Առնոլդո Մարտինես Վերդուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առնոլդո Մարտինես Վերդուգո
իսպ.՝ Arnoldo Martínez Verdugo
Primirea de către Nicolae Ceauşescu a delegaţiei Partidului Comunist din Mexic condusă de primul secretar, Arnaldo Martinez Verdugo.jpg
Ծնվել էհունվարի 12, 1925(1925-01-12)
ԾննդավայրՍինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էմայիսի 24, 2013(2013-05-24)[1] (88 տարեկանում)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the Chamber of Deputies of Mexico?
Քաղաքական կուսակցությունՀեղափոխական դեմոկրատներ, Մեքսիկական կոմունիստական կուսակցություն և Unified Socialist Party of Mexico?

Առնոլդո Մարտինես Վերդուգո ( 1925), Մեքսիկայի բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։

1945 թվականից մասնակցել է երկրի երիտասարդական և արհմիութենական շարժմանը։ 1946 թվականից Մեքսիկական կոմունիստական կուսակցության (ՄԿԿ) անդամ։ 1949-1950 թվականներին եղել է «Նուէվա վիդա» («Nueva Vida») թերթի խմբագիրը և ղեկավարել է ՄԿԿ ԿԿ-ի երիտասարդական հանձնաժողովը։ 1951-1954 թվականներին՝ ՄԿԿ ԿԿ-ի կազմակերպչական հարցերի հանձնաժողովի անդամ, կոմկուսի Մեխիկոյի կուսակցական կոմիտեի քարտուղար՝ պրոպագանդայի և ագիտացիայի գծով։ 1954 թվականից՝ ՄԿԿ ԿԿ-ի, 1959 թվականից՝ ԿԿ-ի քարաուղարության և քաղաքական հանձնաժողովի անդամ։ 1963-1973 թվականներին եղել է ՄԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարը։ 1973 թվականի նոյեմբերից կոմկուսի գլխավոր քարտուղարն է։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 345 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]