Jump to content

Առնե Նեսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնե Նեսս
բուկմոլ՝ Arne Dekke Eide Næss
Ծնվել էհունվարի 27, 1912(1912-01-27)[1][2][3] Slemdal
Մահացել էհունվարի 12, 2009(2009-01-12)[4][1][2][…] (96 տարեկան) Օսլո, Նորվեգիա
ԳերեզմանՎեստրե գրավլունդ
Քաղաքացիություն Նորվեգիա
Ուղղությունdeep ecology?
Մասնագիտությունփիլիսոփա, պրոֆեսոր, լեռնագնաց, գրող և բնապահպան
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան
Գործունեության ոլորտdeep ecology?
Ալմա մատերՕսլոյի համալսարան
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն[1]
Պարգևներ
Երեխա(ներ)Ragnar Næss?
 Arne Næss Վիքիպահեստում

Առնե Դեկե Էյդե Նեսս ( /ˈɑːrnə ˈnɛs/, նորվ.՝ Arne Dekke Eide Næss, հունվարի 27, 1912(1912-01-27)[1][2][3], Slemdal - հունվարի 12, 2009(2009-01-12)[4][1][2][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի փիլիսոփա, էկոլոգ, լեռնագնաց: Քսաներորդ դարավերջի բնապահպանական շարժման կարևոր գործիչ և շատ այլ փիլիսոփայական հարցերի բեղուն գրող:  

Առնե Նեսսը ստեղծել է «խորքային էկոլոգիա» (Deep ecology) տերմինը: Նա Ռեյչել Քարսոնի 1962 թվականի «Լուռ գարուն» գիրքն անվանել է խորքային էկոլոգիայի իր պատկերացման վրա ունեցած հիմնական ազդեցությունը: Նեսսը համատեղել է իր էկոլոգիական պատկերացումը Գանդիական ոչբռնության հետ և մի քանի անգամ մասնակցել է ուղիղ գործողությունների:

Նեսսի պնդմամբ, թեև Երկրորդ համաշխարհային պատերազմի վաղ շրջանի արևմտյան բնապահպանական խմբերն ավելացրել են հանրության իրազեկությունն այդ ժամանակի բնապահպանական խնդիրների վերաբերյալ, բայց նրանք հիմնականում չեն կարողացել պատկերացում կազմել և լուծել այն, ինչն ընկած է այդ խնդիրների մշակութային և փիլիսոփայական հիմքում: Նեսսը համարել է, որ քսաներորդ դարի բնապահպանական ճգնաժամն առաջացել է ժամանակակից արևմտյան զարգացած հասարակություններում փիլիսոփայական որոշ չասված ենթադրությունների և վերաբերմունքի պատճառով, որոնք այդպես էլ չճանաչված են մնացել[5]:

Դրանով նա տարբերակել է այն, ինչ նա անվանել է խորքային և մակերեսային էկոլոգիական մտածողություն: Ի տարբերություն արևմտյան բիզնեսների և կառավարությունների գերակշռող օգտապաշտ պրագմատիզմի, նա պնդել է, որ բնության իրական ըմբռնումը կհանգեցնի մի այնպիսի տեսակետի, որը կգնահատի կենսաբանական բազմազանության արժեքը՝ հասկանալով, որ յուրաքանչյուր կենդանի արարած կախված է այլ արարածների գոյությունից փոխկապակցվածության բարդ ցանցում` բնական աշխարհում[6]:

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեսսը ծնվել է Օսլո քաղաքի Սլեմդալ թաղամասում (Նորվեգիա), Քրիստինե (Դեկկե) և Ռագնար Էյդե Նեսսի ընտանիքում[7]: Հայրը` Ռագնարը հաջողակ բանկիր է եղել, սակայն տղայի ծնվելուց առաջ մահացել է: Նա իր առաջին կնոջից Էլսեից ուներ երկու երեխա: Առնեի ավագ եղբայրը` Էրլինգ Դեկկե Նեսսը (1901-1993) հետագայում դարձել է նավատեր[8]: Նաև Առնեն լեռնագնաց և գործարար Առնե Նեսս կրտսերի (1937-2004) հորեղբայրն էր[9]։

1939 թվականին Նեսսը նշանակվել է Օսլոյի համալսարանի լրիվ դրույքով պրոֆեսոր (full professor)` դառնալով ամենաերիտասարդ և այդ ժամանակ երկրի միակ փիլիսոփայության պրոֆեսորը:

