։
Հոգեսոցիալական վտանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտական սթրեսը և հուզական այրումը լայնորեն տարածված են առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ աշխատավայրում սթրեսը համատարած է առողջապահական համակարգում՝ անձնակազմի ոչ բավարար քանակի, երկար աշխատանքային ժամերի, վարակիչ հիվանդությունների և վտանգավոր նյութերի ազդեցության (ինչը կարող է հանգեցնել հիվանդության կամ մահվան), իսկ որոշ երկրներում՝ նաև բժշկական սխալի համար դատական հայցերի սպառնալիքի պատճառով: Այլ սթրեսային գործոններից են հիվանդ մարդկանց խնամելու էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը և պացիենտների մեծ քանակը: Այս սթրեսի հետևանքները կարող են ներառել կախվածությունների առաջացում, ինքնասպանություն, ծանր դեպրեսիվ խանգարում և տագնապայնություն․ սրանցից բոլորն էլ առողջապահության մասնագետների շրջանում հանդիպում են ավելի բարձր ցուցանիշներով, քան ընդհանուր աշխատող բնակչության մոտ: Սթրեսի բարձր մակարդակը կապված է նաև հուզական այրման, անաշխատունակության և ախտորոշիչ սխալների բարձր ցուցանիշների, ինչպես նաև պացիենտների բավարարվածության ցածր մակարդակի հետ: Կանադայում ազգային զեկույցը («Կանադայի առողջապահական ծառայություններ մատուցողները») նույնպես ցույց է տվել հիվանդության կամ հաշմանդամության պատճառով աշխատանքից բացակայությունների ավելի բարձր ցուցանիշներ առողջապահության աշխատողների շրջանում՝ աշխատող բնակչության մնացած մասի համեմատ, թեև առողջապահության ոլորտում աշխատողները նշել են լավ առողջության նմանատիպ մակարդակ և աշխատավայրում վնասվածքներ ստանալու ավելի քիչ դեպքեր[24][25][26]։
Կան որոշակի ապացույցներ, որ կոգնիտիվ-վարքաբանական թերապիան, թուլացնող վարժություններն ու թերապիան (ներառյալ մեդիտացիան և մերսումը), ինչպես նաև աշխատանքային ժամանակացույցի փոփոխությունը կարող են նվազեցնել սթրեսը և այրումը առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների շրջանում: Այս ոլորտում հետազոտությունները շարունակվում են, հատկապես բժիշկների վերաբերյալ, որոնց մասնագիտական սթրեսն ու այրումն ավելի քիչ են ուսումնասիրված՝ առողջապահական այլ մասնագիտությունների համեմատ[27]։
Առողջապահության աշխատողները բռնության պատճառով աշխատավայրում վնասվածքներ ստանալու ավելի բարձր ռիսկի են ենթարկվում: Հարբած, շփոթված և թշնամաբար տրամադրված պացիենտներն ու այցելուները մշտական սպառնալիք են հանդիսանում պացիենտներին բուժելու փորձ անող մասնագետների համար: Հաճախ առողջապահական միջավայրում հարձակումների և բռնության մասին չի զեկուցվում, և սխալմամբ ենթադրվում է, թե դա աշխատանքի մի մասն է: Բռնի պատահարները սովորաբար տեղի են ունենում առանձին խնամքի ընթացքում. պացիենտների հետ մենակ մնալը մեծացնում է առողջապահության ոլորտի աշխատողների վրա հարձակման ռիսկը: Միացյալ Նահանգներում առողջապահության աշխատողներին է բաժին ընկնում աշխատավայրում տեղի ունեցող ոչ մահացու բռնության դեպքերի 2/3-ը: Բռնի պատահարների ամենաբարձր բաժինը ներկայացնում են հոգեբուժական բաժանմունքները՝ 40%, որոնց հաջորդում են ծերաբուժական բաժանմունքները (20%) և շտապ օգնության բաժանմունքը (10%): Աշխատավայրում բռնությունը կարող է նաև հոգեբանական վնաս պատճառել[28][28][29][29]։
