Առնոլդ Կասոլա
| Առնոլդ Կասոլա մալթ.՝ Arnold Cassola | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 21, 1953[1] (72 տարեկան) |
| Ծննդավայր | Սիլեմա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | իտալերեն |
| Կրթություն | Պիզայի համալսարան և Մալթայի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և գրականագետ |
| Աշխատատու | Հռոմի Սապիենզա համալսարան, Մալթայի համալսարան[2] և Կատանիական համալսարան[3] |
| Ծնողներ | հայր՝ Albert M. Cassola? |
| Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
| Կուսակցություն | Democratic Alternative? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Առնոլդ Կասոլա (մալթ.՝ Arnold Cassola, նոյեմբերի 21, 1953[1], Սիլեմա), մալթացի և իտալացի անկախ քաղաքական գործիչ, պրոֆեսոր, գրող և տարբեր գրքերի ու ակադեմիական հոդվածների խմբագիր: Մալթայի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր: Քաղաքական պաշտոններ է զբաղեցրել Մալթայում, Իտալիայում և եվրոպական մակարդակով: Եղել է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավարը 2013-ից մինչև 2017 թվականը:
Մալթայի քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասոլան 1989 թվականին հիմնադրված Մալթայի «Ժողովրդավարական այլընտրանք» կանաչ կուսակցության համահիմնադիրներից է: 1990-1997 թվականներին եղել է կուսակցության պատվիրակը Եվրոպական Կանաչների կուսակցությունում: 1994-ից 1997 թվականներին եղել է Սվիեկիի տեղական խորհրդական: Մալթայի քաղաքականության մեջ նրա լավագույն արդյունքը եղել է 2004 թվականին Եվրախորհրդարանի ընտրությունները, երբ հավաքել է առաջին նախապատվության ձայների 9,33%-ը (կամ 23000 ձայն)։
2008 թվականի հուլիսին Կասոլան ընտրվել է կուսակցության նախագահ Հարրի Վասալոյի հրաժարականից հետո։ 2009 թվականին Մալթայում Եվրախորհրդարանի երկրորդ ընտրություններում Կասոլան կրկին առաջադրվել է որպես թեկնածու կուսակցության մեկ այլ թեկնածու Իվոն Էբեյջեր Արկերոսի հետ միասին։ Այս անգամ կուսակցությունը հավաքել է ձայների ընդամենը 2,34 տոկոսը[5]։ Հաշվի առնելով արդյունքը՝ Կասոլան հրաժարական է տվել կուսակցության նախագահի պաշտոնից։
Այնուամենայնիվ, մնացել է ակտիվ կուսակցության մեջ որպես մամուլի խոսնակ և անհաջող մասնակցություն է ունեցել 2013 թվականի համընդհանուր ընտրություններին: Կուսակցության նախագահ Մայքլ Բրիգուլիոն հրաժարական է տվել այս ընտրություններից հետո, և Կասոլան կրկին ընտրվել է որպես կուսակցության նախագահ, մինչև որ հրաժարական տվեց 2017 թվականին:
Եվրոպական կանաչների կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասոլան1997 թվականին ընտրվել է Եվրոպական Կանաչների կուսակցության գործադիր կոմիտեի անդամ, հետո՝ գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար։ Վերջին պաշտոնում պաշտոնավարել է 1999-2006 թվականներին։ 2001-ից 2006 թվականներին եղել է Գլոբալ Կանաչների համակարգման եվրոպական երեք ներկայացուցիչներից մեկը: Եղել է Եվրոպական միության ընտրական դիտորդ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի տարբեր երկրներում և Եվրոպական Կանաչների «Կանաչ թարմացում» պաշտոնական օրգանի խմբագիր (1998 թվականից):
Իտալիայի քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայում Կասոլան եղել է Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր, ընտրվել է 2006-2008 թվականներին՝ եվրոպական ընտրատարածքում իտալացի արտագաղթողների կողմից «Միասնություն» ձախ-աջ կենտրոնամետ կոալիցիայից:
Շքանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասոլան 2003 թվականին Իտալիայի նախագահ Կառլո Ազելիո Չամպիի կողմից արժանացել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»շքանշանով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ https://newsbook.com.mt/ritratti-il-premju-nazzjonali-tal-ktieb-taht-l-awspici-tal-president-tar-repubblika/
- ↑ «Malta European Parliament Elections». Maltadata.com. 2009 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Presidenza della Repubblica». Quirinale.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլդ Կասոլա» հոդվածին։ |
| ||||||||||||||||