Jump to content

Առնո (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնո
Առնո գետը՝ Ֆլորենցիայի Միքելանջելոյի հրապարակից
Բնութագիր
Երկարություն241 կմ
Ավազանի մակերես8228 կմ²
Ջրի ծախս100 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՄոնտե Ֆալտերոնա
Բարձրություն1385 մ
Գետաբերանի տեղակայումԼիգուրյան ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերAmbra?, Elsa?, Egola?, Era?, Greve?, Pesa?, Staggia River?, Bisenzio?, Mugnone?, Ombrone Pistoiese River?, Sieve?, Fosso del Mulino?, Zambra River?, Affrico?, Canale Maestro della Chiana? և Q4013653?
ԵրկիրԻտալիա
ԵրկրամասՏոսկանա
ՋրահավաքArno basin?

Առնո (իտալ.՝ Arno), գետ Կենտրոնական Իտալիայի Տոսկանա մարզում։ Նրա երկարությունը 241 կիլոմետր է։ Գլխավոր ձախափնյա վտակներն են Գրևե, Պեզա և Էլսա, իսկ աջափնյա՝ Սիևե, Բիզենցիո և Օմբրոնե գետերը։ Ավազանի մակերեսը 8247 կմ² է։ Սկիզբ է առնում Տոսկանայի Ապենինյան լեռների Մոնտե Ֆալտերոնա լեռան հարավային լանջից։ Վերին հոսանքում հոսում է դեպի հարավ՝ Կասենտո կոչվող նախկին լճի ավազանի միջով, ապա Արեցոյի մոտ թեքվում է դեպի արևմուտք և հյուսիս։ Անցնում է Ֆլորենցիա քաղաքի միջով, ապա մտնում է Գոլֆոլինայի կիրճը։ Այստեղից սկսվում է գետի ստորին հոսանքը դեպի արևմուտք։ Այն անցնում է Էմպոլիի և Պիզայի կողքով և Մարինա դի Պիզայի մոտ թափվում Լիգուրյան ծովը։ Հնագույն դելտան չորացվել է․ այժմ մեկ բերանով է թափվում ծովը:

Առնոյի կենտրոնական հոսանքում կան հակաջրհեղեղային կառույցներ, որոնցից մի մասը նախագծել է Լեոնարդո դա Վինչին։ 1966 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ջրի մակարդակը բարձրացել է 11 մետրով՝ ջրի տակ առնելով Ֆլորենցիայի զգալի մասը։ Նավարկելի է մի կարճ հատվածում՝ Պիզայի և Պոնտեդերայի միջև։ Կիանի գետի հետ միախառնման կետի և Մոնտևարկի քաղաքի միջև հատվածում կառուցվել է երկու հիդրոէլեկտրակայան։

  • «Арно». Большая российская энциклопедия. Электронная версия (ռուսերեն). 2016.
  • «Arno». Enciclopedie on line, Istituto dell'Enciclopedia Italiana (իտալերեն). Վերցված է 2025-01-17-ին.
  • «Arno River». Britannica (անգլերեն). 2023-11-04.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնո (գետ)» հոդվածին։