Առողջապահության ոլորտի մասնագետները իրենց աշխատանքի պատճառով հակված են նաև անբավարար քուն ունենալուն: Առողջապահության ոլորտի շատ մասնագետներ աշխատում են հերթափոխային աշխատանքային գրաֆիկով, ուստի նրանց աշխատանքային ժամանակացույցը չի համապատասխանում իրենց ցիրկադային ռիթմին: 2007 թվականին պարզվել է, որ առողջապահության աշխատողների 32%-ը գիշերը 6 ժամից պակաս է քնում: Քնի պակասը նաև նախապայմաններ է ստեղծում, որ մասնագետները թույլ տան սխալներ, որոնք կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել պացիենտի համար[30]։
COVID համավարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատկապես ներկայիս ժամանակներում (2020 թ.), առողջապահության մասնագետների համար առկա վտանգները տարածվում են նաև հոգեկան առողջության վրա: Վերջին ամիսների հետազոտությունները ընդգծում են, որ COVID-19-ը մեծապես նպաստել է բուժաշխատողների հոգեկան առողջության վատթարացմանը: Սա ներառում է, բայց չի սահմանափակվում տագնապայնությամբ, այրումով և անքնությամբ:
Դի Մատտեիի և այլոց կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ համավարակի պիկին COVID բաժանմունքների բուժքույրերի 12.63%-ը և COVID-ի այլ բուժաշխատողների 16.28%-ը հայտնել են ծայրահեղ ծանր տագնապային ախտանիշների մասին: Բացի այդ, մեկ այլ հետազոտություն է անցկացվել Ճապոնիայում 1448 լրիվ դրույքով աշխատողների շրջանում: Մասնակիցները հարցման են ենթարկվել սկզբնական փուլում՝ 2020 թվականի մարտին, և ապա կրկին՝ 2020 թվականի մայիսին: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ի բռնկման ընթացքում հոգեբանական ճնշվածությունն ու տագնապայնությունը բուժաշխատողների շրջանում ավելի շատ են աճել[31][32]։
Նմանապես, հետազոտությունները ցույց են տվել նաև, որ համավարակից հետո առնվազն հինգ առողջապահության մասնագետից մեկը հայտնում է տագնապայնության ախտանիշների մասին: Մասնավորապես, «տագնապայնության ասպեկտը գնահատվել է 12 հետազոտություններում՝ COVID-ից հետո 23.2% ընդհանրացված տարածվածությամբ»: Հաշվի առնելով բոլոր 1448 մասնակիցներին՝ այդ տոկոսը կազմում է մոտ 335 մարդ[33][33]։
Պացիենտների կողմից բռնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պացիենտներն ընտրում են ավելի խոցելի զոհերի: Օրինակ՝ Չեն նշել է, որ դրանք այն բուժքույրերն են, ովքեր ունեն փորձի պակաս կամ փորձում են ընտելանալ աշխատավայրում իրենց նոր դերերին[34]։
- Սրա հետ համամիտ այլ հեղինակներ են Վենտոն, Կայնելլին և Վալլոնեն, ովքեր նշել են, որ պացիենտների կողմից առողջապահության աշխատողներին վտանգ սպառնալու պատճառներն են նրանց միջև անբավարար հաղորդակցությունը, սպասման երկար հերթերը և սպասասրահներում գերբեռնվածությունը: Երբ պացիենտները ոտնձգություն են կատարում և/կամ բռնություն են կիրառում անձնակազմի նկատմամբ, սա ստիպում է աշխատակիցներին երկբայել, թե ինչպես պետք է վարվեն պացիենտի խնամքն իրականացնելիս[35]։
- Պացիենտների կողմից եղել են բազմաթիվ պատահարներ, որոնք իսկապես հոգեբանական տրավմայի և ուժեղ ինքնակասկածամտության պատճառ են դարձել որոշ բուժաշխատողների համար: Գոլդբլատը և այլ հեղինակներ պատմել են մի դեպքի մասին, երբ կինը ծննդաբերում էր, իսկ նրա ամուսինն ասել էր․ «Ո՞վ է այստեղ պատասխանատուն: Ո՞վքեր են այս փչացածները, ում աշխատանքի եք ընդունել այստեղ»: Անշուշտ, լիովին հնարավոր էր խուսափել նման խոսքեր ասելուց այն մարդկանց, որոնք հոգ են տանում ձեր կնոջ և երեխայի մասին[5];
