Առնո Քամինգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնո Քամինգա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 22, 1995(1995-10-22) (28 տարեկան)
Ծննդավայր՝Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ

Առնո Քամինգա (հոլ.՝ Arno Kamminga, հոկտեմբերի 22, 1995(1995-10-22), Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի լողորդ (բրաս), Եվրոպայի առաջնության բազմակի մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն 25 մետրանոց լողավազանում։ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4×50 մ համալիր լողի խառը փոխանցալողում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 2017 թվականին Կոպենհագենում կայացած Եվրոպայի առաջնությունում[2][3][4]։

2019 թվականի դեկտեմբերին կայացած Եվրոպայի առաջնությունում հաղթել է 25 մետրանոց լողավազանում։ Չեմպիոն է դարձել բրասի երկու մրցատարածություններում՝ 200 և 100 մետր։ 50 մետր հեռավորության վրա նվաճել է բրոնզե մեդալ, իսկ համակցված խառը փոխանցումալողում նրա թիմը եղել է երկրորդը[5]։

2021 թվականի մայիսին կայացած Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, 100 մետր մրցատարածությունում հոլանդացի մարզիկը նվաճել է արծաթե մեդալ՝ ցույց տալով 58,10 վայրկյան ժամանակ։ 200 մետր մրցատարածությունում Առնոն կրկին դարձել է երկրորդը՝ լողալով 2:07,35 րոպեում։

Լավագույն արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ մրց․[6][7]
Մրցություն Ժամանակ Ամսաթիվ Վայր
50 մ բրաս NR 25.84 4 դեկտեմբերի 2019 Գլազգո
100 մ բրաս NR 56.06 7 դեկտեմբերի 2019 Գլազգո
200 մ բրաս NR 2:01.43 17 դեկտեմբերի 2020 Ամստերդամ
Երկար մրց․[6][7]
Մրցություն Ժամանակ Ամսաթիվ Վայր
50 մ բրաս NR 26.80 9 ապրիլի 2021 Էյնդհովեն
100 մ բրաս[8] NR 57.80 24 հուլիսի 2021 Տոկիո
200 մ բրաս NR 2:06.85 4 դեկտեմբերի 2020 Ռոտերդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ZUMO Performance of the Week: Arno Kamminga Solidifies Olympic Berth With 58.6 100 Breast at Amsterdam Cup». Swimming World News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  2. «Swimrankings - KAMMINGA, Arno». www.swimrankings.net. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Heats results». FINA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  4. «2017 World Aquatics Championships > Search via Athletes». Budapest 2017. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  5. «Zwemmers | Zwemkroniek». www.zwemkroniek.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 Arno Kamminga. Zwemkroniek Online. Retrieved 24 July 2021.
  7. 7,0 7,1 KAMMINGA, Arno . Swimrankings.net. Retrieved 24 July 2021.
  8. «Arno Kamminga Breaks Dutch National Record, Posts 57.80 100 Breast in Prelims». swimswam.com. 2021 թ․ հուլիսի 24. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.