Նեսսը նշանավոր լեռնագնաց է եղել: Նա 1950 թվականին ղեկավարել է արշավախումբը, որը կատարել է Պակիստանում Տիրիչմիր լեռան գագաթ (7,708 մետր) առաջին վերելքը[10], որը ներկայացված է «Դեպի Տիրիճ Միրի գագաթ» (Tirich Mir til topps) վավերագրական ֆիլմում[11]։ Նորվեգիայի Հալինգսկարվետ (բարձր գագաթը` 1,933 մետր) լեռնազանգվածում գտնվող Տվերգաշտեյնի խրճիթը կարևոր դեր է խաղացել Նեսսի փիլիսոփայության անվանման մեջ՝ «Էկոսոֆիա T» (կամ էկոփիլիսոփայություն), քանի որ «T»-ն, ինչպես ասում են, խորհրդանշում է նրա լեռնային խրճիթը՝ Տվերգաստայնը[10][12]:

1958 թվականին Նեսսը հիմնել է «Փիլիսոփայության Հետազոտության միջառարկայական ամսագիրը»[13][14]:

Նեսսը Նորվեգիայի Կանաչների կուսակցության նախընտրական արշավում 2003 թվականին

1970 թվականին նա մեծ թվով ցուցարարների հետ ինքն իրեն շղթայել է ժայռերին Նորվեգական ֆյորդում գտնվող Մարդալսֆոսսեն ջրվեժի դիմաց, և հրաժարվել է իջնել, քանի դեռ չեն փոխվել ամբարտակ կառուցելու ծրագրերը: Թեև ցուցարարներին հեռացրել են ոստիկանները, և ի վերջո կառուցվել է ամբարտակը, ցույցը նախադեպ է դարձել` սկիզբ դնելով նորվեգական բնապահպանության ավելի ակտիվ փուլին[9][15]:

61 տարեկանում Նեսսը հանդիպել է Քիթ Ֆային, ով 40 տարով փոքր էր իրենից: Նրանք ամուսնացել են[9]:

1996 թվականին Նեսսը շահել է Շվեդական ակադեմիայի սկանդինավյան գրական մրցանակ (շվեդ.՝ Svenska Akademiens nordiska pris), որը հայտնի է որպես «փոքրիկ Նոբել»[16]: 2005 թվականին նա արժանացել է Սուրբ Օլավ Նորվեգիայի թագավորական շքանշանի Կոմանդորի կոչման՝ հանրօգուտ աշխատանքի համար։ Նեսսը 2005 թվականին Նորվեգիայի Կանաչների կուսակցության քաղաքական թեկնածուն է եղել[17]:

Նեսսը մահացել է 2009 թվականի հունվարի 12-ին 96 տարեկան հասակում[9]:

Փիլիսոփայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեսսը «Գիտելիք և գիտական ​​վարքագիծ» (գերմ.՝ Erkenntnis und wissenschaftliches Verhalten, 1936) գրքում կանխատեսել է հետպատերազմյան վերլուծական փիլիսոփայության մեջ հայտնի բազմաթիվ թեմաները[18]:

21-րդ դարում փիլիսոփաների նոր սերունդները Նեսսին ճանաչել են որպես Փորձարարական փիլիսոփայության առաջամարտիկ (տերմին, որը օգտագործել է հենց Նեսսը) իր էմպիրիկ իմաստաբանական հետազոտությունների համար[19][20][21][22]: Փորձարարական փիլիսոփայության վերաբերյալ Նեսսի վաղ հրապարակումներից մեկը վերնագրված է. «Ճշմարտությունը» նրանց ընկալմամբ, ովքեր պրոֆեսիոնալ փիլիսոփաներ չեն (1938)[23]:

1950-ականների իր հիմնական փիլիսոփայական աշխատությունը Նեսսը վերնագրել է Մեկնաբանություն և ստույգություն (1953)[24]: Սա բազմությունների տեսության կիրառումն էր լեզվի մեկնաբանության խնդիրների նկատմամբ՝ ընդլայնելով այնպիսի իմաստագետների աշխատանքը, ինչպիսին է Չարլզ Քեյ Օգդենը իր «Իմաստի իմաստը» գրքում: Դա բացատրելու պարզ ձևն այն է, որ ցանկացած արտահայտություն (բառ, բառակապակցություն կամ նախադասություն) կարող է դիտարկվել որպես տարբեր պոտենցիալ մեկնաբանություններ՝ կախված լեզվական գերակշռող նորմերից, որոշակի անձանց կամ օգտատերերի խմբերի բնութագրերից և լեզվական իրավիճակից, որում կիրառվում է այդ արտահայտությունը: Այս տարբեր մեկնաբանությունները պետք է ձևակերպվեն ավելի ճշգրիտ լեզվով, որը ներկայացված է որպես սկզբնական խոսքի ենթաբազմություններ: Յուրաքանչյուր ենթաբազմություն կարող է իր հերթին ունենալ հետագա ենթաբազմություններ (տեսականորեն անվերջ): Մեկնաբանության այս կոնցեպտուալիզացիայի առավելությունները բազմազան են: Այն թույլ է տալիս համակարգված ցուցադրել հավանական մեկնաբանությունները, հնարավոր դարձնելով գնահատել, թե դրանցից որոնք են ավելի ու ավելի քիչ «ողջամիտ մեկնաբանությունները»: Սա տրամաբանական գործիք է լեզվական անորոշության, անհարկի ընդհանրացման, շփոթության, կեղծ համաձայնության և արդյունավետ հաղորդակցության ցուցադրման համար[25]:

Նեսսը մշակել է այս առավելությունները մարմնավորող պարզեցված, գործնական դասագիրք, որը վերնագրել է «Հաղորդակցություն և փաստարկ. Կիրառական իմաստաբանության տարրեր» (Communication and Argument: Elements of Applied Semantics, 1966)[26], որը դարձել է արժեքավոր ներածություն այս պրագմատիկայի կամ «լեզվի տրամաբանության» մեջ և տասնամյակներ շարունակ օգտագործվել է Օսլոյի համալսարան ընդունվելու նախապատրաստական քննության համար որպես անհրաժեշտ և բավարար պայման` առանց որի անհնար է (sine qua non), որը հետագայում հայտնի է դարձել որպես «փիլիսոփայության քննություն»` examen philosophicum («exphil»)[10][27]:

Խորհուրդներ հանրային քննարկման համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեսսն իր «Հաղորդակցություն և փաստարկ» (1966) գրքում ներկայացրել է օբյեկտիվ հանրային բանավեճ ունենալու համար անհրաժեշտ խորհուրդներ[26]: Նեսսը պնդում է, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ հետևյալ սկզբունքներին քննարկումները հնարավորինս արդյունավետ և հաճելի դարձնելու համար[26][10].

  1. «Խուսափեք երկրորդական խնդիրները շեշտադրող միտումնավոր մեջբերումներ անել»՝ շեղող ֆակտորներ մեջբերել, ինչպիսիք են հիշեցնել անձնական կշտամբանքները և մեղադրանքները (argumentum ad hominem), հակառակորդի մոտիվացիայի մասին պնդումներ անել կամ գործի հետ կապ չունեցող բացատրություններ կամ փաստարկներ առաջ քաշել:
  2. «Խուսափեք այլ մարդկանց տեսակետների միտումնավոր մեկնություններ անել»՝ մեջբերումները խմբագրել կամ կողմնակալ կամ ապակողմնորոշիչ ձևով ներկայացնել (օրինակ՝ կոնտեքստից դուրս մեջբերումներ, երբեմն կոչվում է կոնտտեքստոմիա):
  3. «Խուսափեք միտումնավոր երկիմաստությունից»՝ ճշգրիտ պնդումների փոխարեն դիտավորյալ առաջարկելով երկիմաստ պնդումներ (Էկիվոկացիա, երկու տարբեր բաներ նույն անունով կոչելը):
  4. «Խուսափեք ենթադրյալ հետևանքների վրա հիմնվելով միտումնավոր փաստարկներ անել»՝ հակառակորդներին վերագրել տեսակետներ, որոնք նրանցը չեն (անգլ.՝ Straw man - ծղոտե խրտվիլակ, երբ անձը ստեղծում և այնուհետև հարձակվում է այդ փաստարկի վրա, որն իրականում չկա և ծղոտով լցված խրտվիլակի նման կեղծիքի է նման, որը հեշտությամբ կարելի է չեզոքացնել, ի տարբերություն տրամաբանական, քննադատաբար մտածող մարդ-հակառակորդի):
  5. «Խուսափեք սկզբնաղբյուրից հաղորդումները միտումնավոր անել»՝ իրականությանը չհամապատասխանող կամ թերի տեղեկատվություն տալ, որը թաքցնում է համապատասխան տեղեկատվությունը (օրինակ՝ անգլ.՝ Lying by omission, բացթողումով ստելը, երբ կարևոր մանրամասներ միտումնավոր չեն ասվում` խեղաթյուրելով ճշմարտությունը, որը կարող է բացասաբար անդրադառնալ միջանձնային հարաբերությունների վրա):
  6. «Խուսափեք կոնտեսքստը միտումնավոր օգտագործել». նյութը ներկայացնել կիրառելով համոզելու կամ ներշնչելու լրացուցիչ միջոցներ, ինչպիսիք են վիզուալ կամ ձայնային երանգավորումներով հեգնանքը, սարկազմը, վիրավորանքը, չափազանցության կամ թեթևակի (կամ ակնհայտ) ագրեսիվության միջոցով հույզերի վրա ազդելը (լատին․՝ argumentum ad passiones, փաստարկ կրքերի համար):