Սայթաքումները, սայթաքելն ու վայր ընկնելը ԱՄՆ-ում աշխատողների փոխհատուցման հայցերի երկրորդ ամենատարածված պատճառն են և հանդիսանում են վնասվածքների պատճառով աշխատանքից բացակայությունների 21%-ի պատճառը: Այս վնասվածքները ամենահաճախը հանգեցնում են մկանների ձգումների և հոդերի ոլորումների. կանայք, 45-ից բարձր տարիք ունեցողները և առողջապահական համակարգում մեկ տարուց պակաս աշխատողները գտնվում են ամենաբարձր ռիսկային խմբում[36]։
2018 թվականին հրապարակված համաճարակաբանական հետազոտությունը ուսումնասիրել է աղմուկի ազդեցությանը ենթարկված առողջապահության և սոցիալական աջակցության ոլորտի աշխատողների լսողության վիճակը՝ գնահատելու և համեմատելու համար լսողության կորստի տարածվածությունը ոլորտի ենթաոլորտներում: HSA-ի ենթաոլորտների մեծ մասում տարածվածության գնահատականները տատանվում էին 14%-ից 18%-ի սահմաններում, սակայն «Բժշկական և ախտորոշիչ լաբորատորիաներ» ենթաոլորտում տարածվածությունը կազմել է 31%, իսկ «Այլ տարաբնույթ առողջապահական մասնագետների գրասենյակներ» ենթաոլորտում՝ 24%: «Երեխաների ցերեկային խնամքի ծառայություններ» ենթաոլորտում ռիսկը 52%-ով ավելի բարձր է եղել, քան հղման (բազային) ոլորտում[37]։
Վտանգավոր դեղամիջոցների ազդեցությունը, ներառյալ քիմիաթերապիայի համար նախատեսված դեղերը, ևս մեկ պոտենցիալ մասնագիտական ռիսկ է: Այս դեղերը կարող են առաջացնել քաղցկեղ և առողջական այլ խնդիրներ[38]։
Գենդերային գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության ոլորտի կին աշխատողները կարող են բախվել աշխատավայրի հետ կապված առողջական վիճակների և սթրեսի յուրահատուկ տեսակների: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շատ երկրներում կանայք գերակշռում են պաշտոնական առողջապահական աշխատուժում և հակված են հենաշարժիչ համակարգի վնասվածքների (պայմանավորված ֆիզիկապես ծանր աշխատանքային առաջադրանքներով, ինչպիսին է պացիենտներին տեղաշարժելը և հուզական այրումը): Առողջապահության ոլորտի կին աշխատողները աշխատավայրում ենթարկվում են վտանգավոր դեղանյութերի և քիմիկատների ազդեցությանը, ինչը կարող է առաջացնել վերարտադրողական բացասական հետևանքներ, օրինակ՝ ինքնաբեր վիժում և բնածին արատներ: Որոշ դեպքերում առողջապահության ոլորտի կին աշխատողները ենթարկվում են նաև գենդերային բռնության գործընկերների և պացիենտների կողմից[39][40]։
Աշխատուժի պակաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ իրավասու մարմիններ (երկրներ/տարածաշրջաններ) հայտնում են վերապատրաստված առողջապահական մարդկային ռեսուրսների պակասի մասին՝ բնակչության առողջապահական կարիքները և/կամ ծառայությունների մատուցման թիրախները բավարարելու համար, հատկապես բժշկական տեսանկյունից թերի սպասարկվող տարածքներում: Օրինակ, Միացյալ Նահանգներում 2010 թվականի դաշնային բյուջեով հատկացվել է 330 միլիոն դոլար՝ վերապատրաստված մասնագետների պակաս ունեցող տարածքներում աշխատող բժիշկների, բժշկի ասիստենտների, բուժքույր-պրակտիկանտների, բուժքույրերի/բուժեղբայրների և