Առնոլդ Դանիել Պալմեր
| Առնոլդ Դանիել Պալմեր | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Arnold Daniel Palmer |
| Մասնագիտացում | գոլֆ խաղացող, ճարտարապետ, օդաչու, մարզիկ և professional golfer |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 10, 1929[1][2][3][…] |
| Ծննդավայր | Latrobe, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
| Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 2016[1][4][2][…] (87 տարեկան) |
| Մահվան վայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
| Ակումբ | Wake Forest Demon Deacons men's golf? |
| Հասակ՝ | 178 սանտիմետր |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Առնոլդ Դանիել Պալմեր (անգլ.՝ Arnold Daniel Palmer, սեպտեմբերի 10, 1929[1][2][3][…], Latrobe, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 25, 2016[1][4][2][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի մարզիկ, ամենահայտնի պրոֆեսիոնալ գոլֆիստներից մեկը։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր խաղային կարիերայի ընթացքում Առնոլդ Պալմերը յոթ հաղթանակ է տարել խոշոր մասնագիտական մրցաշարերում ՝ «Մասթերս» (1958, 1960, 1962, 1964), ԱՄՆ բաց առաջնություն (1960) և Մեծ Բրիտանայի բաց առաջնությունում (1961, 1962)։ Նրա ամենահաջողակ շրջանը 1960 թվականից մինչև 1963 թվականն էր, երբ PGA Tour-ում նա 29 հաղթանակ է տարել։ Այդ ժամանակ մարզիկն ուներ երկրպագուների մեծ խումբ, որի մականունն էր «Առնիի բանակ», և որը նրան ուղեկցում էր յուրաքանչյուր մրցաշարում[6]։ Պալմերը նաև աշխատել է որպես հեռուստահաղորդավար, նկարահանվել է ֆիլմերում և հանդես է եկել որպես գոլֆի մասին սեփական շոուի պրոդյուսեր։ Նա նաև գրքեր է հրատարակել գոլֆի վերաբերյալ։ Իր բազմազան գործունեության շնորհիվ 1967 թվականին նա դարձել է առաջին գոլֆիստը, որը վաստակել է միլիոն դոլար։ Պալմերն իր վերջին մրցաշարն անցկացրել է 2004 թվականին, իսկ 2006 թվականի հոկտեմբերին որոշել է հեռանալ պրոֆեսիոնալ գոլֆից[7]։
2009 թվականի սեպտեմբերի 30-ին պարգևատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով։ Սենտ Էնդրյուսի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտոր է (2010)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 http://www.nytimes.com/2016/09/26/sports/golf/arnold-palmer-dies-at-87.html
- 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 http://www.bbc.com/news/world-us-canada-37469392
- ↑ https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
- ↑ «Arnold Palmer... A Biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Michael A. Lutz (13-10-2006). «'Arnie's Army' Gets Last Look at Legend» (անգլերեն). washingtonpost.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ArnoldPalmer.com — Պաշտոնական կայք (անգլ.)