Առնոլդ Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առնոլդ Ջեքսոն
Arnold Jackson.jpg
Ծնվել էապրիլի 5, 1891(1891-04-05)
ԾննդավայրAddlestone, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 13, 1972(1972-11-13) (81 տարեկանում)
Մահվան վայրՕքսֆորդ, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ
Մասնագիտությունmiddle-distance runner, բարիսթեր, թեթևատլետ և զինծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
Arnold Jackson Վիքիպահեստում

Առնոլդ Նյուջենտ Ստրոդ-Ջեքսոն[1] (անգլ.՝ Arnold Nugent Strode Strode-Jackson; ապրիլի 5, 1891(1891-04-05), Addlestone, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 13, 1972(1972-11-13), Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի թեթև ատլետ, գեներալ և բարրիստեր: 1500 մ վազքի 1912 թվականի օլիմպիական չեմպիոն: 3 շերտաձողերով «Հանուն գերազանց ծառայության» շքանշանի կոմպանիոն (շքանշանի 130-ամյա պատմության մեջ 16 պարգևատրվածներից մեկը), Բրիտանական կայսրության շքանշանի (CBE) կոմանդոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնոլդի հորեղբայրը Կլեմենտ Ջեքսոնն էր (1846-1924) ՝ սպորտսմեն, ակադեմիկոս: 1880 թվականին Անգլիայի սիրողական ատլետիկայի ասոցիացիայի (անգլ.՝ Amateur Athletic Association) հիմնադիրներից մեկը:

1914 թվականի օգոստոսին զորակոչվել է զինվորական ծառայության, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ծառայել է Թագավորական ստրելեցների ուղղափառ գնդում (անգլ.՝ King's Royal Rifle Corps): 1918 թվականի մայիսին, 27 տարեկանում ծառայության մեջ ստացել է փոխգնդապետի կոչում, իսկ նույն թվականի հոկտեմբերին դարձել է Բրիտանական բանակի բրիգադային ամենաերիտասարդ գեներալը[2]: 1917 թվականի հունիսին պարգևատրվել է «Հանուն գերազանց ծառայության» շքանշանով, նույն թվականի հուլիսի 18-ին ստացել է շքանշանի առաջին շերտաձողը, 1918 թվականի մայիսի 13-ին՝ երկրորդը, իսկ 1918 թվականի դեկտեմբերի 2-ին՝ երրորդը: Առաջին աշխարհամարտի ժամանակ ընդամենը 8 բրիտանական զինվորականներ են պարգևատրվել այդ շքանշանի երեք շերտաձողերով: Բացի «Հանուն գերազանց ծառայության» շքանշանից՝ ևս վեց անգամ Ջեքսոնը պարգևատրվել է՝ հիշատակվելով մամուլում հրապարակված հրամանում (անգլ.՝ Mentioned in dispatches): Սա Ջեքսոնին դարձրել է Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած բրիտանական սպաների մեջ ամենաարժանավորը: Եղել է 1919 թվականի Փարիզի խաղաղության կոնֆերանսի՝ բրիտանական պատվիրակության կազմի մեջ, որտեղ իր աշխատանքի համար դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր:

1920 թվականին դարձել է Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի անդամ: 1921 թվականին արտագաղթել է ԱՄՆ, աշխատել է Կոնեկտիկուտի իրավաբանական կազմակերպություններում: 1935 թվականին եղել է հայտնի Կենտուկյան դերբիի պատվին կազմակերպված առաջին փառատոնի տնօրենը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կենտուկիի նահանգապետի մոտ, ստուգում էր զորքերը: 1945 թվականին դարձել է ԱՄՆ քաղաքացի: 1963 թվականին, կնոջ՝ Դորայի մահից հետո (ամուսնացել էին 1918 թվականին) վերադարձել է Օքսֆորդ, ուր և մահացել է 1972 թվականին:

Ջեքսոնի կյանքի մասին պիեսը՝ «Ստրոդ-Ջեքսոն» (անգլ.՝ Strode-Jackson), Մայք Հոդդի և Ջեք Թորինգթոնի հեղինակությամբ, բեմադրվել է 1979 թվականին լոնդոնյան King’s Head թատրոնում:

Սպորտային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջում սովորելու ժամանակ Առնոլդը զբաղվել է վազքով, կրիկետով, ֆուտբոլով և բռնցքամարտով: Brasenose քոլեջն ընդունվելուց հետո նա սկսել է զբաղվել նաև հոկեյով և գոլֆով: Սակայն հորեղբոր խորհրդով նա սկսել է մասնագիտանալ միջին հեռավորության վազքով: 1912 թվականին նա դարձել է Օքսֆորդի համալսարանի՝ 1 մղոն վազքի չեմպիոնը՝ 4.21,6 արդյունքով: Այս հոյակապ արդյունքի համար նա ներառվել է Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում:

1912 թվականի Օլիմպիական խաղերի ֆինալում, հուլիսի 10-ին համառ պայքարում կարողացել է ֆինիշում գերազանցել երկու ամերիկացիների՝ աշխարհի ռեկորդակիր Աբել Կիվիատին և Նորման Թեյբերին, ովքեր Ջեքսոնից հետ մնացին 0,1 վայրկյանով: Եվս երկու վազորդներ մեկ վայրկյանի տարբերությամբ պարտվեցին Առնոլդից: Ջեքսոնը նվաճեց ոսկե մեդալը օլիմպիական նոր ռեկորդով՝ 3:56,8: Ջեքսոնի ոսկին անձնական դիսցիպլինում միակ հաղթանակն էր Ստոկհոլմի խաղերում բրիտանական թեթևատլետների համար ( ևս մեկ հաղթանակ բրիտանացիները տոնել են 4×100 մետրի էստաֆետում): Մինչ 2008 թվականը Ջեքսոն որպես Օլիմպիական խաղերում այդ հեռավորության ամենաերիտասարդ (21 տարեկան) հաղթող պահպանել է իր ռեկորդը, քանի դեռ նրան չէր գերազանցել 19-ամյա քենիացի Ասբել Կիպրոպը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сменил фамилию на Строд-Джексон в 1919 году
  2. «Arnold Jackson»։ sports-reference.com։ Վերցված է 2015-06-25