ատամնաբույժների թվաքանակն ավելացնելու համար: Բյուջեն ընդլայնում է ուսանողական վարկերի մարման ծրագրերը այն բժիշկների, բուժքույրերի և ատամնաբույժների համար, ովքեր համաձայնում են աշխատել բժշկական տեսանկյունից թերի սպասարկվող տարածքներում: Այս ֆինանսավորումը կբարձրացնի բուժքույրական դպրոցների կարողությունները՝ բուժքույրերի/բուժեղբայրների թիվն ավելացնելու համար: Այն նաև թույլ կտա նահանգներին մեծացնել բերանի խոռոչի առողջապահական խնամքի հասանելիությունը՝ ատամնաբուժական աշխատուժի զարգացման դրամաշնորհների միջոցով: Բյուջեի նոր ռեսուրսները կպահպանեն Վերականգնման ակտի (Recovery Act) շրջանակներում ֆինանսավորվող առողջապահական աշխատուժի ընդլայնումը: 2011 թվականի դրությամբ ԱՄՆ-ում կար 15,7 միլիոն առողջապահության ոլորտի մասնագետ[36][41]։
Կանադայում 2011 թվականի դաշնային բյուջեով հայտարարվեց Canada Student Loan ուսանողական վարկերի ներման ծրագրի մասին՝ խրախուսելու և աջակցելու նոր ընտանեկան բժիշկներին, բժիշկ ասիստենտներին, բուժքույր-պրակտիկանտներին և բուժքույրերին/բուժեղբայրներին աշխատել երկրի թերի սպասարկվող գյուղական կամ հեռավոր համայնքներում, ներառյալ այն համայնքները, որոնք առողջապահական ծառայություններ են տրամադրում Բնիկներին և Ինուիտներին[42]։
Միջազգային մակարդակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատում է շուրջ 4,3 միլիոն բժիշկների, մանկաբարձների, բուժքույրերի/բուժեղբայրների և աջակցող աշխատակիցների պակասուրդ ամբողջ աշխարհում՝ առաջնային առողջապահական հիմնական միջամտությունների թիրախային ծածկույթի մակարդակն ապահովելու համար: Ամենալուրջ պակասուրդը արձանագրվում է 57 ամենաաղքատ երկրներում, հատկապես Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած հատվածում[43]։
Բուժքույրերն ու բուժեղբայրները բժշկական ոլորտի աշխատողների ամենապահանջված տեսակն են, որոնք մեծ պահանջ ունեն ամբողջ աշխարհում: Բուժքույրական աշխատուժի պակասի առաջացման բազմաթիվ պատճառներ կան աշխարհում: Դրանցից են՝ ոչ համարժեք վարձատրությունը, աշխատող բուժքույրերի մեծ տոկոսի 45-ից բարձր տարիքն ու կենսաթոշակային տարիքին մոտենալը, հուզական այրումը և գիտելիքիպակասը[44]։
Խրախուսման ծրագրեր են ներդրվել դեղագետների և դեղագործություն ուսանողների պակասուրդին աջակցելու համար: Դեղագործություն ուսանողների պակասի պատճառն անհայտ է, սակայն կարելի է ենթադրել, որ դա պայմանավորված է ծրագրի բարդության մակարդակով[45]։
Բուժքույրական անձնակազմի պակասուրդի հետևանքները կարող են հանգեցնել աշխատակիցների ոչ բավարար թվաքանակի, ինչն էլ հանգեցնում է պացիենտների ցածրորակ խնամքի: Հիվանդանոցային պայմաններում օրական հինգ կամ ավելի պատահարները, որոնք տեղի են ունենում բուժքույրերի պատշաճ հանգիստ կամ ընդմիջում չստանալու պատճառով, տարածված խնդիր են[46]։
Regulation and registration
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային մակարդակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատում է շուրջ 4,3 միլիոն բժիշկների, մանկաբարձների, բուժքույրերի/բուժեղբայրների և աջակցող աշխատակիցների պակասուրդ ամբողջ աշխարհում՝ առաջնային առողջապահական հիմնական միջամտությունների թիրախային ծածկույթի մակարդակն ապահովելու համար: Ամենալուրջ պակասուրդը արձանագրվում է 57 ամենաաղքատ երկրներում, հատկապես Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած հատվածում:
ԱՄՆ-ում, Միչիգան նահանգի օրենքների համաձայն, անձը մեղավոր է ճանաչվում հանցագործության (ֆելոնիա) մեջ, եթե հայտնաբերվի, որ նա առողջապահության ոլորտում գործունեություն է ծավալում առանց վավեր անձնական լիցենզիայի կամ գրանցման: Առողջապահության ոլորտի մասնագետները կարող են նաև ազատազրկվել, եթե մեղավոր ճանաչվեն իրենց լիցենզիաներով և գրանցմամբ թույլատրված սահմաններից դուրս գործունեություն ծավալելու համար: Նահանգի օրենքները սահմանում են բժշկության, բուժքույրական գործի և մի շարք հարակից առողջապահական մասնագիտությունների գործունեության շրջանակը:[1] Ֆլորիդայում առանց համապատասխան լիցենզիայի բժշկությամբ զբաղվելը հանցագործություն է, որը դասակարգվում է որպես երրորդ աստիճանի ֆելոնիա,[2] որը կարող է նախատեսել մինչև հինգ տարվա ազատազրկում: Առանց լիցենզիայի առողջապահական մասնագիտությամբ զբաղվելը, որը հանգեցնում է մարմնական ծանր վնասվածքի, դասակարգվում է որպես երկրորդ աստիճանի ֆելոնիա, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում[47][48][48]։
Միացյալ Թագավորությունում առողջապահության ոլորտի մասնագետները կարգավորվում են պետության կողմից. Մեծ Բրիտանիայի Առողջապահության և խնամքի մասնագիտությունների խորհուրդը պաշտպանում է իր կողմից կարգավորվող յուրաքանչյուր մասնագիտության «կոչումը»: Օրինակ՝ անօրինական է, եթե որևէ մեկն իրեն անվանի էրգոթերապևտկամ ռադիոգրաֆ, եթե նա գրանցված չէ HCPC-ի կողմից վարվող ռեգիստրում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «HCWs With Long COVID Report Doubt, Disbelief From Colleagues». Medscape. 29 November 2021.
- ↑ World Health Organization, 2006. World Health Report 2006: working together for health. Geneva: WHO.
- ↑ «Classifying health workers» (PDF). World Health Organization. Geneva. 2010. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015-08-16-ին. Վերցված է 2016-02-13-ին.
- ↑ «Difference Between Psychologists and Psychiatrists». Psychology.about.com. 2007. Արխիվացված օրիգինալից April 3, 2007-ին. Վերցված է March 4, 2007-ին.
- 1 2 Goldblatt, Hadass; Freund, Anat; Drach-Zahavy, Anat; Enosh, Guy; Peterfreund, Ilana; Edlis, Neomi (2020-05-01). «Providing Health Care in the Shadow of Violence: Does Emotion Regulation Vary Among Hospital Workers From Different Professions?». Journal of Interpersonal Violence (անգլերեն). 35 (9–10): 1908–1933. doi:10.1177/0886260517700620. ISSN 0886-2605. PMID 29294693. S2CID 19304885.
- ↑ Johnson, Cheryl L.; DeMass Martin, Suzanne L.; Markle-Elder, Sara (April 2007). «Stopping Verbal Abuse in the Workplace». American Journal of Nursing. 107 (4): 32–34. doi:10.1097/01.naj.0000271177.59574.c5. ISSN 0002-936X. PMID 17413727.
- ↑ Gupta N et al. "Human resources for maternal, newborn and child health: from measurement and planning to performance for improved health outcomes. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Human Resources for Health, 2011, 9(16). Retrieved 20 October 2011.
