Առնոլդ Ֆանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առնոլդ Ֆանկ
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1889(1889-03-06)[1][2][3][…]
ԾննդավայրFrankenthal (Pfalz), Բավարիա, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էսեպտեմբերի 28, 1974(1974-09-28)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրՖրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող և կինոդերասան
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Deutscher Filmpreis
Arnold Fanck Վիքիպահեստում

Առնոլդ Ֆանկ (գերմաներեն՝ Arnold Fanck, մարտի 6, 1889(1889-03-06)[1][2][3][…], Frankenthal (Pfalz), Բավարիա, Գերմանական կայսրություն[4] - սեպտեմբերի 28, 1974(1974-09-28)[1][2][3][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), 20-րդ դարի գերմանացի կինոռեժիսոր, ով առաջիններից մեկն է այսպես կոչված լեռնային ժանրի ֆիլմեր նկարահանել[5][6]։ Համբավվել է հատկապես Ալպերում չափազանց վտանգավոր պայմաններում նկարահանած Սրբազան լեռը (1926), Պից Պալուի ճերմակ դժոխքը (1929), Ձնամրրիկ՝ Մոնբլանի վրա (1930), Ճերմակ էքստազ (1931), S.O.S. Eisberg (1933) ֆիլմերի շնորհիվ։ Ֆանկը կարևոր դեր է խաղացել նաև Գերմանիայում Վայմարյան Հանրապետության տարիներին մի շարք կինոգործիչների ստեղծագործական ուղին հարթելու գործում. վերջիններիս թվում են կինոռեժիսորներ Լենի Ռիֆենշտալը, Լուիս Թրենկերը, օպերատորներ Զեպ Ալգայերը, Ռիխարդ Անգստը, Հանս Շնեեբերգերը, Վալտեր Ռիմլը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնոլդ Ֆանկն ու նրա քարտուղարուհին ու սիրուհին՝ Էլիզաբեթ Քինդը, ում հետ ամուսնացել է 1934 թ.

Առնոլդ Ֆանկը ծնվել է 1889 թվականի մարտի 6-ին, գերմանական Ֆրանկենտալ քաղաքում[6]։

1920 թվականին Օդո Դեոդատուս Տաուեռնի, Բեռնհարդ Ֆիլինգերի և Ռոլֆ Բաուերի հետ Ֆրայբուրգում հիմնել է Berg- und Sportfilm GmbH Freiburg ընկերությունը։ Ֆանկը, որ երկրաբանական գիտությունների դոկտորի աստիճանի էր արժանացել, նկարահանում էր լեռնային, մարզական (մասնավորապես՝ դահուկավազքային) ֆիլմեր։ Նկարահանումները նրա ղեկավարությամբ կատարում էր օպերատոր Զեպ Ալգայերը, հիմնականում Ալպյան տարածաշրջանում՝ Էնգադինում, Ցերմատում, Առլբերգում, Մոնբլանի ու Պից Պալուի լանջերին։

Համաշխարհային երկու պատերազմների միջակայքում նրա ստեղծած ֆիլմերից առանձնապես հաջողված ու սիրված էին Սրբազան լեռը (1926), Պից Պալուի ճերմակ դժոխքը (1929), Ձնամրրիկ՝ Մոնբլանի վրա (1930), Ճերմակ էքստազ (1931), S.O.S. Eisberg (1933) գեղարվեստական կինոնկարները, որոնցում գլխավոր դերերը մշտապես կատարել է Լենի Ռիֆենշտալը։

Նացիստների տիրապետության ժամանակաշրջանում Ֆանկը լարված հարաբերությունների մեջ էր հայտնվել քարոզչության (պրոպագանդայի) նախարար Յոզեֆ Գեբելսի հետ, քանի որ հրաժարվել էր համագործակցել նացիստների հետ, խուսափել էր անդամագրվել նրանց կուսակցությանը։ 1934 թվականին սկսել է աշխատել «Հավերժական երազ» ֆիլմի նկարահանման վրա, ֆիլմ, որի գլխավոր հերոսն ու նրա դերակատարը ֆրանսիացի էին, և դեռ պրոդյուսերն էլ հրեա էր՝ Գրեգոր Ռաբինովիչը։ Այդ կինոնկարի հետ կապված բախումը Ֆանկին գցել է նյութական դժվարությունների մեջ, որոնց հաղթահարման նպատակով 1936 թվականին ընդունել էր Ճապոնիայի մշակույթի նախարարության առաջարկած պայմանագիրը։ Հետագայում որոշել է համագործակցել նացիստական վարչակարգի հետ, 1938-1940 թվականների նկարահանել է «Գերմանական Ռոբինզոն Կրուզոն» պրոպագանդիստական կինոնկարը, 1940 թվականի ապրիլին էլ ընդունվել է նացիոնալ-սոցիալիստական կուսակցության շարքեը[8]։

1944 թվականին քանդակագործ Առնո Բրեկերի մասին նկարահանել է Arno Breker – Harte Zeit, starke Kunst փաստավավերագրական կինոնկարը[9]։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ֆիլմեր նկարահանելու առաջարկ չի ստացել և ստիպված՝ աշխատանքի է անցել որպես անտառահատ։

