Առյուծների կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծների կամուրջ
բուլղար․՝ Лъвов мост
Երկիր Բուլղարիա[1]
ՏեղանքԲուլղարիա, Սոֆիա
Տեսակհետիոտնային կամուրջ և տրամվայի կամուրջ
Հատում էՎլադայսկա
Կառուցվել է1891 թվական
Երկարություն26 մետր
Բացման տարեթիվ1891
Քարտեզ
Քարտեզ

Առյուծների կամուրջ (բուլղար․՝ Лъвов мост), կամուրջ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում` Վլադայա գետի վրա։ Համարվում է երկրի զբոսաշրջային և պատմական կենտրոններից մեկը[2]։

Կառուցվել է 1889-1891 թվականներին ազգությամբ չեխ ճարտարապետ Վացլավ Պրոցեկի, նրա եղբայր Յոզեֆի և զարմիկներ Բոհդայի և Իրժի նախագծերով։

Կառուցված է Արծիվների կամրջի օրինակով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղակայված Առյուծների կամուրջը ամբողջովին կառուցվել է արերից։ Այս կամուրջը կառուցվել է նախկինում գործող «Խայտաբղետ կամուրջ»-ի քանդվելուց հետո։

Առյուծների հանրահայտ կամուրջը իր անվանումը ստացել է կամրջի կենտրոնական մասում տեղակայված հանրահայտ չորս բրոնզե առյուծների անուններից։

կամրջի բոլոր մետաղական նյութերը արտադրել է ավստրիական «Ռուդոլֆ Ֆիլիպ Վագներ» կազմակերպությունը[4]։

2014 թվականին ավարտվել է կամրջի և հարակից զբոսայգու վեջնական շինարարությունը։

1900 թվականին առյուծների կամուրջը պատվել է էլեկտրական լույսերով։ Կամրջի ամբողջ շինարարության համար ծախսվել է մոտ 260,000 բուլղարական լևե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Bulgarian National Bank. Notes and Coins in Circulation: 20 lev (1999 issue) & 20 lev (2007 issue). – Retrieved on 26 March 2009.
  3. Kiradzhiev, Svetlin (2004). 125 години столица. ИК Гутенберг.
  4. «Bulgaria opens Sofia metro line 2». railway-technology.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.