- ↑ «Ob-Gyn Burnout: Why So Many Doctors Are Questioning Their Calling». healthecareers.com (անգլերեն). Վերցված է 2023-05-22-ին.
- ↑ Araujo de Carvalho, Islene; Epping-Jordan, JoAnne; Pot, Anne Margriet; Kelley, Edward; Toro, Nuria; Thiyagarajan, Jotheeswaran A; Beard, John R (2017-11-01). «Organizing integrated health-care services to meet older people's needs». Bulletin of the World Health Organization. 95 (11): 756–763. doi:10.2471/BLT.16.187617. ISSN 0042-9686. PMC 5677611. PMID 29147056.
- ↑ Gupta N et al. "Health-related rehabilitation services: assessing the global supply of and need for human resources." Արխիվացված 2012-07-20 Wayback Machine BMC Health Services Research, 2011, 11:276. Published 17 October 2011. Retrieved 20 October 2011.
- ↑ «National Occupational Research Agenda for Healthcare and Social Assistance | NIOSH | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019-02-15. Վերցված է 2019-03-14-ին.
- ↑ Bergman, Michael; Zhuang, Ziqing; Shaffer, Ronald E. (25 July 2013). «Advanced Headforms for Evaluating Respirator Fit». National Institute for Occupational Safety and Health. Արխիվացված օրիգինալից 16 January 2015-ին. Վերցված է 18 January 2015-ին.
- ↑ FitzGerald, Deirdre; Grainger, Rachel J.; Reid, Alex (2014). «Interventions for preventing the spread of infestation in close contacts of people with scabies». The Cochrane Database of Systematic Reviews. 2014 (2) CD009943. doi:10.1002/14651858.CD009943.pub2. ISSN 1469-493X. PMC 10819104. PMID 24566946.
- ↑ Cunningham, Thomas; Burnett, Garrett (17 May 2013). «Does your workplace culture help protect you from hepatitis?». National Institute for Occupational Safety and Health. Արխիվացված օրիգինալից 18 January 2015-ին. Վերցված է 18 January 2015-ին.
- 1 2 Reddy, Viraj K; Lavoie, Marie-Claude; Verbeek, Jos H; Pahwa, Manisha (14 November 2017). «Devices for preventing percutaneous exposure injuries caused by needles in healthcare personnel». Cochrane Database of Systematic Reviews. 2017 (11) CD009740. doi:10.1002/14651858.CD009740.pub3. PMC 6491125. PMID 29190036.
- 1 2 Verbeek, Jos H.; Rajamaki, Blair; Ijaz, Sharea; Sauni, Riitta; Toomey, Elaine; Blackwood, Bronagh; Tikka, Christina; Ruotsalainen, Jani H.; Kilinc Balci, F. Selcen (May 15, 2020). «Personal protective equipment for preventing highly infectious diseases due to exposure to contaminated body fluids in healthcare staff». The Cochrane Database of Systematic Reviews. 2020 (5) CD011621. doi:10.1002/14651858.CD011621.pub5. hdl:1983/b7069408-3bf6-457a-9c6f-ecc38c00ee48. ISSN 1469-493X. PMC 8785899. PMID 32412096. S2CID 218649177.
- ↑ Sosa, Lynn E. (April 2, 2019). «Tuberculosis Screening, Testing, and Treatment of U.S. Health Care Personnel: Recommendations from the National Tuberculosis Controllers Association and CDC, 2019». MMWR. Morbidity and Mortality Weekly Report. 68 (19): 439–443. doi:10.15585/mmwr.mm6819a3. PMC 6522077. PMID 31099768.
- 1 2 3 4 «Testing Health Care Workers | Testing & Diagnosis | TB | CDC». www.cdc.gov. March 8, 2021.
- ↑ «Health Care Personnel (HCP) Baseline Individual TB Risk Assessment» (PDF). cdc.gov. Վերցված է 18 September 2022-ին.
- ↑ «Signs & Symptoms | Basic TB Facts | TB | CDC». www.cdc.gov. February 4, 2021.
- 1 2 «Testing for TB Infection | Testing & Diagnosis | TB | CDC». www.cdc.gov. March 8, 2021.