Ֆանկը մահացել է 85 տարեկան հասակում՝ 1974 թվականի սեպտեմբերի 28-ին, գերմանական Ֆրայբուրգ քաղաքում։ Թաղվել է Ֆրայբուրգի Hauptfriedhof գերեզմանատանը[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Das Wunder des Schneeschuhs (1920, documentary)
  • Im Kampf mit dem Berge (1921)
  • Das Wunder des Schneeschuhs, 2. Teil – Eine Fuchsjagd auf Skiern durchs Engadin (1922)
  • Pömperlys Kampf mit dem Schneeschuh (երկրորդ ռեժիսոր՝ Հոլգեր-Մադսեն, 1922)
  • Mountain of Destiny (1924)
  • Das Wolkenphänomen von Maloja (1924, կարճամետրաժ վավերագրական)
  • Die weiße Kunst (1925, վավերագրական)
  • The Holy Mountain (1926)
  • The Great Leap (1927)
  • Struggle for the Matterhorn
  • The White Stadium]] (1928, վավերագրական)
  • Milak, the Greenland Hunter
  • The White Hell of Pitz Palu (երկրորդ ռեժիսոր՝ Գ. Վ. Պաբստ, 1929)
  • Storm over Mont Blanc (1930)
  • The White Ecstasy (1931)
  • S.O.S. Eisberg (1933)
  • North Pole, Ahoy 1934)
  • e Seehunde (1934, կարճամետրաժ)
  • The Eternal Dream (1934)
  • The Daughter of the Samurai (1937)
  • Winterreise durch Südmandschurien (1938, կարճամետրաժ վավերագրական)
  • Kaiserbauten in Fernost (1938, կարճամետրաժ վավերագրական)
  • Hänschen Klein (1938, կարճամետրաժ)
  • A German Robinson Crusoe]] (1940)
  • Kampf um den Berg (1941, կարճամետրաժ)
  • Josef Thorak, Werkstatt und Werk (1943, կարճամետրաժ վավերագրական)
  • Arno Breker – Harte Zeit, starke Kunst (1944, կարճամետրաժ վավերագրական)
  • Atlantik-Wall (1944, կարճամետրաժ վավերագրական)[6]

Հետահայաց ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • In Eis und Schnee – Der Filmregisseur Arnold Fanck (1997) ռեժիսոր՝ Հանս-Յուրգեն Պանից
  • Zwischen weißem Rausch und Abgrund: Über Arnold Fanck, den Extremregisseur (1998) ռեժիսոր՝ Անդրեաս Բերգ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fanck, Arnold; Schneider, Hannes (1925) Wunder des Schneeschuhs; ein System des richtigen Skilaufens und seine Anwendung im alpinen Geländelauf, Hamburg: Gebrüder Enoch. OCLC 10252521; reprint 9783897709416
  • Baader, Ernst Wilhelm; Schneeberger, Hans; Allgeier, Sepp; Fanck, Arnold; Arató, Gyula (1926) Wunder des Schneeschuhs [2] Sprunglauf, Langlauf, Hamburg: Gebrüder Enoch
  • Fanck, Arnold (1929) Die bruchlose Deformation von Fossilien durch tektonischen Druck und ihr Einfluss auf die Bestimmung der Arten. Beobachtet und bearbeitet an den Pelecypoden der St. Galler Meeresmolasse. Zürich: Fretz
  • Fanck, Arnold (1932) Das Bilderbuch des Skiläufers. - 284 kinematografische Bilder vom Skilauf mit Erläuterungen und einer Einführung in eine neue Bewegungs-Fotografie. Hamburg: Gebrüder Enoch
  • Fanck, Arnold (1973) Er fuhrte Regie mit Gletschern, Sturmen und Lawinen; ein Filmpionier erzahlt München: Nymphenburger Verlagshandlung 3-485-01756-6
  • Haarstark, Gunther (1990) Dramatische Berge. Der Filmregisseur Dr. Arnold Fanck, Frankfurt M., Magisterarbeit
  • Horak, Jan-Christopher with Pichler, Gisela, eds. (1997) Berge, Licht und Traum. Dr. Arnold Fanck und der deutsche Bergfilm München: Bruckmann 3765430919
  • Rapp, Christian (1997) Höhenrausch. Der deutsche Bergfilm Wien: Sonderzahl
  • Bock, Hans-Michael and Bergfelder, Tim (eds) (2009) The Concise Cinegraph: Encyclopaedia of German Cinema Berghahn Books 9781571816559 pg 116 - 117
  • Fanck, Matthias (2009) Arnold Fanck. Weisse Hölle – weisser Rausch. Bergfilme und Bergbilder 1909 – 1939. AS-Verlag, Zürich 978-3-909111-66-4
  • Inkster, Darlene (2012) Film Pioneers: Arnold Fanck pg 18-21 in Directory of World Cinema: Germany edited by Michelle Langford, Intellect Books 9781841504650
  • Haque, Kamaal (2012) Genre of the Mountain Film in A New History of German Cinema edited by Jennifer M. Kapczynski, Michael David Richardson; Boydell & Brewe 9781571135957 pp 142–147

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118686038 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Bergfilmpionier Arnold Fanck - Vergessener Star
  6. 6,0 6,1 6,2 Sadoul Georges, Morris Peter (1972)։ Dictionary of Film Makers։ Berkeley: University of California Press։ էջ 79։ ISBN 978-0-520-02151-8։ «arnald fanck.» 
  7. Inkster 2012, p. 19.
  8. Dramatische Berge. Der Filmregisseur Dr. Arnold Fanck, by Gunther Haarstark, Frankfurt/M., Magisterarbeit, 1990
  9. Aitken, Ian (2013) The Concise Routledge Encyclopedia of the Documentary Film. Routledge 9781136512063, pg 245
  10. «Arnold Fanck»։ Find a Grave։ Վերցված է 6 December 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]