Տարիներ շարունակ այս կետերը նորվեգական համալսարաններում դասավանդվող փիլիսոփայության ( examen philosophicum ) պարտադիր դասընթացի մասն են կազմել[10][28]:

Փաստարկների տեսաբան Էրիկ Կրաբբեն ավելի ուշ ասել է, որ Նեսսի արդյունավետ քննարկման սկզբունքները դարձել են պրագմա-դիալեկտիկայի քննադատական քննարկման կանոնների նախադրյալները[10]:

Էկոսոֆիայի «Տ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ecosophy T-ն, ի տարբերություն խորքային էկոլոգիայի, սկզբնապես եղել է Նեսսի անձնական փիլիսոփայության անվանումը։ Ուրիշներ, ինչպիսիք են Ուորվիկ Ֆոքսը, խորքային էկոլոգիան մեկնաբանել են որպես հակված էկոսոֆիա T -ին, Նեսսի անձնական համոզմունքներին: «T»-ը վերաբերում է Tvergastein լեռնային խրճիթին, որտեղ նա գրել էր իր գրքերից շատերը, և արտացոլում է Նեսսի այն տեսակետը, որ յուրաքանչյուրը պետք է զարգացնի իր սեփական փիլիսոփայությունը[29]:

Նեսսի էկոսոֆիան կարելի է ամփոփել որպես ինքնաիրացում: Ըստ Նեսսի` յուրաքանչյուր էակ՝ լինի մարդ, կենդանի, թե բույս, ապրելու և ծաղկելու հավասար իրավունք ունի[12]: Ըստ Նեսսի` ինքնաիրացման միջոցով մարդիկ կարող են դառնալ Երկրի էկոհամակարգերի մաս՝ ի տարբերություն միայն ինքնին իրենք դառնալու: Ըստ գրողներից մեկի՝ Նեսսը սահմանել է ինքնաիրացման էթիկական հետևանքները հետևյալ կերպ[30].

Եթե ​​մարդը չգիտի, թե իր գործողությունների արդյունքները ինչպես կազդեն այլ էակների վրա, չպետք է գործի:

Նեսսի գործունեությունն ամփոփող հոդվածում Նինա Վիտոշեկը նշել է, որ նա ճշգրտել է իր ամենաարմատական առաջարկները՝ օգտագործելով հռետորական «սկզբունքորեն» (in principle) տերմինը, և նա պրագմատիկորեն ընդունել է, որ «զիջումներն անխուսափելի են, դոգմաները ճկվող են, և պրակտիկան շեղվում է սկզբունքից» (համաձայն Վիտոշեկի խոսքերի)[31]:

Աշխատանքների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գիտելիք և գիտական ​​վարքագիծ[32]
  • «Ճշմարտությունը», ինչպես պատկերացրել են նրանք, ովքեր պրոֆեսիոնալ փիլիսոփաներ չեն[33]
  • Մեկնաբանություն և ստույգություն. ներդրում հաղորդակցության տեսության մեջ[34]
  • Ժողովրդավարություն, գաղափարախոսություն և օբյեկտիվություն. ուսումնասիրություններ գաղափարախոսական հակասությունների իմաստաբանության և ճանաչողական վերլուծության մեջ[35]
  • Հակամարտությունների լուծման Գանդիական էթիկայի համակարգումը[36]
  • Գանդին և միջուկային դարաշրջանը[37]
  • Հաղորդակցություն և փաստարկ. Կիրառական իմաստաբանության տարրեր[38]
  • Չորս ժամանակակից փիլիսոփաներ՝ Կառնապ, Վիտգենշթայն, Հայդեգեր, Սարտր[39]
  • Փիլիսոփայության և գիտական ​​մեթոդիկայի միջազգային գրադարան[40]
  • Մակերևութային և խորքային, հեռահար էկոլոգիական շարժում. ամփոփում[41]
  • Ազատություն, զգացմունքներ և ինքնաբավություն. Սպինոզայի էթիկայի հիմնական մասի կառուցվածքը[42]
  • Խորքային էկոլոգիական շարժման պաշտպանություն[43]
  • Խորքային էկոլոգիական շարժում. որոշ փիլիսոփայական ասպեկտներ[44]
  • Ինքնառեալիզացիա. աշխարհում կեցության էկոլոգիական մոտեցում[45]
  • Էկոլոգիա, համայնք և ապրելակերպ. Էկոսոֆիայի ուրվագիծ (Սա Առնե Նեսսի 1976 թվականի աշխատանքի՝ «Økologi, samfunn, og livsstil»-ի ուղղակի թարգմանությունը չէ, այլ ավելի շուտ անգլերեն նոր աշխատություն՝ հիմնված նորվեգերենի վրա, որի բազմաթիվ բաժինները վերանայել և վերաշարադրել է պրոֆեսոր Նեսսը)[46]
  • Ցավո՞տ է մտածելը: Զրույցներ Արնե Նեսսի հետ[47]
  • Փիլիսոփայական երկխոսություններ. Առնե Նեսսը և էկոփիլիսոփայության առաջընթացը[48]
  • Կյանքի փիլիսոփայություն. պատճառ և զգացում ավելի խորը աշխարհում[49]
  • Առնե Նեսսի գործերի ընտրանի, հատորներ 1–10[50].
    • Հատ. 1. Մեկնաբանություն և ճշգրտություն. ներդրում հաղորդակցության տեսության մեջ
    • Հատ. 2. Սկեպտիցիզմ. Դեգերող որոնողի զարմանքն ու ուրախությունը
    • Հատ. 3. Ո՞ր աշխարհն է իրականը: Համապարփակ համակարգերի, մշակույթների և փիլիսոփայությունների ուսումնասիրություն
    • Հատ. 4. Գիտական ​​նախաձեռնութան բազմակարծության և հնարավորության ասպեկտը. մանրամասն նկարագրություններ, առատ տարբերակներ և բաց ապագա
    • Հատ. 5. Գանդին և խմբային հակամարտությունը. ոչ բռնի դիմադրության ուսումնասիրություններ, Սատյագրահա [ Satyāgraha (չհամագործակցություն և քաղաքացիական անհնազանդություն)]
    • Հատ. 6. Ազատություն, զգացմունքներ և ինքնաբավություն. Սպինոզայի էթիկայի կենտրոնական կառուցվածքը
    • Հատ. 7. Հաղորդակցություն և փաստարկ. Կիրառական իմաստաբանության տարրեր
    • Հատ. 8. ողջախոհություն, գիտելիք և ճշմարտություն. բաց հարցում բազմակարծության աշխարհում. Փաստաթղթերի ընտրանի
    • Հատ. 9. Փաստարկ, ժողովրդավարություն և գիտություն. հակասական աշխարհայացքների ըմբռնում. հոդվածների ընտրանի
    • Հատ. 10. Իմաստության խորքային էկոլոգիա. բնության և մշակույթների միասնության ուսումնասիրություններ. Աշխատությունների ընտրանի:
  • Իմաստության էկոլոգիա. Արնե Նեսսի գրվածքներ[51]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20090205105841/http://www.google.com/hostednews/ap/article/ALeqM5hP9h90R1y4JNm4yFU8v9GFL-OFgAD95MGQV82
  5. Luke, Timothy W. (June 2002). «Deep ecology: Living as if nature mattered». Organization & Environment. 15 (2): 178–186. doi:10.1177/10826602015002005. S2CID 145359287.
  6. Luke, Timothy W. (June 2002). «Deep ecology: Living as if nature mattered». Organization & Environment. 15 (2): 178–186. doi:10.1177/10826602015002005. S2CID 145359287.
  7. «Arne Dekke Eide Næss/Else Marie Hertzberg». www.boslekt.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-17-ին. Վերցված է 2021-09-17-ին.