- ↑ «Guidelines for Preventing the Transmission of Mycobacterium tuberculosis in Health-Care Settings, 2005». www.cdc.gov.
- ↑ Spoorthy, Mamidipalli Sai; Pratapa, Sree Karthik; Mahant, Supriya (June 2020). «Mental health problems faced by healthcare workers due to the COVID-19 pandemic–A review». Asian Journal of Psychiatry (անգլերեն). 51 102119. doi:10.1016/j.ajp.2020.102119. PMC 7175897. PMID 32339895.
- ↑ Ruotsalainen, Jani H.; Verbeek, Jos H.; Mariné, Albert; Serra, Consol (2015-04-07). «Preventing occupational stress in healthcare workers». The Cochrane Database of Systematic Reviews. 2015 (4) CD002892. doi:10.1002/14651858.CD002892.pub5. ISSN 1469-493X. PMC 6718215. PMID 25847433.
- ↑ «Exposure to Stress: Occupational Hazards in Hospitals». NIOSH Publication No. 2008–136 (July 2008). 2 December 2008. doi:10.26616/NIOSHPUB2008136. Արխիվացված օրիգինալից 12 December 2008-ին.
- ↑ Canada's Health Care Providers, 2007 (Report). Ottawa: Canadian Institute for Health Information. 2007. Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին.
- ↑ Ruotsalainen, JH; Verbeek, JH; Mariné, A; Serra, C (7 April 2015). «Preventing occupational stress in healthcare workers». The Cochrane Database of Systematic Reviews. 2015 (4) CD002892. doi:10.1002/14651858.CD002892.pub5. PMC 6718215. PMID 25847433.
- 1 2 Hartley, Dan; Ridenour, Marilyn (12 August 2013). «Free On-line Violence Prevention Training for Nurses». National Institute for Occupational Safety and Health. Արխիվացված օրիգինալից 16 January 2015-ին. Վերցված է 15 January 2015-ին.
- 1 2 Hartley, Dan; Ridenour, Marilyn (September 13, 2011). «Workplace Violence in the Healthcare Setting». NIOSH: Workplace Safety and Health. Medscape and NIOSH. Արխիվացված օրիգինալից February 8, 2014-ին.
- ↑ Caruso, Claire C. (August 2, 2012). «Running on Empty: Fatigue and Healthcare Professionals». NIOSH: Workplace Safety and Health. Medscape and NIOSH. Արխիվացված օրիգինալից May 11, 2013-ին.
- ↑ Di Mattei, Valentina; Perego, Gaia; Milano, Francesca; Mazzetti, Martina; Taranto, Paola; Di Pierro, Rossella; De Panfilis, Chiara; Madeddu, Fabio; Preti, Emanuele (2021-05-15). «The "Healthcare Workers' Wellbeing (Benessere Operatori)" Project: A Picture of the Mental Health Conditions of Italian Healthcare Workers during the First Wave of the COVID-19 Pandemic». International Journal of Environmental Research and Public Health. 18 (10): 5267. doi:10.3390/ijerph18105267. ISSN 1660-4601. PMC 8156728. PMID 34063421.
- ↑ Sasaki, Natsu; Kuroda, Reiko; Tsuno, Kanami; Kawakami, Norito (2020-11-01). «The deterioration of mental health among healthcare workers during the COVID-19 outbreak: A population-based cohort study of workers in Japan». Scandinavian Journal of Work, Environment & Health. 46 (6): 639–644. doi:10.5271/sjweh.3922. ISSN 0355-3140. PMC 7737801. PMID 32905601.
- 1 2 Pappa, Sofia; Ntella, Vasiliki; Giannakas, Timoleon; Giannakoulis, Vassilis G.; Papoutsi, Eleni; Katsaounou, Paraskevi (August 2020). «Prevalence of depression, anxiety, and insomnia among healthcare workers during the COVID-19 pandemic: A systematic review and meta-analysis». Brain, Behavior, and Immunity. 88: 901–907. doi:10.1016/j.bbi.2020.05.026. PMC 7206431. PMID 32437915.
