Առյուծը ձմռանը (ֆիլմ, 1968)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծը ձմռանը
անգլ.՝ The Lion in Winter
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, պատմական ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ, միջնադարի մասին ֆիլմ և դրամա
Թեմաանհաջող ընտանիք
Թվական1968
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնթոնի Հարվի[1][3][4][…]
ՊրոդյուսերՄարտին Փոլ
Սցենարի հեղինակՋեյմս Գոլդման
ԴերակատարներՓիթեր Օ'Թուլ[5][3][4][…], Քեթրին Հեփբորն[5][3][4][…], Էնթոնի Հոփքինս[5][3][4][…], Ջոն Քասլ[5][6], Նայջել Թերի[5][4][6], Թիմոթի Դալթոն[5][6], Նայջել Սթոք[6], Oothout Zabriskie Whitehead?, Քեննեթ Այվզ, Քեննեթ Գրիֆիթ, Հենրի Վուլֆ և Ջեյն Մերրոու
ՕպերատորԴուգլաս Սլոքոմբ
ԵրաժշտությունՋոն Բարրի
ՄոնտաժՋոն Բլում
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրՈւելս
ԿինոընկերությունEmbassy Pictures
Տևողություն129 րոպե
 The Lion in Winter (1968 film) Վիքիպահեստում

«Առյուծը ձմռանը» (անգլ.՝ The Lion In Winter), ֆիլմ։ Ջեյմս Գոլդմենի համանուն վեպի էկրանիզացիա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1183 թվական։ Գալիք Սուրբծննդյան ժամանակ, Անգլիայի թագավոր Հենրին, ով արդեն իր կյանքի վերջին տարիներն էր ապրում, պետք է հանդիպեր Ֆրանսիայի երիտասարդ թագավոր Ֆիլիպի հետ։ Որպեսզի հանդիպումը պատշաճ կերպով ընթանար, Հենրին անգամ բաց է թողնում իր դեմ դավադրությանը մասնակցելու հետևանքով բանտարկված կնոջը՝ Էլեոնորային։

Հենրի II-ի երեք որդիները՝ Ռիչարդը, Ջեֆերին և Հովհաննեսը, նույնպես գալիս են հոր մոտ՝ դիմավորելու Սուրբ ծնունդը, նամանավանդ, որ իրենց ավագ երղբոր մահից հետո թագավոր Հենրին պետք է լուծեր գահաժառանգոթյան հարցը։ Գահը, ըստ կարգի, պետք է անցներ ըստ հաջորդականության հաջորսդ ավագ որդուն՝ Ռիչարդին, և նրան բարեհաճում է Էլեոնորան (ինչը ոչ պակաս կարևոր էր, քանի որ նա ժառանգել եր Ակվիտանիան՝ Ֆրանսիայի մեծ և հարուստ նահանգը)։ Բայց փոքրը՝ Հովհաննեսը, մոտ է հորը։ Ծնողների և եղբայրների կողմից չսիրված Ջեֆերին նույնպես ցանկանում է ժառանգել գահը և խորամանկ ինտրիգա է հյուսում, որպեսզի, շրջանցելով եղբայրներին, դառնա գահաժառանգը։

Գահաժառանգության հարցը հուզում է նաև Անգլիայում դաստիարակված ֆրանսիացի արքայադուստր Էլիսը․ նա պետք է դառնար թագավորի ապագա կինը, բայց դրա հետ մեկտեղ Էլիսն արդեն ներկայիս թագավոր՝ Հենրիի սիրուհին էր դարձել․․․

Ֆիլիպ Օգոստոսը դեռ շատ երիտասարդ է։ Նա Հենրի Անգլիացուց կախում ունեցող, թույլ, լուսահոգի թագավոր Լյուդովիկի որդին է։ Ֆիլիպը մտածել է վրեժխնդիր լինել՝ հանկարծակի խառնվելով անգլիացի թագավորական տան գործերին։

