Առնոլդ Մելիքսեթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | փետրվարի 6, 1949 (77 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Մասնագիտություն | նկարիչ |
Առնոլդ Լևոնի Մելիքսեթյան (փետրվարի 6, 1949, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնոլդ Մելիքսեթյանը ծնվել է 1949 թվականին Ստեփանակերտում։ 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստատեխնիկական ուսումնարանը, 1977 թվականին Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը[1]։ Դասավանդում է Տող գյուղի արվեստի դպրոցում։ Ղարաբաղյան շարժումից հետո սկսել է զբաղվել քանդակով։ Աշխատում է փայտով, կավով։
Առնոլդ Մելիքսեթյանի գործերից պահվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է գեղանկարներ, գրաֆիկական գործեր («Ագրեսիա», «Շուշի», «Թունել», երեքն էլ՝ 1995 թ.), քանդակներ («Քանդակ», 1989 թ., փայտ, «Մարդը թիկունքով», 1999 թ., շամոտ, «Հաղթանակ», 2000 թ., գիպս, և այլն)։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ստեփանակերտում (1986 թ.), Երևանում (1993 թ.):