- ↑ Cho, Hyeonmi; Pavek, Katie; Steege, Linsey (2020-07-22). «Workplace verbal abuse, nurse-reported quality of care and patient safety outcomes among early-career hospital nurses». Journal of Nursing Management. 28 (6): 1250–1258. doi:10.1111/jonm.13071. ISSN 0966-0429. PMID 32564407. S2CID 219972442.
- ↑ Vento, Sandro; Cainelli, Francesca; Vallone, Alfredo (2020-09-18). «Violence Against Healthcare Workers: A Worldwide Phenomenon With Serious Consequences». Frontiers in Public Health. 8 570459. doi:10.3389/fpubh.2020.570459. ISSN 2296-2565. PMC 7531183. PMID 33072706.
- 1 2 Collins, James W.; Bell, Jennifer L. (June 11, 2012). «Slipping, Tripping, and Falling at Work». NIOSH: Workplace Safety and Health. Medscape and NIOSH. Արխիվացված օրիգինալից December 3, 2012-ին.
- ↑ Masterson, Elizabeth A.; Themann, Christa L.; Calvert, Geoffrey M. (2018-04-15). «Prevalence of Hearing Loss Among Noise-Exposed Workers Within the Health Care and Social Assistance Sector, 2003 to 2012». Journal of Occupational and Environmental Medicine (անգլերեն). 60 (4): 350–356. doi:10.1097/JOM.0000000000001214. ISSN 1076-2752. PMID 29111986. S2CID 4637417.
- ↑ Connor, Thomas H. (March 7, 2011). «Hazardous Drugs in Healthcare». NIOSH: Workplace Safety and Health. Medscape and NIOSH. Արխիվացված օրիգինալից March 7, 2012-ին.
- ↑ World Health Organization. Women and health: today's evidence, tomorrow's agenda. Արխիվացված 2012-12-25 Wayback Machine Geneva, 2009. Retrieved on March 9, 2011.
- ↑ Swanson, Naomi; Tisdale-Pardi, Julie; MacDonald, Leslie; Tiesman, Hope M. (13 May 2013). «Women's Health at Work». National Institute for Occupational Safety and Health. Արխիվացված օրիգինալից 18 January 2015-ին. Վերցված է 21 January 2015-ին.
- ↑ «Archived copy» (PDF). Office of Management and Budget. Վերցված է 2009-03-06-ին – via National Archives.
- ↑ Government of Canada. 2011. Canada's Economic Action Plan: Forgiving Loans for New Doctors and Nurses in Under-Served Rural and Remote Areas. Ottawa, 22 March 2011. Retrieved 23 March 2011.
- ↑ «The World Health Report 2006 - Working together for health». Geneva: WHO: World Health Organization. 2006. Արխիվացված է օրիգինալից 2011-02-28-ին.
- ↑ Mefoh, Philip Chukwuemeka; Ude, Eze Nsi; Chukwuorji, JohBosco Chika (2019-01-02). «Age and burnout syndrome in nursing professionals: moderating role of emotion-focused coping». Psychology, Health & Medicine (անգլերեն). 24 (1): 101–107. doi:10.1080/13548506.2018.1502457. ISSN 1354-8506. PMID 30095287. S2CID 51954488.
- ↑ Traynor, Kate (2003-09-15). «Staffing shortages plague nation's pharmacy schools». American Journal of Health-System Pharmacy (անգլերեն). 60 (18): 1822–1824. doi:10.1093/ajhp/60.18.1822. ISSN 1079-2082. PMID 14521029.
- ↑ Leslie, G. D. (October 2008). «Critical Staffing shortage». Australian Nursing Journal. 16 (4): 16–17. doi:10.1016/s1036-7314(05)80033-5. ISSN 1036-7314. PMID 14692155.
- ↑ wiki.bmezine.com --> Practicing Medicine. In turn citing Michigan laws
- 1 2 CHAPTER 2004-256 Committee Substitute for Senate Bill No. 1118 Արխիվացված 2011-07-23 Wayback Machine State of Florida, Department of State.