  8. Anonymous (27 January 2009). «Philosopher and Mountaineer». The Gazette (Montreal, QC). էջ B7. «Arne Dekke Eide Naess was born on January 27, 1912, the son of Ragnar Naess, a successful banker. His father died prematurely within a year of Arne's birth. The family home was at Vettakollen near Oslo, and there the young Arne was brought up by his mother and elder brother Erling, who later became a major shipowner.»
  9. 9,0 9,1 9,2 9,3 Schwarz, Walter (2009-01-15). «Arne Næss». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2025-02-15-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Krabbe, 2010
  11. Breistein, Rasmus (1952-08-25), Tirich Mir til topps (Documentary), Arne Næss, Hans Chr Bugge, Per Kvernberg, Վերցված է 2025-02-15-ին
  12. 12,0 12,1 Næss, 1989
  13. Krabbe, 2010, էջ 529
  14. Inquiry: An Interdisciplinary Journal of Philosophy. Published by Taylor & Francis. Online ISSN: 1502-3923. Print ISSN: 0020-174X
  15. Seed, John; Macy, Joanna; Fleming, Pat; Næss, Arne (1988). Thinking Like a Mountain: Towards a Council of All Beings [Մտածելով լեռան պես. Դեպի բոլոր էակների խորհուրդը]. Philadelphia, PA: New Society Publishers. էջ 119. ISBN 0865711321. OCLC 18611536.
  16. «Icelander to receive Nordic Literature Prize». IceNews. 17 March 2012. Վերցված է 5 May 2013-ին.
  17. Statistics Norway (2005). «Storting Election 2005. Official electoral lists, by county». Storting Election 2005. Արխիվացված է օրիգինալից 2 July 2007-ին. Վերցված է 17 April 2007-ին.
  18. Hannay, Alastair (1995). «Norwegian Philosophy». In Honderich, Ted (ed.). The Oxford Companion to Philosophy [Օքսֆորդի փիլիսոփայության ուղեկիցը] (1st ed.). Oxford; New York: Oxford University Press. էջ 627. ISBN 0-19-866132-0. OCLC 31239158.
  19. Appiah, Kwame Anthony (November 2008). «Experimental philosophy» (PDF). Proceedings and Addresses of the American Philosophical Association [Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի նյութեր և հասցեներ]. 82 (2): 7–22. JSTOR 27654052.
  20. Plakias, Alexandra (February 2015). «Experimental philosophy». Oxford Handbooks Online. doi:10.1093/oxfordhb/9780199935314.013.17.
  21. Murphy, Taylor Shaw (2014). «Experimental philosophy, 1935–1965». In Knobe, Joshua; Lombrozo, Tania; Nichols, Shaun (eds.). Oxford Studies in Experimental Philosophy. Vol. 1. Oxford; New York: Oxford University Press. էջեր 325–368. doi:10.1093/acprof:oso/9780198718765.003.0013. ISBN 9780198718772. OCLC 898058805.
  22. Chapman, Siobhan (September 2018). «The experimental and the empirical: Arne Naess' statistical approach to philosophy» [Փորձարարական և էմպիրիկ. Առնե Նեսսի վիճակագրական մոտեցումը փիլիսոփայությանը]. British Journal for the History of Philosophy. 26 (5): 961–981. doi:10.1080/09608788.2017.1336075. S2CID 148886287.
  23. Næss, 1938
  24. Næss, 1953
  25. Eriksson, Darek (2007). «Phenomeno-semantic complexity: A proposal for an alternative notion of complexity as a foundation for the management of complexity in human affairs». Emergence: Complexity and Organization. 9 (1): 11–21. ISSN 1521-3250.
  26. 26,0 26,1 26,2 Næss, 1966
  27. Malkomsen, Olav Langhammer (May 2011). Universitetet – en institusjon for dannelse?: En sammenlignende studie av studieopplegg ved et norsk og amerikansk universitet [Համալսարան – կրթական հաստատություն? Նորվեգական և ամերիկյան համալսարանների ուսումնական ծրագրերի համեմատական ​​ուսումնասիրություն] (Masters thesis thesis) (նորվեգերեն). Սոցիոլոգիայի և սոցիալական աշխարհագրության բաժին, Օսլոյի համալսարան. էջեր 37–41. OCLC 746999057. {{cite thesis}}: zero width space character in |title= at position 236 (օգնություն)
  28. Malkomsen, Olav Langhammer (May 2011). Universitetet – en institusjon for dannelse?: En sammenlignende studie av studieopplegg ved et norsk og amerikansk universitet (Masters thesis thesis) (նորվեգերեն). Սոցիոլոգիայի և սոցիալական աշխարհագրության բաժին, Օսլոյի համալսարան. էջեր 37–41. OCLC 746999057.
