Առնասպար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առնասպար
Androsace laevigata 5662.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Գնարբուկազգիներ (Primulaceae)
Ենթաընտանիք Գնարբուկայիններ (Primuloideae)
Ցեղ Առնասպար (Androsace)
L., 1753

Առնասպար (լատ.՝ Androsace), գնարբուկազգիների ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 120), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ առնասպար թավոտ (A. viilosa), առնասպար հայկական (A. armeniaca), առնասպար Ռադեի (A. raddeana), առնասպար խոշոր (A. maxima) և այլն։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը 2-30 սմ է, տերևները ձվաձև, Էլիպսաձև կամ գծանման են՝ արմատամերձ վարդակում։ Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն՝ մեկական կամ հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը գնդաձև տուփիկ է, սերմերը՝ մանր, փոքրաթիվ։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Գեղազարդիչ է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու քարքարոտ, խճաքարային վայրերում, խոտածածկ չոր լանջերին, ցանքերում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png