Թագուհի Էլեոնորան այլևս չի ցանկանում վերադառնալ բանտ և մտադիր է Ակվատանիայի ժառանգության շուրջ խաղի միջոցով վերադարձնել իր ազատությունը և թագուհու իրավունքները։

Հենրի 2-րդը տեսնում է (նրան թվում է, որ տեսնում է) հանդիպման մասնակիցների պանները և պատրաստվում է օգտագործել ուրիշների իշխանամոլությունը ի շահ իր նպատակների․․․Բայց առաջնայինը նրա համար հանդիսանում է ոչ թե քաղաքական, այլ անձնական կոնֆլիկտը․ թեկնածուներից և ոչ մեկը չէր կարող լինել իրեն հավասար, իսկ միակ և հասկացող մարդը պարզվում է իր դեմ ապստամբող կինը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Պիտեր Օ'Թուլ Հենրի II (Անգլիայի թագավոր)
Քեթրին Հեփբըրն Էլեոնորա
Էնթոնի Հոփքինս Ռիչարդ I Առյուծասիրտ
Նայջել Թերի Հովհաննես Անհող
Ջոն Կասլ Ջեֆերի II Պլանտագենացի
Թիմոթի Դալթոն Ֆիլիպ II Օգոստոս
Մերոյ Ջեյն Էլիս
Ստոք Նայջել Ուիլիամ Մարշալ

Խորհրդային վարձույթում դերերը կրկնօրինակում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կրկնօրինակվել է «Լենֆիլ» կինոընկերությունում 1971 թվականին։

  • Ռեժիսոր - Անատոլի Գրանիկ
  • Ձայնային օպերատոր - Բորիս Անտոնով

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 — Օսկար մրցանակ
    • Լավագույն կնոջ դերակատարում — Քեթրին Հեփբըրն
    • Լավագույն երաժշտություն — Ջոն Բերի
    • Լավագույն սցենար — Ջեյմս Գոլդմեն
  • 1969 — BAFTA մրցանակ
    • Լավագույն կնոջ դերակատարում — Քեթրին Հեփբըրն
    • Լավագույն երաժշտություն (Anthony Asquith Award) — Ջոն Բերի
  • 1970 — David di Donatello մրցանակ
    • Լավագույն արտասահմանյան պրոդյուսեր — Մարտին Փոլ
  • 1969 — Ոսկե գլոբուս մրցանակ
    • Լավագույն ֆիլմ-դրամա
    • Լավագույն դրամատիկ դերասան — Պիտեր Օ'Թուլ

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 — Օսկար մրցանակ
    • Լավագույն դերասան — Պիտեր Օ'Թուլ
    • Լավագույն հագուստ — Մարգարետ Ֆյորս
    • Լավագույն ռեժիսոր — Էնթոնի Հարվի
    • Լավագույն ֆիլմ — Մարտին Փոլ
  • 1969 — BAFTA մրցանակ
    • Լավագույն օպերատորական աշխատանք — Դուգլաս Սլոկոմբ
    • Լավագույն ահգուստներ — Մարգարետ Ֆյորս
    • Լավագույն սցենար — Ջեյմս Գոլդմեն
    • Լավագույն սաունդթրեք — Քրիս Գրինհեմ
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան — Էնթոնի Հոփքինս
    • ԱՊՀ պարգև — Էնթոնի Հարվի
  • 1969 — Ոսկե գլոբուս մրցանակ
    • Լավագույն դրամատիկական դերասան — Քեթրին Հեփբըրն
    • Լավագույն ռեժիսիոր — Էնթոնի Հարվի
    • Լավագույն օրիգինալ երաժշտույթուն — Ջոն Բերի
    • Լավագույն սցենար — Ջեյմս Գոլդմեն
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան — Մերոյ Ջեյն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծը ձմռանը (ֆիլմ, 1968)» հոդվածին։