  29. Bookchin, Murray; Purchase, Graham; Morris, Brian; Aitchtey, Rodney; Hart, Robert; Wilbert, Chris (1993). Deep Ecology & Anarchism: A Polemic. London: Freedom Press. ISBN 0900384670. OCLC 28182962.
  30. Luke, Timothy (June 2002). «Deep ecology: Living as if nature mattered». Organization and Environment. 15 (2): 178–186. doi:10.1177/10826602015002005. S2CID 145359287.
  31. Witoszek, Nina (February 2010). «The death of the philosopher king and the crisis of our time» [Փիլիսոփա թագավորի մահը և մեր ժամանակի ճգնաժամը]. Environmental Values. 19 (1): 1–6 (3). doi:10.3197/096327110X485356. JSTOR 30302328.
  32. Næss, Arne (1936). Erkenntnis und wissenschaftliches Verhalten [Գիտելիք և գիտական ​​վարքագիծ]. Skrifter utg. av det Norske videnskaps-akademi i Oslo. 2. Hist.-filos. klasse, 1936 (գերմաներեն). Vol. 1. Oslo: I kommisjom hos J. Dybwad. OCLC 5916296. {{cite book}}: zero width space character in |trans-title= at position 19 (օգնություն)
  33. Næss, Arne (1938). "Truth" as Conceived by Those Who Are Not Professional Philosophers [«Ճշմարտությունը», ինչպես պատկերացրել են նրանք, ովքեր պրոֆեսիոնալ փիլիսոփաներ չեն]. Skrifter utg. av det Norske videnskaps-akademi i Oslo, II. Hist.-filos. klasse, 1938, no. 4. Oslo: I. kommisjon hos J. Dybwad. OCLC 1021167.
  34. Næss, Arne (1953). Interpretation and Preciseness: A Contribution to the Theory of Communication [Մեկնաբանություն և ճշգրտություն. ներդրում հաղորդակցության տեսության մեջ]. Skrifter utg. av det Norske videnskaps-akademi i Oslo. 2. Hist.-filos. klasse, 1953, no. 1. Oslo: I kommisjon hos J. Dybwad. OCLC 3195596.
  35. Næss, Arne; Christophersen, Jens A.; Kvalø, Kjell (1956). Democracy, Ideology, and Objectivity: Studies in the Semantics and Cognitive Analysis of Ideological Controversy [Ժողովրդավարություն, գաղափարախոսություն և օբյեկտիվություն. ուսումնասիրություններ գաղափարախոսական հակասությունների իմաստաբանության և ճանաչողական վերլուծության մեջ.]. Oslo: Published for the Norwegian Research for Science and the Humanities by University Press. OCLC 1942421.
  36. Næss, Arne (June 1958). «A systematization of Gandhian ethics of conflict resolution» [Հակամարտությունների լուծման Գանդիական էթիկայի համակարգումը]. Journal of Conflict Resolution. 2 (2): 140–155. doi:10.1177/002200275800200202. JSTOR 172972. S2CID 144823357.
  37. Næss, Arne (1965). Gandhi and the Nuclear Age [Գանդին և միջուկային դարաշրջանը]. Totowa, NJ: Bedminster Press. OCLC 368861.
  38. Næss, Arne (1966). Communication and Argument: Elements of Applied Semantics [Հաղորդակցություն և փաստարկ. Կիրառական իմաստաբանության տարրեր]. Translated by Alastair Hannay. Totowa, NJ: Bedminster Press. OCLC 1012411.
  39. Næss, Arne (1968) [1965]. Four Modern Philosophers: Carnap, Wittgenstein, Heidegger, Sartre [Չորս ժամանակակից փիլիսոփաներ՝ Կարնապ, Վիտգենշտեյն, Հայդեգեր, Սարտր]. Translated by Alastair Hannay. Chicago: University of Chicago Press. OCLC 252616. «Ժամանակակից փիլիսոփաների» թարգմանություն
  40. Næss, Arne (1968). Scepticism [Փիլիսոփայության և գիտական ​​մեթոդիկայի միջազգային գրադարան]. International Library of Philosophy and Scientific Method. New York: Humanities Press. ISBN 9780710036391. OCLC 1283. {{cite book}}: zero width space character in |trans-title= at position 27 (օգնություն)
  41. Næss, Arne (1973). «The shallow and the deep, long‐range ecology movement: a summary» [Մակերևութային և խորքային, հեռահար էկոլոգիական շարժում. ամփոփում] (PDF). Inquiry: An Interdisciplinary Journal of Philosophy. 16 (1–4): 95–100. doi:10.1080/00201747308601682. S2CID 52207763.
  42. Næss, Arne (1975) [1972]. Freedom, Emotion and Self-Subsistence: The Structure of a Central Part of Spinoza's Ethics [Ազատություն, զգացմունքներ և ինքնաբավություն. Սպինոզայի էթիկայի հիմնական մասի կառուցվածքը]. Filosofiske problemer. Vol. 42. Oslo: Universitetsforl. ISBN 8200014592. OCLC 3841538.
  43. Næss, Arne (Fall 1984). «A defence of the deep ecology movement» [Խորքային էկոլոգիական շարժման պաշտպանություն]. Environmental Ethics (journal). 6 (3): 265–270. doi:10.5840/enviroethics19846330.
  44. Næss, Arne (Winter 1986). «The deep ecological movement: some philosophical aspects» [Խորքային էկոլոգիական շարժում. որոշ փիլիսոփայական ասպեկտներ]. Philosophical Inquiry. 8 (1/2): 10–31. doi:10.5840/philinquiry198681/22.
  45. Naess, Arne (1987). «Self-realization: an ecological approach to being in the world» [Ինքնառեալիզացիա. աշխարհում կեցության էկոլոգիական մոտեցում]. The Trumpeter (magazine). 4 (3): 35–42.
  46. Næss, Arne (1989) [1976]. Ecology, Community and Lifestyle: Outline of an Ecosophy [Էկոլոգիա, համայնք և ապրելակերպ. Էկոսոֆիայի ուրվագիծ]. Translated by David Rothenberg. Cambridge, UK; New York: Cambridge University Press. doi:10.1017/CBO9780511525599. ISBN 0521344069. OCLC 17621528. "Not a direct translation of Arne Naess' 1976 work, Økologi, samfunn, og livsstil, but rather a new work in English, based on the Norwegian, with many sections revised and rewritten by Professor Naess".
  47. Rothenberg, David; Næss, Arne (1993). Is It Painful to Think?: Conversations with Arne Næss [Ցավո՞տ է մտածելը: Զրույցներ Արնե Նեսսի հետ]. Minneapolis: University of Minnesota Press. ISBN 0816621519. JSTOR 10.5749/j.ctttspr2. OCLC 25631774.
  48. Witoszek, Nina; Brennan, Andrew, eds. (1999). Philosophical Dialogues: Arne Næss and the Progress of Ecophilosophy [Փիլիսոփայական երկխոսություններ. Առնե Նեսսը և էկոփիլիսոփայության առաջընթացը]. Lanham, MD: Rowman & Littlefield. ISBN 084768928X. OCLC 39157669.
  49. Næss, Arne; Haukeland, Per Ingvar (2002) [1998]. Life's Philosophy: Reason & Feeling in a Deeper World [Կյանքի փիլիսոփայություն. պատճառ և զգացում ավելի խորը աշխարհում]. Translated by Roland Huntford. Athens, GA: University of Georgia Press. ISBN 0820324183. JSTOR j.ctt46n9qm. OCLC 48642579.
  50. Glasser, Harold, ed. (2005). The Selected Works of Arne Naess, Volumes 1–10 [Առնե Նեսսի գործերի ընտրանի, հատորներ 1–10]. Springer-Verlag. doi:10.1007/978-1-4020-4519-6. ISBN 9781402037276. OCLC 62309695. (Դեյվիդ Օրթոնի ակնարկ, 2006)
    Vol. 1: Interpretation and Preciseness: A Contribution to the Theory of Communication
    Vol. 2: Scepticism: Wonder and Joy of a Wandering Seeker
    Vol. 3: Which World Is the Real One?: Inquiry into Comprehensive Systems, Cultures, and Philosophies
    Vol. 4: The Pluralist and Possibilist Aspect of the Scientific Enterprise: Rich Descriptions, Abundant Choices, and Open Futures
    Vol. 5: Gandhi and Group Conflict: Explorations of Nonviolent Resistance, Satyāgraha
    Vol. 6: Freedom, Emotion, and Self-Subsistence: The Structure of a Central Part of Spinoza's Ethics
    Vol. 7: Communication and Argument: Elements of Applied Semantics
    Vol. 8: Common Sense, Knowledge, and Truth: Open Inquiry in a Pluralistic World: Selected Papers
    Vol. 9: Reason, Democracy, and Science: Understanding Among Conflicting Worldviews: Selected Papers
    Vol. 10: Deep Ecology of Wisdom: Explorations in Unities of Nature and Cultures: Selected Papers
  51. Drengson, Alan R.; Devall, Bill, eds. (2008). Ecology of Wisdom: Writings by Arne Naess [Իմաստության էկոլոգիա. Արնե Նեսսի գրվածքներ]. Berkeley, CA: Counterpoint (publisher). ISBN 9781582434018. OCLC 180574094.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնե Նեսս» հոդվածին։